ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 06:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 27 » ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ /Քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը համայնքի բնակիչներին/
11:43
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ /Քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը համայնքի բնակիչներին/

Հարգելի համաքաղաքացիներ.
Մենք Ձեզ հետ միասին դիմավորում ենք գալիք 2015 թվականը, նոր տարին և Սուրբ Ծնունդը, որը յուրաքանչյուրիս համար նվիրական իղձերի և ցանկությունների իրագործման նոր շրջան է:
Անցնող տարին Մեծամորի հասարակական կյանքում նշանավորվեց նոր ձեռքբերումներով:
Ունեցանք առաջընթաց համայնքի բարեկարգման, քաղաքաշինական ուղղվածության, մշակութային, մարզական և սոցիալական ոլորտներում:
Ունենալով Ձեր աջակցությունը, մենք ամենայն պատասխանատվությամբ միասին կշարունակենք մեր համայնքի հետագա առաջընթացը համայնքային ծրագրերի իրագործում ճանապարհին:
Գալիք նոր տարին ծրագրային ու աշխատանքային առումով համայնքի համար կլինի դրական տեղաշարժերի ու փոփոխությունների տարի: Մեր ուշադրության կենտրոնում կլինի համայնքի բնակչության կենսապայմանների բարելավման և քաղաքաշինական արդի պահանջներին հարիր ծրագրերը: Ես լիահույս եմ, որ գալիք տարին կնշանավորվի մշակութային, մարզական, կրթական ու սոցիալական ոլորտների զարգացմամբ: Աշխատանքներ կձեռնարկվեն քաղաքի հետագա բարեկարգման ու շենացման ուղղությամբ: Շինարարական և վերանորոգման աշխատանքներ կկատարվեն համայնքային ենթակայության հիմնարկություններում: Կբարեկարգվեն և նոր տեսք կստանան քաղաքի մի շարք փողոցներ, կշահագործվեն այլ կառույցներ:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ցանկանում եմ բոլորիդ առողջություն, ամենայն բարիք և երջանկություն: Շնորհավորում եմ համայնքի բոլոր բնակիչներին, կրթության, առողջապահության, մշակույթի, էներգետիկայի, շինարարության և սպասարկման ոլորտի աշխատակիցներին ու իմ գործընկերներին, նոր` 2015 թվականի կապակցությամբ և մաղթում հաջողություններ ընտանիքում և Ձեր լավագույն նպատակների իրագործման ճանապարհին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Ռոբերտ Գրիգորյան
Մեծամորի քաղաքապետ

 

Կատեգորիա: Համայնք | Դիտումներ: 623 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024