Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները 2017թ. դիվանագիտական տարվա ամփոփիչ ասուլիսին
«Armenia TV». Դավիթ Սարգսյան.
–Պարոն նախարար, Հայաստան—Եվրամիություն համաձայնագրի մասին կցանկանայի հարցնել։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է մեր ակնկալիքը, մենք ե՞րբ ենք սպասում, որ այն ամբողջությամբ կվավերացվի, եւ ե՞րբ կսկսի գործել, մեր ակնկալիքները դրանից։
–Նախեւառաջ ընդգծեմ, որ Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լուրջ, կարեւոր հանգրվան է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերություններում։
Պետք է ամփոփենք այն ձեռքբերումները, որոնք կատարվել են Եվրամիության հետ, եւ դրա հիման վրա նախանշենք գալիք տարիների համար անելիքները։ Այսօր մենք կենտրոնանում ենք այս կարեւոր շրջանակային փաստաթղթի վավերացման գործընթացի վրա։ Հայաստանը հայտարարել է, որ քայլեր է ձեռնարկում, որպեսզի այն վավերացվի մինչեւ ապրիլ։ Իհարկե, հուսով ենք, որ այն առանց խոչընդոտների կվավերացվի նաեւ ԵՄ երկրների կողմից։ Բայց մենք մեկ քայլ առաջ ենք նայում։
Մեր վավերացումով, համաձայն համապատասխան ընթացակարգի, եւ ԵՄ կողմից դրա մասին իրենց կայքէջում էլ է հրապարակվել, որ մեր վավերացումից հետո կարող է սկսվել այս համաձայնագրի իրականացումը։ Հնարավոր է, որ դա լինի մայիսի 1—ից կամ հունիսի 1—ից սկսած։
Մենք շարունակելու ենք նաեւ ակտիվ ներգրավվածությունը այն ծրագրերի շրջանակներում, որոնց Հայաստանը միացել է կամ պատրաստվում է միանալ։ Ես նկատի ունեմ «Հորիզոն 2020», «ԿՈՍՄԵ», «Ստեղծարար Եվրոպա», «Միասնական ավիացիոն գոտի» եւ այլն։ Եվ կարեւոր է նաեւ, որ առավել ջանքեր գործադրվեն Եվորպական միության անդամ երկրների հե
...
Կարդալ շարունակությունը »