ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 07:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 27 » Խորհրդարանական դիվանագիտությունը պետք է խորացնել
13:32
Խորհրդարանական դիվանագիտությունը պետք է խորացնել

Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում էր Հունաստանի խորհրդարանի նախագահը
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսին։
Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին եւ հույս հայտնել, որ նրա այցը Հայաստան նոր խթան կհաղորդի հայ—հունական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է դարավոր բարեկամության ու պատմական առնչությունների վրա հիմնված հայ—հունական բազմաբնույթ հարաբերությունները, որոնք, նախագահի համոզմամբ, բավականաչափ ներուժ ունեն եւ այն երկկողմ ջանքերով անհրաժեշտ է իրացնել։
Հունաստանի խորհրդարանի նախագահը եւս համոզվածությամբ ընդգծել է, որ դարերի խորքից եկող հայ եւ հույն ժողովուրդների՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված ամուր բարեկամությունը մեծ ապագա ունի։
Զրուցակիցները երկուստեք չափազանց կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու գործում՝ դրական գնահատելով Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարաններում ձեւավորված բարեկամության խմբերի գործունեությունը։ Կողմերի համոզմամբ, օրենսդիր մարմինների միջեւ սերտ փոխգործակցությունը կարող է մեծապես օգտակար լինել երկու երկրների կառավարությունների միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացման ու խորացման գործում։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստան—ԵՄ հարաբերություններին։ Խոսելով դրանց հեռանկարի մասին՝ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ հարաբերություններում ոչինչ չի փոխվել. անցած տարվա նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանը հաստատել է Եվրոպական միության հետ սերտ համագործակցություն զարգացնելու հանձնառությունը, փետրվարի 25–ին կայացած ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում հավանության է արժանացել «Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն—Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014—2015թթ. միջոցառումների ցանկի» նախագիծը, եւ հետագա փոխգործակցության խորացման ուղղությամբ համատեղ աշխատանքները շարունակվում են։
ԵՄ—ում ներկայումս նախագահող երկրի՝ Հունաստանի խորհրդարանի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը կանի ամեն հնարավորը՝ երկկողմ կապերի ամրապնդումից բացի, նպաստելու ՀՀ—ԵՄ հարաբերությունների զարգացմանը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 399 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024