ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 28.04.2024, 04:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 15

Նախկին ամայի տարածքում բժշկական պարագաների արտադրություն է կազմակերպվել։ Նորակառույց գործարանի աշխատանքները սկսվեցին երեկ։
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Երեւանում ներկա է գտնվել ռուսաստանյան խոշոր «Աֆինա Պալլադա» ընկերությունների խմբին պատկանող «Մեգա մեդ» ընկերության՝ մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների արտադրության գործարանի բացման արարողությանը։
Սերժ Սարգսյանը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրատեսականուն, կատարված ներդրումներին, դրա շրջանակներում իրականացված աշխատանքներին եւ ընկերության զարգացման ծրագրերին։ Պատասխանատուների ներկայացմամբ, «Մեգա մեդ» ընկերության կողմից մեկանգամյա բժշկական պարագաների արտադրության ծրագրի շրջանակներում բաժնետիրոջ կողմից մինչ այժմ իրականացվել են ավելի քան 42 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ։ Արտադրության թողարկման լրիվ ծավ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 527 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Չորս ոչ իշխանական ուժեր համախմբվել են եւ իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար հրավիրում են հինգերորդին՝ իշխող հանրապետականին։ Երեկ ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամին ՀՀԿ—ին համագործակցության «հրավեր» հնչեցրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը։ «Խնդիրը հստակ է, որ համակարգային փոփոխություններ են հարկավոր։ Լավ կլինի, որ իշխանությունը ճիշտ գնահատի իրավիճակը, միանա, ու միասնական օրակարգով իրականացնենք այն, ինչին ձգտում ենք»,—ասաց նա։
«Եթե պարոն Հակոբյանն առանձին բանակցություններ ունի հանրապետականների հետ ու պատրաստ է նման քայլի... Մենք միշտ ասել ենք, որ եթե մեր առաջարկած ճիշտ գաղափարները ընդունում են, մենք բողոք չունենք, միայն թե պետք է անել, ճիշտ քայլ անել, այս վիճակից դուրս բերել երկիրը»,—ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ ի պատասխան այս հրավերի՝ ասաց. «Ամբողջ աշխարհն ուզում է մեզ միանալ, դուք էլ հիմա ասում եք՝ միացեք։ ժամ առաջ կցանկանային մեզ միանալ, բայց արդեն էնքան են համը հանել, որ ամաչում են ասել»։
Իսկ ոչ իշխանական ուժերի առաջարկներին տեղի տալու հնարավորության մասին Գալուստ Սահակյանն ասաց, որ ցանկացած զիջումը ընդդիմության մեջ կռիվ կգցի. «Դրանց խելքին մի ընկեք, մտածո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մի ուրվական է շրջում Արդբեջանի հոգեւոր—բարոյական կյանքի անդաստաններում՝ հակահայկականության ուրվականը։
Եվ իրավ. վաղուց արդեն հայ հասարակական—քաղաքական մտքի հարացույցում իր հանրակայուն տեղն ունի Ադրբեջանական Հանրապետությունում հակահայկականության եւ հայատյացության գիտաքննության հասարակագիտական եւ պատմագիտական խնդրակարգը։ Ինչպես հայտնի է, առաջ են քաշվում տարբեր մոտեցումներ եւ հիմնավորումներ՝ ըստ այնմ մատնացույց անելով խնդրի տարբեր կողմերը՝ ներքին եւ արտաքին, առարկայական եւ ենթակայական։ Հետաքրքրական է, որ ադրբեջանական հակահայկականության դիտավորության կամ որ նույնն է՝ նպատակի մասին երբեմն արտահայտվում են տրամագծորեն տարբեր տեսակետներ, եւ այդ համաշարում առանձին քննության ու քննարկման առարկա է դառնում Ադրբեջանի բնակչության դերակատարության բացորոշման հարցը, ասել է թե՝ որքանով է այդ երկրի բնակչությունն ինքնորեն «արտադրում» հայատյացություն, եւ որքանով է այն պարզապես հանդես գալիս որպես իշխանությունների «արտադրած» հայատյացության «սպառող»։
Փորձենք սահմանել եւ պարզորոշել այս բազմաբարդ խնդրի տարբեր կողմերն ու երեսները։ Որպես քննական մեկնակետ, ընտրենք բնակչության դերակատարության գործոնը։ Դիցուք՝ բազմաթիվ եվրոպական կառույցներ ու պաշտոնյաներ շատ հաճախ, վերացարկվելով պե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 502 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արեւմուտքի երկրների ղեկավարները ամեն օր հանդես են գալիս Ուկրաինայում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքեր գործադրելու հորդորներով։ Նրանք դեռեւս չեն բացառում հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունը։ Պատերազմ չեն ցանկանում նաեւ Ռուսաստանն ու Ուկրաինան։
Արեւմուտքը ձգտում է հասնել Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցությունների սկսվելուն, իսկ եթե դրանք չսկսվեն, Ռուսաստանի նկատմամբ կկիրառվեն այնպիսի պատժամիջոցներ, ինչպիսիք են ակտիվների սառեցումը եւ պաշտոնատար անձանց ուղեւորությունների արգելքները։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը. «Մենք ցանկանում ենք առաջընթաց տեսնել, մենք ցանկանում ենք, որ ռուսներն ու ուկրաինացիները միմյանց հետ խոսեն, իսկ եթե նրանք դա չանեն, ապա կլինեն հետեւանքներ»։
ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հանդես է եկել Մոսկվայի եւ Կիեւի իշխանությունների միջեւ ուղղակի երկխոսություն հաստատելու օգտին։ Դիմելով Ուկրաինայում եւ տարածաշրջանում բոլոր կողմերին, Բան Կի Մունը հորդորել է «լիցքաթափել իրադրությունը, մեղմել հռետորաբանությունը եւ գտնել ճգնաժամի խաղաղ կարգավորում»։ 
Երեկ Լոնդոնում ԱՄՆ դեսպանատանը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջեւ բանակցություններ են ընթացել Ուկրաինայի ճգնաժամի շուրջ։ Էական արդյունքներ դեռեւս չկան։
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ՄԱԿ—ի անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ճգնաժամային իրադրության քննարկմանը, հայտարարել է, թե Կիեւը չի կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ առողջապահության նախարարության ղեկավար կազմի հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է մի շարք հարցերի։ 
Մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Շվեյցարիայի կառավարության որոշումը բողոքարկելու, այսպես կոչված, «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 17—ի վճիռը, Սերժ Սարգսյանն ընդգծել է. «Շատ լավ եմ գնահատում։ Ոգեւորիչ է։ Եվ մենք բոլորս պետք է մեր դրական վերաբերմունքը հայտնենք Շվեյցարիայի կառավարության կողմից կայացված որոշմանը։ Բոլորը գիտեն, որ Շվեյցարիան մշտապես եղել է միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից մեկը, ռասայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, այլատյացություն սերմանող կառույցների, մարդկանց, ընդհանրապես երեւույթի դեմ պայքարող ամենաակտիվ կառավարություններից մեկը, եւ մենք ակնկալում էինք, որ այս հարցում էլ Շվեյցարիան դրական ու ճի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 391 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ուկրաինայում այսօր թիվ մեկ խնդիրը տնտեսական եւ քաղաքական ճգնաժամից դուրս գալն է»,–երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան։
Նա նշեց, որ Ուկրաինայում իրավիճակն իսկապես բարդ է՝ կապված Ղրիմում հանրաքվեի  հետ, այնուհանդերձ երկրում կա կառավարություն, նախագահ, եւ բոլոր անհրաժեշտ պետական կառույցներն աշխատում են։ «Մենք ունենք օրինական իշխանություն, որին ընդունում է միջազգային հանրությունը։ Իրավիճակն Ուկրաինայում շուտով կկայունանա»,–վստահեցրեց դեսպանը՝ նշելով, որ երկիրը ոչ թե տապալվում է, այլ ընդամենը ապրում է քաղաքական—տնտեսական ճգնաժամ։ Կուխտայի խոսքով, Արեւմուտքից կլինի ֆինանսական օգնություն, եւ նոր իշխանության քաղաքական որոշումները կհանգեցնեն երկրում իրավիճակի կայունացմանը։
Դեսպանը եւս մեկ անգամ ներկայացրեց Կիեւի դիրքորոշումը հանրաքվեի վերաբերյալ, ըստ որի՝ Ուկրաինան չի ճանաչի հանրաքվեն եւ դրա արդյունքները։
Հանրաքվեից խուսափելու համար Կիեւը պատրաստ է Ղրիմին ավելի մեծ ինքնավարություն տալ եւ արտոնություններ ֆինանսական ու լեզվական հարցերում։ Կիեւը պատրաստ է ավելի մեծ ինքնավարություն տալու հետ միասին Ղրիմի հարցով Ռուսաստանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ բանակցությունների միջոցով հնարավոր է լուծել ցանկացած խնդիր։ «Ռուս—ուկրաինական հարաբերությունները կլինեն շատ լավ եւ խոստումնալից, քանի որ երկու հարեւան երկրներ են»,–հավաստիացրեց Իվան Կուխտան։
Դեսպանն անդրադարձավ ԵՄ—ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 424 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օրը Չարենցինն էր։ Բանաստեղծի հուշարձանի մոտ էին հավաքվել պաշտոնյաներ, գրողներ, գրականագետներ, ուսուցիչներ եւ աշակերտներ, նրա պոեզիայի սիրահարներ։ Չարենցն իր ժամանակի շունչն էր, ոգին։ Անցել է ավելի քան մեկ դար, էլի նույն երիտասարդն է, մեր ժամանակակիցը, մեր օրերի շեփորահարը։ Միասնության նրա պատգամը անկախության տարիների մեր աղոթքն է դարձել։ Նա գիտեր՝ ով է ինքը, գիտեր, որ իր անունը «պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՛րձր ու մեծ»։ Եվ հրաշալի է, որ այսօրվա սերունդը եւս գիտի իր Մեծին եւ նորովի ապրեցնում է նրա պոեզիան։ Չարենցի մասին անհնար է չխոսել։ Նա ուսուցիչ է, եւ շատ կարեւոր է ճիշտ սերտել նրա դասերը, չշեղվել հայրենասիրության ու մարդասիրության նրա նախանշած ճանապարհներից։
Եվ պետք է հավատալ հայ ժողովրդի հավաքական իմաստնությանը։
Գալիքը Չարենցինն է։


Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 436 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024