ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 28.04.2024, 09:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 2 » Վարչապետը հանդիպել է «Էրնսթ ընդ Յանգի» հայազգի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ
13:49
Վարչապետը հանդիպել է «Էրնսթ ընդ Յանգի» հայազգի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային գրադարանում հանդիպել է աուդիտորական եւ խորհրդատվական ծառայություններ մատուցող «Էրնսթ ընդ Յանգ» գլոբալ կազմակերպության հայազգի բարձրաստիճան ներկայացուցիչներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը մանրամասն ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակն ու կառուցվածքը, անդրադարձել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներին, հարկային, մաքսային ու այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ստվերի կրճատմանը եւ այլն։ 
Այդ առումով, վարչապետը նշել է, որ առաջին հերթին քայլեր են ձեռնարկվում խոշոր ձեռնարկությունների գործունեությունը թափանցիկ եւ վերահսկելի դարձնելու համար։ «Ընդ որում, նրանց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի ոչ միայն պետական մարմիններին, այլեւ հասարակությանը։ Մենք տպագրում ենք խոշոր ձեռնարկությունների կողմից վճարված հարկերը եւ հանրությունը կարողանում է վերահսկել նրանց։ Այսուհետ ՀՀ—ում հինգ մլն դոլարից ավելի շրջանառություն ունեցող ձեռնարկությունները պարտավոր են հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվություններն աուդիտորական եզրակացությամբ։ Այդ ուղղությամբ առաջին քայլերն ենք դեռեւս անում»,–ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ ոլորտն ամբողջությամբ կանոնակարգելու համար դեռեւս պետք է ներդնել օրենսդրական նոր մեխանիզմներ։ 
Վարչապետը նշել է, որ կառավարության հաջորդ կարեւորագույն խնդիրը բիզնեսի եւ քաղաքականության տարանջատումն է։ «Այստեղ էլ առաջին քայլերն ենք ձեռնարկել՝ պարտադրելով ՀՀ 500 բարձրաստիճան պաշտոնատար եւ նրանց փոխկապակցված անձանց ներկայացնել իրենց ունեցվածքի եւ եկամուտների մասին հայտարարագրեր, դրանք դարձնել հրապարակային, որոնց հանրությունը նույնպես կարող է ծանոթանալ։ Այսպիսի միջոցառումներով փուլ առ փուլ փորձում ենք քաղաքական գործիչների եւ խոշոր բիզնեսի գործունեությունը դարձնել հրապարակային, ստեղծել զսպող մեխանիզմներ, որպեսզի քաղաքական գործիչներն իրենց պաշտոնական դիրքը չօգտագործեն անձնական շահերի համար»,–ասել է Տիգրան Սարգսյանը։ 
Վարչապետը պատասխանել է նաեւ հանդիպման մասնակիցների հարցերին, անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերի եւ քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին։ 
«Էրնսթ ընդ Յանգ» ընկերությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2008 թվականից։ Այն հայաստանյան հաճախորդներին առաջարկում է ընկերության կողմից համաշխարհային շուկայում մատուցվող ծառայությունների ամբողջական ցանկը, այն է՝ աուդիտորական, հարկային եւ իրավաբանական, գործարքների ուղեկցման եւ խորհրդատվական ծառայություններ։ Երեւանյան գրասենյակում աշխատում է 40 մասնագետ։ Ամբողջ աշխարհում ընկերությունն ունի 167 հազար բազմազգ աշխատակիցներ։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 388 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024