ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 21.07.2017, 22:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [426]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [615]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [124]
Քաղաքականություն [475]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 6 » Եթե Ադրբեջանը նոր ագրեսիա ծավալի / Ապա Արցախի ճանաչման հարցը կմտնի օրակարգ/
14:42
Եթե Ադրբեջանը նոր ագրեսիա ծավալի / Ապա Արցախի ճանաչման հարցը կմտնի օրակարգ/

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարությունը քննարկեց երեկվա նիստում։ Ճշտենք, որ կառավարության օրակագում ներառված էր համաձայնություն տալը ոչ թե օրենքի նախագծին, այլ կառավարության եզրակացությանը։ Իսկ դրա համաձայն՝ Արցախի ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով։ Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ։
Գործադիրի երեկվա նիստից հետո արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ճեպազրույցում, անդրադառնալով ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծին, շեշտեց. «Եթե Ադրբեջանը փորձի խուսափել հրադադարի հաստատման ռեժիմից, ապա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը միանշանակ կմտնի օրակարգ։ Արցախի անկախության ճանաչումը պայմանավորված է երկու հայկական պետությունների միջեւ բանակցությունների արդյունքներով, հաշվի առնելով ապագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները։ Կրկնում եմ՝ մեր դիրքորոշումը շատ հստակ է, ու եթե Ադրբեջանը փորձի խուսափել զինադադարի հաստատման ռեժիմից եւ նոր ագրեսիա ծավալի, ապա այդ հարցը միանշանա՛կ կմտնի օրակարգ»։
Ադրբեջանական կողմը պնդումներ է հնչեցնում, թե Արցախի անկախության ճանաչումը կնշանակի ԵԱՀԿ Մինսկի գործընթացի ավարտ։ Ի պատասխան Շ. Քոչարյանը համառոտեց. «Մինսկի գործընթացի ավարտ կնշանակի Ադրբեջանի ագրեսիան»։
Լրագրողները բանախոսին խնդրեցին անդրադառնալ նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ԼՂ հարցով հայտարարություններին՝ հնչեցված «ՌԻԱ—նովոստիին» տված հարցազրույցում։ Շավարշ Քոչարյանի խոսքերով, այդ հարցազրույցում կան հատվածներ, որոնք շատ հստակ են. «Առաջինը, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, որին մենք միանշանակ կողմ ենք, երկրորդ՝ պետք է ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը, այն, ինչի մասին նա ասում էր նաեւ Երեւանում»։
Ի վերջո, ըստ Շավարշ Քոչարյանի, Ղարաբաղի բանակցություններում առաջընթաց է եղել այն ժամանակ, երբ Բաքուն բանակցում էր Ստեփանակերտի հետ։ Եվ բիշքեկյան արձանագրությունները, որ 1994թ. հենց այս օրն են ստորագրվել, ու դրան նախորդած բանակցությունները շատ կարեւոր էին եւ հիմք էին, որից հետո կնքվեց բուն զինադադարի պայմանագիրը։ Նա հիշեցրեց, որ Բիշքեկը անսպասելի չառաջացավ, որովհետեւ մինչ այդ եղել է երկար գործընթաց։ «Դեռեւս 1993թ. դեկտեմբերից հենց Բաքուն ուղղակի բանակցությունների մեջ մտավ Ստեփանակերտի հետ, եւ եղան բազմաթիվ հանդիպումներ։ Այդ ժամանակ էր այն հայտնի փաստը, որ Հեյդար Ալիեւը լիազորեց իրենց խորհրդարանի փոխխոսնակին, որպեսզի բանակցություններ վարի ԼՂՀ ներկայացուցչի հետ։ Նմանատիպ լիազորագիր ստացավ ԼՂՀ ԱԳ այն ժամանակվա նախարար Արկադի Ղուկասյանը։ Մոսկվայում եղավ հանդիպումը, որի արդյունքում կարճատեւ զինադադարի պայմանավորվածություն եղավ, եւ այդ հանդիպումը գաղտնի չէր, բաց էր։ Այդտեղ համաձայնել են, որ պետք է հանդիպեն երկու երկրների ղեկավարները։ Մոսկվայում տեղի ունեցավ հանդիպում Հեյդար Ալիեւի եւ ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ։ Դրանից հետո եղան բազմաթիվ հանդիպումներ, որը պարարտ հող ստեղծեց, որ լինի բիշքեկյան հանդիպումը։ Ասել կուզի՝ եթե Ադրբեջանն ուզում է արդյունք տեսնել, պետք է ուղղակի բանակցի Ստեփանակերտի հետ, ոչ թե ձեւացնի, թե այդպիսի սուբյեկտ չկա։ Սա լակմուսի թուղթ է, քանի դեռ Ադրբեջանը դիմադրում է, որ Ղարաբաղը լինի բանակցային կողմ, նշանակում է շարունակում է իր քաղաքականությունը՝ օգտագործել բանակցությունները իր դեստրուկտիվ քայլերի համար»,—ամփոփեց փոխարտգործնախարարը։


Քանզի չդատապարտվեց ագրեսիան
 

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւս լրագրողներին ներկայացրեց իրենց օրենսդրական նախաձեռնության շարժառիթները։ «Արցախի Հանրապետության ճանաչմամբ մենք աշխարհում դառնում ենք քաղաքական գործոն, իսկ քաղաքական գործոնի հետ արդեն ե՛ւ բանակցում են, ե՛ւ քաղաքական գործոնն ուժային դիրքերից է հանդես գալիս, մինչդեռ այս պարագայում մենք բավական թույլ իրավիճակում ենք»,–ասաց նա։ Միաժամանակ հավելեց, որ «կառավարությունը, ըստ էության, դրական եզրակացություն տվեց նախագծին»։
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Արցախի Հանրապետության ճանաչումը միանշանակ կանխարգելելու է նոր խնդիրները։ «Տեղի ունեցավ ագրեսիա, ագրեսիան համապատասխան ձեւով չդատապարտվեց, մենք պարտավոր ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը, այլընտրանք չունենք»,—շեշտեց Զարուհի Փոստանջյանը։
Արդյո՞ք Արցախի ճանաչմամբ նոր ագրեսիա չի հրահրվի։ Ի պատասխան Զ. Փոստանջյանն ասաց, թե ագրեսիան դրանով պայմանավորված չէ. «Մենք տեսանք, որ ապրիլյան իրադարձությունները մեզ ապացույց են, որ ագրեսիան այդ պետության կողմից բացարձակ օրակարգից դուրս չէ, այլ հակառակը, նրա օրակարգի բաղկացուցիչ մասն է։ Բացի այն, որ նրանք ագրեսիա բանեցնող են, նրանք մարդկության դեմ կատարեցին հանցագործություններ։ Ինչպես 100 տարի առաջ, ինչպես 25 տարի առաջ այդ հանցագործությունը չի դատապարտվել, դրա հետեւանքն էին նաեւ ապրիլյան այս պատերազմական գործողությունները։ Մենք հույսներս պետք է դնենք մեզ վրա»։
Արցախի ճանաչումը բանակցությունների ավարտ չի՞ նշանակում։ «Եթե ագրեսիա է կիրառվում, եթե մարդկության դեմ տեղի են ունենում հանցագործություններ, ապա խոսել բանակցություններից, ուղղակի ծաղր է ողջ մարդկության նկատմամբ։ Բանակցություններ կարող են լինել՝ մեկը մյուսին չի խանգարում»,—նկատեց պատգամավորը։ Նա համոզված է, որ մենք մեր քաղաքական հայտն ենք ներկայացնում աշխարհին ու ասում, որ մեզ հետ այլ դիրքերից խոսեն։ hhpress.am
Աստղինե ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 40 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017