ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 18:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 16 » Հիմնարար քայլեր են արվում /Հանրային կառավարման ոլորտում բարեփոխումները շարունակվում են/
15:12
Հիմնարար քայլեր են արվում /Հանրային կառավարման ոլորտում բարեփոխումները շարունակվում են/

Հայաստանում մեկնարկել են ԵՄ Արեւելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում եւ կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի 14—րդ նիստի երկօրյա քննարկումները։ Նիստին մասնակցում են Եվրամիության, Արեւելյան գործընկերության անդամ պետությունների ներկայացուցիչները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները եւ այլք։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ողջունել եւ արդյունավետ քննարկումներ է մաղթել ներկաներին։ «Հանրային կառավարման բնագավառը արտացոլված է Հայաստանի եւ ԵՄ հիմնարար փաստաթղթերում, դրանցից մեկը գործընկերության առաջնայնությունների փաստաթուղթն է, որը հիմնված է նաեւ ավելի վաղ ստորագրված Հայաստան—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի դրույթների վրա։ Խոսքը այստեղ վերաբերում է հանրային կառավարման բարեփոխումների իրականացմանը, դրանց ժամանակացույցին. ինչպես հայտնի է, այս բնագավառում բարեփոխումների ամբողջ ծավալը մեծապես ներառված է Հայաստանի՝ 2017—25 թվականների համապատասխան ռազմավարության մեջ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասել է նա։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ այս հարթակը կարեւոր հնարավորություն է, քանի որ եւս մեկ անգամ ցույց է տալիս Արեւելյան գործընկերության համագործակցության շրջանակում Հայաստանի ակտիվ մասնակցությունը։
«Հայաստանը հիմնարար բարեփոխումների փուլում է։ Մենք մեր աջակցությունն ենք առաջարկում, ինչպես նաեւ կփորձենք գործակցել հանրային կառավարման ոլորտի շրջանակում։ 
Այդ նպատակով մենք մոտ 20 միլիոն եվրոյի աջակցություն ենք նախատեսում»,–տեղեկացրել է ԵՄ պատվիրակության ղեկավարը։
Նրա խոսքով՝ հենց այս հարթակում երկրները կարող են փորձը փոխանակել, մարտահրավերները նույնն են Արեւելյան գործընկերության անդամ բոլոր երկրների համար։
«Նրանք նույն վիճակում են։ Հետխորհրդային շրջանում դժվար է վերափոխումներ իրականացնելը, քանի որ տեխնոլոգիաները զարգանում են, խնդիրները՝ փոխվում կամ ավելանում»,–նշել է Պյոտր Սվիտալսկին։
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24—ին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների մեծ մասը անմիջապես վավերացումից հետո կդրվի ժամանակավոր կիրառման, լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Կարեն Նազարյանը։ 
«Այդ գործընթացը կմեկնարկի մինչեւ ապրիլի 1—ը»,—ասել է նա։
Փոխարտգործնախարարը նաեւ տեղեկացրել է, որ նիստին մասնակցում են եւ ԵՄ, եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչներ. «Այստեղ ենք զուտ ժամանակացույցի առումով հասկանալու, թե որ երկիրը որ փուլում է գտնվում»։

***
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ակնկալում է միջազգային հանրության արձագանքն Ադրբեջանի իշխանությունների արած հայտարարություններին։ «Պաշտոնական Երեւանն արդեն իսկ արձագանքել է այդ հայտարարությանը, իսկ մեր խնդիրն է, որ այդ հայտարարությունները միջազգային հանրության կողմից չմնան անարձագանք»,—նիստի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է նա։

 

Դիտումներ: 394 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024