ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 08:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Օգոստոս » 9 » Գերմանացիները հայ ընտանիքին թաքցնում են իշխանություններից
16:59
Գերմանացիները հայ ընտանիքին թաքցնում են իշխանություններից


Վերջին մի քանի օրերին Գերմանիայի Քյուհլունգսբորն ավանում վիճակն անհագիստ է։ Պատճառը Գերմանիայի իշխանությունների՝ հայ ընտանիքին արտաքսելու մասին որոշումն է։ Այս մասին տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ 10 օր առաջ Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել արտաքսել 13 տարի շարունակ Գերմանիայի Քյուհլունգսբորն ավանում բնակվող Արթուր Բավեյանի ընտանիքին։ Սակայն ավանի բնակիչները դեմ են այս որոշմանը և Բավեյանների ընտանիքին բառիս բուն իմաստով թաքցնում են ոստիկանությունից։

«Արթուր Բավեյանն ու նրա կինը՝ Քրիստինեն, Քյուհլունգսբորն են եկել 13 տարի առաջ և ապաստան ստանալու համար դիմել Գերմանիայի իշխանություններին։ Այդ ընթացքում ծնվել են նրանց երկու զավակները՝ Գևորգն ու Աննան։ Ընտանիքը կարճ ժամանակամիջոցում իր պահվածքի շնորհիվ շահել է տեղացիների սերն ու հարգանքը և կարողացել է կարճ ժամանակամիջոցում ինտեգրվել գերմանական հասարակությանը։ Արթուրն ունի փոքրիկ խորտկարան և իր ընտանիքի ապրուստը վաստակում է դրանով։ Սակայն այս ամենին հակառակ, Գերմանիայի իշխանությունները մերժել են ապաստան տրամադրել Բավեյաններին և որոշում կայացրել Հայաստան մեկնող առաջին իսկ ինքնաթիռով նրանց ուղարկել հայրենիք։ Սակայն Քյուհլունգսբորնի բնակիչները թաքցնում են հայ ընտանիքին, և ոստիկանները չեն կարողանում գտնել Բավեյաններին»,– գրում է «Ֆըրաթը»։

Բացի այդ, Քյուհլունգսբորնի հարյուրավոր բնակիչներ պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում ավանում՝ ի պաշտպանություն Բավեյանների ընտանիքի։

Tert.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 438 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024