ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.09.2017, 02:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [439]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [632]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [130]
Քաղաքականություն [493]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 19 » Ներդրումային հնարավորությունը պետք է օգտագործել /ԱՄՆ—ի եւ Հայաստանի գործարարները դիտարկում են գործակցության ուղիները/
12:55
Ներդրումային հնարավորությունը պետք է օգտագործել /ԱՄՆ—ի եւ Հայաստանի գործարարները դիտարկում են գործակցության ուղիները/

Ամերիկյան գործարարների համար հայկական շուկայում կապերի հաստատմամբ ձեւավորվում է մի այնպիսի իրավիճակ, որտեղ շահում են բոլորը։ Գործարար ոլորտը մշտապես փնտրում է ներդրումային հնարավորություններ, իսկ ավելի շատ ընկերությունների մուտքը Հայաստան՝ ամրապնդում ու առավել բազմազան է դարձնում երկրի տնտեսությունը։
Այս նոր կապերը դյուրացնելու համար ՀՀ—ում ԱՄՆ դեսպանատունը, Հայ—ամերիկյան առեւտրային պալատը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ «Կոնվերս բանկը» երեկ կազմակերպել են մեկօրյա բիզնես համաժողով՝ ներկայացնելու ամերիկյան գործարարների համար Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները։
«Որպես դեսպան իմ գերակա խնդիրներից մեկը մեր երկկողմ տնտեսական կապերի զարգացումն է,–ասել է ՀՀ—ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ միասին հանդես եկավ բացման խոսքով,–դեսպանատունը եւ էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերներն աշխատում են համատեղ կոմերցիոն կապերի ամրապնդման ուղղությամբ, ինչը երկուստեք շահավետ կլինի մեր երկու երկրների տնտեսությունների համար»։
«Հեռահար գործարար կապեր ստեղծելու, փոխշահավետ ծրագրեր իրականացնելու եւ երկարաժամկետ ներդրումներ կատարելու տեսանկյունից չափազանց կարեւոր է վստահելի գործընկերային հարաբերությունների առկայությունը։ Նման միջոցառումները լուրջ խթան են տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, գործարարների համար նոր հնարավորությունների եւ նոր շուկաների բացահայտման համար,–նշել է Արծվիկ Մինասյանը եւ ավելացրել,–վստահ եմ, որ հայ—ամերիկյան հարաբերությունների զարգացման այս նոր փուլը կնպաստի հայկական եւ ամերիկյան գործարար համայնքների էլ ավելի սերտ եւ արդյունավետ համագործակցության խրախուսմանը, նոր փոխշահավետ գործարար կապերի հաստատմանը եւ համագործակցության նոր ոլորտների ուղենշմանը»։
Համաժողովին մասնակցում էին հայկական գործարար դաշտի առաջատարներ, ինչպես նաեւ տարածաշրջանում հաջողությամբ տնտեսավարող ու Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները դիտարկող տասնյակ ամերիկյան ընկերությունների գործադիր պաշտոնյաներ։
Այս համաժողովն ամերիկյան գործարարներին թույլ է տվել լսել փորձագետների ու ֆինանսական հաստատությունների նկատառումները հայաստանյան ներդրումային հեռանկարների վերաբերյալ։ ՀՀ պետական պաշտոնյաների կողմից ներկայացվել են երկրի տնտեսական զարգացման գերակայությունները։
Օրվա ընթացքում հայ գործարարները հնարավորություն են ունեցել նաեւ ամերիկյան գործընկերների հետ քննության առնելու հետագա գործընկերության ու գործարքների հեռանկարները։
«Գիտենք, որ հայ գործարարները կարողանում են լավ գործարքներ կնքել եւ մշտապես փորձում են նոր ապրանքներ ու ծառայություններ ներմուծել հայկական շուկա ու գտնել իրացման նոր ուղիներ Հայաստանում պատրաստված ապրանքների ու ծառայությունների համար։ Հայ գործարարների ու մի շարք հայտնի ամերիկյան ընկերությունների միջեւ կապեր ստեղծելով՝ մենք հույս ունենք երկկողմ առեւտրի հետագա ընդլայնման ականատեսը դառնալ։ Սա այն է, ինչ անհրաժեշտ է հայ ժողովրդին տնտեսությունը զարգացնելու համար՝ ռեսուրսներ եւ կապեր»,– նշել է դեսպան Միլսը։
Համաժողովին մասնակցելու համար Երեւան էին ժամանել տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, էներգետիկայի, սպառողական ապրանքների, արտադրական եւ քիմիական արդյունաբերության ոլորտի տասնյակ ամերիկյան կորպորացիաների ներկայացուցիչներ, ինչը հայ գործարարներին հնարավորություն է տվել ծանոթանալ հայտնի ամերիկյան ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են եւ ցանկանում են մուտք գործել ու ընդլայնել իրենց ներկայությունը հայաստանյան շուկայում։
Մեկօրյա համաժողովի շրջանակում եղել են զեկուցումներ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ պետական այլ կառույցների, ՀՀ կենտրոնական բանկի, ֆոնդային բորսայի, ՎԶԵԲ—ի, ԱՄՀ—ի եւ Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների կողմից։
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի տված երեքշաբաթյա ժամկետին, որպեսզի մատանշվեն մենաշնորհային ոլորտներն ու գործարարները, ասել է, որ ժամանակը բավարար է դա անելու համար, իսկ արդեն դրանց դեմ պայքարի մեխանիզմների մշակման համար ավելի շատ ժամանակ կպահանջվի։
«Մենք չենք կարող հայտարարել, որ մենաշնորհներ կան ու մի կողմ կանգնենք։ Հարկավոր է գործողություններ ձեռնարկել, որոնք բազմաթիվ են։ Երեք շաբաթը քիչ է մենաշնորհների դեմ պայքար տանելու առումով, բայց բավարար է, որ ճանապարհային քարտեզ մշակենք մենաշնորհային ամբողջ տնտեսական կարգը վերափոխելու, ազատ տնտեսական կարգեր ձեւավորելու տեսանկյունից»,–նշել է նախարարը՝ հավելելով, որ արդեն դիմել են ՏՄՊՊՀ—ին ամբողջական տեղեկատվություն ստանալու համար, ակնկալում են նաեւ միջազգային կազմակեպությունների աջակցությունը։
Ըստ նրա՝ երկար տարիներ աշխատել է խորհրդարանում, սակայն հիմա, երբ նախարար է, հստակ տեսնում է տարբերությունը։ «Խորհրդարանում դու կարող ես հիմնվելով տարբեր խոսակցությունների վրա՝ հայտարարություններ անել, գործադիրի ժամանակ այդ հայտարարությունները կյանքի կոչելու մեխանիզմներ է պետք մշակել»,–ասել է նա։
Հարցին, թե մեկ շաբաթվա ընթացքում ինչ—որ արդյունքների հասե՞լ են, կարո՞ղ է անուններ հնչեցնել, նախարարը վստահեցրել է, որ զեկույցի տեսքով կծանոթանա մենաշնորհներ վարողների մասին։
«Մի կասկածեք, բոլոր հայտնի անունները, որոնց մասին մտածում եք, բոլորը կլինեն, բայց ես պետք է փաստարկված հիմքերով այդ ամենը ունենամ։ Մի սպասեք երբեք, որ ես «ականջահաճո» կամ «ամբոխահաճո» հայտարարություններով կփորձեմ գրավել որոշ մարդկանց սրտերը, հիմա ես ավելի սկզբունքային ու կարեւոր եմ համարում երկրի զարգացումն ու առաջընթացն ապահովելը, քան թե ընկնեմ տարբեր քաղաքական ուժերի ու անձանց խոսքերի հետեւից»,– ընդգծել է նախարարը։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 21 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017