ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 25.02.2018, 02:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [461]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [383]
Մշակույթ [14]
Հասարակություն [660]
Սպորտ [1]
Տեսակետ [38]
Տարածաշրջան [69]
Զանազան [139]
Քաղաքականություն [537]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 13 » Օրակարգում նախագահի ընտրությունն է /Վարչապետի թեկնածուի հարցը կքննարկվի դրանից հետո/
15:35
Օրակարգում նախագահի ընտրությունն է /Վարչապետի թեկնածուի հարցը կքննարկվի դրանից հետո/

ԱԺ ճեպազրույցների ժամին ներկա երեք՝ «ՀՅԴ», «Ելք» եւ «ՀՀԿ» խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձան Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող հարցերին։


«ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ խորհրդարանական համակարգին անցնելով՝ Հայաստանն ավելի ժողովրդավարական է դարձել։ Նա նշեց, որ նման կարծիքի են միջազգային հանրության շատ ներկայացուցիչներ. «Իսկապես, Հայաստանն ավելի ժողովրդավարական համակարգ է ընտրել, անցում է կատարվել ավելի ապակենտրոնացված համակարգի, այդ ապակենտրոնացումը պետք է լիարժեք իրականացնել»։
Ռուստամյանը չի հերքում, որ կարող է տպավորություն առաջանալ, թե իշխանության ապակենտրոնացումը լիարժեք չի իրականացվում։ «Սահմանադրության պահանջ է ապակենտրոնացումը, իսկ Սահմանադրությունը հարգել պարտավոր ենք։ Հետեւաբար տեղի է ունենալու իշխանության ճյուղերի տարանջատում»,–ասաց նա՝ օրինակ բերելով դատական իշխանության անկախացումը։ Նրա խոսքով, գործող իներցիոն մտածելակերպը, ըստ որի, ոչինչ չի փոխվել, անհրաժեշտ է ցրել գործընթացների արագ իրականացման շնորհիվ։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձավ ՀՀԿ ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը։ 
Նա վերջինիս իրենց կողմից ուղղված հարցերի պատասխանները չհնչեցնելու վերաբերյալ ասաց, որ լիագումար նիստերի ժամանակ իրենք Արմեն Սարգսյանին կուղղեն բոլոր այն հարցերը, որոնք ուղղել են խմբակցությունում, եւ այն ժամանակ նա հրապարակային կպատասխանի դրանց։ «Արմեն Սարգսյանը հայտարարություններ է անում, որ ինքը չի պատրաստվում մարիոնետ լինել նախագահի պաշտոնում։ Նման հայտարարություն մեզ հետ հանդիպման ժամանակ էլ է արվել։ Ինչպիսին կլինի իրականությունը՝ կապրենք, կտեսնենք»,–նշեց նա։
«Ելք» խմբակցության մտահոգության թեման շարունակում են մնալ թանկացումները։ ԱԺ—ում փետրվարի 16—ին «Ելք»—ի նախաձեռնությամբ կգումարվի արտահերթ նիստ՝ թանկացումների թեմայով։ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել էր, թե վստահ չեն, որ ՀՀԿ—ն իրենց կազմակերպած արտահերթի կայացման համար քվորում կապահովի։
«ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, սակայն, հայտարարեց, որ հանրապետականը կմասնակցի «Ելքի» հրավիրած արտահերթին. «Պարոն Փաշինյանի մտավախությունը կարող եք փարատել՝ «Հանրապետական» խմբակցությունը որեւէ նպատակ չունի չմասնակցելու։ Մենք պետք է մասնակցենք արտահերթին»։
Վահրամ Բաղդասարյանը նաեւ անդրադարձավ Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ վարչապետի պաշտոնում ՀՀԿ—ն տեսնում է Սերժ Սարգսյանին։ «Մենք դեռ չենք անդրադարձել այդ հարցին։ Երբ քննարկումներ կազմակերպենք, եւ դրանք ավարտվեն, կկայացնենք որոշում, ու այդ հարցին կանդրադառնանք։ Իրոք, կա նման ցանկություն, բավականին լրջանում է այդ հարցը, որովհետեւ մոտենում են օրերը»,–նշեց Բաղդասարյանը։
Նա, այնուամենայնիվ, հորդորեց չշտապել։ «Ներկայումս պատրաստվում ենք ՀՀ նախագահի ընտրություններին, ու օրակարգում այդ հարցն է, որից անմիջապես հետո կքննարկվի վարչապետի հարցը»,– նշեց պատգամավորը։
Հարցին՝ ինքն անձամբ ո՞ւմ թեկնածությունը կառաջարկի, նա պատասխանեց. «Խնդրում եմ այդպիսի պրովոկացիոն հարցեր ինձ չտալ։ Ես գիտեմ՝ ում եմ ցանկանում, եւ ես գիտեմ, թե ում պետք է առաջադրեմ։ Կգա ժամանակը՝ կիմանաք»։


Բանակցելի դարձնել Ադրբեջանին
 

Պատգամավորներն անդրադարձան նաեւ Մինսկի խմբի այն հայտարարությանը, որով կոչ է արվում հակամարտող կողմերին՝ զերծ մնալ հրահրիչ հայտարարություններից։
Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ հայտարարությունը հենց Ադրբեջանին էլ ուղղված է։ «Կարծում եմ՝ Մինսկի խումբն ունի երկու հիմնական խնդիր։ Մեկն այն է, որ բանակցությունների լիարժեք լինելու համար պետք է ընդգրկվի նաեւ արցախյան կողմը։ Հիմա առաջացել է մի նոր խնդիր՝ պետք է բանակցելի դարձնել Ադրբեջանին՝ բերել հիմնական բանակցային սեղանի շուրջ։ Ադրբեջանն անբանակցելի կողմ է դարձել։ Մինսկի խմբի միջնորդների հիմնական հանձնառություն է՝ նրանք պետք է ստեղծեն բանակցությունների միջավայր։ Չենք կարող մի կողմից բանակցել, մյուս կողմից պատերազմել»,–ասաց նա՝ նշելով, որ դա գլխավոր պարտավորությունն է, որ միջնորդ կողմերը պետք է ունենան։
Ռուստամյանը համարում է, որ Մինսկի խումբը պետք է հասցեական հայտարարություն աներ, որովհետեւ հայկական կողմերը նման բաներ չեն հայտարարել։ «Կարելի է շատ ուղղակի այդ մասին ասել։ Մեր կողմից այդպիսի հայտարարություններ չեն լինում։ Առնվազն այս ընթացքում ոչ ոք Հայաստանից այդպիսի բան չի խոսել, հակառակը՝ հայկական կողմերը խոսում են փոխզիջումներից, իսկ ադրբեջանական կողմը մնում է անսասան, անիմաստ, կոշտ եւ անհեռանկար»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Մինսկի խմբի հայտարարությունը հասցեագրված է Ադրբեջանին, բայց, ցավոք, համանախագահները խուսափում են կոնկրետ ձեւակերպումներից։ «Ո՞ւմ պարզ չի դա, եթե ասում են՝ սադրիչ գործողություններից զերծ մնալ։ Ես չեմ պատկերացնում, թե Հայաստանի կողմից ինչ սադրանքներ պիտի լինեն, մեզ դրանք ձեռնտու չեն, մեզ ձեռնտու են բանակցությունները»,– ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ ինչ—որ առումով խայտառակություն է, որ մինչեւ հիմա Վիեննայի պայմանավորվածություններն ու հրադադարի ռեժիմը գործարկված չեն, Ադրբեջանը խայտառակ կերպով կարողանում է խուսափել այդ պայմանավորվածություններն իրականացնելուց։ Նա ընդգծեց, որ դա առաջին հերթին խայտառակություն է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար։ «Նրանք պետք է իրենց լծակներն օգտագործեն պայմանավորվածություններն իրագործելու համար»,–ասաց նա։
Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ բազմիցս նշել են՝ պետք է հայտարարությունները հասցեական լինեն։ «Ակնհայտ է, որ այդ հայտարարությունները վերաբերում են ադրբեջանական կողմին, բայց հայտարարությունների տեքստը հստակ չէ։ Մենք բազմիցս նշել ենք, որ պետք է նշվի, թե ովքեր են սադրիչները, հրահրողները»,– ասաց նա։
«Մենք պետք է հասնենք այն բանին, որ միջազգային հանրությունը, առավել եւս՝ Մինսկի խումբը հասցեական գնահատական տան։ Մենք դեռ գոհ չենք այդ հայտարարություններից, բայց ակնհայտ է, որ դա վերաբերում է Ադրբեջանին»,– ասաց նա՝ ընդգծելով, որ սահմանին մշտադիտարկման սարքերը պետք է տեղադրվեն։ hhpress.am

Լ. Ա.

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 5 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018