ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 17.11.2018, 10:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [560]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [433]
Մշակույթ [14]
Հասարակություն [737]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [158]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 27 » Գոհունակությամբ է ընդունվել /ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումները Լիբանանի հայ աշխարհիկ եւ հոգեւոր գործիչների հետ/
16:14
Գոհունակությամբ է ընդունվել /ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումները Լիբանանի հայ աշխարհիկ եւ հոգեւոր գործիչների հետ/

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը նախօրեին մի շարք հանդիպումներ է ունեցել Լիբանանում։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա—ն, ողջունելով հյուրին, նշել է, մոտիկից է ճանաչում նրան եւ հույս է հայտնել, որ իբրեւ Հայաստանի ներքին կյանքին եւ սփյուռքին լայնորեն ծանոթ գործիչ նախագահի պաշտոնում նա կարող է մեծապես օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։ Նորին սրբությունը միաժամանակ իր ուրախությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունը Հայաստանի թե սփյուռքի բոլոր շրջանակների կողմից գոհունակությամբ է ընդունվել։
Արմեն Սարգսյանը Վեհափառ հայրապետի ներկայությամբ հանդիպել է ազգային կենտրոնական վարչության եւ կաթողիկոսարանին առնչվող մարմինների ու հանձնախմբերի ներկայացուցիչների հետ, շարադրել իր տեսակետներն ու մտահոգությունները։
Նա եղել է Վեհափառ հայրապետի ընթրիքի հյուրը։
Լիբանանում ՀՀ դեսպանատանը Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել դեսպանության եւ Մերձավոր Արեւելքում Արցախի Հանրապետության ներկայացուցչության կողմից կազմակերպված Արցախյան ազատագրական շարժման 30—ամյակին նվիրված՝ Զոհրաբ Մարգարյանի լուսանկարների ցուցահանդեսի բացմանը։ 
Նույն դեսպանատանը նա հանդիպել է հայ քաղաքական կուսակցությունների՝ ՀՅԴ, ՍՀԴԿ, ՌԱԿ ղեկավարներին, Լիբանանի խորհրդարանի եւ կառավարության հայազգի անդամներին։ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման, երկրի բնականոն զարգացման, հայ հանրության միասնականության ապահովման իր տեսլականը։ Նա հանգամանալից անդրադարձ է կատարել ձեռնարկվելիք քայլերի առաջնահերթություններին։
Բեյրութում ՀՀ նախագահի թեկնածուն այցելել է նաեւ Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկե եկեղեցի եւ հանդիպել ամենապատիվ տեր Գրիգոր Պետրոս Ի կաթողիկոս—պատրիարքի, հայ կաթողիկե համայնքի հոգեւոր, քաղաքական, կրթական, ազգային գործիչների հետ։ Քննարկվել են Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու մայր հայրենիքում հոգեւոր, կրթական, բարեգործական գործունեության բնագավառներին առնչվող մի շարք հարցեր։
Նույն օրը Արմեն Սարգսյանը հանդիպել է Մերձավոր Արեւելքի Հայ ավետարանական եկեղեցու կենտրոնական մարմնի նախագահ վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի, կենտրոնական մարմնի ատենապետ եւ Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ վերապատվելի դոկտոր Հայդոստյանի, ավետարանական համայնքի հոգեւոր, կրթական, ազգային գործիչների հետ։
Հանդիպման վերջում հայ ավետարանական համայնքի ղեկավար անձնակազմն իր լիակատար աջակցությունն է հայտնել նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին։
Ավելի վաղ Արմեն Սարգսյանը այցելել էր Վիեննայի Մխիթարյան միաբանություն։ Շրջայցի ընթացքում նա հանդիպել եւ զրույց է ունեցել այդ օրը միաբանությունում գտնվող Մխիթարյան միաբանությունում պապական պատվիրակ, մեր ժամանակների մեծագույն հայագետ Լեւոն արք. Զեքիյանի հետ։
Նշենք, որ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը եւս կողմնորոշվել է ՀՀ նախագահի թեկնածուի հարցում. այն կողմ կքվեարկի ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը։ «Ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, գիտեմ նրա մոտեցումները, նրա տեսակետները, նրա պատրաստակամությունը։ Նա հանդիպել է քաղաքական ուժերի հետ, կրթական, մշակութային, հասարակական շրջանակների հետ եւ բոլորին ներկայացրել է, որ պետք է դադարեցնի արտագաղթը, ներգաղթ սկսի, ներդրումներ բերի։ Նա ասում է այն, ինչը մեր ցանկությունն է, մեր նպատակն է»,–«Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարել է դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ են արտահայտվել նաեւ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։ Երեկ լրագրողների հետ հանդիպմանը նրանք նշել են, որ Արմեն Սարգսյանից դրական ակնկալիքներ ունեն մշակութային կյանքում։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 16 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018