ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 06.05.2024, 08:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 29 » 12–ամսյա գնաճը աստիճանաբար նվազել է /Պետբյուջեի եկամուտները 2015թ. նախատեսվել են 1 տրիլիոն 184 մլրդ դրամի չափով/
12:52
12–ամսյա գնաճը աստիճանաբար նվազել է /Պետբյուջեի եկամուտները 2015թ. նախատեսվել են 1 տրիլիոն 184 մլրդ դրամի չափով/

Երեկ խորհրդարանը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսել է «Հայաստանի Հանրապետության 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է 2015 թ. պետական բյուջեի ընդհանուր նկարագիրը եւ նախագիծը ձեւավորող քաղաքական մոտեցումները։ 
Բյուջեի նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, եկամտային եւ ծախսային մասերը պատգամավորների գնահատմանը ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։ Խոսելով մակրոտնտեսական ցուցանիշներից՝ նա նշել է, որ պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2015 թ. վերջի դրությամբ կանխատեսվել է 4 միլիարդ 953 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, որի 83.4 տոկոսը բաժին է ընկնելու արտաքին պարտքին։ Պետական բյուջեի եկամուտները 2015 թ. նախատեսվել է 1 տրիլիոն 184 մլրդ դրամի չափով։ Ըստ փոխնախարարի՝ այդ եկամուտների 95.5 տոկոսը կազմելու են հարկային եկամուտները եւ տուրքերը։ 2015 թվականին կառավարությունը շարունակելու է դրամաշնորհներ ստանալ մասնավորապես եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում։ Ներկայացնելով ծախսերի կառուցվածքը եւ ծախսային քաղաքականությունը՝ Պավել Սաֆարյանը նշել է, որ պետական բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրավորվել է 1 տրիլիոն 298 մլրդ դրամ, որից 92 տոկոսը կազմում են ընթացիկ ծախսերը եւ 8 տոկոսը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը։
«ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ կենտրոնական բանկի եզրակացությունը ներկայացրել է բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ Ըստ եզրակացության՝ 2014 թ. ընթացքում 12–ամսյա գնաճը աստիճանաբար նվազել է։ Պարոն Ջավադյանը նշել է, որ շարունակելով պահպանել պարտքի կայունության ապահովմանը նպաստող բյուջեի պակասուրդի մակարդակը, 2015 թ. համար նախատեսվում է բյուջեի պակասուրդը հասցնել ՀՆԱ–ի 2.34 տոկոսի սահմաններում։ 2015 թ. ՀՀ պետական բյուջեի ծրագրի իրականացման արդյունքում կդիտվի գնաճային միջավայրի որոշակի ընդլայնում՝ պայմանավորված մի կողմից համախառն պահանջարկի վրա պետական սպառման ընդլայնող ազդեցությամբ եւ մյուս կողմից՝ 2014 թ. հուլիսից պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ։
ԿԲ նախագահը ներկայացրել է նաեւ ՀՀ կենտրոնական բանկի 2014 թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումներրի նախագիծը։ Ապարատի պահպանման ծախսերը կկազմեն 6,299,948.0 հազար ՀՀ դրամ։
Նույն օրը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Կորյուն Նահապետյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ ոստիկանությանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվելիք եկամուտներն ու ծախսերը։
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է գալիք տարում վերոնշյալ ոլորտներին հատկացվելիք բյուջետային միջոցները։ Ոլորտների ծրագրերին, իրականացվող բարեփոխումներին անդրադարձել են ոլորտների պատասխանատուները։ Այսպես, 2015 թվականին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվելու է 11 մլրդ 203 մլն դրամ, որը 3 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա ֆինանսական հատկացումից։ Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ ոլորտներում ֆինանսական ավելացումները հիմնականում պայմանավորված են աշխատավարձերի ավելացմամբ։ Արտակարգ իրավիճակների նախարարության պահպանման ծախսերին հատկացվելու է 1 մլրդ 200 մլն դրամ, փրկարար համակարգի ծառայության ստորաբաժանումներին՝ շուրջ 2 մլրդ դրամ, 858 մլն դրամ՝ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը, 914 մլն դրամ՝ հիդրոօդերեւությաբանական ծառայությունների իրականացման համար։ Փոխնախարարը նշել է, որ հիմնական ֆինանսական ծախսերը կազմում են փրկարար ծառայության մասով, այդ նպատակով հատկացվելու է 7,2 մլրդ դրամ, ավելացումը կազմում է 984 մլն դրամ։
ՀՀ ոստիկանությանը հատկացվելու է 39 մլրդ 184 մլն դրամ, ինչը 14,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ֆինանսական հատկացումից։ 36,3 մլրդ դրամ նախատեսվել է ուղղել հասարակական կարգի պահպանության ծրագրին, 1,5 մլրդ դրամ՝ պետական կառավարման մարմինների եւ գերատեսչությունների պահպանությանը։
Ազգային անվտանգության ծառայությանը նախատեսված է հատկացնել 20 մլրդ 338 մլն դրամ, ինչը 22,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա ֆինանսական ցուցանիշից։ Այստեղ 16 մլրդ–ից ավելին հատկացվելու է աշխատավարձերի վճարմանը։
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ երկրորդ նիստը, որը վերաբերում էր պաշտպանության նախարարության եւ պետական ռեզերվների ֆինանսավորմանը, դռնփակ էր։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 433 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024