Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 59 60 61 62 63 ... 70 71 »
Եվրոպացի
դիտորդների՝ Հայաստան ժամանումով կրկին գերարդիական դարձավ արտերկրյա
դիտորդների ու արդարության կապը։ Մինչդեռ, հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ
դիտորդական առաքելության մակեդոնացի ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան
հայտարարել էր, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ—ը ընտրությունների ոստիկանություն չէ եւ ոչ
էլ փոխարինում է ընտրությունները կազմակերպող իշխանություններին։ Արդյո՞ք
միայն արտերկրյա դիտորդներն են արդար ընտրությունների երաշխիքը, եւ
արդյո՞ք նրանք, ովքեր միանշանակ այդպես են մտածում, կասկածի տակ չեն դնում
ոչ միայն տեղացի ընտրողի, այլեւ տեղացի դիտորդների ազնվությունը։ Չէ՞ որ սա
նշանակում է անվստահություն սեփական ժողովրդի, ընտրողի նկատմամբ։ Այդ
դեպքում ինչպե՞ս կարելի է գնալ ու այդ նույն ընտրողի հետ հանդիպել, նրանից
աջակցություն ակնկալել։ Ի վերջո, օտարերկրացի դիտորդներն իրենք են այն
կարծիքին, որ չի կարելի այդպես մտածել։ «Չի կարելի հաջող ընտրություններ
անցկացնելու բեռն ամբողջովին դնել արտասահմանցի դիտորդների ուսերի վրա, դա
ազգային պատասխանատվության խնդիր է, իսկ մենք եկել ենք սատարելու այդ
գործընթացին եւ ազգին»,–ընդամենը մեկ օր առաջ նշել էր ԵԽԽՎ դիտորդական
առաքելության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնը։ Հիշեցնենք, որ երբ
պարզվեց, որ ոմանց ակնկալած 2000 դիտորդի փոխարեն շատ ավելի քիչ օտարերկրյա
դիտորդներ են գալու, երկինքը մթնեց, արեւը խավարեց, ժամանակն իր շավղից
դուրս սայթաքեց... Մինչդեռ բարոնուհի Նիքոլսոնը ժպտադեմ պատասխանելով
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ «ինչպե՞ս կարձագանքեիք ընդդիմության
ներկայացուցիչների այն մտահոգություններին, որ մի քանի հարյուր դիտորդներն ի
վիճակի չեն լինի լիարժեք դիտարկում իրականացնել 2 հազար
ընտրատեղամասերում», մասնավորապես, ասել էր. «Հայաստանում աշխատելու է
դիտորդների թերեւս ավելի արժեքավոր հանրություն, լինելու են մոտ 16 հազար
տեղացի դիտորդներ, արդեն սկսում եմ մտածել՝ տեղամասերում ընտրողների համար
տարածքը
...
Կարդալ շարունակությունը »
|
Քարոզարշավի
շրջանակում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը երեկ Արարատի մարզի Այնթապ
համայնքում հանդիպեց ընտրողների հետ։ Նա նշեց, որ ՀՀԿ նպատակն է ուժեղ,
կայուն եւ բարեկեցիկ գյուղի ստեղծումը։ «Մի շարք օբյեկտիվ պատճառներով
ՀՀԿ—ն հնարավորություն չունեցավ ամբողջապես իրականացնել իր առջեւ դրված
ծրագրերը։ Ինչպես հայտնի է, միջազգային ֆինանասատնտեսական ճգնաժամի
հետեւանքով տուժեց նաեւ Հայաստանը։ Գործադրելով լրջագույն ջանքեր՝ մենք
կարողացանք դիմակայել դրան՝ միաժամանակ չկրճատելով ոչ մի սոցիալական
ծրագիր։ Ընդհակառակը, որոշ դեպքերում մենք կարողացանք ավելացնել սոցիալական
հարցերի կարգավորման համար նախատեսված միջոցները»,–ասաց ՀՀԿ ղեկավարը։ Մասիս
քաղաքի կենտրոնական հրապարակում Սերժ Սարգսյանը հորդորեց նրանց՝ հավատով
լցվել սեփական ուժերի, սեփական քվեի ու ապագայի նկատմամբ։ Հայանիստում
երկրի ղեկավարը հանդիպեց «Գարդման հայրենակցական միության» անդամների եւ
համայնքի բնակիչների հետ։ Այստեղ կուսակցության ղեկավարը նշեց, որ
գյուղացին պետք է հավատա հողին, քանզի հողը կարող է կերակրել բոլորին։ Դրա
համար անհրաժեշտ է բոլոր միջոցները ձեռնարկել գյուղատնտեսությունը
զարգացնելու համար։ ՀՀԿ ղեկավարն այցելեց նաեւ մարզի Ավշար համայնք, որից հետո Արարատ քաղաքի կենտրոնական հրապարակում հանդիպեց տեղի բնակիչների հետ։ «Շնորհիվ
Արարատի քաջ զավակների, մենք ապացուցեցինք, որ Արցախը մերն է ու մերն է
մնալու. մեծ պատիվ է լինել սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրենիքում»,– ասաց
Սերժ Սարգսյանը։ Այնուհետեւ Սերժ Սարգսյանը Վեդիի ամֆիթատրոնի դիմաց
կայացած բացօթյա հանրահավաքում հանդիպեց քաղաքի բնակիչների հետ։ ՀՀԿ
առաջնորդը կոչ արեց Վեդիի բնակիչներին՝ քվեարկել թիվ 18 ընտրատարածքի
մեծամասնականով «Դաշնակցության» կողմից առաջադրված, անկուսակցական Արայիկ
Գրիգորյանի օգտին
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայ
ազգային կոնգրեսն իր նախընտրական քարոզչության մարտավարությունը չի փոխել՝
շեշտը դնելով հատկապես հանրահավաքների, ժողովրդի հետ հանդիպումների
անցկացման վրա։ Այս պահին դաշինքի համամասնական ցուցակի ներկայացուցիչներն
այցելում են մարզեր՝ կենտրոնական քաղաքներում անցկացնելով հանրահավաքներ։ ՀԱԿ—ը
գրեթե բոլոր ընտրատարածքներում առաջադրել է մեծամասնական թեկնածուներ։ Այս
որոշումը նաեւ նպատակ է հետապնդում, որ մեծամասնական թեկնածուներն ակտիվ
քարոզչություն անեն տեղերում։ Կոնգրեսն իրեն մրցակից եւ հակառակորդ է համարում բացառապես իշխող Հանրապետական կուսակցությանը։ «Մեր
քարոզչության պատկերավոր մասն այն է, որ իշխանությունը չի կատարել իր տված
խոստումները։ Դրան հակառակ, Հայ ազգային կոնգրեսը, իշխանափոխությունն
ունենալով իր օրակարգում, անշեղորեն գործում է այդ ուղղությամբ»,–«ՀՀ»—ի
հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր
Կարապետյանը, ով նկատեց, որ խորհրդարանական ընտրությունների
յուրահատկությունն այն է, որ համամասնական պայքարն անձերի շուրջ չէ.
կուսակցություններն ու դաշինքներն են առաջ մղում իրենց ծրագրերը՝
ներկայացնելով, թե ինչպես են պատկերացնում Հայաստանի զարգացումը. «Կարծում
եմ՝ այս ընտրապայքարում գաղափարների բախում կա՝ ազատ մարդու մեր տեսլականը
եւ ստախոսի ու մարդկանց մոլորեցնելու գաղափարախոսությունը»։ ՀԱԿ
ներկայացուցիչը համարում է, որ Հայ ազգային կոնգրեսը հատուկ ծրագիր
ներկայացնելու կարիք չունի, որովհետեւ նա իր ողջ գործունեության ընթացքում
բազմաթիվ ծրագրեր է ներկայացրել, թե ինչպես է տեսնում Հայաստանի
զարգացումը, մասնավորապես, այդ մասին խոսվում է «100 քայլ» տնտեսական
ծրագրում, որը, ըստ Վ. Կարապետյանի, կարող է իրականացնել ընտրությունների
միջոցով ժողովրդի կողմից լիարժեք լիազորություններ ստացած կառավարությ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի
կոմունիստական կուսակցությունը հպարտանում է այն բանով, որ խորհրդային 70
տարիներին եղել է ժողովրդի կողքին, կրթել ու դաստիարակել։ Այսօր
կուսակցությունը դժվարին օրեր է ապրում, չունի նախկին ուժն ու
հնարավորությունները, սակայն դեմ չէ վերադառնալ նախկին հասարակարգին ու
կացութաձեւին։ «Այն, թե ինչպես է ապրում այսօր ժողովուրդը, չի կարելի
համեմատել խորհրդային տարիների ապրելակերպի հետ»,— «ՀՀ»—ի հետ զրույցում
ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն
Թովմասյանը։ «Յուրաքանչյուր մարդ անվճար բնակարան էր ստանում,
հնարավորություն ուներ անվճար սովորելու, բուժվելու»,— վերհիշեց
կուսակցության առաջնորդը եւ հավելեց. «Հիմա ժողովուրդը աղքատ է,
գործազրկություն եւ արտագաղթ կա»։ Նրա համոզմամբ խորհրդային անցյալը անդարձ
կորած չէ, եւ հենց սոցիալիստական կարգերը ռեաբիլիտացնելու համար Կոմկուսը
մասնակցում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ հույս ունի
ստանալ բավականին շատ քվեներ. «Մենք վաղուց էինք պատրաստվում մասնակցել ԱԺ
ընտրություններին։ Հայաստանի ժողովուրդը զգում է, որ Հայաստանի փրկությունը
միայն կոմունիստական կուսակցությանը ձայն տալու մեջ է, եւ մեր
հավակնությունները 15—17 տոկոս են»։ Եթե Կոմկուսին հաջողվի անցնել ԱԺ,
ապա քննարկման կդնի մի շարք ծրագրային հարցեր, որոնցից մեկը երկրի
հարստությունը՝ ռազմավարական ճյուղերը, ազգայնացնելու եւ ժողովրդին
վերադարձնելու հարցն է։ «Կարծում եմ՝ բնության կողմից մեզ տրված հանքային
հարստությունները՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի եւ այլն, չպետք է լինեն
օտարերկրացու ձեռքին, այլ վերահսկվեն պետության կողմից, որպեսզի կարողանա
հոգալ տարբեր խավերի՝ թոշակառուների, պատերազմի, աշխատանքի վետերանների,
անօթեւանների եւ այլոց կարիքները»,— ասաց նա։ Ռ. Թովմասյանը տեղեկացրեց,
որ հանդիպել
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ
ոստիկանությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԵՄ–ի աջակցությամբ, երեկ
կազմակերպել էր ԱԺ ընտրությունների ընթացքում ոստիկանության
գործառույթներին վերաբերող հարցերի շուրջ կլոր սեղան–հանդիպում, որին
մասնակցում էին ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերի
ներկայացուցիչները (նախընտրական շտաբների պետեր) ԿԸՀ–ի, մարդու
իրավունքների պաշտպանի, ՀՀ դատախազության ներկայացուցիչներ։ Միջազգային
կազմակերպություններից ներկա էին ԵԽ երեւանյան գրասենյակի, ԵՄ հայաստանյան
պատվիրակության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական
առաքելության, ընտրական համակարգի միջազգային հաստատության, ինչպես նաեւ
Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ
եւ ներկայացուցիչներ։ Բացելով հանդիպումը՝ ՀՀ ոստիկանության պետ
Վլադիմիր Գասպարյանը կարեւորեց այն պատասխանատվությունը, որ դրված է
ոստիկանության վրա ընտրությունները օրենքի շրջանակներում եւ անվտանգ
անցկացնելու համար։ Իրենք վճռական են՝ կասեցնելու ցանկացած իրավախախտման
դեպք, յուրաքանչյուր փորձ։ Դիմելով ընտրական գործընթացի մասնակիցներին՝
կոչ արեց, որ ցանկացած իրավախախտման դեպքի առնչությամբ դիմեն
ոստիկանությանը։ «Անձնական պատասխանատվություն եմ կրում ցանկացած ահազանգի,
սկսած Մեղրիից մինչեւ Տավուշ, անօրինականության դեպքի կանխարգելման,
բացահայտման եւ օրինական ընթացք տալու համար։ Անձնական պատասխանատվություն է
կրում նաեւ այն ոստիկանը, ով Մեղրիից սկսած մինչեւ Տավուշ ծառայություն է
կատարում այս կամ այն տեղամասում։ Մեր խնդիրը օրենքի առջեւ բոլորի
հավասարության սկզբունքի իրականացումն է։ Ընտրությունների ժամանակ պետք է
ընդգծվեն ոստիկանության վերքաղաքական եւ վերկուսակցական բնույթը եւ
գործունեությունը»,–ասաց ոստիկանության պետը։ Նշեց նաեւ, որ ոստիկանության
օժանդակություն
...
Կարդալ շարունակությունը »
|
Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումները ընտրողների հետ
ԲՀԿ
նախընտրական քարոզարշավի հերթական հանգրվանը Արմավիրի մարզն էր։ Գագիկ
Ծառուկյանը եղավ Էջմիածին քաղաքում եւ կենտրոնական հրապարակում հավաքված
բնակչությանը դիմելով՝ կոչ արեց անպայման մասնակցել ընտրություններին եւ
քվեարկելիս «խաթր, բարեկամ հաշվի չառնել», ձայնը տալ այն ուժին, ում հետ
իրոք հույսեր են կապում։ Նա ընդգծեց, որ անկախ նրանից՝ ինչքան ձայն
կհավաքի ԲՀԿ—ն, ինքը բոլորին էլ սիրում է եւ օգնելու է իր ուժերի ներածին
չափով։ Ծառուկյանը նկատեց նաեւ, որ ԲՀԿ—ն պատասխանատվություն կկրի առկա
խնդիրների լուծման համար ճիշտ այնքան, որքան որ ձայն կստանա։ Նա
անդրադարձավ մի հարցի, որը շատերին է հուզում. «Այսօր բոլորը ասում են՝
Ծառուկյանը քաղաքականության մեջ որ մտել է, ի՞նչ է ուզում։ Ծառուկյանն իր
համար ոչինչ չի ուզում, նա ուզում է, որ մարդիկ զբաղմունք ունենան, որ
մարդիկ լավ ապրեն, արտագաղթի ճանապարհը մոռանան, երիտասարդները չընկճվեն,
չհիասթափվեն, իրենց գիտելիքին համապատասխան աշխատանքի արժանանան, որ
կարողանան իրենց նպատակները կյանքի կոչել»։ ԲՀԿ առաջնորդը չանդրադարձավ
իրենց նախընտրական ծրագրի դրույթներին՝ նշելով, որ դրանք բաժանված են
բոլորին, եւ իրենք ճարտար բառեր չեն ասելու, այլ անելու են այն, ինչ կարող
են։ «Շատ սովորական ընտանիքի մարդ եմ, որը փոքր ու միջին բիզնեսում
աշխատելով, կայանալով, ամեն ինչ տեսնելով, գիտակցում է՝ ինչ է հարկավոր
ժողովրդին, ինչը՝ ոչ»։ Այսօր ամենամեծ խնդիրը Գ. Ծառուկյանը համարում է
ժողովրդի զբաղվածության խնդիրը։ ԲՀԿ—ի նախընտրական ծրագրում փորձ է
կատարվել այդ կապակցությամբ սպառիչ պատասխաններ եւ լուծումներ տալ. «Այն
քաղաքացին, ով զբաղվում է քաղաքական գործունեությամբ, պետք է գիտակցի, որ
անհրաժեշտ է մտահոգվել
...
Կարդալ շարունակությունը »
|
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը
համացանցում նախաձեռնություն է սկսել, որով քաղաքացիները կարող են իր
աշխատանքային օրակարգում ընդգրկելու հարցեր առաջարկել: Նախաձեռնության
արդյունքները պետք է ամփոփվեն ապրիլի 14-ին: Այն առաջարկները, որոնք իրենց
քվերակության արդյունքում կընդգրկվեն առաջին տասնյակում, կմտնեն Մերկելի
աշխատանքային օրակարգ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`
վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, առայժմ 150 հազար
ձայնով առաջին տեղում է Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկը, երկրորդ
տեղում Գերմանիայում իսլամի հետ կապված քննարկումներ կազմակերպելն է, իսկ
երրորդը թմրանյութերի օգտագործման օրինականացումն է:
Նշվում է, որ առաջարկների մեջ է նաեւ ազգությամբ թուրք թարգմանիչ Ալի
Սոյլեմեզօղլուին երկքաղաքացիություն տալու հարցը, որը նույնպես հավակնում է
մտնել առաջին տասնյակի մեջ:
|
Երեկ
տեղի ունեցավ ԿԸՀ արտահերթ նիստ։ Սահմանվեց ՀՀ ԱԺ 2012 թվականի մայիսի 6—ի
ընտրությունների 1900—ի սահմանը հատող տեղամասային ընտրական
հանձնաժողովներում հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների
պաշտոնների բաշխումն ԱԺ—ում խմբակցություն ունեցող կուսակցությունների
միջեւ։ Պաշտոններն բաշխվել են հետեւյալ համամասնությամբ. հանձնաժողովի
նախագահ եւ նույնքան քատուղար՝ ՀՀԿ՝ 903 տեղ, ԲՀԿ՝ 397 տեղ, ՀՅԴ՝ 352 տեղ,
ՕԵԿ՝ 176 տեղ, «Ժառանգություն»՝ 154 տեղ։ Այս պաշտոնները ավտոմատացված
համակարգի միջոցով համամասնության պահպանմամբ բաշխվեցին տեղամասային
ընտրական հանձնաժողովներում։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը ԿԸՀ պետք է ներկայացվեն ապրիլի 6—11—ը։ Բացի
հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների համամասնության
հրապարակումից, օրակարգում առկա էր երկու հարց եւս։ Դրանցից մեկը
վերաբերում էր 2012 թվականի մայիսի 6—ի ընտրություններին մասնակցող
քաղաքացիների անձնագրերը կնքելու համար նախատեսված դրոշմակնիքի ձեւին։
Առաջարկված նմուշներից որոշում կայացվեց ընտրել երկրաչափական առումով
եռանկյուն պատկեր ներկայացնող դրոշմակնիքը։ Հանձնաժողովի անդամները
քննարկեցին նաեւ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի ԿԸՀ—ին հասցեագրված 2
դիմումները։ Նրանք մինչեւ նիստը մանրամասն ուսումնասիրել են դիմումները եւ
դրանց վերաբերյալ կայացրել որոշում։ Այն է՝ երկու դեպքում էլ կարճել
վարույթը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|
«Հայկական
մշակութային ժառանգության կոթողները ոչնչացվում են այն երկրներում, որտեղ
հայերի դեմ իրականացվել է ցեղասպանություն»,–երեկ ասուլիսի ժամանակ կարծիք
հայտնեց հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար
Սամվել Կարապետյանը։
«Հայկական մշակութային ժառանգության կոթողների ոչնչացումը միտված է
միջազգային հանրությունից թաքցնելու իրականացրած ցեղասպանությունը»,–ասաց
նա, մատնանշելով հայկական հուշարձանների ոչնչացումը ոչ միայն Ադրբեջանի եւ
Թուրքիայի, այլ նաեւ Վրաստանի տարածքում։ Միաժամանակ հուշարձանագետը նշեց,
որ Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը տեղի է
ունենում միմիայն պատմական Հայաստանի տարածքում, այլ ոչ թե Ստամբուլում կամ
թուրքահայ այլ համայնքներում։
Բանախոսը շեշտեց, որ հարեւան երկրներից միայն Իրանն է, որ որդեգրել է
մշակութապահպան կեցվածք։ «Այս երկիրը մեր նկատմամբ երբեք ցեղասպան
գործունեություն չի իրականացրել եւ ոչինչ չի թաքցնում»,–ընդգծեց նա։ Սամվել
Կարապետյանի խոսքով՝ Իրանի ամբողջ տարածքում հաշվառված է շուրջ 400
հայկական եկեղեցի, երեք վանական համալիր՝ Սուրբ Թադեոսը, Մաղարթան եւ
Ծործորն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ—ի համաշխարհային ժառանգության ցանկում։
|
2012թ.
ապրիլի մեկին ասորի ժողովուրդը նշեց 6762—րդ տարվա գալուստը։ 6762 տարի
առաջ ասորի թագավորներից մեկը հռչակեց ասորիների Նոր տարին՝ Հաբ—Նիսանը։
Տոնը նշվում է նաեւ Հայաստանի Հանրապետության ասորական համայնքում։ Կիրակի
օրը Հաբ—Նիսանի կապակցությամբ ասորիներին շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ
Սարգսյանը. «Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝
Հաբ—Նիսանի կապակցությամբ։ Մաղթում եմ հաջողություններ եւ ամենայն բարիք։
Թող այս նոր տարին երջանկությամբ ու հավատով լցնի Հայաստանի ասորիների
օջախները։ Թող հայաստանյան համայնքը, որ աշխարհասփյուռ ասորիների մի
հատվածն է, շարունակի ամրանալ՝ զարգացնելով իր բազմադարյա մշակույթն ու
գրականությունը, բարձրացնելով իր բարեկեցության մակարդակն ու մեծացնելով
հասարակական կշիռը։ Բնության զարթոնքի եւ պտղաբերության տոնը հարազատ ու
սիրելի է ինչպես մեզ՝ հայերիս, այնպես էլ Հայաստանում ապրող բոլոր
համայնքների համար։ Մենք միանում ենք մեր ասորի բարեկամների ուրախությանը։ Շնորհավոր Հաբ—Նիսան»։ Ասորիները
մեծ ուրախությամբ են նշում, որ Հայաստանում իրենք ազատ են՝ տոնելու իրենց
ազգային տոները, պահպանելու ազգային հատկանիշները։ «Սովետական Միության
փլուզումից հետո մենք ազգային զարթոնք ապրեցինք։ 90—ականներից տոնում ենք
այս տոնը։ Վերադարձել ենք մեր ակունքներին։ Տոնը գարնան տոն է, գալիս է
գարնան զարթոնքի հետ։ Օրը տոնելու հետաքրքիր ավանդական արարողակարգեր կան.
գարնանային կերակուրներ, ասորական երգ ու պար, ասմունք»,–ավանդույթը
ներկայացրեց ՀՀ «Աթուր» ասորիների ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովը։
Ասորի փոքրիկներն էլ ավանդական երգն ու պարը ներկայացրեցին տոնական բեմից։
|
ՀՀ
ճանապարհային ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումների
շրջանակներում հասարակության համար հատկապես կաեւոր է տրասնսպորտային
միջոցների հաշվառման եւ վարորդական իրավունքների տրամադրման գործընթացների
պարզեցումը։ Ցանկացած ավտոսիրող իր կյանքի ընթացքում բազմիցս է երազել, որ
ավտոմեքենաների հաշվառումը, վաճառքի արդյունքում այլ անձի անունով գրանցելն
ու վարորդական վկայական ստանալը կապված չլինեն անվերջ հերթերի,
քաշքշուկների եւ ծախսերի հետ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ
երեկ տեղի ունեցավ ՀՀ ճանապարհային ոստիկանության Երեւանի
հաշվառման—քննական բաժնի բացման արարողությունը, որը բարեփոխումների
իրականացման ճանապարհին կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է։
Մայրաքաղաքում գործող նախկին երեք կառույցների փոխարեն ստեղծված միասնական
կենտրոնում տրանսպորտային միջոցների գրանցումը, հաշվառումը եւ վարորդական
վկայականների հատկացումն իրականացվելու է հոսքագծի եղանակով՝ առանց գրավոր
դիմում ներկայացնելու։ Հանրապետության ղեկավարը ծանոթացավ նոր
ստորաբաժանման գործունեությանն ու տրանսպորտային միջոցների գրանցման,
հաշվառման, վարորդական վկայականների հատկացման գործընթացի բարեփոխումների
ուղղությամբ իրականացված աշխատանքներին, քաղաքացիներին մատուցվող
ծառայությունների որակին։ Նախագահին ներկայացվեց, որ Երեւանի
հաշվառման—քննական բաժինը միավորում է Ճանապարհային ոստիկանության Երեւանի
թիվ 1, թիվ 2 եւ թիվ 3 հաշվառման—քննական բաժանմունքները՝ կազմելով մեկ
ստորաբաժանում։ Ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումների
ծրագրի համաձայն, նորակառույց վարչական շենքում գործող այդ բաժինը՝ իր
արդիականացված ծառայություններով եւ քննական ավտոդրոմով քաղաքացիներին
կսպասարկի ապրիլի 3–ից։ Նախագահ Սարգսյանը շրջայց կատարեց նո
...
Կարդալ շարունակությունը »
|
«Երեկ երեկոյան` այն ժամանակ, երբ Սինգապուրից վերադարձող Սերժ Սարգսյանի
նախագահական ինքնաթիռը մոտեցել է Հայաստանի օդային տարածքին, ՀՀ ԶՈԻ երկու
կործանիչ և երկու ռազմական ուղղաթիռ են բարձրացել երկինք»,- գրում է «ՀԺ»-ն
և հավելում. «Տարօրինակն այստեղ հատկապես այն է, որ կործանիչներից
մեկը և ուղղաթիռներից մեկը Սերժ Սարգսյանին ուղեկցել են մինչև Երևանի
Կենտրոն: Դրանք տեղակայման վայրեր են վերադարձել այն ժամանակ, երբ ՀՀԿ
ղեկավարը բարեհաջող հասել է նախագահական նստավայր: Իսկ մինչ ավտոմոբիլային
շարասյան ժամանումը, մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ նախատեսված
երթուղին մաքրում էին այլ ավտոմեքենաներից, և Երևանի կենտրոնական
փողոցներում անասելի աղմուկ-աղաղակ էր տիրում: Սերժ Սարգսյանի
ավտոշարասյունը ակնհայտորեն ուժեղացված էր. մի քանի տասնյակ ավտոմեքենաներ`
ներառյալ նրան դիմավորողների երկարուձիգ կորտեժները: Դիմավորողների թվում
էին Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և ուժային մարմինների
ղեկավարներ»:
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|