Կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների եւ ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հաշվետու տարվա հունվար–հունիս ժամանակահատվածում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին զեկուցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը։ Քննարկման ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է գերատեսչություններին տրված հանձնարարականների եւ աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին, հանձնարարել ուշադրության կենտրոնում պահել հնարավոր ռիսկային գերակա խնդիրները։