ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 22:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 281 282 283 284 285 ... 312 313 »
Ապրիլի 8-ից պատգամավորության թեկնածուները ցած են դնելու աշխատանքային լիազորությունները
Ապրիլի 1-ին ավարտվում է ԱԺ պատգամավորության թեկնածուների գրանցումը: Իսկ ապրիլի 8-ից սկսվում է քարոզարշավը: Նշենք, որ թեկնածուներն այդ ժամանակահատվածում ցած են դնում իրենց աշխատանքային լիազորությունները: Մասնավորապես՝ պետական  և  տեղական ինքնակառավարման մարմինների  աշխատակիցներն  ու  պաշտոնատար  անձինք ժամանակավորապես  ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց, իսկ  քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց համար կան որոշակի սահմանափակումներ: Կարևորագույն սահմանափակումն այն է, որ նրանք իրավունք չունեն իրենց օգտին կամ իրենց դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչեր անել: 1lur.am-ն այս մասին զրուցեց ԿԸՀ հասարակության հետ կապերի մասնագետի հետ: Նա նաև տեղեկացրեց, որ հակառակ դեպքում թեկնածուները պատասխանատվության են ենթարկվում և համապատասխան ընտրատարածքային հանձնաժողովի որոշմամբ՝ կարող են զրկվել թեկնածությունից:
Ապրիլի 8-ից վերոհիշյալ անձինք զրկվում են իրենց լիազորություններից մինչև մայիսի 4-ը:
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 442 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սերժ Սարգսյանը Սեուլում քննադատել է Ալիևի ներկայացրած «բացահայտ ապատեղեկատվությունը»
Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սեուլում մասնակցել է Միջուկային անվտանգության 2012թ. միջազգային գագաթնաժողովին: Հանրապետության ղեկավարը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությւոնից, Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովի կազմակերպիչներին և անձամբ Նախագահ Լի Մյուն-Բակին` գլոբալ անվտանգության համար առանցքային նշանակություն ունեցող այդ կարևոր հավաքը հյուրընկալելու համար: Հանրապետության ղեկավարը նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շարունակական ջանքերը 2010թ. Վաշինգտոնյան գագաթնաժողովից ի վեր:
«Միջուկային անվտանգությունը եղել և մնում է Հայաստանի համար առաջնային կարևորության խնդիր: Ցանկալի արդյունքներ գրանցելու նպատակով մենք հետևողականորեն և պատրաստակամորեն աջակցել և իրականացրել ենք առաջարկվող ծրագրերը, կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել վերահսկողության գործուն մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով, ընդունվել է նոր օրենք Երկակի նշանակության ապրանքների, այդ թվում միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահանման, տարանցման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողութ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 506 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

20 տարի առաջ այս օրը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության խորհրդակցության արտգործնախարների խորհրդի որոշմամբ սկիզբ դրվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Մինսկի գործընթացին, որի արդյունքում ձեւավորվեց Մինսկի խումբը եւ նրա համանախագահությունը, որի առաքելությունն է բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա, հասնել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։
Մինսկի խմբի համանախագահությունը՝ ի դեմս Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի, միջազգային հանրության կողմից համապատասխան մանդատ ունեցող ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող միջնորդական միակ կառույցն է։
Մինսկի խմբի համանախագահները կարեւոր ներդրում ունեն զինադադարի պահպանման, հակամարտության գոտում լարվածության թուլացման, կողմերի միջեւ բանակցությունների շարունակման եւ հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքների մշակման գործում։ Համանախագահները արդյունավետ համագործակցում են հրադադարի պահպանման գործում եւս կարեւոր դերակատարություն ունեցող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։
Եռանախագահների ջանքերի շնորհիվ մշակվեց սկզբունքների եւ տարրերի ամբողջությունը, որպես հիմք հիմնախնդրի կարգավորման համար, եւ որոնք արտացոլվեցին նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի կողմից Մեծ ութնյակի լÕԱքվիլայի, Մուսկոկայի եւ Դովիլի գագաթնաժողովների շրջանակներում կատարված համատեղ հայտարարություններում։
ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների կողմից լիակատար աջակցություն վայելող Ռուսաստանի նախագահի հետեւողական ջանքերը, որոնք ուղղված էին հիմնարար սկզբունքների վերաբերյալ կողմերի դիրքորոշումների մոտեցմանը, որոշակի արդյունք տվեցին։ Սակայն, չնայած միջազգային հանրության ակնկալիքներին եւ Հայաստանի կառուցողական դիրքորոշմանը, նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 475 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մարտի 25—ին բոլորեց հինգերորդ գարունը այն օրից, երբ այլեւս մեզ հետ չէ պետական եւ քաղաքական գործիչ, 2000—2007 թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը (1951—2007թթ.)։
Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում վաղ առավոտից նրա հիշատակը հարգելու էին եկել Անդրանիկ Մարգարյանի կուսակիցները եւ գաղափարական ընկերները, բարեկամներն ու հարազատները, քաղաքացիներ։ Պանթեոն հարգանքի տուրք մատուցելու էին այցելել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախկին վարչապետի որդին՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նրանց եւ Հանրապետական կուսակցության, որի երկարամյա ղեկավարն է եղել Ա. Մարգարյանը, անունից պսակներ էին դրվել Ա. Մարգարյանի շիրիմին։
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ։ Իր խոսքում արքեպիսկոպոս Կճոյանը բնութագրեց Անդրանիկ Մարգարյանին որպես ազգի նվիրյալ եւ կարեւորեց, որ նախկին վարչապետի գաղափարներն ու մտքերը կենսունակ լինեն նաեւ այսօր։ «Արդի աշխարհում, երբ հանդես են եկել բազմաթիվ մարտահրավերներ, ազգային պահպանողական գաղափարախոսությունն ավելի նշանակալի է դարձել հայ հասարակության համար, քանի որ միտված է պահպանելու ազգային արժեքները»,–ասաց նա։
Ծաղկադրման եւ խնկարկման արարողությունը եզրափակեցին Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 21 միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցչական կազմը, որոնք ներկայացրեցին գրական—գեղարվեստական կոմպոզիցիա։
«Արդեն երկու տարի է, ինչ մեր դպրոցը կրում է Անդրանիկ Մարգարյանի անունը՝ որպես հարգանքի տուրք նրա հիշատակին։ Կարծում եմ, որ ամեն մարտի 25—ին բոլորը պիտի գան այստեղ, ամբողջ հայ ժողովուրդը, քանի որ մեծ մարդու ենք կորցրել հինգ տարի առաջ, մի մարդու, որի երազանքը հզոր Հայ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պետության համար առաջնային նշանակություն ունի երիտասարդներին նվիրված ծրագրերի իրականացումը, հատկապես՝ սոցիալապես անապահով երիտասարդներին կրթությամբ եւ աշխատանքով ապահովելու առումով։ Հայաստանի Հանրապետությունն այս առումով ստանում է եվրոպական կառույցների օժանդակությունը՝ երիտասարդական ճիշտ քաղաքականության իրականացման նպատակով։ Երիտասարդների խնդիրներն ընդհանուր են գրեթե բոլոր զարգացող երկրներում, այդ իսկ պատճառով Եվրամիության Արեւելյան գործընկերության անդամ երկրների երիտասարդության միջեւ համագործակցությունը լավ հնարավորություն կլինի այդ խնդիրները վերհանելու եւ լուծման ուղիներ փնտրելու համար։
Արեւելյան գործընկերության 4—րդ պլատֆորմի երիտասարդական համաժողովը Երեւանում անցկացվում է մարտի 26–28—ը։ Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը երեկ ասուլիսում նշեց, որ համաժողովը հնարավորություն կտա քննարկել երիտասարդության խնդիրներն ու մարտահրավերները եւ գտնել դրանց լուծումները։ Միջոցառմանը մասնակցելու հրավերներ են ուղարկվել Արեւելյան գործընկերության բոլոր երկրներին՝ Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային, սակայն Ադրբեջանի ներկայացուցիչները չեն ժամանել Երեւան՝ մասնակցելու համաժողովին։
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովը 2012—2013 թվականներին շարունակելու է ամրապնդել Արեւելյան գործընկերության պետությունների հետ համագործակցությունը երիտասարդական ոլորտում։
«Մենք շարունակելու ենք օժանդակել երիտասարդական քաղաքականության հարցերով զբաղվող պետական գործիչների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կատա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 480 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Կորեայի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային ճաշի ընթացքում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ԱՄՆ—ի, Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարներ Օբամայի, Մեդվեդեւի ու Հուն Ձինթաոյի հետ, հաղորդում է «Panorama.am»—ի թղթակիցը։
Գագաթնաժողովին մասնացելու նպատակով Սեուլ են ժամանել 53 երկրի եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Սեուլում կայացել է պատվիրակությունների դիմավորման արարողություն, որից հետո երկրների ղեկավարները մասնակցել են աշխատանքային ճաշի, որտեղ քննարկել է Վաշինգտոնում կայացած առաջին միջուկային գագաթնաժողովից հետո ոլորտում գրանցված առաջընթացը։
Ինչ վերաբերում է բուն գագաթնաժողովին, այն կմեկնարկի մարտի 27—ին։ Միջոցառման ընթացքում, որը ոլորտի խոշորագույն միջոցառումն է, մասնակիցները կքննարկեն հարցեր՝ կապված միջուկային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի միջոցների, միջուկային նյութերի եւ նրանց հետ կապված օբյեկտների պաշտպանության, ինչպես նաեւ միջուկային նյութերի ապօրինի շրջանառման կանխման հետ։
Հիշեցնենք, որ միջուկային անվտանգության առաջին գագաթնաժողովը կայացել էր 2009 թվականի ապրիլին՝ Վաշինգտոնում։ Այն ժամանակ նախագահ Օբաման առաջարկել էր բարձր մակարդակով ուշադրության կենտրոնում պահել միջուկային անվտանգության հարցը՝ դասեր քաղելով միջազգային ահաբեկչության սպառնալիքներից։ Վաշինգտոնում հիմնական շեշտը դրված էր միջուկային զենքի չտարածման եւ այդ տիպի սպառազինություններից հրաժարվելու հարցերին։ Վաշինգտոնյան գագաթնաժողովին մասնակցում էին 47 երկրների եւ երեք կազմակերպությունների (ՄԱԿ, ԵՄ եւ Միջուկային էներգիայի միջազգային գործակալություն, ՄԷՄԳ) ղեկավարներ։ Դրանք այն երկրներն են, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ոլորտին՝ իրենց տ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 474 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հարցազրույց գրող, հրապարակախոս, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի հետ:
Տիկին Ալվարդ, ինչպե՞ս է Ձեր առողջությունը / Ալվարդ Պետրոսյանի ոտքը վնասվել էր-խմբ./ :
-Շնորհակալություն, շատ փայլուն չի:
Ձեր հրապարակային խոսքի ու մեկնաբանությունների բացը կարծես թե զգացվում է հանրային կյանքում: Նախընտրական բուռն շրջանում ենք ապրում, տարբեր մտավորականներ հայտնվել են տարբեր կուսակցությունների նախընտրական ցուցակներում, որպես այդ ճանապարհով անցած մարդ` Ձեր գնահատականը:
-Որ ասեմ` շատ զարմացած եմ, չէ՛: Պատեհապաշտների նույն տոկոսը պահպանվել է, կարող է անունները փոխվել են, տեսակը չի փոխվել: Երկրորդ` ես չգիտեմ` ինչ նկատի ունեք, երբ որ ասում եք մտավորական: Ես մեր սերնդի մտավորականության` քաղաքականությամբ զբաղվելը համարում եմ իրավիճակային, այսինքն` 88 թիվը / նկատի ունի ղարաբաղյան շարժումը-խմբ./, ազգային զարթոնքը այնպես հախուռն մեր կյանք մտավ, որ նորմալ մարդը չէր կարող անտարբեր լինել, և ով որ մի քիչ հակում ուներ հրապարակային գործի, ակամա դարձավ քաղաքական գործիչ: Ես դրանցից մեկն եմ:
Իսկ այսօր իրավիճակային այդ պահանջը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 515 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության փոքրիկ քաղաքներից մեկում, որի անվանն ու այնտեղ կատարվող այլ գործընթացներին դեռ կանդրադառնանք, ունի ընդամենը մեկ ընտրատեղամաս, որտեղ գրանցված են 5 թեկնածու:
Ասել, թե քաղաքը հանդարտ է, կամ անտարբեր , Ճիշտ չի լինի, տարբեր ուժեր որոշակի պատրաստություններ են տեսնում, իսկ մարդիկ…
Ամենահետաքրքիրը հենց նրանց`ընտրողների վիճակն է. մարդիկ, ոչ ավել, ոչ պակաս անհամբեր սպասում են ընտրակաշառքի: Որևէ մեկը չի թաքցնում, որ ակնկալում է կոնկրետ գումար, ավելին` բազմապատկելով ընտանիքի անդամների թվով, արդեն հաշվարկել ու որոշել են, թե ինչի վրա պիտի ծախսեն:
Այստեղ ԲՀԿ-Նն ու ՀՀԿ-ն առայժմ խաղաղ են: ՀԱԿ-ի մասին համարյա չեն խոսում:
Իսկ այ ՕԵԿ-ն արդեն որոշակի քայլեր է կատարել. «Օրինաց երկիրը» բնակիչներին մարտի 8-ի կապակցությամբ էժանագին օծանելիք ու մուրաբա է բաժանել: Ասում են նույնիսկ, որ պահածոյի ժամկետն անցած է եղել, ու Արթուր Բաղդասարյանը, որը ըստ լուրերի, պահածոների գործարանի սեփականատեր է, իր պահեստը թեթևացրել է, իր ընտրողների բերանը քացրացնելու ազնիվ մղումով: Բնակիչները ինֆորմացիա ունեին, որ ՕԵԿ-ը հեռախոս է բաժանելու, նրանք հույս ունեին, որ դա կլինի ապրիլի 7-ի կապակցությամբ ու անհամբեր սպասում էին:
Օեկ-ը նաև մարդկանց հորդորում է համակիրներ բերել և գրանցել կուսակցության օգտին` խոստանալով 20 ձայնի դեպքում, 30 հազար դրամ տալ:
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 456 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու՝ ՀՀ իշխանությունների խոստումների չի հավատում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Եվրամիությունը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը։
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմության միասնական հաղթանակը Վահան Հովհաննիսյանը հավանական է համարում։ Ըստ նրա՝ արդար ընտրություններ անցկացելու հույսը ոչ թե պետք է դնել դրսի ճնշումների վրա, կամ կոալիցիոն տարաձայնությունների, ինչպես ոմանք են ակնկալում, այլ հասարակության արդար ընտրության պահանջի վրա:
«Դրսի ճնշումները երբեք ձրի չեն լինում: Կարող է ինչ-որ տեղ ձևական արտաքին դրսևորումներ հանդես գան, բայց դրա համար անպայաման գին է վճարվելու, որը կարող է և մեր հասարակությանը դուր չգալ»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
«Հայաստանը եվրոպացի բարեկամներ» կազմակերպության միջամտությունը Հայաստանի ներքին հարցերին Հայ հեղափոխական ժառանգություն կուսակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն անընդունելի է համարում:
«Ես այդ կազամկերպությանը լավ եմ ճանաչում, երիտասարդ մարդկանց կողմից ստեղծված, երիտասարդների հովանավորող, կարճ պատմություն ունի։ Սակայն նկատելի ներդրում ունի Հայաստանի շահերը ԵՄ–ում ներկայացնելու համար»,- ասաց նա և նկատեց, որ նրանց գնահատակններն արդարացված չեն:
Նրանց ներկայացրած արդյուքնները ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 491 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՅԴ-ն հրապարակել է կուսակցության առաջիկա 5 տարիների հռչակագիրը

Հայ Հեղափոխական Դաշնակցության հրապարակած հռչակագրի համաձայն` կուսակցության քաղաքականությունն առաջիկա 5 տարիներին հիմնված է լինելու 4 հիմնական առաջնահերթությունների վրա` սոցիալական, տնտեսական քաղաքականություն, ժողովրդավարություն եւ ազգային խնդիրներ: Սոցիալական ոլորտում նախատեսվում է աղքատության կրճատում` 10 անգամ, միջին խավի ձեւավորում, որն իր հերթին երաշխավորելու է բարեկեցիկ կյանք:

Հռչակագրվում նշվում է. ” Աղքատության շեմ կհամարվի կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը, կերաշխավորվի յուրաքանչյուր քաղաքացու` դրանից ոչ ցածր եկամուտ ունենալու իրավունքը: Մարդավայել կենսաթոշակ կտրվի յուրաքանչյուր թոշակառուի, արժանապատիվ վարձատրություն կսահմանվի բոլոր աշխատողների համար (ներկա ցուցանիշներով միջին կենսաթոշակը կլինի` 63.000 դրամ (այժմ` 31.255 դրամ է), նվազագույն ժամային աշխատավարձը կլինի 400 դրամից ոչ պակաս (այժմ` 196 դրամ է), կկրկնապատկվի ՀՆԱ-ն, կեռապատկվի պետական բյուջեն, կստեղծվի շուրջ 200 հազար նոր աշխատատեղ, յուրաքանչյուր աշխատունակ մարդու կտրվի աշխատանքի հնարավորություն”:

Հռչակագրում կա խոստում` յուրաքանչյուրին հասանելի դարձնել որակյալ առողջապահությունը, կարիքավոր ընտանիքներին ապահովել սոցիալական բնակարանով, զսպել գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման եւ խմելու ջրի սակագները: Երկրորդ գերակայությունը տնտեսությունն է` այն կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 409 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024