ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 29.04.2024, 00:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 24 » Եռյակը կգործի խաղաղ մեթոդներով
06:35
Եռյակը կգործի խաղաղ մեթոդներով

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ ոչ իշխանական խորհրդարանական եռյակի հրավիրած հանրահավաքը, որը վարում էր ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը։ 
Ելույթ ունեցան քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր—Պետրոսյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
ՀԱԿ առաջնորդը մասնավորապես նշեց, որ սկսվել է համաժողովրդական նոր շարժում, որի նպատակն իշխանափոխությունն է, եւ իրենք վճռական են հասցնելու այն հաղթական ավարտի։
Նա անդրադարձավ ԵՏՄ—ին ՀՀ անդամակցմանը՝ նշելով, որ դա արդեն կայացած իրողություն է։ Ապա համոզմունք հայտնեց, որ անգամ ԵՏՄ—ում կարելի է Հայաստանը դարձնել արեւմտյան կամ համամարդկային արժեքներին համապատասխան իրավական պետություն։ Իսկ քննադատություններին էլ հակադարձեց, որ ցանկացած միջազգային միության անդամագրվելով պետությունները այսպես թե այնպես մասնակիորեն կորցնում են իրենց ինքնիշխանությունը, այնպես որ ինչպիսի միջազգային կառույց էլ մտնես՝ կորցնելու ես ինքնիշխանության մի մասը։
Խոսելով եռյակի ճանապարհային քարտեզի մասին՝ ՀԱԿ առաջնորդը ասաց, որ եթե իրենց ռազմավարությունը արդեն հռչակել են, ապա մարտավարության մասին չեն կարող բարձրաձայնել՝ իրենց հաղթաթղթերը չբացելու համար։
«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ հարգում է Լեւոն Տեր—Պետրոսյանին, թեեւ որոշ հարցերում համաձայն չէ նրա հետ։ Ապա հայտարարեց. «Մեզ պետք է հեղափոխություն՝ հոգու, մտքի, ազգային ապագայի, իհարկե՝ ըստ սահմանադրության։ Այդ հեղափոխությունը լինելու է սահմանադրական, խաղաղ»։
Հավաքվածները հետաքրքրությամբ սպասում էին ԲՀԿ առաջնորդի ելույթին, քանի որ նախապես ասվել էր, թե նա խոսելու է առաջիկա քայլերի մասին։
Գ. Ծառուկյանը հայտարարեց, որ ինքը ժողովրդի հետ է եղել եւ կմնա միշտ։ «Ձեզ հետ միասին մենք իրացնելու ենք հանրային պահանջը, այն է՝ անհրաժեշտ են նոր որակի իշխանություն եւ նոր քաղաքականություն։ Կյանքը պարտադրում է գնալ արմատական փոփոխությունների, որոնք Հայաստանում անխուսափելի են։ Մենք կողմ ենք իշխանությունների խաղաղ անցմանը։ Մենք Մայդանի կոչ չենք անում, բայց դրա այլընտրանքը չպետք է լինի լճացումը։ Ոչ ոք Հայաստանում չպետք է մնա դիտորդի դերում»,–նշեց նա։
Ապա հայտարարեց, որ հանրապետությունում սկսում են ձեւավորել համաժողովրդական շարժման շտաբներ, իսկ նստացույցներ կազմակերպելու անհրաժեշտություն դեռեւս չկա (նստացույցի առաջարկ արել էր Րաֆֆի Հովհաննիսյանը)։
Գ. Ծառուկյանը շեշտեց, որ իրենք շատ ժամանակ չունեն, բայց ինչ էլ անեն, անելու են խուսափելով մայդաններից ու ցնցումներից։ Գոյություն ունեցող լրջագույն խնդիրները հստակ ժամանակացույցով լուծվելու են։
Հանրահավաքին հետեւեց մասնակիցների երթը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ hhpress.am
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 458 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024