ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 11:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Օգոստոս » 09

Ճապոնիայի իշխանությունները թաքցրել են երկրի բնակիչներից մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով առաջացած ռադիացիայի տարածման մասին տվյալները։ Ինչպես հաղորդում է The New York Times ամսագիրր, ատոմակայանի մոտ գտնվող Նամիե քաղաքի բնակիչներին չեն հայտնել, թե որ ուղղությամբ է տարածվելու ռադիացիան, չնայած այդպիսի տվյալներ եղել են արտակարգ իրավիճակի պայմաններում կանխատեսումներ անելու համար ստեղծված հատուկ համակարգչային համակարգում։  ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 524 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քանի դեռ Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերություններում չի հրաժարվել վասալի հոգեբանությունից ԼՂ հակամարտությունը չի լուծվելու հօգուտ Բաքվի։ Այս մասին գրում է ադրբեջանական «Զերկալո» թերթը՝ անդրադառնալով օգոստոսի 9-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայանալիք հանդիպմանը։
«Այսօր Սոչիում հերթական հանդիպումն է տեղի ունենալու Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի միջև։ Իսկ Ղազախստանի մայրաքաղաքում օգոստոսի 12-13-ը տեղի ունենալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է երկկողմ հանդիպում Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջև։ Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակելու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ։ Ընդգծենք, որ Մեդվեդևի և Ալիևի հանդիպումը տեղի է ունենալու ադրբեջանական կողմի համար ոչ բարենպաստ քաղաքական և հոգեբանական պայմաններում»,– գրում է «Զերկալոն»։
Անդրադառնալով Դմիտրի Մեդվեդևի՝ վերջերս արած այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը լուրջ դասեր քաղեցին 2008թ. տ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 405 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Այս տարվա հունվար-հունիս ամիսների տվյալներով՝ դեպի Վրաստան զբոսաշրջիկների թիվը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 45%-ով։ Ինչպես հաղորդում է վրացական GHN գործակալությունը, վկայակոչելով Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը, այդ ժամանակահատվածում երկիր է այցելել 1 444 299 զբոսաշրջիկ։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 490 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Լոսանջելեսաբնակ փոփ երգչուհի, հայուհի Լուսիա Մունի հայաստանյան ներկայացուցիչը «Առավոտ» օրաթերթին տեղեկացրել է, որ երգչուհին ներկայումս աշխատում է իր հեղինակած նոր երգի վրա, որը եվրատեսլային է, և ինքն էլ պատրաստակամ է դրանով Հայաստանը ներկայացնել Ադրբեջանում կայանալիք մրցույթին։ Լուսիան հայտարարել է, թե առանց վախի կարող է փրոմո-տուրերի ժամանակ այլ երգերի թվում հնչեցնել նաև «Deir ez-Zor» երգը։

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 529 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Վանա լճի ընդերքում հայտնաբերվել է 7,5 միլիարդ դոլար ընդահուր արժողությամբ ուրանի հանք:Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» օրաթերթը, հանքը հայտնաբերվել է թուրք գիտնականների կողմից Վանա լճի ջրի մաքրության հետազոտման աշխատանքների ընթացքում: ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 473 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ակտիվորեն մասնակցել է արցախյան պատերազմին և քաջ գիտակցում է, թե ինչ զոհողություններով է ձևավորվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության գոտին: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված այն տեղեկությունը, ըստ որի՝ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպումներից մեկի ժամանակ խոսել է ազատագրված տարածքները հանձնելու օգտին։

«Ակնհայտ է, որ դա պարզապես ապատեղեկատվություն է: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձն է և իրականացնում է զինված ուժերի կառավարումը: Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցությունները ոչ թե զինվորական, այլ քաղաքական իշխանությունների իրավասությունն են: Զինված ուժերի գլխավոր շտաբի լիազորությունները սահմանված են Պաշտպանության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով»,- ասել է Կարապետյանը:

Tert.am

... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 415 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Վերջին մի քանի օրերին Գերմանիայի Քյուհլունգսբորն ավանում վիճակն անհագիստ է։ Պատճառը Գերմանիայի իշխանությունների՝ հայ ընտանիքին արտաքսելու մասին որոշումն է։ Այս մասին տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ 10 օր առաջ Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել արտաքսել 13 տարի շարունակ Գերմանիայի Քյուհլունգսբորն ավանում բնակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 438 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արտակարգ իրավիճակների նախարարներն այսօր կառավարությունում հանդես են եկել ` 2011թ-ի 1-ին կիսամյակի գնահատված կատարողականների և գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդրիների կատարման ընթացքի մասին հաշվետվությամբ:
Ներկայացնելով ոլորտում իրականացված աշխատանքները՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ իր ղեկավարած կառույցի գերակայություններն են համայնքային աջակցության ծրագրերի միջոցով գյուղատնտեսության արտադրողականության բարձրացումն ու գյուղական բնակչության եկամուտների ավելացումը, հանրապետության առնվազն 40 համայնքում գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացումը, ագրարային ոլորտի տեղեկատվական և խորհրդատվական համակարգի բարեփոխումների միջոցով ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացումը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով նախարարության առաջնահերթ ծրագրերն են սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացման քաղաքականության ճշգրտումը, Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի էական բարելավումը: Էկոնոմիկայի նախարարության այս տարվա գործունեության հիմնական ուղղություներից են նաև արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ձևավորումն ու դրա մեկնարկի ապահովումը, որակի ազգային ենթակառուցվածքի բարեփոխումների ծրագրերի իրականցումը:
Վարչապետը ե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 523 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024