ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 03.05.2024, 12:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 16 » Հավերժելու է հնչակյան 20 նահատակների հիշատակը... /Միջազգային գիտաժողով ՀՀ ԳԱԱ—ում/
09:11
Հավերժելու է հնչակյան 20 նահատակների հիշատակը... /Միջազգային գիտաժողով ՀՀ ԳԱԱ—ում/

Հնչակյան կուսակցության քսան գործիչների հիշատակին նվիրված միջազգային գիտաժողով տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում, որը կազմակերպել էին ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը, ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ ԳԱԱ պատմության ինստիտուտը։
Հունիսի 15—ին լրացավ հնչակյան գործիչների նահատակության 100—րդ տարելիցը, որոնք կախաղան էին հանվել Կ. Պոլսի «սուլթան Բայազիդ» հրապարակում։ Բացման խոսքում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ ցեղասպանությանը զոհ գնացած արեւմտահայության մեծ ողբերգությունը նաեւ մարմնավորված է հնչակյան քսան հերոսների կախաղաններով։
Այնուհետեւ գիտաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
Ցուցադրվեց «Քսանի լուսաբացը» գեղարվեստավավերագրական ֆիլմը։ «Քսանների քաղաքական գնահատականը» զեկուցումով հանդես եկավ քաղաքական եւ կուսակցական գործիչ, Լիբանանի խորհրդարանի նախկին անդամ Եղիկ Ջերեջյանը, որը հնչակյան գործիչների համարձակ արարքը դիտարկեց քաղաքական հարթության վրա։
«Կոտրված շղթայի օղակները միացնող Փարամազ» խորագրով թուրքերեն զեկուցում կարդաց Քադիր Աքինը (Թուրքիա), որի զեկուցման հայերեն թարգմանված տեքստը նախապես բաժանվել էր ներկաներին։ Թուրք հռետորը հիմնականում վերլուծության ենթարկեց հնչակյան քսան գործիչների գաղափարախոսական դրույթները սոցիալիզմի տեսանկյունից, ընդգծելով, որ հնչակյանների՝ մեկ դար առաջ արտահայտած գաղափարները այսօր էլ Թուրքիայի սոցիալիստների համար դեռեւս պահպանում են իրենց արդիականությունը։
Երկրորդ նիստում զեկուցումներով հանդես եկան գրող, հրապարակախոս ու թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը («Քսանների դատավարությունը»), պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը («Փարամազը եւ ՍԴՀԿ գործունեությունը Անդրկասպյան երկրամասում»), պատմական գիտությունների թեկնածու Գեղամ Հովհաննիսյանը («ՍԴՀԿ–Իթթիհատ հարաբերությունները Առաջին աշխարհամարտի սկզբում»), պատմական գիտությունների թեկնածու Մանուկ Ստեփանյանը («Անմահ քսանների սխրանքը»)։
Այնուհետեւ ծավալվեց վերոնշյալ զեկուցումների շուրջ աշխույժ քննարկում։ Գիտաժողովի փակման ժամանակ ծավալուն խոսքով հանդես եկավ Եղ. Ջերեջյանը, կարեւորելով սույն գիտաժողովի դերն ու նշանակությունը հնչակյան նահատակների անունը հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ միշտ վառ պահելու համար։ hhpress.am
Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 383 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024