ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 20:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 31

Երեւանում երեկ տեղի ունեցավ Հայաստան—Եվրամիություն առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի 11—րդ նիստը։ Նիստի համանախագահներն էին՝ հայկական կողմից՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, եվրոպական կողմից՝ Առեւտրի գլխավոր տնօրինության, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյեն։ Ի դեպ, ենթակոմիտեի հիմնադրման վերաբերյալ որոշումը կայացվել է ՀՀ ու ԵՀ ու նրա անդամ պետությունների միջեւ կնքված գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագրի հիմամբ ստեղծված ՀՀ—ԵՄ համագործակցության կոմիտեի 1—ին նիստի ժամանակ, իսկ ենթակոմիտեի առաջին նիստը տեղի է ունեցել Երեւանում՝ 2000թ. հուլիսի 18—ին։
Նիստի անցկացումը համընկնում է ՀՀ—ԵՄ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների բովանդակային մեկնարկին։ Այդ առումով, ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Գ. Մելքոնյանը, նիստը կարեւոր նշանակություն ունի մեր երկրի համար, քանի որ քննարկվող թեմաները նույնպես առնչություն ունեն ազատ առեւտրի բանակցային գործընթացի հետ եւ ներառված են լինելու Ազատ առեւտրի համաձայնագրի փաթեթում։ Իսկ նիստի ընթացքում կողմերը քննարկեցին մի շարք հարցեր՝ ընդհանուր մակրոտնտեսական հարցերը ՀՀ—ում, ՀՀ—ի՝ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության զարգացումները, ներկա զարգացումները երկկողմ առեւտրում, ԵՄ կողմից ՀՀ—ին տրամադրվող արտոնությունների ընդհանրացված համա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 482 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովում մանդատներ ձեռք բերելու համար քաղաքական ուժերի միջեւ ընթացող ընտրապայքարը արդեն ավարտված է։ Ընտրություններում բնակչության վստահության քվեն ստացած թեկնածուները երեկ ԿԸՀ—ում ստացան մանդատներ։ 
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ բարեփոխված օրենսգիրքն ապահովեց ընտրական գործընթացի լիակատար թափանցիկությունը եւ հրապարակայնությունը, որը այդ գործընթացի բոլոր մասնակիցներին հնարավորություն տվեց իրականացնելու լիակատար վերահսկողություն։
«Հարգելի պատգամավորներ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ձեզ տրվում է վկայական, որն իրենով մարմնավորում է ընտրողի կողմից տրված թե՛ կողմ եւ թե՛ դեմ քվեները, ժողովրդի կողմից տրված վստահությունը, արվածի գնահատականն ու դեռ անելիքի սպասումը»,– նշեց Տ. Մուկուչյանը։
Հինգերորդ գումարման Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմում՝ համամասնական 40 եւ մեծամասնական 29 մանդատներով (69 մանդատ)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 28 համամասնական եւ 9 մեծամասնական մանդատներ կունենա (37), «Հայ ազգային կոնգրես» դաշինքը՝ 7 համամասնական, «Օրինաց երկիր» եւ ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները՝ 5—ական համամասնական եւ 1—ական մեծամասնական (6—ական) եւ «Ժառանգությունը»՝ 5 համամասնական։ Խորհրդարանում ներկայացված կլինի նաեւ անկուսակցական մեկ պատգամավոր։
Մանդատները ստացան նախ մեծամասնական, ապա՝ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները։ Առ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 508 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ գումարեց եւ հաստատեց այն անձանց անունները, ովքեր երեկ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատներ կստանան։ Քանի որ նոր գումարման խորհրդարանի կազմն արդեն իսկ հայտնի է, կարելի է նաեւ համեմատություններ անցկացնել լիազորություններն ավարտող գումարման Ազգային ժողովի հետ։

Այսպես, առաջին իրողությունն այն է, որ գործող խորհրդարանի պատգամավորների մոտ կեսը՝ 62 հոգի, նոր գումարման խորհրդարանում չի լինի։ Պատգամավորությանը հրաժեշտ կտան, մասնավորապես, Աբրահամյան երեք եղբայրները՝ Արմենը, Գագիկը, Սերյոժան, Վարդանյան Միքայելն ու Կարենը։
ՀՀԿ խմբակցության անդամներ Հարություն Փամբուկյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Սուքիաս Ավետիսյանը, Մխիթար Վարագյանը, Սամվել Սարգսյանը, Լեւոն Սարգսյանը, Ալեքսանդր Սարգսյանը, Արմեն Պուրտոյանը, Ռաֆիկ Պետրոսյանը, Խաչիկ Մանուկյանը, Մանվել Ղազարյանը, Զոհրաբ Զոհրաբյանը, Տիգրան Արզաքանցյանը, Միշա Ստեփանյանը, Հայկ Սանոսյանը, Հովհաննես Սահակյանը, Սուրիկ Պողոսյանը, Գագիկ Մելիքյանը, Արեգ Ղուկասյանը, Վազգեն Կարախանյանը, Համլետ Զաքարյանը, Արտյոմ Ղուկասյանը նույնպես նոր խորհրդարանում չեն լինի։
Մյուս խմբակցություններից ԱԺ նոր կազմում չեն ընդգրկվել ԲՀԿ—ից՝ Արսեն Ավագյանը, Վարդան Բոստանջյանը, Գոհար Ենոքյանը, Էռնեստ Սողոմոնյանը, Արամ Սաֆարյանը, Հրանտ Մադաթյանը, Վերսանդ Հակոբյանը, Ռոբերտ Թովմասյանը, Աշոտ Տոնոյանը, Ռոբերտ Զաքարյանը, Վաչագան Խուրշուդյանը, Մխիթար Հարությունյանը, ՕԵԿ—ից՝ Հովհաննես Մարգարյանը, Խաչիկ Պետրոսյանը, Գագիկ Բաղդասարյանը, Մարզպետունի Մանուկյանը, ՀՅԴ—ից՝ Ալվարդ Պետրոսյանը, Արթուր Աղաբեկյա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 467 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀԿ–ն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը։ Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո տեղեկացրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ ԱԺ փոխնախագահների պաշտոններում առաջադրվելու են Էդուարդ Շարմազանովի եւ Հերմինե Նաղդալյանի թեկնածությունները։
«Բոլոր թեկնածություններն առաջարկել է ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, որոնք գործադիր մարմնի կողմից հաստատվել են միաձայն։ Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԱԺ գործող նախագահ Սամվել Նիկոյանին՝ իր գործադրած ջանքերի համար»,–ասել է Շարմազանովը՝ տեղեկացնելով, որ Նիկոյանն իր գործունեությունը կշարունակի այլ ոլորտում։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար է նշանակվելու Գալուստ Սահակյանը։ ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 8—ի նախագահները լինելու են հանրապետական։ 
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետին, ապա, Է. Շարմազանովի խոսքով, երեկվա նիստում ՀՀԿ—ն այդ հարցին չի անդրադարձել։ «Վարչապետի եւ նախարարների վերաբերյալ քննարկումը տեղի կունենա կուսակցության հաջորդ նիստում»,–հավելել է նա։
Հայաստանի հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների միջեւ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում երեկ ստորագրվել է քաղաքական կոալիցիայի համաձայնագիր, որն ստորագրել են երկու քաղաքական ուժերի առաջնորդներ Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը։ Համաձայնագրում, մասնավորապես, նշված է. «Հիմք ընդունելով 2012 թվականի մայիսի 6—ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, կարեւորելով 2008 թվականի մարտի 21—ին ստո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 500 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարի տոնում է իր 20—ամյակը։ Հիմնադրամի անցած ուղին անբաժան մասն է մեր անկախ հայրենիքի քսանամյա կենսագրության։ Քսանամյակը աշխարհասփյուռ հայության ուժի եւ անսահման նվիրվածության խորհրդանիշն է, որի շնորհիվ միասնաբար իրականացվում են ծրագրեր՝ հանուն հայրենի տան եւ հողի շենացման, նոր ու զորավոր հայրենիքի կառուցման։ Այս 20 տարիներին է, որ կյանք առան ճանապարհներ, դպրոց ու հիվանդանոց, ջրագիծ եւ գազատար, որոնց շնորհիվ նոր շունչ ստացան Հայաստանի եւ Արցախի տասնյակ գյուղեր եւ քաղաքներ։ Ի սկզբանե թիկունք լինելով հայոց պետականության կայացմանը՝ հիմնադրամը հավատարիմ է իր առաքելությանը եւ շարունակում է առաջ քայլել՝ զարգացում ապրող մեր երկու հայրենիքների հետ միասին։
ՀՀ կառավարության ընդունելությունների տանը երեկ տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մինչ օրակարգի հարցերի քննարկումը, Սերժ Սարգսյանը շնորհավորեց նիստի մասնակիցներին հիմնադրամի կազմավորման 20—րդ տարեդարձի կապակցությամբ։
«Միասին մենք մեծ ճանապարհ ենք անցել։ Անհնար է նույնիսկ թվարկել այդ 20 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը։ Դրանք այնքան շատ են ու բազմաբնույթ, որ մեզ մնում է միայն արձանագրել, որ առանց «Հայաստան» համահայկական հիմնադրամի այլեւս անհնար է պատկերացնել Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը։ Սա հոբելյան է, որ մեզ ուրախություն եւ հպարտություն է ներշնչում եւ մյուս կողմից առիթ է ոգեւորության ու նոր ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 552 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024