ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 29.04.2024, 02:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 16

Եվրախորհրդարանը երեկ ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել, որով մասնավորապես կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Այդ առթիվ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ հանդես է եկել հայտարարությամբ.
«Հայաստանը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձեւը։
Եվրախորհրդարանը ընդգծում է, որ դեռ 1987թ. իր կողմից ընդունված բանաձեւում Օսմանյան կայսրությունում 1915—1917թթ. հայերի դեմ կատարվածը որակվել է որպես ցեղասպանություն՝ համապատասխան ՄԱԿ—ի ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայի, եւ դատապարտում է դրա ժխտումը։
28 եվրոպական երկիր ներկայացնող խորհրդարանը, հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին, միանում է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչմանը եւ կոչ անում Եվրոպական հանձնաժողովին եւ Եվրոպական խորհրդին հետեւել իր օրինակին։
Եվրամիության օրենսդիր մարմինը ցեղասպանությունների կանխարգելումը եւ մարդկության դեմ հանցագործությունների համար պատշաճ պատիժը համարում է միջազգային հանրության առաջնահերթություն։
Բանաձեւը կարեւոր ուղերձ է Թուրքիային՝ օգտագործել Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի առիթը առերեսվելու իր պատմությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը եւ դրանով ճանապարհ հարթելու հայ եւ թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։
Այս բանաձեւի ընդունմամբ Եվրոպական խորհրդարանը եւ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 364 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Առաջին աշխարհամարտի ավարտն ազդարարող Մուդրոսի զինադադարը, որը կնքվեց 1918 թ. հոկտեմբերի 30—ին, նոր էջ պետք է բացեր ժողովուրդների պատմության համար։ Անտանտի տերությունների ճնշման արդյունքում թուրքական իշխանությունները ստիպված եղան հրավիրել զինվորական ատյան եւ դատապարտել երիտթուրք պարագլուխներին, որոնք Թուրքիան մտցրել էին պատերազմի մեջ ու կազմակերպել հայերի ցեղասպանությունը։
 1919 թ. հունվարին Ստամբուլում սկսվեց դատավարությունը երիտթուրքերի նախկին կառավարության անդամների դեմ։ 1919 թ. ապրիլի 12—ին Ստամբուլի դատարանը հեռակա մահվան դատապարտեց Էնվերին, Թալեաթին, Ջեմալին, դոկտոր Նազիմին եւ այլ պարագլուխների։ Սակայն թուրքական իշխանությունները, որ հարկադրված ընդունեցին մահապատժի որոշումները, հետեւողական չեղան հանցագործների ձերբակալման եւ դատապարտման ուղղությամբ։ Ավելին, նրանք աջակցեցին, որպեսզի երիտթուրքական կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները խույս տան դատավարությունից ու տեղափոխվեն Եվրոպա եւ Ամերիկա։ Իսկ Թուրքիայում դատապարտված երիտթուրքերին բրիտանական հրամանատարությունը տեղափոխեց Մալթա կղզի եւ հետագայում փոխանակեց անգլիացի ռազմագերիների հետ։
Թուրքական իշխանությունների հովանավորչական քաղաքականությունն ու ակնհայտ արհամարհանքը հանցագործներին պատժելու դատարանի որոշման ու միջազգային հանրության պահանջի նկատմամբ պատճառ դարձան, որ Հայ դատի խնդրով զբաղվող ՀՅԴ—ն ինքը քայլեր ձեռնարկեր եւ վրիժառության միջոցով իրականացներ Ստամբուլի զինվորական դատարանի որոշումը։ 
... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 404 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024