ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 29.04.2024, 06:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 26

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2014թ. վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացելով նիստը, վարչապետը ձայնը տվել է ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված ֆինանսական շուկայի իրավիճակի ուսումնասիրման խմբի ղեկավար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին։
Վաչե Գաբրիելյան.
–Մեծարգո պարոն վարչապետ, մենք աշխատանքային խմբով ամեն օր հավաքվել ենք եւ նայել մի շարք հարցեր, մասնավորապես՝ փոխարժեքի տատանումներին վերաբերող։ Կարող եմ կառավարությանը զեկուցել, որ փոխարժեքը կայունացել է, այս պահին փոխանակման կետերում փոխարժեքի գնման եւ վաճառքի տարբերությունը կազմում է 3–5 դրամ, որը մեր փոխարժեքի կետերում ընդհանրապես եղած պատմական ստանդարտ չափի մեջ է։ Շուրջ 94 խանութ ամսի 16–17–ը փակված էր եւ չէր գործում, որովհետեւ սպասումներ կային։ Այժմ այդ բոլոր խանութները վերադարձել են գործունեության։ Մի պահ կար, երբ բոլոր բաց խանութներում, որտեղ ապրանք կար, գնման գինը հստակ նշված չէր։ Դա եւս վերացել է բոլոր տեղերում։ Ապրանքները վաճառվում են հստակ գներով եւ տատանման ենթակա չեն։ Մենք նաեւ ստացել ենք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ամենօրյա դիտանցում, որը կատարվում էր մի շարք խոշոր խանութներում։ Ես ուզում եմ նշել նաեւ, որ կան տեղեկատվություններ, եւ մամուլում նշվեցին, որ այդ գները, որ ներկայացվում էին, ամբողջովին բնորոշ չէին։ Որպեսզի դիտարկման շարունակականությունն ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 490 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը։
Հանրապետության նախագահը շնորհավորել է նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել անցնող տարում նախարարության կողմից իրականացված աշխատանքի, մեր պետականության ամրապնդման գործում արտաքին գերատեսչության աշխատակիցներից յուրաքանչյուրի ներդրած ավանդի համար եւ գալիք տարում ընդունելության մասնակիցներին, նախարարության բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին մաղթել առողջություն, երջանկություն եւ հաջողություններ։
Իր շնորհավորական խոսքում նախագահը նաեւ ամփոփել է 2014 թվականը՝ անդրադարձել անցնող տարվա ձեռքբերումներին, հաղթահարված փորձություններին, մարտահրավերներին, խոսել 2015 թվականի ծրագրերի եւ ակնկալիքների մասին։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 404 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ երեկ հյուրընկալեցին զոհված եւ հաշմանդամ դարձած բազմաթիվ ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների եւ զինծառայողների երեխաների ու թոռնիկների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ինչպես նաեւ սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) երեխաների։
Հանրապետության նախագահն իր եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից տոների կապակցությամբ ջերմորեն շնորհավորեց միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին, բարեմաղթանքներ հղեց նրանց. «Սիրելի՛ երեխաներ, ես շատ ուրախ եմ, որ դուք երգով, պարով, խաղերով եք հրաժեշտ տալիս անցնող տարվան, եւ ձեր այս ուրախությունը նոր շունչ է հաղորդում այս շենքին, այս պատերին։ Այդ շունչը տեւական ժամանակ թեւածելու է այս շենքում։ Մենք շատ հաճախ ենք նախագահի նստավայրում ընդունում երեխաների, այդ թվում՝ դպրոցականների եւ հատկապես նրանց, ովքեր իրենց ուսմամբ ու վարքով բարձրացնում են մեր երկրի հեղինակությունը, օրինակ՝ դպրոցական միջազգային առարկայական օլիմպիադաներում շահում են մրցանակներ։ Ես վստահ եմ, որ ձեզնից շատ—շատերը տարիներ հետո գալու են այս շենք՝ որպես հաղթող երեխաներ, գալու են, որպեսզի ստանան երիտասարդ գիտնականների, երիտասարդ ստեղծագործողների համար սահմանած ՀՀ նախագահի մրցանակները։
Միշտ հիշեք, սիրելի՛ երեխաներ, որ ամեն ինչ լավ է լինելու, դուք կարողանալու եք ամեն ինչ հաջողությամբ ավարտին հասցնել, միայն այդ ամենը պետք է անեք ուրախությամբ եւ ս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 372 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի տնտեսության համար 2014 թվականը հատկանշական էր միջազգային տնտեսական ինտեգրման ձեւաչափերի քննարկումների եւ բանակցությունների առումով՝ հատկապես Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տեսանկյունից։ Մի կողմից՝ բանակցային գործընթաց էր ընթանում ԵՏՄ—ին անդամակցելու համար, մյուս կողմից՝ վերսկսվեցին Եվրասիական տնտեսական միության հետ բանակցություններրը։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ ամփոփելով 2014 թ. տնտեսական տարին. «Տարվա ընթացքում շատ ակտիվ բանակցային գործընթաց էր ընթանում, եւ մենք տեսանք, որ այդ ամենը հանգեց իր տրամաբանական ավարտին։ 2015 թվականին մենք արդեն կլինենք ԵՏՄ անդամ, բայց մյուս կողմից կշարունակենք բանակցությունները Եվրամիության հետ։ Արդեն առիթ եղել է նշելու, որ Եվրամիության հետ սկսվել են նոր ձեւաչափի համաձայնագրի շուրջ քննարկումներ, իսկ ներկայումս էլ ոլորտային համագործակցության շուրջ բանակցություններն են ընթանում»։ Ըստ նրա՝ քննարկումները բավականին արդյունավետ են եւ վստահություն են ներշնչում, որ 2015 թվականի սկզբին հնարավոր կլինի կոնկրետ արդյունքների հասնել։
ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ նկատեց, որ 2014 թվականը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանը ընտրել է ոչ թե «կամ, կամ», այլ «եւ, եւ» ձեւաչափը։ «Երկու ինտեգրացիոն գործընթացներն էլ հաջող ընթացք ունեցան, մյուս կողմից էլ մենք պահպանում ենք լավ հարաբերո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 424 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024