ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 18.08.2018, 03:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [535]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [417]
Մշակույթ [14]
Հասարակություն [725]
Սպորտ [1]
Տեսակետ [44]
Տարածաշրջան [69]
Զանազան [154]
Քաղաքականություն [573]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 58 59 60 61 »


Վրաստանում ձեռնարկություն բացելը հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովն իր համար անիրատեսական է համարում: Այդ մասին նա հայտարարեց այսօրվա ասուլիսում: «Կապիտալ վերցնել-տեղափոխելը դեռ քիչ է, անհրաժեշտ է ձեռնարկություն բացել, բնականաբար, այն ուղղությամբ, ինչ աշխատացնում ենք այսօր: Սակայն հիմա Վրաստանում դա իրատեսական չենք համարում: Վրաստանից առաջարկ եմ ստացել ազգային ավիափոխադրող Air Zena ընկերության ձեռքբերման մասին, որը կարելի է քննարկել. ընկերությունը բավականին էֆեկտիվ և գործուն է»,- նշեց նա:

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 192 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այնուամենայնիվ, որքա՜ն հետաքրքիր էր խորհրդային ժամանակներում, երբ մտավորականությունը, պատահում էր, հավաքվում էր խոհանոցում օղու, երբեմն էլ թեյի շուրջ եւ սեկսոտների աչքից հեռու (գաղտնի աշխատակից), մեծագույն կրքով ծայրեծայր քննադատում էր ե՛ւ հնգամյակը, ե՛ւ պետպլանը, ե՛ւ կարգախոսները… Ի դեպ, կարգախոսներն, իրոք, ցանցառություններ էին, ինչպես օրինակ՝ «Հնգամյակը՝ երկու տարում» կամ «Ներկայիս սերունդը կապրի կոմունիզմի օրոք»։ Հիշում եմ, Կամչատկայում, որտեղ, կարծում եմ, սեկսոտներ ընդհանրապես չկային, ինչ—որ մեկը բարձրացել էր տանիք, որտեղ տեղադրված էր ահռելի վահանակը՝ մոտակա կոմունիզմի մասին կարգախոսով, եւ «ներկայիս սերունդը» բառերից հետո ավելացրել էր՝ «ուզի, թե չուզի»։ Բայց վերադառնանք հնգամյակներին եւ պետպլանին, ուր բանն այնտեղ էր հասել, որ այդ հարայ—հրոցի մեջ արդեն բուն «պլան» բառը նույնպես չէինք ընկալում։ Ծաղրանքով էինք խոսում պլանային տնտեսության մասին։ Բայց ի՛նչն է զարմանալին։ Ռուսները մի խոսք ունեն՝ ջրի հետ երեխային էլ թափեցին։ Արդեն անցել էինք հենց «պլան» բառը ծանակելուն։ Այնինչ այն լատիներեն նշանակում է հարթություն։ Հարթությունների վրա գծում էին ինչ—որ մտահղացումներ, մասշտաբներ եւ այլ նման բաներ։ «Պլան» բառի բազմաթիվ բացատրությունների մեջ ամենից տարածվածը հետեւյալներն են. մտահղացում, նախագիծ, որեւէ աշխատանքի հիմնական գծերը, որեւէ ծրագրի իրագործման հաջորդականությունը։ Իմաստուն կորյակների եւ չուկչաների, ալեուտների եւ իտելմենների ողջ փիլիսոփայությունը հանգում է նրան, որ ձմռանը ցուրտ է, իսկ ամռանը՝ տաք։ Այդ իսկ պատճառով էլ պետք է մտածել (պլանավորել), թե ինչ անել, որ ձմռանը չմեռնես։ Պարզվում է, կարճատեւ ամառը պետք է օգտագործել այնպես, որ կարողանաս ձմեռն անցկացնել։ Այնպես որ, առանց պլանի ոչ մի կերպ չի կարելի։ Պարզապես չի կարելի այն գռեհկացնելով հասցնել աբսուրդի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 222 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Փաստաթղթից այն կողմ պետք է անցնել
Ամուսինն ընտանիքի գլուխն է, կինը՝ պարանոցը։ Բայց որքան էլ գլուխը գլխավոր համարվի, միեւնույն է, այն շարժվում է պարանոցի շնորհիվ։ Այդուհանդերձ, դրանք անհավասար կարգավիճակներում են։
Սեռերի հավասարությունը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Այդ հարցը մեզ եւս հետաքրքրում է, մենք էլ ենք փորձում խնդրին որոշակի լուծում տալ։ Մինչ օրս դա իրականացվել է հիմնականում այս կամ այն որոշման, փաստաթղթի ընդունման միջոցով։ Այսուհետեւ կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարությունը մեկ այլ մեթոդով էլ կփորձենք իրականացնել։ Խոսքը գենդերային բյուջետավորման մասին է։
Իսկ ի՞նչ է գենդերային բյուջետավորումը։ Այն գենդերային իրավահավասարության քաղաքականությունը մակրոտնտեսական քաղաքականության հետ փոխկապակցելու միջոց է։ Ելնում է այն նախադրյալից, որ բյուջեները գենդերային տեսակետից չեզոք չեն։ Դա կիրառվում է ինչպես բյուջեի եկամտային, այնպես էլ ծախսային մասերի նկատմամբ։ Գենդերային բյուջետավորումը մեկնարկում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց վրա բյուջեի ազդեցության վերլուծությունից, որի արդյունքում գեդերային սկզբունքը արմատավորվում է բյուջեի ծրագրավորման գործընթացում։ Բացի այդ՝ հանդիսանում է գենդերային իրավահավասարության ռազմավարության իրականացման միջոց, թեեւ չի նշանակում առանձին բյուջե կանանց համար։
Երեկ հայաստանյան եւ միջազգային տարբեր մասնագետների, ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված խորհրդաժողովի ժամանակ քննարկվեցին թեմային վերաբերող մի շարք հարցեր։ Օտարերկրացի մասնակիցները հայ գործընկերներին ներկայացրեցին իրենց երկրների փորձը։ Խորհրդաժողովը կազմակերպվել էր ԵԽ—ի ու Ֆրանկոֆ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 204 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Մարտի 1–ի» գործի շրջանակներում հարցաքննվել են շուրջ 100 նոր վկաներ
«Մարտի 1—ի» քրեական գործի շրջանակներում արդեն իսկ 100 նոր վկա հարցաքննվել է, նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում համացանցում տեղադրված որոշ տեսանյութերի համար։ Այդ մասին երեկ «Մարտի 1»—ի գործով բաց դռների շրջանակներում կազմակերպված ասուլիսում հայտարարեց նույն գործով քննչական խմբի ղեկավար, ՀՔԾ առանձնապես հատուկ գործերով քննիչ Վահագն Հարությունյանը։
Նրա խոսքով, տեսանյութերի փորձաքննությունից բխող քննչական գործողություններ, այդ թվում հարցաքննություններ, իրականացվել են։ «Կարծում եմ, որ անհրաժեշտություն կլինի նաեւ հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու, տրված են 20—ից ավելի հանձնարարականներ օպերատիվ միջոցառումներ իրականացնելու նպատակով»,–հայտարարեց քննչական խմբի ղեկավարը։
Չնայած կատարված գործին, այնուամենայնիվ, քննչական խումբը քրեական գործում առաջընթաց չի արձանագրել։ «Գործի քննությունը նույն ինտենսիվությամբ շարունակվում է, բացահայտումներ չունենք եւ հույս ունենք ու ամեն դեպքում ակնկալում ենք արդյունք, որին սպասում է նաեւ ամբողջ հասարակությունը»,–հավելեց Վահագն Հարությունյանը։
Գործի շրջանակներում հարցաքննված 100 նոր վկաների հարցաքննությունից որեւէ էական կամ առարկայական նյութ չի ստացվել ու առաջընթաց չի արձանագրվել։ Գործում տեղաշարժ արձանագր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 249 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այսօր անհրաժեշտ է ոչ թե ջրբաժանի, այլ՝ ջրերը միացնելու մտածողություն
Աշխարհում ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ Հայաստանում ի հայտ է գալիս նոր մասնագիտացում. որոշ քաղաքական գործիչներ ստանձնել են քաղաքական ջրբաշխի դեր եւ փորձ են անում որոշել, թե ջուրը ե՞րբ, որտե՞ղ եւ ի՞նչ ուղղությամբ բաժանել, ում ինչքան ջուր տան, տա՞ն, թե՞ չտան։ Արդյունքում ստացվում է, որ նրանց մատուցածն ընդամենը ջուր է, իսկ ջուրը, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, իր ճամփան կգտնի նաեւ առանց ջրբաշխների, առավել եւս այդ գործից անտեղյակ...
ՀԱԿ—ի գործիչների ելույթները փաստում են ջրբաժանային տրամաբանության գերակայությունը նրանց գործողություններում։ Ահավասիկ. «Եթե իշխանությունների հետ երկխոսությունը կոնկրետ քաղաքական արդյունքների չբերի՝ արտահերթ ընտրությունների տեսքով, դա կհանգեցնի ջրբաժանի», «Մենք ամեն բան կանենք, որ բանակցությունները տան արդյունքներ, եթե չտան ցանկալի արդյունք, կլինի ջրբաժան» եւ այսպես շարունակ։ Իսկ Ժիրայր Սեֆիլյանի գնահատմամբ. «Եթե ՀԱԿ–ը շարունակի այս սխալ մարտավարությունը, որի արդյունքում մենք թատերականացված բեմադրություններ ենք տեսնում, ապա շուտով ջրբաժան կլինի ոչ թե իշխանության ու ժողովրդի միջեւ, այլ ջրբաժանը կլինի ՀԱԿ–ի եւ ժողովրդի մեջ»։
Իրականում ջրբաժանը ՀԱԿ—ի ներսում է՝ հետեւյալ հարցադրումով. նստե՞լ, թե՞ կանգնել։ Այսին ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 186 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանը պետք է հասկանա, որ աշխարհը փոխվել է
Ղարաբաղա—ադրբեջանական հակամարտությամբ զբաղվող թե՛ միջազգային, թե՛ տեղական վերլուծաբանների ուշադրությունը անցած օրերին սեւեռված էր Կազանի հանդիպման եւ դրա արդյունքների վրա։ Ոմանք այն գնահատում են որպես ձախողված, ոմանք բնորոշում որպես թեկուզ փոքր, բայց առաջխաղացում։ Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը կազանյան հանդիպման արդյունքը համարում է ադրբեջանական անհանդուրժողական քաղաքականության հետեւանք։
Նրա կարծիքով, Ադրբեջանը պարզապես ժամանակ է շահում եւ վաղ թե ուշ ստիպված է լինելու ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայության ընդունումով ճանաչել ԼՂՀ—ն. «1921 թվականից ի վեր Ղարաբաղը բազմաթիվ մարտահրավերների առաջ է կանգնել եւ կարողացել է դիմակայել դրանց. այսօր Ստեփանակերտը օրինակելի մաքրության, կարգուկանոնի, ինքնության համախմբման միավոր է, նույնը եւ ԼՂՀ—ն ամբողջությամբ վերցրած, նա աստիճանաբար մտնում է բնականոն կյանք, քանզի հեշտ չէ այդքան դաժան պատերազմից հետո վերականգնվել»։
Քաղաքագիտության դոկտորը Ադրբեջանի կեցվածքը բացատրում է մի շարք հանգամանքներով։ «Ադրբեջանական էթնոսը իրեն միշտ պատկերացրել է հաղթողի կարգավիճակում, եւ նրանց համար իրականությունը զուտ բանականորեն գնահատելը դժվար է, բայց ադրբեջանցիները պետք է սովորեն»,–ասում է նա։ Ներկա ժամանակաշրջանում քաղաքականության մեջ միշտ չէ, որ շահում են նրանք, ովքեր չհիմնավորված խոսքերով կարողանում են իրենց հասարակության մտածողությունը խաղարկել։ Իսկ որ Ալիեւը Կազանից հետո գնաց եւ անմիջապես մասնակցեց զորահանդեսին, հենց այդ անպարտելիության առասպելի արդյունքն է։ «Պարզ է, որ նա պետք է փորձեր վախ ներշնչել, բայց, կարծում եմ, դա հնացած տեխնոլոգիա է։ Այժմ վախի բաղադրիչը խնդիր չի լո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 199 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը «Հայլուր» ծրագրին
–Նախ այն ամենի մասին, ինչ այսօր կատարվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերջին բանակցությունները Կազանում բեկումնային չեղան, ինչպես ասաց ՀՀ արտգործնախարարը, եւ պատճառն այն է, որ Ադրբեջանը վերջին պահին դարձյալ մոտ մեկ տասնյակ առաջարկներ արեց հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթղթում։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Ադրբեջանը փորձում բանակցությունները տանել փակուղի, եւ ստեղծված իրավիճակում ո՞րն է ելքը Հայաստանի համար։
–Ադրբեջանի այդ դիրքորոշումը արդեն իսկ սովորական է դարձել ոչ միայն մեզ, այլ նաեւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների համար, եւ պատահական չէ, որ մերթընդմերթ այն հարուցում է եւ զայրույթ, եւ զարմանք, բայց նման գործելակերպը, թերեւս, պայմանավորված է այն մտայնությամբ, որ Ադրբեջանը փորձում է առավելագույնս դիվիդենտներ քաղել յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից՝ չհասկանալով այն պարզ իրողությունը, որ Հայաստանի Հանրապետության կողմից հստակ հռչակվել եւ սահմանվել են այն սկզբունքները, որոնց առկայության պայմաններում հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորումը։ Ինչ պետք է անի Հայաստանի Հանրապետությո՞ւնը։ Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակի իր հանդարտ, հավասարակշռված կեցվածքը եւ իր ս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 227 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այսօր երկրի նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է
Հերթական ծննդյան օրը երկրի նախագահի համար հերթական աշխատանքային օրն է, ինչպես, ասենք, կառավարության համար՝ հերթական նիստի օր, ընդդիմությունն էլ այդ օրն իր աշխատանքն ունի՝ հանրահավաք է անում։ Այսինքն, ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, ինչպես ժողովրդավարական կամ ժողովրդավարության ուղին բռնած երկրներում՝ իշխանությունը զբաղված է իր գործով, ընդդիմությունը՝ իր, բոլորն էլ այն համոզմունքով, որ իրենց գործունեության մեկնակետն ու նպատակակետը ժողովուրդն է։ 
Մեր հասարակության համար ընդհանուր առմամբ թեմաներ կան, որոնք թեեւ կոնկրետ այդ՝ երկրի նախագահի ծննդյան օրվան չեն վերաբերում, բայց շարունակական են՝ վաղուց սկսված եւ դեռ, ըստ ամենայնի, երկար շարունակվող։ Անկախ դրանց բնույթից, բոլորի միջով այսօր անցնում է երկխոսության՝ որպես հասարակությունը հանուն երկրի ապագայի համախմբող երաշխիքի, գաղափարը, որ տեւական ժամանակ փայփայվում ու չարչրկվում է, իմաստավորվում ու իմաստազրկվում, ձեւ ստանում ու ձեւախեղվում։ Այսօր աշխարհում երկխոսություն ասվածի կարիքը կարծես թե կա ամենուրեք՝ երկխոսություն պետությունների միջեւ, արժեհամակարգերի միջեւ, կրոնների ու գաղափարների միջեւ, երկխոսություն հասարակությունների միջեւ եւ միեւնույն հասարակության մեջ, ժողովուրդների միջեւ եւ նույն ժողովրդի մեջ … Ամեն ինչ կախված է նրանից ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 205 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վերականգնվող էներգետիկայի զարգացման հիմնադրամը հրատարակել է ուսումնասիրությունները
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հինադրամը վերականգնվող էներգետիկայի ոլորտում ուսումնասիրություններ էր իրականացրել եւ դրանք ամփոփել հավաքածուում։ Հրատարակության շնորհանդեսը երեկ կայացավ։ Ինչպես տեղեկացրեց հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, հավաքածուն ներառում է վերականգնվող էներգետիկայի ուղեցուցային ծրագիրը, փոքր հիդրոկայանների զարգացման սխեման, արեւային ֆոտովոլտայիկ տեխնոլոգիաների հեռանկարներին, կենսավառելիքի արտադրության հնարավորություններին նվիրված ուսումնասիրություններ եւ մի շարք այլ նյութեր (այսօր սրանց մանրամասն չենք անդրադառնա, քանզի «ՀՀ»—ն արդեն ներկայացրել է)։ Միջոցառման նպատակներն են՝ մեծացնել մասնավոր սեփականություն համարվող եւ մասնավոր հիմունքներով օգտագործվող–վերականգնվող էներգիայի արտադրության դերը, հեշտացնել ոլորտում ներդրումների ներգրավումը եւ հայտնաբերել ոլոտի հավանական ներդրողներին։
Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղեցուցային ծրագիրը (ՎԷԶՈւԾ) ներկայացնում է հանրապետությունում տեխնիկապես հասանելի, տնտեսապես եւ ֆինանսապես շահավետ վերականգնվող էներգիայի ներուժը, ինչպես նաեւ սահմանում է վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակները կարճաժամկետ (մինչեւ 2013թ.), միջնաժամկետ (մինչեւ 2015թ), եւ երկարաժամկետ (2020թ.եւ հետո)՝ հեռանկարում։
Ուղեցույցը համառոտ նկարագրում է այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ քայլերը։ Հայաստանը ունի սահմանափակ բնական պաշարներ եւ աղքատ է հանածո վառելիքով։ Մեր երկիրը հարկադրված է հանածո առաջնային էներգակիրներ ներկրել, ուստի եւ գտնվում է 97% ներկրումային կախվածության մեջ։ Սակայն, ինչպես նշված է ուղեցույցում, Հայաս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 257 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահն այցելեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Անհնար է պատկերացնել ժամանակակից աշխարհն առանց նորագույն տեխնոլոգիաների, որոնք ներթափանցել են արդեն մեր կյանքի բոլոր ոլորտները, եւ հատկապես՝ կրթության համակարգ։ Միայն ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա կազմակերպվող կրթությունը, որը նախ եւ առաջ հիմնված է երեխայի անհատական հատկանիշների եւ ստեղծագործական կարողությունների վրա, կարող է ապահովել հետագա սերնդի համար լավագույն ապագան։ Ամերիկահայ բարերարներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ ստեղծվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կոչված է ծառայելու իր նպատակին։ Այն կառուցվում է Երեւանի Աջափնյակ համայնքում։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելեց կենտրոն, որի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 12—ին։ Նախագահը ծանոթացավ իրականացված աշխատանքներին, շրջեց շենքում, զրուցեց շնորհալի երիտասարդների հետ. «Թումո»—ում ուսումնառություն ստացող երիտասարդները նախագահին մանրամասն ներկայացրին իրենց ստացած կրթության էությունը, նորարարական գաղափարները։
«Թումո» կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանը ԱՄՆ—ում գրանցված «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ հիմնադիրն է, որի հայաստանյան մասնաճյուղը սկսել է գործել 1997թ.՝ զբաղվելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի նախագծմամբ։ Գիտակցելով Հայաստանի զարգացման համար բարձր տեխնոլոգիա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 317 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հերթական լրատվական «սենսացիան» եւ դրա հերքումը
Երբեմն հայրենական լրատվամիջոցները կարող են ցանկացած քաղաքական գործչի ցանկացած հայտարարություն վերածել իսկական սենսացիայի, «օրվա հայտարարության», որի մասին հետագայում կխոսեն շատերը։ Այստեղ հաշվի չի առնվում, թե իրականում ինչ է ասել այդ քաղաքական գործիչը, ինչ է ի նկատի ունեցել եւ այլն։ Հերթական «սենսացիոն» հայտարարութան հեղինակը ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն էր։ Երեկ նրա ասուլիսից հետո լրատվամիջոցների մի մասը լուր տարածեց, թե իբր պատգամավորը տեղեկացրել է, որ հանրապետության նախագահը պատրաստ է օրենքով սահմանված կարգով քննարկելու Ազգային ժողովի լուծարման հարցը, այսինքն՝ քաղաքական օրակարգում այդ հարցն առկա է։
Օգտվելով Ազգային ժողովի երեկ տեղի ունեցած արտահերթ նիստից, փորձեցինք պարզել՝ արդյո՞ք նման հայտարարություն եղել է, եւ եթե այո, ապա ի՞նչ է նկատի ունեցել պատգամավորը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ Հանրապետական կուսակցությունում չի քննարկվել Ազգային ժողովը լուծարելու մասին որեւէ հարց։
«Մասնավորապես, Հակոբ Հակոբյանը չէր կարող նման հայտարարություն անել»,–հավելեց Գ. Սահակյանը։ Միաժամանակ պատգամավորը հերքեց մամուլում շրջանառվող եւս մեկ «պոպուլյար» լուր, ըստ որի՝ այս անգամ Ազգային ժողովում է քննարկման դրվելու ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու եւ ՀՀ վարչապետի հրաժարականի հարցը։ Գ. Սահակյանը նշեց, որ նման քննարկումներ կուսակցությունում տեղի չեն ունենում եւ տեղի ունենալ չեն կարող։
Վերադառնանք Հ. Հակոբյանի «հայտարարությանը». ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը նույնպես նշեց, որ հրավիրված ասուլիսում պատգամավորը չի ասել, թե հանրապետության նախագահը պատրաստ է սահմանված կարգով քննարկել Ազգային ժողովը լուծարելու հարցը, ինչպես որոշ լրատվամիջոցներ նե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 168 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մաքսիմ Վերներ

Ֆրանսիայի նախագահական ընտրություններին կառաջադրվի հայ թեկնածու Մաքսիմ Վերները: 21-ամյա ուսանող Մաքսիմ Վերները որոշել է մասնակցել 2012-ի նախագահական ընտրություններին: Նա արդեն հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որը վերնագրված է` "Երիտասարդներ բոլոր տարիքների, միացեք մեզ. 89 առաջարկ 2012-ի համար”:

 Մաքսիմի մայրը ֆրանսահայ է:

Վերներն առաջարկ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 163 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Օգոստոս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018