ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 18:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 15 » Ելքը միջազգային մակարդակով ԼՂՀ—ի ճանաչումն է
12:47
Ելքը միջազգային մակարդակով ԼՂՀ—ի ճանաչումն է

Ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում ռազմական գործողությունների վերսկսումը չի բացառվում, հաշվի առնելով Ադրբեջանում չդադարող ռազմատենչ հայտարարություններն ու հակահայկական քարոզչությունը»,–ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ ռուսական «Վոյեննիյ դիպլոմատ» պարբերականին տված հարցազրույցում։
Միաժամանակ Բակո Սահակյանը նշել է, թե լայնամասշտաբ գործողությունների հավանականությունը ցածր է։
Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է իրավիճակը շփման գծում, ու հնարավո՞ր է արդյոք ռազմական գործողությունների վերսկսումը, ԼՂՀ նախագահն ասել է, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի միջեւ կա բավականին կայուն ռազմա—քաղաքական բալանս, ինչն էլ այսօր, ըստ էության, համարվում է կայունության կարեւոր գործոններից՝ ինչպես ղարաբաղա—ադրբեջանական հակամարտության գոտում, այնպես էլ հարավկովկասյան տարածաշրջանում։
«Ինչ վերաբերում է իրավիճակին սահմանային հատվածում, ապա ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը։ Վերջին ժամանակահատվածում այդ խախտումներն հաճախակի են դարձել, սակայն դրանք չեն կարող փոխել ուժերի գործող բալանսը կամ կոտրել մեր ժողովրդի ու բանակի ոգին։ Չնայած պետք է նշել, որ նմանատիպ գործողություններով Ադրբեջանն էլ ավելի է ուժեղացնում անվստահությունն իր հանդեպ՝ խոչընդոտելով խաղաղ կարգավորման գործընթացը։ Մենք պարբերաբար հանդես ենք գալիս վստահության ամրապնդմանը միտված տարբեր առաջարկություններով։ Օրինակ՝ առաջարկել ենք շփման գծից հետ քաշել դիպուկահարներին։ Ադրբեջանական կողմը սակայն նենգափոխում է մեր յուրաքանչյուր առաջարկություն, որքան էլ որ այն կառուցողական լինի։
Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների վերսկսմանը, ապա նմանատիպ զարգացում մենք երբեւէ չենք բացառել, հատկապես Ադրբեջանի կողմից չդադարող ռազմատենչության ու հակահայկական քարոզչության պայմաններում»,–ասել է Բակո Սահակյանը։
ԼՂՀ նախագահի խոսքերով, պատերազմը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, հատկապես Հարավային Կովկասի նման ռազմավարական նշանակության տարածաշրջանում, ինչում շահագրգռված չէ միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ԵԱՀԿ միջնորդները։
«Միեւնույն ժամանակ, պետք է նշեմ, որ ԼՂՀ պաշտպանական բանակը, իրոք, աչքի է ընկնում բարձր մարտունակությամբ, եւ մեր զինված ուժերն ի զորու են դիմակայելու Ադրբեջանի կողմից եկող ցանկացած ագրեսիայի։ Ամեն դեպքում, ղարաբաղա—ադրբեջանական խնդրի կարգավորման ուժային լուծումը անհեռանկարային է, ինչը ակնհայտորեն ցույց տվեց նախորդ պատերազմը։ Անհրաժեշտ է բոլոր ջանքերն ուղղել ռազմական գործողությունների չվերսկսմանն ու հարցերը քննարկել բանակցային սեղանի շուրջ։ Անցնելով պատերազմի միջով, մենք առավել գնահատում ենք խաղաղությունը»,–ասել է ԼՂՀ նախագահը։
Բակո Սահակյանը անդրադարձել է ղարաբաղա—ադրբեջանական հակամարտության լուծման ճանապարհներին։ Պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին պատրաստ է տրամադրել ինքնավարության բարձր կարգավիճակ Ադրբեջանի կազմում, Բակո Սահակյանն ասել է, թե նման թեզիս առաջ քաշելով՝ ադրբեջանցի քաղաքական գործիչները զբաղվում են քաղաքան սպեկուլյացիաներով։
«Անցյալին վերադարձ չկա, եւ կարծում ենք, դա բոլորի համար էլ պարզ է»,–ասել է Սահակյանը։
«Ոչ մի բարձր ու այլ տեսակի ինքնավարության մասին Ադրբեջանի կազմում խոսք լինել չի կարող։ Ադրբեջանի հետ հակամարտությունը հնարավոր է լուծել միայն մեկ տարբերակով, այն է՝ միջազգային մակարդակով ԼՂՀ—ի ճանաչմամբ։ Դա մեր հանրապետության թե ժողովրդի, թե իշխանությունների կարծիքն է»,–ասել է ԼՂՀ նախագահը։
Գնահատական տալով բանակցային գործընթացի ձեռքբերումներին, Բակո Սահակյանը առանձնացրել է խաղաղության պահպանումը։
«Այնպիսի պայթունավտանգ տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է, դա, իրոք, շատ կարեւոր է»,–ասել է նախագահն ու հավելել, թե զգալի առաջընթաց արձանագրելու համար անհրաժեշտ է առաջին հերթին վերականգնել բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափը՝ Լեռնային Ղարաբաղի՝ որպես բանակցային լիիրավ կողմի մասնակցությամբ։
Միաժամանակ Բակո Սահակյանը նշել է, թե ձեւաչափի վերականգնումն ընդամենը ժամանակի խնդիր է։
«Կարծում եմ, ոչ լիարժեք բանակցային ձեւաչափը չի կարող բերել ղարաբաղա—ադրբեջանական հակամարտության վերջնական հանգուցալուծմանը»,–ասել է նախագահը։
ԼՂՀ նախագահի կարծիքով՝ ԼՂ հակամարտության շփման գոտում խաղաղապահների տեղակայման հարցը հնարավոր է լրջորեն քննարկել միայն ղարաբաղյան հարցի վերջնական փուլում, երբ հիմնական բոլոր հարցերի շուրջ համաձայնություն կլինի, ու կնախապատրաստվի պայմանավորվածությունների իրագործման փուլը։
«Ինչպես հայտնի է, ղարաբաղա—ադրբեջանական հակամարտության գոտին աշխարհում միակ տարածաշրջանն է, որտեղ հրադադարի ռեժիմը պահպանվում է բացառապես հակամարտող կողմերի ուժերով։ Ինքնին դա արդեն մեծ ձեռքբերում է, որն ի թիվս այլ հանգամանքների, ցույց է տալիս, որ հակամարտող կողմերն ի զօրու են առանց արտաքին միջամտության պահպանել խաղաղությունը»,–ասել է Բակո Սահակյանը։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 629 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024