ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 11:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 7 » Փոփոխությունները չեն ազդի հայ համայնքի վրա / Իսկ խորհրդարանում տեղի ունեցածը միջկուսակցական խնդիր է/
09:57
Փոփոխությունները չեն ազդի հայ համայնքի վրա / Իսկ խորհրդարանում տեղի ունեցածը միջկուսակցական խնդիր է/

Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցն առաջ տանելու համար անհրաժեշտ է այնտեղ համապատասխան մթնոլորտ ձեւավորել։ Այս մասին ասուլիսում նշեց Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։
«Խորհրդարանական աշխատանքն այնպիսին է, որ այնտեղ մի մթնոլորտ պետք է հասունանա, որպեսզի դրա հիման վրա ինչ—որ խնդիր լուծվի։ Թուրքիայում հայկական խնդիրներից որեւէ մեկը բացառված է, որ լուծվի, եթե պարտադրանքի տպավորություն առաջանա։ Մենք կարող ենք մեր առաջնահերթ խնդիրների լուծմանը հասնել որքան հնարավոր է Թուրքիայում կոնսենսուս ստեղծելով։ Հետեւաբար, պարտադրանքով որեւէ հարց չի լուծվի։ Ինչ վերաբերում է հայ պատգամավոր Գարո Փայլանի հետ կապված վերջին զարգացումներին, ապա կարող եմ ասել, որ դա իր ընտրած գործելաոճն է»,—ասաց Արա Գոչունյանը։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք խորհրդարանում կազմակերպված ծեծկռտուքը կապ ունե՞ր Կարո Փայլանի ազգային պատկանելության հետ, Արա Գոչունյանը նշեց, որ եղած խնդիրները միջկուսակցական են։
«Կուսակցությունների միջեւ լարվածություն կա, նրանք ցանկանում են ցույց տալ իրենց ուժը, նոր սկսել բանակցել։ Այստեղ եղան բռնության երեւույթներ, որոնք, իհարկե, անհանգստացնում են։ Խորհրդարանականները չեն ընտրվել իրենց ազգային պատկանելության, այլ Թուրքիայի քաղաքացի լինելու համար։ Այնտեղ կուսակցությունների միջեւ եղած լարվածությունն ազգային պատկանելիությանը վերագրելը մեզ առողջ դիտարկումների չի տանի։ Ուրիշ անձնավորություններ էլ կան, ովքեր խորհրդարանում սուր ելույթներ են ունենում»,—ավելացրեց Արա Գոչունյանը։
Անդրադառնալով ապրիլի 24—ին Էրդողանի ելույթին, որտեղ հիշեցվում էր Թուրքիայում հայկական համայնքի առկայության մասին, Արա Գոչունյանը նշեց, որ դա ուղղված է ներքին լսարանին։
«Ճիշտ է, Թուրքիայի իշխանությունը բարձրացնում է այնտեղ հաստատված Հայաստանի քաղաքացիների հարցը։ Հայաստանն այսօր արտագաղթի հարց ունի, եւ դա խոցելի երեւույթ է։ Թուրքիայի իշխանությունն էլ շեշտադրում է անում այս խոցելի կետի վրա, լինի դա ապրիլի 24—ին կամ ինչ—որ այլ օր։ Բայց ասեմ մի բան՝ Թուրքիայում հայ չլինելը տեղի իշխանությունների շահերից չի բխում։ Եթե ընդունենք Էրդողանի ներկայացրած թվերը, ապա Թուրքիայում ապրող 50 հազար հայի գոյությունը բացարձակապես չի խանգարում իշխանություններին։ Հավատացած եղեք, եթե Հայաստանից արտագաղթած մարդկանց այնտեղ լինելը չբխեր Թուրքիայի շահերից, ապա հիմա այնտեղ 5 անձ էլ չէր լինի։ Կարծում եմ, որ Էրդողանի նման շեշտադրումը ինչ—որ տեղ ներքին լսարանի համար է»,—հավելեց Արա Գոչունյանը։ 
«Իշխող կուսակցության ներսում առկա խնդիրներն ու փոփոխությունները ոչ դրական, ոչ բացասական իմաստով ներկայումս չեն կարող ազդել տեղի հայ համայնքի վրա։ Այսօր Թուրքիայում ղեկավարման ճգնաժամ գոյություն չունի, պարզապես քաղաքական ֆիգուրները պետք է փոխվեն, իսկ համայնքի խնդիրների լուծումը, այս կամ այն հարցի կարգավորումն ուղղակիորեն կապված չեն ներքաղաքական իրադարձությունների հետ»,—ասաց Արա Գոչունյանը։
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի սպասվող փոփոխությանը, Դավութօղլու— Էրդողան տարաձայնություններին՝ Արա Գոչունյանը նշեց, որ դրանք կապված են Դավութօղլուի ձեռքից որոշ լիազորություններ վերցնելու հետ։
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 337 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024