ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 11:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 14 » Լայնամասշտաբ պատերազմը կավերի տարածաշրջանը /Ջեյմս Ուորլիքը հուսով է, որ ԼՂ շուրջ բանակցությունները կշարունակվեն/
14:51
Լայնամասշտաբ պատերազմը կավերի տարածաշրջանը /Ջեյմս Ուորլիքը հուսով է, որ ԼՂ շուրջ բանակցությունները կշարունակվեն/

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Tert.am»—ի հետ զրույցում հույս է հայտնել, որ 2016թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ։
— ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով անցյալ տարի տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, բայց թե՛ հանդիպումից առաջ, թե՛ դրանից հետո սահմանային լարվածությունը չնվազեց։ Հակառակը՝ լարվածությունը մեծացավ։ Այդ դեպքում ի՞նչ տվեց այս հանդիպումը կողմերին։
— Նախագահ Ալիեւն ու նախագահ Սարգսյանն այն երկու մարդիկ են, որոնց ձեռքում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին։ Նրանք պետք է հնարավորինս հաճախ հանդիպեն՝ խաղաղությանն ուղղված առաջընթաց գրանցելու համար։ Մենք նաեւ աջակցում ենք բանակցություններին, որոնք իրականացվում են նախագահներից ցածր մակարդակով՝ քննարկելու համապարփակ կարգավորման բազմաթիվ տարրերը։ Նման ջանքերը վստահություն կկառուցեն, կնվազեցնեն լարվածությունն ու կբարելավեն կարգավորման շուրջ երկխոսության մթնոլորտը։
— Հայաստանի փորձագիտական շրջանակները, նաեւ քաղաքական գործիչները կարծիք են հայտնում, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետեւանքով հնարավոր չէ ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորել։ Ըստ այդ տեսակետների՝ Ադրբեջանը տեսնում է հակամարտության ռազմական կարգավորման հեռանկար, ինչի վկայությունը նրանց կողմից սահմանին կատարվող սադրանքներն են։ Համաձա՞յն եք։ Ադրբեջանական կողմը սահմանին տանկեր, խոշոր տրամաչափի ականանետեր է կիրառում, ինչի հետեւանքով կան զոհեր։ Ադրբեջանի նման վարքագիծը արդյո՞ք լայնամասշտաբ պատերազմ սկսելուն է միտված։
— Երկու նախագահներն իրենք հրապարակայնորեն իրենց հավատարմությունն են հայտնել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Մենք հասկանում ենք դա նրանց խոսքից։ Լայնամասշտաբ պատերազմը կավերի տարածաշրջանը, եւ մենք հավատացած ենք, որ նախագահները դա հասկանում են։ Հույս ունենք, որ 2016թ. հակամարտության կողմերը կնստեն բանակցությունների սեղանին՝ պատրաստ կարգավորման շուրջ առաջընթաց գրանցել, դադարել բռնություն գործադրել եւ խուսափել կրքեր բորբոքող հռետորաբանությունից, որը հարցականի տակ է դնում, վնասում է նախագահների՝ խաղաղության ընդհանուր նպատակը։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 397 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024