ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 15.12.2018, 10:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [444]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 59 60 61 62 63 »

Ճապոնիայի իշխանությունները թաքցրել են երկրի բնակիչներից մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով առաջացած ռադիացիայի տարածման մասին տվյալները։ Ինչպես հաղորդում է The New York Times ամսագիրր, ատոմակայանի մոտ գտնվող Նամիե քաղաքի բնակիչներին չեն հայտնել, թե որ ուղղությամբ է տարածվելու ռադիացիան, չնայած այդպիսի տվյալներ եղել են արտակարգ իրավիճակի պայմաններում կանխատեսումներ անելու համար ստեղծված հատուկ համակարգչային համակարգում։  ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 222 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քանի դեռ Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերություններում չի հրաժարվել վասալի հոգեբանությունից ԼՂ հակամարտությունը չի լուծվելու հօգուտ Բաքվի։ Այս մասին գրում է ադրբեջանական «Զերկալո» թերթը՝ անդրադառնալով օգոստոսի 9-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայանալիք հանդիպմանը։
«Այսօր Սոչիում հերթական հանդիպումն է տեղի ունենալու Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի միջև։ Իսկ Ղազախստանի մայրաքաղաքում օգոստոսի 12-13-ը տեղի ունենալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է երկկողմ հանդիպում Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջև։ Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակելու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ։ Ընդգծենք, որ Մեդվեդևի և Ալիևի հանդիպումը տեղի է ունենալու ադրբեջանական կողմի համար ոչ բարենպաստ քաղաքական և հոգեբանական պայմաններում»,– գրում է «Զերկալոն»։
Անդրադառնալով Դմիտրի Մեդվեդևի՝ վերջերս արած այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը լուրջ դասեր քաղեցին 2008թ. տ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 140 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Այս տարվա հունվար-հունիս ամիսների տվյալներով՝ դեպի Վրաստան զբոսաշրջիկների թիվը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 45%-ով։ Ինչպես հաղորդում է վրացական GHN գործակալությունը, վկայակոչելով Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը, այդ ժամանակահատվածում երկիր է այցելել 1 444 299 զբոսաշրջիկ։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 155 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Լոսանջելեսաբնակ փոփ երգչուհի, հայուհի Լուսիա Մունի հայաստանյան ներկայացուցիչը «Առավոտ» օրաթերթին տեղեկացրել է, որ երգչուհին ներկայումս աշխատում է իր հեղինակած նոր երգի վրա, որը եվրատեսլային է, և ինքն էլ պատրաստակամ է դրանով Հայաստանը ներկայացնել Ադրբեջանում կայանալիք մրցույթին։ Լուսիան հայտարարել է, թե առանց վախի կարող է փրոմո-տուրերի ժամանակ այլ երգերի թվում հնչեցնել նաև «Deir ez-Zor» երգը։

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 200 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Վանա լճի ընդերքում հայտնաբերվել է 7,5 միլիարդ դոլար ընդահուր արժողությամբ ուրանի հանք:Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» օրաթերթը, հանքը հայտնաբերվել է թուրք գիտնականների կողմից Վանա լճի ջրի մաքրության հետազոտման աշխատանքների ընթացքում: ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 205 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ակտիվորեն մասնակցել է արցախյան պատերազմին և քաջ գիտակցում է, թե ինչ զոհողություններով է ձևավորվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության գոտին: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված այն տեղեկությունը, ըստ որի՝ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպումներից մեկի ժամանակ խոսել է ազատագրված տարածքները հանձնելու օգտին։

«Ակնհայտ է, որ դա պարզապես ապատեղեկատվություն է: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձն է և իրականացնում է զինված ուժերի կառավարումը: Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցությունները ոչ թե զինվորական, այլ քաղաքական իշխանությունների իրավասությունն են: Զինված ուժերի գլխավոր շտաբի լիազորությունները սահմանված են Պաշտպանության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով»,- ասել է Կարապետյանը:

Tert.am

... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 140 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Վերջին մի քանի օրերին Գերմանիայի Քյուհլունգսբորն ավանում վիճակն անհագիստ է։ Պատճառը Գերմանիայի իշխանությունների՝ հայ ընտանիքին արտաքսելու մասին որոշումն է։ Այս մասին տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ 10 օր առաջ Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել արտաքսել 13 տարի շարունակ Գերմանիայի Քյուհլունգսբորն ավանում բնակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 183 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կամ՝ Սա անձի մասին անավարտ հոդված է
Վիքիփեդիայում՝ ազատ հանրագիտարանում, ի թիվս այլոց, համեստորեն նշված է նաեւ հայ տնտեսագետ, տնտեսագիտության, փիլիսոփայության դոկտոր, Ռուսաստանի հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս, 1995—ին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից Տարվա մարդ, 1998—ին ՄԱԿ—ի եւ Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից հազարամյակի մարդ ճանաչված Հրանտ Բագրատյանի անունը։
Հայազգի պոպ տնտեսագետը ծնվել է 1958 թվականին։ Նշենք, որ նույն թվականին են ծնվել նաեւ նախկին ամերիկաբնակ (ներկայումս երկնքում ապրող) պոպ երգիչ Մայքլ Ջեքսոնը եւ ներկայումս ամերիկաբնակ հայազգի պոպ երգիչ Անդին։ Եթե վերջիններս հայտնի են մասնավորապես երգեր երգելով, Բագրատյանի զենքը նրա խոսքն է, որը հաճախ է աշխատում իր դեմ։
Ըստ Վիքիփեդիայում նշված կենսագրականի՝ 1975—79—ին նա սովորել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտում, 1982—85—ին՝ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1979—81—ին ծառայել է խորհրդային բանակում, աշխատանքային գործունեությունը սկսել է 1990—93—ին՝ ՀՀ կառավարության նախագահի առաջին տեղակալ, էկոնոմիկայի նախարար։ Ստացվում է՝ եթե Հայաստանը չանկախանար, Բագրատյանը գործազո՞ւրկ էր մնալու, որովհետեւ դատելով նրա կենսագրությունից, 1985—1990 թվականներին նա ոչ սովորել է, ոչ էլ աշխատել (ի դեպ, այդ մասին ոչինչ չկա նաեւ ՀՀ կառավարո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 233 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 03.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վիճակագրությունը չի խոսում զանգվածային արտագաղթի մասին

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը երեկ կրկին հայտարարեց, որ Հայաստանից այժմ զանգվածային արտագաղթ չկա։ Նման պնդման հիմքերը երկրի սահմանները հատող քաղաքացիների մասին առկա վիճակագրությունն է, քանի որ 2008թ—ից ի վեր միգրացիոն հոսքերի վերաբերյալ այլ վիճակագրություն հանրապետությունում չի տարվել։ Ըստ այդմ, վերջին երեք տարիների մեկնողների եւ ժամանողների բացասական սալդոն կազմում է մոտ 78 հազար մարդ։ Սակայն սա դեռեւս ապացույց չէ, որ 78 հազար մարդ ընդմիշտ լքել է Հայաստանը, քանի որ դժվար է ասել, թե այդ մարդիկ մեկնել են մշտական բնակությա՞ն, թե՞ նրանք ուղղակի աշխատանքային միգրանտներ են։ Այս հարցերի պատասխանը կտա այս տարվա աշնանն անցկացվելիք մարդահամարը, որի արդյունքները կհրապարակվեն 2012թ. գարնանը։ Ինչեւէ, նույն վիճակագրությունը խոսում է այն մասին, որ անցած տարի Հայաստանից մեկնողների թիվը գերազանցել է ժամանողների թվին շուրջ 30 հազարով, 2009 թ—ին՝ 25 հազարով, իսկ 2008թ—ին՝ 22 հազարով։ Այսինքն՝ խոսքն այս դեպքում տարեկան 3—4 հազար մարդ ավելացող բացասական սալդոյի մասին է, որն, ըստ միգրացիոն պետական ծառայության պետի, չի կարելի արտագաղթի ահագնացող վտանգ բնորոշել։
Ընդ որում, Գ. Եգանյանի խոսքերով, պետք է նկատել, որ անցած տարվանից ավելացել են արտագնա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 213 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրք սերունդը պետք է հասկանա, որ ուրիշի հողերի վրա է ապրում

Ագրեսորն ավելի շատ է ատում իր զոհին, քան զոհը՝ ագրեսորին, քանի որ մշտապես հիշեցնում է ագրեսորի ով լինելը։ Թուրքիան 21—րդ դարում էլ չի կարողանում քաղաքակիրթ աշխարհ մուտք գործելու այցեքարտ ստանալ՝ թոթափելով ագրեսորի բարդույթը։
«Թուրքիան, ավելի ճիշտ թուրքական քաղաքական էլիտան, սովոր չէ, որ մեր երկրից հնչեն նման խոսքեր, որ մեր երկրի պաշտոնատար անձինք, առավել եւս երկրի առաջին դեմքն անդրադառնա ազգային հեռահար նպատակներին, մասնավորապես, պահանջատիրության խնդրին։ Իրենք Հայաստանում կնախընտրեին տեսնել խամաճիկային, թրքահաճո ռեժիմ, որպեսզի ազգային խնդիրները, ցեղասպանության, պահանջատիրության հարցը չշոշափվեին, որ հարեւան Թուրքիայում որեւէ մեկը չվիրավորվեր։ Փառք Աստծո, մեր երկրում այդպիսի ռեժիմ չկա։ Ազգային խնդիրներին հաղորդակից ղեկավար ունենք, եւ սա իրենց դուր չի գալիս։ Թուրքերը պետք է համակերպվեն այն գաղափարի հետ, որ Հայաստանի նախագահը, ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ Հայաստանի ցանկացած նախագահ, լինելու է ազգի հավաքական ցանկությունների, նպատակների կրողը։ Սերժ Սարգսյանի հնչեցրած պատասխանը զուսպ, հավասարակշռված եւ սկանդալային ենթատեքստից զերծ էր։ Թուրքիան պետք է համակերպվի նաեւ այն մտքի հետ, որ ստիպված է հարաբերվել Հայաստանի ոչ միայն կոնկրետ նախագահի հետ. նախագահի թիկունքնին ժողովուրդն է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 225 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հուլիսի 30, 31—ին եւ օգոստոսի 1—ին Արարատյան դաշտավայրում եւ Սյունիքի հովիտներում կգրանցվի առավելագույն՝ 40 աստիճան տաքություն։ Գիշերային ժամերին Երեւանում ջերմաստիճանը կտատանվի 27—28—ի սահմաններում, ինչը նույնպես բարձր է։

Այս մասին երեկ լրագրողներին հայտնեց «Հայպետհիդրոմետ» օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։
Օգոստոսի 5—ից հետո, ըստ օդերեւութաբանի, սակայն, ջերմաստիճանը կնվազի 4—5 աստիճանով։
Զարուհի Պետրոսյանը նշեց, որ Հայաստանում նման շոգերն իրենց նախադեպերն ունեն, օրինակ՝ 1935, 1945, 1956, 1977 եւ 1979 թվականներին օդի ջերմաստիճանը հատել է 40—ի շեմը։ Սակայն այս տարվա շոգերի առանձնահատկությունը բարձր ջերմաստիճանի տեւականությունն է եւ օդի հարաբերական խոնավության նվազումը. «Հայաստանում ամենաշոգ շրջանը հուլիսի վերջին եւ օգոստոսի առաջին տասնօրյակն է։ Արդեն սկսվել է բարձր ջերմաստիճանային ֆոնը եւ կպահպանվի մինչեւ ամսի 4—ը։ Այսինքն մենք 8 օր կունենանք 38—40 աստիճան տաքություն։ Իհարկե, 40 աստիճան կդիտվի միայն 3 օր»։
Զարուհի Պետրոսյանը հատկապես բնության գիրկ մեկնել պատրաստվողներին զգուշացրեց, որ հովտային շրջանում հրդեհավտանգ է, հետեւաբար անհրաժեշտ է խիստ զգուշություն ցուցաբերել, հակառակ դեպքում ամենափոքր կայծն անգամ կարող է մեծ հրդեհի պատճառ դառնալ։
Այն մասին, որ առաջիկա օրերին Երեւանի օդի ջերմաստիճանը կհատի 40—ի շեմը, Պետրոսյանի խոսքով, «Հայպետհիդրոմետը» «Ուշադրություն» խորագրով զգուշացումներ է ուղարկել համապատասխան մարմիններին։
Ամփոփելով, Զ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ հուլիսի 29—ին Երեւանում կլինի 39, ամս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 177 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները մասնակցեցին Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին

Հուլիսի 27—ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ—ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ—ի անդամ 28 երկրների դեսպանները։
Ինչպես հայտնեցին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, նիստին Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով։
Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստան—ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին. եվրոպական ընտանիքի հետ մերձեցման գործընթացին եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին։
Անդրադառնալով Հայաստան–ՆԱՏՕ հարաբերություններին՝ Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց գործընկերություն հանուն խաղաղության, անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։
Հայաստանի պաշտպանութ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 209 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018