ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 30.04.2024, 22:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 12 » Շրջանառության հարկի փոխարեն՝ արտոնագրային վճար
12:17
Շրջանառության հարկի փոխարեն՝ արտոնագրային վճար

Ամսական հաստատուն հարկ կվճարեն՝ անկախ գործունեության արդյունքից

Կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց «Արտոնագրային վճարների մասին» օրենքի փոփոխություններին, որով կլուծվի թանկարժեք մետաղների առեւտրով զբաղվողների շրջանառության հարկի հետ կապված խնդիրը։
Ըստ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանի, փոփոխությունների անհրաժեշտության հիմք են դարձել «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որի համաձայն, շրջանառության հարկի հաշվարկման նոր մեխանիզմ էր սահմանվել։ «Սա առաջացրել էր թանկարժեք մետաղների ու դրանցից պատրաստված իրերի առեւտրով զբաղվողների դժգոհությունը։ Դժգոհությունը պայմանավորված է եղել գործունեության առանձնահատկությամբ, մասնավորապես՝ հաշվի առնելով վաճառվող ապրանքի թանկարժեք մետաղի ու դրանցից պատրաստված իրերի բարձր ինքնարժեքը, միաժամանակ վաճառքի ցածր գումարը, փաստաթղթերի ներկայացման սահմանափակ հնարավորությունները եւն»,—ասաց փոխնախարարը։
Էմիլ Տարասյանը նիստից հետո որոշման հետ կապված մանրամասներ ներկայացրեց։
Ըստ այդմ, առաջարկի մշակման ժամանակ օգտագործվել են տնտեսավարող սուբյեկտների շրջանում իրականացված հարցումները, Երեւանի Խորենացի փողոցում, Մալաթիայում, ինչպես նաեւ Գյումրի ու Վանաձոր քաղաքաներում գործող ոսկու շուկաներում կատարված այցերի, ուսումնասիրությունների եւ հարցազրույցների տվյալները, առանձին սուբյեկտների ներկայացրած տեղեկությունների վերլուծությունները, ինչպես նաեւ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ քննարկումները։
Այս ամենից հետո է միայն տրվել առաջարկի հիմնավորումը։ Այն է՝ առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առեւտրով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների (հիմնականում ԱՁ) եւ ոլորտի հայտնի առանձնահատկությունները դժվարեցնում են փաստաթղթավորված ծախսերի հաշվառմամբ՝ շրջանառությունների հարկման կազմակերպումը։ Այս ոլորտում առեւտրով զբաղվող տնտեսավարողների մեծ մասը չի ընդդիմանում շրջանառությունից հարկման այսօրվա համակարգին, քանի որ եկամուտների եւ ծախսերի հաշվարկ (հաշվապահական հաշվառում) ըստ էության համատարած չի վարվում։ Դրա փոխարեն, որպես կանոն, առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կամ այլ անձի խիստ մոտավոր հաշվարկների հիման վրա (հաշվի առնելով կամ հաշվի չառնելով սուբյեկտների ՀԴՄ ֆիսկալ ցուցանիշները) կազմվում են հաշվարկ—հաշվետվությունները, ներկայացվում են հարկային մարմիններին, իսկ տնտեսավարողներին ասում են, թե ինչ գումարի հարկ վճարեն (որոշ դեպքերում հարկը եւս վճարվում է կենտրոնացված կարգով՝ ըստ առանձին ԱՁ—ների ՀՎՀՀ—ների եւ այլ վավերապայմանների)։ «Այս իրավիճակում տեղի չի ունենում շահերի առողջ հավասարակշռում, մասշտաբի էֆեկտը հաշվի առնելով՝ հարկերի վճարումը հաճախ իրականացվում է շրջանառությանը ոչ համարժեք, հարկային տեսուչները ըստ իրադրության կարող են գործ ունենալ թե ԱԻՎ կազմակերպչի, թե հաշվապահությունը փաստացի վարողի, թե սեղանիկը շահագործող ԱՁ—ի հետ։ Մեր ունեցած տվյալներով շրջանառության հիման վրա հարկման ժամանակաշրջանում ԱԻՎ գործող տնտեսավարողներից մուտքերը պետական բյուջե նախկինի համեմատ էականորեն նվազել են»,—ասաց էկոնոմիկայի փոխնախարարը։ ԱՁ—ներն էլ իրենց հերթին այս համակարգին չեն ընդդիմանում, քանի որ իրենց բոլորի հարկման հարցերը շատ ժամանակ լուծվում է կենտրոնացված կարգով, եւ քանի որ գիտեն, որ շրջանառությունները չֆիքսելով (ՀԴՄ շահագործման մեջ թերանալով) հարկ եղած դեպքում միշտ էլ կարող են լեզու գտնել համապատասխան վերահսկողի հետ։
Է. Տարասյանը հայտնեց, որ եթե շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխություններից եւ շեմի բարձրացումից հետո այս ոլորտը շարունակվի հարկվել շրջանառության հարկով, եւ հարկային մարմինները հետեւողական լինեն իրական շրջանառությունների արտացոլման հարցում, ապա ամենայն հավանականությամբ խնդիրներ կծագեն։ Օրինակ, ծախսերի եւ հումքի փաստաթղթերի ձեռքբերման բարդությունների պատճառով անհնար կլինի աշխատել 1.5%—ով, իսկ եթե դրան հավելենք նաեւ գործունեության վայրի, բնույթի եւ այլ առանձնահատկություններ, ապա հարկի դրույքաչափը ընդհուպ կմոտենա 5%—ի, որի պարագայում համատարած ՀԴՄ կիրառման պահանջի հետեւողական վերահսկումը կառաջացնի դժգոհություն, եւ կունենանք փաստացի հարկի դրույքաչափի բարձրացում։
Ինչ վերաբերում է արտոնագրային վճարի չափի հիմնավորմանը, ապա, ըստ փոխնախարարի, ուսումնասիրությունները եւ հաշվարկները ցույց են տալիս, որ տնտեսական ակտիվության ներկա փուլում իրատեսական է տնտեսավարող սուբյեկտի ամսական 700,000—3,500,000 դրամ միջակայքը։ «Հաշվի առնելով, որ ներկայումս Երեւանում գործող ոսկու շուկաներում սեղանիկների միջոցով առեւտուր իրականացնող մեկ տնտեսավարողը միջինում ամսական վճարում է 2—3 հազարից մինչեւ 9 հազար դրամ շրջանառության հարկ, ուստի արտոնագրային վճարի համակարգի շրջանակներում ոսկու շուկաներում սեղանիկների միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առեւտրով զբաղվող տնտեսավարողների համար շրջանառության հարկի փոխարեն առաջարկվող արտոնագրային վճարի ամսական հաստատուն (գործունեության արդյունքներից անկախ) չափն առաջարկվում է առավելագույնը 35,000 դրամ»։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 354 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024