ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 21:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 10 » Հայաստանի օրինակը համագործակցության մոդել է
11:01
Հայաստանի օրինակը համագործակցության մոդել է

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է լրագրողների հարցերին

Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններն ունեն դաշնակցային, ռազմավարական, գործընկերային բնույթ։ Դրանք ամրագրված են երկկողմ համաձայնագրերում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) փաստաթղթերում։ «Արմենպրեսի» փոխանցմամբ, ասուլիսում այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ գնահատելով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունները վերջին տասը տարիների ընթացքում։
Նա ընդգծել է, որ այդ կապերն ընդգրկում են պետությունների գործունեության, մեր ժողովուրդների կենսագործունեության՝ առանց բացառության բոլոր ոլորտները՝ քաղաքականությունից մինչեւ անվտանգություն, արտաքին քաղաքականությունից մինչեւ մշակույթ, տնտեսություն, տեխնոլոգիական շփումներ, հումանիտար կապեր, կրթություն եւ այլն։
ՌԴ արտգործնախարարը կարեւորել է այն, որ հարաբերությունները վերջին տասը տարիների ընթացքում զարգացել են երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի անմիջական եւ վստահելի շփումների ներքո, նախագահները տարեկան մի քանի անգամ հանդիպումներ են անցկացնում բարձր մակարդակով, շփվում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության տարածքում, բազմաթիվ միջազգային ֆորումների շրջանակում։
«Ցանկանում ենք հատկապես առանձնացնել Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը, ինչը, անկասկած, մեր առեւտրատնտեսական, ներդրումային համագործակցությանը հաղորդեց հավելյալ, շատ հզոր խթան։ Բավական է ասել, որ նախորդ տարի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2016 թվականի համեմատ ավելացել է ավելի քան 30 տոկոսով՝ հասնելով, եթե հիշողությունս չի դավաճանում, 1 մլրդ 750 մլն ԱՄՆ դոլարի»,–նշել է Լավրովը։ Նա հիշեցրել է, որ ներկայումս Հայաստանում գործում են ռուսական կամ համատեղ հայ—ռուսական ձեռնարկություններ, որոնք մեծապես օգուտ են տալիս հայ—ռուսական կապերին, դաշնակից Հայաստանի տնտեսությանը։
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ ավանդաբար շատ սերտ է ռազմատեխնիկական համագործակցությունը։ «Առեւտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովից բացի, մենք ունենք եւ ռազմատեխնիկական հարցերով համագործակցության հանձնաժողով։ Դրանք աշխատում են ռիթմիկ կերպով եւ տալիս են լավ արդյունք»,–նշել է նա։
Սերգեյ Լավրովը համոզված է՝ Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ հնարավոր է զարգացնել հարաբերություններ բոլոր ուղղություններով։ «Իսկապես, Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ գործնականում բացարձակապես անիմաստ չէ զարգացնել հարաբերություններ բոլոր ուղղություններով։ Ընդհակառակը, դա ձեռնտու քաղաքականություն է եւ շահավետ տվյալ երկրի համար։ Չի կարելի հետխորհրդային տարածքի երկրները դնել կեղծ ընտրության առաջ՝ լինել կամ Արեւմուտքի, կամ Ռուսաստանի հետ։ Դա բացարձակապես գաղափարախոսականացված, քաղաքականացված մոտեցում է։ Այն, որ Հայաստանը պնդեց Եվրամիության հետ այդպիսի հարաբերությունների վրա, որոնք ստորագրված փաստաթղթերում որպես բաղադրիչ ներառում են այլ ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի իրավունքների ու պարտավորությունների ճանաչումը, կարծում եմ՝ ճիշտ ուղղությամբ կատարված քայլ է։ Անկասկած, որպեսզի ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի այլ մասնակիցների իրավունքները չխախտվեն, որպեսզի նրանց շահերին վնաս չպատճառվի, շատ կարեւոր է, որ Եվրոպական միությունը հրաժարվի «կամ/կամ»—ի արատավոր տրամաբանությունից, որն արդեն հանգեցրել է Ուկրաինայի 2014 թվականի իրադարձություններին։ Դա հավասարազոր է նրան, որ տվյալ ազգից գողանաս բոլոր հարեւանների հետ լիարժեք, լիակատար ձեւաչափով համագործակցություն զարգացնելու հնարավորությունը»,–ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հետեւողականորեն առաջ է տանում հատկապես այսպիսի մոտեցում։ 
ՌԴ արտաքին գործերի նախարարն անդրադարձել է նաեւ ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարներին։
«Վերլուծաբանները ենթադրում են, որ 2011թ. Կազանյան գագաթնաժողովը կարող էր բեկումնային դառնալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ Ինչպե՞ս եք Դուք դրան վերաբերվում։ Ի՞նչը կարող է դառնալ ԼՂ խնդրի լուծման հարցում հաջողության երաշխիք» հարցին ի պատասխան՝ նա նշել է, որ ԱՄՆ—ի եւ Ֆրանսիայի հետ մեկտեղ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» մասնակից է։
«Այդ կարգավիճակում մենք ինչպես կոլեկտիվ ջանքեր ենք ներդնում երկու այլ համանախագահների հետ, այնպես էլ փորձում ենք համանախագահների ընդհանուր գծին, ԼՂ հակամարտության հարցով ընդունված որոշումներին համահունչ՝ նաեւ սեփական նախաձեռնություններով հանդես գալ՝ հաշվի առնելով մեր հատուկ հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ»,–ասել է նա։
Լավրովը նշել է՝ աշխատանքը, որ տարվում էր մոտավորապես 2009—2011թթ., իսկապես շատ ակտիվ է եղել. ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են մոտ 10 անգամ։ Նրա խոսքով՝ հերթական հանդիպումը, որ նախատեսված էր Կազանում, իսկապես թույլ էր տալիս լուրջ դրական արդյունքներ սպասել, քանի որ փաստաթղթերում, որոնք պատրաստել էր ռուսական կողմը՝ ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահների աջակցությամբ, հաշվի էին առնված, ինչպես իրենց էր թվում, Երեւանի եւ Բաքվի բոլոր մտահոգությունները՝ հավասարակշռված ձեւով։
Լավրովը կարծիք է հայտնել, որ այս ընթացքում մշակվածից ոչինչ չի կորել, թեպետ, իհարկե, այս ընթացքում հայտնվել են որոշ նոր գաղափարներ, որոնք համանախագահները հիմա առաջ են քաշում կողմերի հետ հանդիպումներին։ Նա ընդգծել է, որ պետք է հաղթահարել անվստահությունը, որը նախկինի պես դեռ երբեմն բանակցությունների ժամանակ արտահայտվում է, կարեւոր է նաեւ կենտրոնանալ իրական, պրագմատիկ գաղափարների վրա, որոնց պակասը չկա։
«Ընդամենը պետք է դրանք թղթին հանձնել. կողմերը թեպետ կոնցեպտուալ առումով համաձայնում են դա անելու անհրաժեշտության հետ, բայց երբ ամեն ինչ սկսում է կոնկրետ ձեւակերպումներ ստանալ, ինչպես լինում է նաեւ այլ իրավիճակներում, արդեն բարդություններ են առաջանում։ Ես կարծում եմ՝ մենք կշարունակենք հետեւողականորեն հաղթահարել դրանք եւ կհասնենք արդյունքի»,–նշել է նա։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 356 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024