ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 29.04.2024, 02:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 02

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 29—ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի զարգացման, մրցունակության, ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ ցանցերի փոխնախարար Նոտիս Միտարակիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու ժողովուրդների միջեւ հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը։
Հույն փոխնախարարի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները զիջում են բարձր մակարդակի վրա գտնվող քաղաքական հարաբերություններին։
Նոտիս Միտարակին համաձայնել է ԱԺ փոխնախագահի գնահատականի հետ՝ ափսոսանք հայտնելով, որ Հունաստանի եւ Հայաստանի առեւտրատնտեսական ներուժը լիարժեք չի օգտագործվում։
Այս առումով երկուստեք կարեւորվել է 2013—ի սեպտեմբերին Երեւանում կայանալիք հայ—հունական գործարար համաժողովի անցկացումը, որը կողմերի համոզմամբ՝ կարող է խթանել նոր կապերի հաստատումը։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 442 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում դատախազական ծառայության 95—ամյակի առիթով եվրոպական մի շարք երկրներից եւ ԱՊՀ—ից Հայաստան ժամանած գլխավոր դատախազների պատվիրակությանը, ովքեր Երեւանում մասնակցում են նաեւ Հայաստանի դատախազության մասնագիտական տոնի առթիվ տեղի ունեցող միջոցառումներին։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում եւ կարեւորել նրանց այցը փորձի փոխանակման, տարբեր երկրների եւ հասարակությունների առջեւ օրինականության, իրավակարգի եւ կայունության ապահովման առումով ծառացած արդի մարտահրավերներն ու սպառնալիքները քննարկելու, դրանց դիմակայման արդյունավետ ուղիներ գտնելու տեսանկյունից եւս։
Ընդգծելով, որ 21—րդ դարում աշխարհի որեւէ երկիր ի վիճակի չէ միայնակ արդյունավետ պայքար իրականացնել կազմակերպված հանցավորության դեմ, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն բոլոր երկրներին, ովքեր սերտորեն համագործակցում եւ իրավական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին։
Հանրապետության նախագահը հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային պարգեւատրել է Պատվո շքանշանով՝ արդարադատության ոլորտում հայ—ռուսական համագործակցության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար։ Նախագահը շնորհավորել է Յուրի Չայկային ՀՀ պետական բարձր պարգեւի արժանանալու համար եւ նրան ու հանդիպմանը մասնակցող օտարերկրյա մյուս պետությունների գլխավոր դատախազներին մաղթել հաջողություններ՝ իրենց կարեւորագույն գործում։
ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր գ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 435 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային գրադարանում հանդիպել է աուդիտորական եւ խորհրդատվական ծառայություններ մատուցող «Էրնսթ ընդ Յանգ» գլոբալ կազմակերպության հայազգի բարձրաստիճան ներկայացուցիչներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը մանրամասն ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակն ու կառուցվածքը, անդրադարձել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներին, հարկային, մաքսային ու այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ստվերի կրճատմանը եւ այլն։ 
Այդ առումով, վարչապետը նշել է, որ առաջին հերթին քայլեր են ձեռնարկվում խոշոր ձեռնարկությունների գործունեությունը թափանցիկ եւ վերահսկելի դարձնելու համար։ «Ընդ որում, նրանց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի ոչ միայն պետական մարմիններին, այլեւ հասարակությանը։ Մենք տպագրում ենք խոշոր ձեռնարկությունների կողմից վճարված հարկերը եւ հանրությունը կարողանում է վերահսկել նրանց։ Այսուհետ ՀՀ—ում հինգ մլն դոլարից ավելի շրջանառություն ունեցող ձեռնարկությունները պարտավոր են հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվություններն աուդիտորական եզրակացությամբ։ Այդ ուղղությամբ առաջին քայլերն ենք դեռեւս անում»,–ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ ոլորտն ամբողջությամբ կանոնակարգելու համար դեռեւս պետք է ներդնել օրենսդրական նոր մեխանիզմներ։ 
Վարչապետը նշել է, որ կառավարության հաջորդ կարեւորագույն խնդիրը բիզնեսի եւ քաղաքակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 389 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Չեխիայի, Վրաստանի, Մոլդովայի ու Կիպրոսի գլխավոր դատախազները, Չինաստանի ու Բելառուսի դատախազությունների պատվիրակություններ՝ գլխավոր դատախազների տեղակալների ղեկավարությամբ, ԱՊՀ անդամ—պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի ու Դատախազների միջազգային ասոցիացիայի պատվիրակություններ։ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է Դատախազության աշխատողի օրվա եւ կառույցի կազմավորման 95—ամյա հոբելյանի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա պետությունների դատախազությունների ու միջազգային կազմակերպության պատվիրակություններին։
Ա. Հովսեփյանը Հայաստան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին պարգեւատրել է դատախազության 95—ամյակի հուշամեդալով, իսկ պատվիրակության որոշ ներկայացուցիչների նաեւ ՀՀ դատախազության պատվավոր աշխատողի կոչումով։ Երեւանում հանդիսավոր նիստ է անցկացվել Դատախազության կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 449 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ հունիսի 29—ին տեղի է ունեցել քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանը, վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը։
ՀՀ նախագահն ասել է. «Բարեւ ձեզ,
Այսօր մենք հավաքվել ենք շարունակելու մեր քննարկումները բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման եւ կոռուպցիոն շղթաներից ձերբազատման հարցերի շուրջ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 393 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024