ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 24.11.2017, 19:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [363]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [515]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 27 » Չէինք կարող խուսափել հեռուստատեսության թվայնացումից /Անապահովներին հատկացվելիք հեռուստատեսային ընդունիչ սարքերն արդեն բաշխվում են/
10:23
Չէինք կարող խուսափել հեռուստատեսության թվայնացումից /Անապահովներին հատկացվելիք հեռուստատեսային ընդունիչ սարքերն արդեն բաշխվում են/

Հայաստանում թվային հեռուստատեսության ենթակառուցվածքները ստեղծվել են դեռեւս նախորդ տարվա հունիսին, Հայաստանի ողջ տարածքում այսօր առկա է թվային հեռարձակում՝ զուգահեռաբար անալոգային հեռարձակմանը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը։
Նա նշեց, որ անընդհատ հնչում է միեւնույն հարցը՝ «այդյո՞ք հնարավոր չէր խուսափել հեռուստատեսության թվայնացումից, առկախել գործընթացը կամ իրականացնել ավելի ուշ», ապա տվեց հարցի պատասխանը. «Թվայնացման գործընթացը հայաստանյան ներքին պրոցես չէ։ Հայաստանը հայեցողաբար ինքն իր համար չէր որոշել, որ պետք է անցում կատարել հեռարձակման մի ձեւից մեկ այլ ձեւի։ Թվայնացումը շոշափում է ոչ միայն պետության հեռահաղորդակցության ոլորտում գործող կազմակերպության, նաեւ ուղղակիորեն քաղաքացիների շահերը, քանի որ գործընթացի ընթացքում ստիպված լինում են ծախսեր։
Ինչո՞ւ Հայաստանը չէր կարող խուսափել թվայնացման գործընթացից։
Աշխարհում տեխնիկական զարգացումների ոլորտում միասնական կարգավորում կա, հատկապես այն տեխնիկական ոլորտներում, որոնք կապված են որեւէ տեսակի հեռարձակման հետ, քանի որ այս գործընթացում ներգրավված են բազմաթիվ մասնակիցներ՝ սկսած ռադիոէլեկտրոնային միջոցներ արտադրող ընկերություններից, նրանց համար դետալներ արտադրող կազմակերպություններից, մինչեւ բուն հեռարձակողները։
2006 թվականին հեռահաղորդակցության միջազգային կոմիտեն, որը կոորդինացնում է հեռարձակման ողջ ոլորտն ամբողջ աշխարհում՝ սկսած արտադրություն, արդյունաբերություն, ընդհուպ մինչեւ կարգավորումներ, սահմանել էր հստակ ժամկետ թվայնացման գործընթացի ավարտի համար, մյուս կողմից արդեն իսկ մշակել էր տեխնիկական ստանդարտներ, տեխնիկական միջոցներ։ Դժվար թե որեւէ տեղ գտնվի 2015թ. արտադրված անագոլային հեռուստաընդունիչ սարք, քանի որ 2015 թվականին աշխարհում չեն արտադրվել անալոգային հեռուստացույց, անալոգային հաղորդիչ, տեխնիկական միջոցներ»։
Այսինքն, ըստ Գ. Ամալյանի, եթե Հայաստանը չհամապատասխանեցներ իր գործողությունները համաշխարհային գործընթացների հետ, կլիներ մի իրողություն, որ Հայաստանի քաղաքացին այլեւս չէր կարողանա վաճառքի կետերում ձեռք բերել անալոգային հեռուստացույց, իրենք՝ որպես հեռարձակող կազմակերպություն, չէին կարողանա պահպանել եւ շահագործել հաղորդիչ կայաններ, քանի որ նրանց համար դետալները, պահեստամասերը, հաղորդիչ կայաններն այլեւս հանվել էին արտադրությունից. «Այս մասով մենք ունեինք պարտադիր պահանջ, եւ այլընտրանք գոյություն չուներ երկարաձգելու անալոգային հեռարձակումը»։
Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանում ստիպված եղան փոքր–ինչ երկարաձգել անալոգային հեռարձակման անջատումը, թեեւ միջազգային բոլոր պայմանավորվածություններով, ժամանակացույցով սահմանված էր անալոգայինի անջատումը 2015 թվականի հունիսին։
«Հաշվի առնելով մեր սոցիալ—տնտեսական որոշ առանձնահատկություններ, հատկապես սոցիալապես անապահով մեր քաղաքացիներին պետության կողմից անվճար կարգով ընդունիչ սարքեր տրամադրելը, մենք հնարավորինս երկարաձգեցինք անալոգային հեռարձակման անջատումը մինչեւ 2015 թվականի վերջ։ Սակայն մինչ օրս անջատված չէ մեկ պատճառով՝ մինչեւ բոլոր անապահով քաղաքացիները նման սարքեր ստանան»,–ասաց Գ. Ամալյանը։
Սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերն արդեն Հայաստանում են, սկսվել է տրամադրման գործընթացը։
Երեւանում, Վայոց ձորում եւ Արմավիրում այդ սարքերի բաշխումը ընտանիքներին կսկսվի մի քանի օրից։
Կառավարության որոշմամբ, ձեռք է բերվել 48 հազար 733 ընդունիչ սարք, որից 2000—ը, ըստ Գ. Ամալյանի, անհատույց կարգով տրամադրվել է ԼՂՀ բնակչությանը։
«Այն պահից, երբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից կստանանք հավաստող փաստաթուղթ, որ սարքերի բաշխման գործընթացն անապահով ընտանիքներին ավարտվել է տվյալ մարզում, մենք հայտարարություն կտարածենք լրատվամիջոցներով՝ նախանշելով տվյալ մարզում անալոգային հեռարձակման անջատման հստակ օրը։ Բաշխումն իրականացնելուց հետո գոնե տասը օր կտրամադրվի քաղաքացիներին, այնուհետեւ նոր կսկսվի անջատումը»,–ասաց նա։
Անապահով ընտանիքների համար պետության կողմից ձեռք բերված մեկ սարքի արժեքը 7500 դրամ է, սարքը չինական արտադրության է, երաշխիքը մեկ տարի է։
«Մրցույթի պայմանների համաձայն, կազմակերպությունը պարտավոր է հնգօրյա ժամկետում վերացնել անսարքությունը կամ փոխարինել լիովին նոր սարքով։ Մատակարարող ընկերությունը պետք է բոլոր մարզերում ունենա իր կենտրոնները, որպեսզի քաղաքացին ստիպված չլինի հասնել Երեւան»,–նշեց Գ. Ամալյանը։
Նա նաեւ ասաց, որ այն քաղաքացիները, ովքեր գնելու են, պետք է ուշադիր լինեն, որ սարքերն ապահովված լինեն հայերեն մենյուներով, հայերեն էլեկտրոնային ծրագրերով, որպեսզի հետագայում որեւէ անհարմարություն չառաջանա նրանց համար։
Կատեգորիա: Կրթություն և գիտություն | Դիտումներ: 66 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017