ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 06.05.2024, 10:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 28 » Անելիքները դեռ շատ են /Հրապարակվել է Եվրոպական հարեւանության քաղաքականության՝ Հայաստանի մասին զեկույցը/
13:14
Անելիքները դեռ շատ են /Հրապարակվել է Եվրոպական հարեւանության քաղաքականության՝ Հայաստանի մասին զեկույցը/

Եվրամիության Եվրոպական հարեւանության քաղաքականության՝ Հայաստանի մասին հրապարակված զեկույցում ընդգծված են 2013թ. կարեւորագույն զարգացումները, բարեփոխումների իրականացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաեւ հանձնարարականներն այս տարվա համար։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան երեկ ներկայացրեց զեկույցի մանրամասները։
Նա ընդգծեց, որ 2013թ. խորացել է ՀՀ կառավարության հետ քաղաքական երկխոսությունը։ Նախորդ տարի ԵՄ—ն եւ Հայաստանն ավարտեցին Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ բանակցությունները, սակայն հաջորդ քայլերը հնարավոր չեղավ իրականացնել՝ ելնելով Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի որոշումից։
«Այնուամենայնիվ, Հայաստանն եւ ԵՄ—ն պարտավորվել են շարունակել հետագա համագործակցությունը, եւ այդ մասին երկուստեք նշվել է Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում։ Երկու կողմերը միասին կդիտարկեն իրենց պայմանագրային հարաբերությունների ապագա հիմքերը՝ հաշվի առնելով նաեւ հետագայում Հայաստանի՝ ՄՄ անդամակցությունից բխող սահմանափակումները»,–ասաց դեսպանը։
Տ. Հրիսթեան տեղեկացրեց, որ 2013թ. վավերացվել եւ 2014թ. հունվարի 1—ից ուժի մեջ են մտել վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը։ Թեեւ Հայաստանը շարունակում է անդրադառնալ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հետ կապված խնդիրներին՝ դեռ լրացուցիչ աշխատանք կա կատարելու հատկապես օրենսդրության կիրարկման կապակցությամբ։ 2013թ. փետրվարի նախագահական ընտրություններն ընդհանուր առմամբ եղել են լավ կազմակերպված, թեեւ եղել են ընտրական գործընթացի արդարության վերաբերյալ մտահոգություններ։
Դեսպանը տեղեկացրեց, որ Հայաստանն իրականացրել է ԵՀՔ—ի առաջընթացի զեկույցում ընդգրկված կարեւորագույն հանձնարարականներից մի քանիսը։ Մասնավորապես, ընդունվել է օրենք տղամարդկանց եւ կանանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների մասին, սակայն բողոքների ընդունման մեխանիզմը դեռեւս թերի է։ Պետական կառավարման եւ դատաիրավական համակարգերում բարեփոխումների հետ կապված զարգացումներն, ըստ զեկույցի, աննշան են։ Այնուամենայնիվ, ըստ դեսպանի, աշխատանքներ են նախաձեռնվել ընտրական օրենսդրության, կոռուպցիայի դեմ պայքարի եւ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ բարեփոխումների իրականացման նպատակով։
Տ. Հրիսթեան նշեց, որ զեկույցում կոչ է արվում նաեւ վերջնական տեսքի բերել Խղճի եւ կրոնական ազատությունների մասին օրենքի նախագիծը, երաշխավորել խտրականության դեմ սկզբունքի հանդեպ հարգանքը եւ ընդունել խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն, շարունակել պետական կառավարման վերաբերյալ բարեփոխումը, հատկապես ուժեղացնել կոռուպցիայի կանխարգելման միջոցառումները եւ կոռուպցիայի դեմ պայքարը. «Որպես խաղաղության հիմք՝ քայլեր ձեռնարկել մադրիդյան սկզբունքների մասին համաձայնագրի ուղղությամբ՝ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստանձնած պարտավորություններին համապատասխան։ Զերծ մնալ այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից, որ կարող են ավելացնել լարվածությունը եւ խոչընդոտել խաղաղ կարգավորման գործընթացը»։
Վերջին կոչի առումով՝ Տ. Հրիստեան նկատեց, որ այն վերաբերում է երկու կողմերին եւ չի նշանակում, որ հայկական կողմը նման գործողությունների է դիմում, ուղղակի Եվրամիությունը փաստացի կոչ է անում շարունակել խաղաղ կարգավորման գործընթացին հավատարիմ մնալու քաղաքականությունը։ Զեկույցում կոչ է արվում խթանել հակամարտության կարգավորման առաջընթացի համար նպաստավոր միջավայրի ձեւավորմանը, խրախուսել եւ օժանդակել խաղաղության հաստատման հարակից գործողությունների իրականացմանը։ Երաշխավորել ԵՄ—ի ներկայացուցիչների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ՝ հակամարտության վերափոխման գործողություններին սատարելու նպատակով, Մինսկի խմբի աշխատանքները լիովին փոխլրացնելու կարգով։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 400 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024