ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 20.09.2017, 22:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [437]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [631]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [129]
Քաղաքականություն [492]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 2 » «Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում»
15:19
«Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում»

Վստահեցրել է ՀՀ արտգործնախարարը Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ունեցած հանդիպումից հետո, լրագրողների խնդրանքով, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին։
Անդրադառնալով դիվանագետների պատվիրակության՝ Արցախ կատարած այցի նպատակներին, Է. Նալբանդյանը, մասնավորապես, նշել է. «Արդեն ավանդույթ է դարձել դեսպանահավաքների շրջանակում այցելել նաեւ Արցախ։ Առավել խորհրդանշական է, որ այս անգամ մեր դեսպանահավաքը սկսել ենք Ստեփանակերտ ծրագրված այցելությամբ։ Նախագահ Սահակյանի հետ ունեցած հանդիպումը շատ բովանդակալից էր, եւ այն ամենը, ինչ լսեցինք նրանից, ոգեւորիչ էր բոլորիս համար։ Շատ կարեւոր է, երբ մեր դեսպաններն Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ինչպես ասում են, հագեցած, հավաստի տեղեկություններ են ստանում երկրի առաջին դեմքից, քաջատեղյակ են դառնում այն խնդիրների, այն հարցադրումների մասին, որ հուզում են արցախցի մեր քույրերին ու եղբայրներին։ Յուրաքանչյուր հայի համար պատիվ է լինել Արցախում, իսկ հատկապես դիվանագետների համար՝ կարեւոր է եւ այն իմաստով, որ դա հրամայական է մեր գործունեության շրջանակների ընդլայնման ու ակտիվացման առումով։ Ուզում եմ շեշտել, որ ինչպես նախորդ մեր հանդիպումները, այս անգամ եւս հանրապետության ղեկավարության հետ կայացած հանդիպումը շատ օգտակար է»։ Նախարարը առիթից օգտվելով, Արցախի նախագահին շնորհակալություն հայտնեց բարձր գնահատանքի՝ հայ դիվանագետներին պետական պարգեւների արժանացնելու համար, ինչը, իր համոզմամբ, կարելի է դիտարկել որպես «ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության, արտերկրում հայ դիվանագետների կողմից կատարած աշխատանքի արդյունք»։
Ի պատասխան «ՀՀ»—ի այն հարցի, թե Արցախի անկախության ճանաչման խնդիրն այսօ՞ր էլ շարունակում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության գործունեության առաջնահերթություններից մեկը մնալ եւ, արդյոք, մինչեւ տարեվերջ հնարավո՞ր է որեւէ երկիր պաշտոնապես բարձրաձայնի հայկական երկրորդ հանրապետությունը ճանաչելու մասին, Էդուարդ Նալբանդյանը նշեց, որ նման ակնկալիք միշտ էլ կա եւ չի բացառվում։ Միեւնույն ժամանակ արտգործնախարարը հավելեց, թե մի երկրով չէ, որ ճանաչումը բավարար կարելի է համարել. «Ամեն ինչն իր սկիզբն ունի, եւ բանակցային այն գործընթացը, որ մենք վարում ենք եռանախագահների հետ միասին, հենց ուղղված է նրան, որպեսզի հակամարտությունը կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով եւ հասնենք Արցախի ոչ միայն միջազգային ճանաչմանը, այլեւ այդ իրավունքի իրականացմանը»։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞վ բացատրել այն իրողությունը, որ հակամարտության կարգավորումն ուղեկցվում է ռազմական գործողություններով, պարոն Նալբանդյանը մասնավորապես ասաց. «Դա նշանակում է, որ Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում։ Այդ երկրի ղեկավարությունն իրեն դրել է փակուղու մեջ։ Ինչի մասին բարձրաձայնում են միջազգային հանրության, մասնավորապես՝ մանդատ ունեցող եռանախագահողների կողմից, եւ այն հայտարարությունները, որ լսում ենք Բաքվից, լիովին հակասում են իրար։ Եվ հայտնվելով փակուղու մեջ՝ Ադրբեջանի ղեկավարները փորձում են ուժի կիրառմամբ «օգուտներ» ակնկալել։ Իսկ սահմանում կանգնած դիրքապահ զինվորները համարժեք քայլերով ապացուցում են, որ ապարդյուն են նման մտադրությունները, եւ սադրիչ բոլոր գործողությունները դատապարտված են ձախողման»։ hhpress.am

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 34 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017