ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 02.05.2024, 02:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 23 » Մեր օրակարգն ու գործունեության ուղենիշը /1990թ. այս օրը ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը/
16:35
Մեր օրակարգն ու գործունեության ուղենիշը /1990թ. այս օրը ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը/

Անկախությունը գաղափար է, երազանք, մտածողություն, ինքնադրսեւորման կերպ ու հոգեվիճակ։ Դրան հասնելու համար պետք է պատրաստ լինել նաեւ զրկանքների, դժվարությունների, քանզի քո գոյության նոր կերպը միջազգային ասպարեզի մեծ ու փոքր դերակատարներից շատերին կարող է հաճո չլինել։
Յուրաքանչյուր գործընթաց ունի սկիզբ։ Անկախության գործընթացի արմատները ձգվում են դեռ խորհրդային շրջանի խորքերը, իսկ լիուլի դրսեւորվեցին ղարաբաղյան շարժման տարիներին՝ 1990թ. օգոստոսի 23—ին հանգեցնելով տրամաբանական հանգրվանին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունմանը։ Արդեն բոլորի համար միանշանակ էր, որ հայ ժողովուրդն իր ընտրությունը կատարել է, եւ մեկ տարի անց անկախության հանրաքվեով վերահաստատեց իր ընտրության աննահանջությունը։
Այն, ինչ երազանք էր դարեր շարունակ, միս ու արյուն ստացավ, դարձավ մեր օրակարգը, մեր գործունեության ուղենիշը։ Ինքնիշխան, ազատ ու անկախ երկրի քաղաքացու պարտավորեցնող կոչումը կամք, ուժ եւ վստահություն տվեց մեր սերնդին չընկրկելու խոչ ու խութերի առջեւ, չվախենալու ապագայի հաճախ եւ տհաճ անակնկալներից։
Սկիզբը հաստատուն է, հիմքը՝ ամուր, ու կես ճանապարհից ետ դառնալուն երբեք չտրվելու հաստատամտությունը պետք է լինի առաջնորդող։ Դա է պահանջում այս գաղափարին նվիրաբերվող ազնիվ ու անձնվեր հոգիների արյան պարտքը։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 318 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024