Օրը Չարենցինն էր։ Բանաստեղծի հուշարձանի մոտ էին հավաքվել պաշտոնյաներ, գրողներ, գրականագետներ, ուսուցիչներ եւ աշակերտներ, նրա պոեզիայի սիրահարներ։ Չարենցն իր ժամանակի շունչն էր, ոգին։ Անցել է ավելի քան մեկ դար, էլի նույն երիտասարդն է, մեր ժամանակակիցը, մեր օրերի շեփորահարը։ Միասնության նրա պատգամը անկախության տարիների մեր աղոթքն է դարձել։ Նա գիտեր՝ ով է ինքը, գիտեր, որ իր անունը «պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՛րձր ու մեծ»։ Եվ հրաշալի է, որ այսօրվա սերունդը եւս գիտի իր Մեծին եւ նորովի ապրեցնում է նրա պոեզիան։ Չարենցի մասին անհնար է չխոսել։ Նա ուսուցիչ է, եւ շատ կարեւոր է ճիշտ սերտել նրա դասերը, չշեղվել հայրենասիրության ու մարդասիրության նրա նախանշած ճանապարհներից։ Եվ պետք է հավատալ հայ ժողովրդի հավաքական իմաստնությանը։
Գալիքը Չարենցինն է։
|