ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 08.05.2024, 22:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 30 » Գազի սակագնի հետ կապված աշխատանքներ են տարվում /Պատրաստվում են փոփոխություններ կատարել ճանապարհաշինական քաղաքականության մեջ/
17:02
Գազի սակագնի հետ կապված աշխատանքներ են տարվում /Պատրաստվում են փոփոխություններ կատարել ճանապարհաշինական քաղաքականության մեջ/

Երեկ Ազգային ժողովի հերթական քառօրյայի վերջին նիստի ավարտին կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների գրավոր եւ բանավոր հարցերին։
Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն օրերս հայտարարեց, որ Հայաստան ներմուծվող գազի սակագինը սահմանին կնվազի՝ նախկին 189 ԱՄՆ դոլարի փոխարեն կազմելով 165 ԱՄՆ դոլար։ Դա, նրա խոսքով, պայմանավորված է մեր երկրի՝ ԵՏՄ անդամակցությամբ։ Սակայն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը արդեն հայտարարել է, որ ներքին սպառման շուկայի համար գազի սակագինն անփոփոխ է մնալու։ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ դա երկու երկրների՝ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների եւ ղեկավարների հանձնարարությամբ ընթացող՝ շուրջ 2—2,5 ամիս տեւած բանակցությունների արդյունքն է։
«Գազի սակագնի նվազման հետ կապված փաստաթղթային որեւէ ձեւակերպում առայժմ չկա, այսօր ընթանում են համապատասխան աշխատանքներ, որպեսզի այդ ձեւակերպումն ունենանք։ Ինչ վերաբերում է ներքին սպառողի համար գազի սակագնի պահպանմանը, ապա դրա հետ կապված պետական մակարդակով որեւէ հայտարարություն որեւէ տեղ չի եղել։ Չի ասվել այն մասին, որ գազի սակագինը սպառողի համար անփոփոխ է մնում։ Դրա համար գոյություն ունի հատուկ մարմին՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, եւ, հավանաբար, սահմանին գազի սակագնի նվազման վերաբերյալ համապատասխան փաստաթղթային ձեւակերպումներից հետո հանձնաժողովի կողմից կկատարվեն ուսումնասիրություններ, վերլուծություններ, ապա միայն կարվեն հայտարարություններ»,–ասաց նախարարը։
Ե. Զախարյանի համոզմամբ՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցչի հայտարարությունը նշանակում է, որ նրանք հավանաբար պատրաստվում են իրենց հիմնավորումները ներկայացնել հանձնաժողովին։ Միայն դրանք ներկայացնելուց եւ հանձնաժողովի համապատասխան ուսումնասիրություններից հետո կլինի վերջնական հայտարարություն։
Սեւան քաղաքի փողոցները վաղուց չեն վերանորոգվել՝  առաջացնելով տեղի բնակիչների դժգոհությունը։ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցադրումը վերաբերում էր ներհամայնքային օգտագործման այդ ճանապարհների վերանորոգման խնդրին։ 
Ի պատասխան՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ Հայաստանի օրենքների համաձայն՝ համայնքային ճանապարհները վերանորոգվում են համայնքային բյուջեի հաշվին։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ ոչ միշտ է համայնքի բյուջեն բավարարում նման լայնածավալ աշխատանքների իրականացման համար, կառավարությունը դիմում է այլ միջոցների եւս։
«Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող կենսական նշանակության ճանապարհային ցանցի վերանորոգման ծրագրի շրջանակներում Սեւան քաղաքում իրականացվել են որոշ աշխատանքներ։ Այսպես, Երեւան—Սեւան մայրուղուց մինչեւ քաղաքի մուտք ընկած ճանապարհահատվածն արդեն վերանորոգվել է ու ասֆալտապատվել, նախատեսվում է նաեւ Սեւան—Վարսեր ճանապարհահատվածի վերանորոգում. վերջինի երկարությունը կազմում է 2,5 կիլոմետր, որից 900 մետրն անմիջապես քաղաքում է»,–ասաց Դ. Հարությունյանը։
Պաշտոնյան տեղեկացրեց, որ այս պահին իրականացվում են նախագծային—նախահաշվային աշխատանքներ։ Բացի այս ամենը՝ պետական բյուջեի միջոցներով Գեղարքունիքի մարզպետարանը հատկացրել է 144 մլն դրամ, որով մասնակի վերանորոգվել են Սեւան քաղաքի Շահումյան, Նաիրյան եւ Գործարանային փողոցները։ 
Դ. Հարությունյանն ընդգծեց՝ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է փոփոխություններ կատարել երկրի ճանապարհաշինական քաղաքականության մեջ. «Մենք, իրականում, լրամշակում ենք մեր մոտեցումները, քանի որ, ցավոք, ունենք մեծաքանակ ճանապարհներ, որոնց վերանորոգումը դարձել է խիստ արդիական։ Ունենք երկու ուղի, մի դեպքում՝ կարող ենք վերանորոգել շատ ճանապարհներ՝ համեմատաբար ցածր ստանդարտով, կամ քիչ ճանապարհներ վերանորոգել, բայց ապահովելով բոլոր ստանդարտները՝ լուսավորում, ճանապարհային նշաններ, գծանշումներ, ջրահեռացում եւ այլն։ Բայց ոչ այս եւ ոչ էլ առաջին մոտեցումը չի կարելի համարել դոգմա. պետք է ճկուն լինել։ Օրինակ, երբեմն օրհասական է չնչին միջոցներով առաջին անհրաժեշտության աշխատանքների իրականացումը»։
ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանին մտահոգում է մեր երկրում ինքնասպանությունների թվի աճը. նա խնդրեց կառավարությանը ներկայացնել այն գործիքները, որոնց միջոցով իշխանությունները պատրաստվում են պայքարել երեւույթի դեմ։ Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հաստատեց՝ Հայաստանում 2015թ. առաջին եռամսյակում ինքնասպանությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է. գրանցվել է ինքնասպանության 54 դեպք, որը 10–ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, ինչպես նաեւ ինքնասպանության փորձի 143 դեպք, որը 21—ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։
«Սա մեզ մտահոգում է, եւ կառավարությունը կարեւորում է ինքնասպանությունները կանխարգելելու մեխանիզմների մշակումը։ Մենք պետք է միջոցառումների շարք նախատեսենք, որպեսզի մեր երկրում այս չարիքը վերացնենք։ Այդուհանդերձ, 2012—2014թթ. Հայաստանում ինքնասպանությունների թիվը նվազման միտում է գրանցել, սակայն դա չի կարող սփոփիչ հանգամանք լինել։ Հարկավոր է իրականացնել բազմաոլորտ ուսումնասիրություն, որի արդյունքում հնարավոր կլինի գտնել արդյունավետ ճանապարհներ՝ ինքնասպանությունները կանխելու համար, որովհետեւ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկրի սոցիալ—տնտեսական վիճակը համեմատական չէ ինքնասպանությունների քանակական ցուցանիշների հետ»,–նշեց Հ. Մանուկյանը։
Գյումրիի «Մուշ» թաղամասում բնակարան ստացած 1756 ընտանիքներ մինչ օրս չեն ստացել իրենց բնակարանների սեփականաշնորհման վկայականները, քանի որ գործընթացը կասեցվել է։ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանի հարցադրմանն ի պատասխան՝ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ խնդիրը նախարարության ուշադրության կենտրոնում է, վերջին մեկ տարվա ընթացքում այն առաջնային է դարձել գերատեսչության համար։ Քննարկումների արդյունքում մշակվել է քայլերի մանրակրկիտ գրաֆիկ՝ համաձայնեցված այլ շահագրգիռ մարմինների՝ Գյումրու քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի, ՀՀ ֆինանսների նախարարության, ԴԱՀԿ ծառայության եւ կադաստրի պետական կոմիտեի հետ։
«Հաստատված գրաֆիկով առաջ ենք շարժվում։ Ըստ գրաֆիկի՝ վերջնաժամկետը մայիսի 31—ն է, սակայն նվիրատվությունների պայմանագրերի կազմումը եւ սեփականաշնորհումը մի փոքր կարող են ուշացնել մեզ։ Այդուհանդերձ, վստահեցնում եմ, որ հունիսի սկզբին բոլոր այս ընտանիքների խնդիրը կլուծվի»,–ասաց նախարարը։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 423 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024