ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 07:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 27 » Խաղաղության համաձայնագիր /Այն պետք է ներառի բոլոր կողմերի դիրքորոշումները/
13:34
Խաղաղության համաձայնագիր /Այն պետք է ներառի բոլոր կողմերի դիրքորոշումները/

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է համարում Արցախի դիրքորոշումների արտացոլումը դրանում։ «Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար խորհրդակցում են Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ, վերջին անգամ դա եղել է 2013թ. դեկտեմբերին։ Խաղաղության ցանկացած համաձայնագիր հաջողությամբ պսակվելու համար պետք է ներկայացնի բոլոր կողմերի դիրքորոշումները»,–նշեց համանախագահն «Արմենպրեսի» հետ բացառիկ զրույցում։
Խոսելով վերջերս Թուրքիա կատարած այցի ընթացքում հանդիպումների եւ քննարկումների մասին՝ ԱՄՆ համանախագահը նշեց, որ Թուրքիան ռազմավարական գործընկեր է, ում հետ շատ հարցեր են քննարկվում։ «Հետաքրքիր էր լսել Թուրքիայի՝ հարեւան երկրի ու Մինսկի խմբի հիմնադիր անդամի տեսակետները տարածաշրջանային հարցերի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պետական պաշտոնյաներից եւ այլ անձանցից։ Ինչպես այցի ընթացքում ես նշեցի, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափին»,–ասաց Ուորլիքը։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ միջոցառումներին՝ ԱՄՆ համանախագահը հիշեցրեց 2013 թվականին ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների կոչը հակամարտող կողմերին՝ վերահաստատելու իրենց հանձնառությունը հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես այն սկզբունքներին, որոնք վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը եւ ազգերի հավասար իրավունքների ու ազատ ինքնորոշման իրավունքին, եւ պատրաստելու ժողովուրդներին խաղաղությանը, այլ ոչ պատերազմին։ «Վերջին ամիսներին մենք մի քանի կարեւոր առաջընթաց քայլերի ենք ականատես եղել, որոնցից առավել նշանակալի է 2013թ. նոյեմբերին նախագահներ Ալիեւի ու Սարգսյանի հանդիպումը։ Սակայն մեզ մոտ հարց է առաջանում, թե կա՞ արդյոք քաղաքական կամք հակամարտությանը տեւական լուծում տալու համար։ Առաջ շարժվելու ճանապարհը պետք է որոշեն կողմերը, իսկ Միացյալ Նահանգները պատրաստ է ուժերի ներածին չափով օգնել»,–հայտնեց Ուորլիքը։
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հնարավոր հանդիպման մասին հարցին ի պատասխան՝ համանախագահը հույս հայտնեց, որ նրանք առաջիկայում էլ կհանդիպեն՝շարունակելու արժեքավոր քննարկումները։ Նա հաստատեց միտքն այն մասին, որ միայն երկու երկրների նախագահները կարող են ընդունել կարգավորման համար անհրաժեշտ որոշումները։ Ուորլիքը վստահեցրեց, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն խորհրդակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ եւ առաջիկայում կայցելեն տարածաշրջան։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 428 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024