Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 60 61 62 63 64 ... 70 71 »
«Եղնիկների»
19—ամյա զինծառայող Տիգրան Վարյանի մահվան գործով նախաքննության ընթացքում
նոր զարգացումներ են գրանցվել։ Մասնավորապես, ՊՆ քննչական ծառայության
հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը «Panorama.am»—ին
տեղեկացրեց, որ գործով կալանավորվածների թիվը հասել է 3—ի՝ «Եղնիկներ»
զորամասի ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանից բացի, կալանավորվել են նաեւ
նույն զորամասի կրտսեր սերժանտներ Էրիկ Սարգսյանը եւ Գեւորգ Մանուկյանը։
Էրիկ Սարգսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359
հոդվածի 1—ին մասի (զինվորական կանոնագրքի խախտում) հատկանիշներով, եւ նրա
նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Ինչ վերաբերում է Գեւորգ
Մանուկյանին, ապա նրան էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի
375 հոդվածի 1—ին մասով (իշխանությունը չարաշահել, իշխանազանցություն կամ
իշխանության անգործություն)։
1993 թվականին ծնված Տիգրան Վանոյի Վարյանը, ըստ պաշտոնական
հաղորդագրության, սպանվել է փետրվարի 29—ին ժամը 9.30—ից 10.00—ի
սահմաններում՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային
ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի («Եղնիկներ») դիտակետում,
նախնական տվյալներով, իրեն ամրակցված ինքնաձիգից։
ՀՀ ՊՆ քննչական ծառայության 3—րդ կայազորային քննչական վարչությունում
քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1—ին մասի
հատկանիշներով՝ «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական
արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի
դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության
փորձի հասցնելը»։
Այս գործի շրջանակներում մարտի 3—ին ՀՀ քր. օր. 375 հոդվածի 1—ին մասով
(իշխանությունը չարաշահել, իշխանազանցություն կամ իշխանության
անգործություն) նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով
ձերբակալվել էր հենակետի ավագ, լեյտենանտ Հովհաննես Աշոտի Հակոբյանը։<
...
Կարդալ շարունակությունը »
|
Թեեւ
այս տարի գարունը, ինչպես ասում են, «ոտքը մի քիչ կախ գցեց»,
այդուհանդերձ, Երեւանում փողոցների նորոգման նախատեսված աշխատանքները
էականորեն չհետաձգվեցին։ Մարտին արդեն մի շարք աշխատանքներ մեկնարկել են։
Դրանց շարքում է նաեւ տրամվայի գծերի վերջին հատվածների ապամոնտաժումը եւ
ասֆալտածածկի վերականգնումը Բագրատունյաց փողոցում (Երեւանյան լճի
հարեւանությամբ) եւ Սեբաստիայի փողոցում (Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի
վարչական շենքից մինչեւ Տիչինայի փողոցի հետ խաչմերուկ)։ Այս երկու
հատվածների ընդհանուր երկարությունը 1,3 կմ է։ Աշխատանքներն սկսվել են
մոտ մեկ շաբաթ առաջ, Սեբաստիայի փողոցում։ Արդեն հեռացվել է միջգծային
ասֆալտածածկը, եւ երեկ սկսվել էր ռելսերի ապամոնտաժումը։ Աշխատանքները
կատարում է «Շինֆորում» ՍՊԸ–ն։ Ըստ պայմանագրի՝ ապամոնտաժման եւ
ճանապարհապաստառի վերականգնման աշխատանքները պետք է ավարտվեն երեք ամսվա
ընթացքում, սակայն շինարարները հավաստիացնում են, որ կավարտեն ավելի շուտ։ Ի՞նչ
կտա երկաթգծերի ապամոնտաժումը միմյանց շարունակություն համարվող այս
փողոցներում։ Նախ՝ փողոցները կազատվեն արդեն ավելորդություն դարձած
կառույցից, որը, չգործելով հանդերձ, որոշակի խոչընդոտ է ստեղծում դրանք
բարեկարգ պահելու գործում։ Ապա՝ նշյալ փողոցների 1,3 կմ երկարությամբ (դա
այնքան էլ փոքր չէ) հատվածներում 7—8 մ լայնությամբ կհիմնանորոգվի
ճանապարհապաստառը փողոցների առանցքային հատվածում, այն է՝ երթեւեկելի
մասում։ Հատկապես Սեբաստիայի փողոցում այս աշխատանքը էական
նշանակություն ունի, քանի որ հենց նշված հատվածում իջվածք է առաջացել։
Վերականգնման աշխատանքների արդյունքում կուղղվի իջվածքը (խոսքը նախկին
մետաքսի կոմբինատի դիմացի հատվածի մասին է)։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ Լուսանկարը՝ հեղինակի
|
ՀՀ
արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն
ապահովող ծառայությունը եվրոպական եւ միջազգային փորձին ծանոթանալու
նպատակով Հայաստան է հրավիրել փորձագետների, ովքեր մարտի 26—29—ը
կանցկացնեն կլոր—սեղան քննարկումներ եւ հանդես կգան ամփոփիչ զեկույցով։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», մարտի 28—ին լրագրողների հետ հանդիպման
ժամանակ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը կարեւորեց
միջազգային փորձագետների այցը Հայաստան՝ ուսումնասիրելու եւ համեմատելու
համար տարբեր պետություններում ԴԱՀԿ պետական եւ մասնավոր ծառայություն
ապահովող ընկերություների փորձը, որը կարող է հետագայում ներդրվել նաեւ
Հայաստանում։ «Մենք կարեւորում ենք ազգային մտածելակերպի հիմքի վրա
միջազգային փորձի ուսումնասիրությունը ու մասնավոր, պետական կամ խառը
հարկադիր կատարման ծառայության ներմուծումը մեզ մոտ։ Ինքս ունեմ ձեւավորած
կարծիք, թե դրանցից որն է ավելի հարմար մեր իրականության համար, սակայն
կխուսափեմ սեփական մոտեցումը հրապարակելուց, քանի որ այդ հարցի շուրջ
ձեւավորվել է հանձնաժողով, եւ չեմ ցանկանում այդ կերպ ազդել որոշման
վրա»,–նշեց Միհրան Պողոսյանը՝ ԴԱՀԿ պետական ծառայության որակյալ աշխատանքի
օրինակ ներկայացնելով Իսրայելինը։ Դատական հարկադիր կատարողների
միջազգային միության առաջին փոխնախագահ Բերնարդ Մենյուն ընդգծեց եւս մի
քանի պետություններ, որոնք, ելնելով սեփական ժողովրդի մտածելակերպերից,
ձեւավորել են իրենց գործող համակարգերը։ «Եթե լինեմ անկեղծ, ապա ես շատ չեմ
խորացել Հայաստանի ԴԱՀԿ համակարգի ուսումնասիրության մեջ, ու միակ
տվյալներն ինձ համար Եվրոպական խորհրդում առկա զեկույցների թվերն են՝
համեմատության մեջ այլ պետությունների հետ։ Մեր նպատակը Հայաստանի վիճակը
գնահատելը չէ, այլ համեմատականներ անցկացնել Եվրոպայում գործող հարկադիր
...
Կարդալ շարունակությունը »
|
Իշխանությունը
ցանկանում է շարունակել ստանձնած պատասխանատվությունը երկրի կառավարման
գործում՝ առաջարկելով նոր բարեփոխումներ, ընդդիմությունը դժգոհ է եղածից.
խոստանում է շարունակել պայքարը։ Քաղաքական եւ միջազգային
հետազոտությունների հայկական կենտրոնը, ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտի հետ
համատեղ, երեկ քաղաքական քննարկման էր հրավիրել խորհրդարանի մանդատների
համար պայքարող ուժերի ներկայացուցիչներին։ ՀՀԿ պատգամավոր Արտակ
Զաքարյանը ներկայացրեց, որ իրենք առաջիկա 5 տարիների համար առաջարկում են
ավելի ներկայացուցչական եւ ընդգրկուն թիմ. «Որպես ծանրակշիռ եւ առանցքային
դերակատարություն ստանձնած քաղաքական ուժ՝ ՀՀԿ—ն իր առաջարկած նախընտրական
թիմում պետք է ներառեր հնարավորինս լայն հասարակական—քաղաքական սպեկտր ու
կարողանար ապահովել հասարակության բոլոր խմբերի համագործակցությունը բոլոր
դեմքերի ու գործիչների հետ»։ Պատգամավորը վկայակոչում է, որ ՀՀԿ—ն միշտ
էլ ընտրությունների է գնացել համախմբված կերպով՝ մեծաքանակ ՀԿ—ների
սատարմամբ. «Մենք ունենք թիմ ու ինստիտուտ, որն ի զորու է բերել
փոփոխությունների։ Եվ խնդիրն այն է, որ մենք հավատում ենք, որ դա հնարավոր
է»։ ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Սաֆարյանը հավատացնում է, որ իրենց ցուցակը
շատ մրցունակ է, որտեղ ընդգրկված են երիտասարդ գործիչներից մինչեւ «հին եւ
անդավաճան» գործընկերներ։ Ծրագրային հարցերում ԲՀԿ—ի մոտ շատ բան չի
փոխվել. 2007—ին կազմված եւ ներկայացված ծրագրի հիմնական դրույթները
պահպանվելու են նաեւ այս նախընտրական ծրագրում. «Մենք եղել ենք եւ կանք
կոալիցիոն հուշագրի անդամներ եւ միշտ աչքի ենք ընկել թափանցիկ ու շիտակ
քաղաքական կեցվածքով ու երբեք չենք մասնակցել քաղաքական ինտրիգների»։ ՀՅԴ
պատգամավոր Լիլիթ Գալստյանի համար այս պայքարում «ազնիվ» չեն խաղում. չափի
զգացում չկա, սակայն Դաշնակցո
...
Կարդալ շարունակությունը »
|
Դարերի
ընթացքում պետականության բացակայությունը եւ տարբեր կայսրությունների
կողմից Հայաստանի գաղութացման տխուր հանգամանքը, ցավոք, մեզանում մեծ
մասամբ ձեւավորել են իրավապահի բոլորովին թյուր մի ընդհանրական կերպար, ըստ
որի ոստիկանությունն ընկալվում է նախեւառաջ որպես պատժիչ գործառույթ
իրականացնող մի մարմին՝ ոչ թե օրինապահ քաղաքացու, հասարակ մարդու շահերն
ու իրավունքները պաշտպանող պետական կառույց, այլ նրա պոտենցիալ հակառակորդ։ Եթե
սրան գումարենք նաեւ այն, որ վերջին տարիներին, այսպես կոչված,
«գողականության» քարոզչությունը, իբր տիրող իրականության ռեալիստական
արտացոլման «բարի» նպատակներով ուղղակի սկսել է հորդել տարբեր
հեռուստաալիքներով հեռարձակվող սերիալներից, որտեղ հասարակության վզին
փաթաթվող եւ դրական ներկայացվող «հերոսը» պետք է որոշակի «գողական»
նիստուկաց կամ սովորույթներ ունենա եւ խոսի համապատասխան գռեհիկ լեզվով,
իսկ երթուղայիններում ու ռեստորաններում որպես «ընտիր ճաշակի» նշան
անպայման հնչի «Վլադիմիրսկի ցենտրալը», ապա նման «դաստիարակություն» ստացող
նոր սերնդի համար այս ամենի դեմ պայքարելու կոչված ոստիկանը հաճախ ուղղակի
ենթագիտակցորեն սկսում է ընկալվել որպես մշակութային հակոտնյա, մի
յուրօրինակ օտար տարր։ Ըստ որում, հաճախ մոռացության է տրվում նաեւ այն
հանգամանքը, որ բազմաթիվ ոստիկաններ իրենց կյանքը նվիրաբերել են մեր
հայրենիքի ազատագրման գործին՝ հերոսաբար կռվելով արցախյան մարտադաշտերում
եւ Հայաստանի Հանրապետության սահմաններում։ Ահա, հաճախ հասարակական հենց
նման նիհիլիզմի եւ անարդարացի անվստահության պայմաններում է, որ
հայաստանյան իրավապահը ստիպված է աշխատել եւ հիմնականում պատվով ու
ազնվորեն իրականացնել օրենքի եւ քաղաքացու պաշտպանի իր առաքելությունը՝
Հայաստանը եւ մեր մայրաքաղաքը դարձնելով, չեմ վախենա ասել, աշխարհի
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի
հանրապետական կուսակցության հիմնադիր, հասարակական–քաղաքական գործիչ Աշոտ
Նավասարդյանի ծննդյան օրվա կապակցությամբ ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Տիգրան
Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն։ Նրան ուղեկցում էին ԱԺ ՀՀԿ
խմբակցության անդամներ, շարքային կուսակցականներ, հարազատներ եւ ընկերներ։
Վարչապետը ծաղիկներ է դրել Աշոտ Նավասարդյանի շիրիմին՝ հարգանքի տուրք
մատուցելով նրա հիշատակին։ Տիգրան Սարգսյանը ծաղիկներ է դրել նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին։ Աշոտ
Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում այսուհետեւ կգործի թանգարան, որի
բացումը տեղի ունեցավ պետական—քաղաքական գործչի ծննդյան 62—ամյակի
կապակցությամբ։ Այդտեղ լուսանկարների, գրքերի, փաստաթղթերի միջոցով
ներկայացված են նրա կյանքի առանձին դրվագներ։ «Թանգարանի առաքելությունը
ոչ միայն հարգանքի տուրք մատուցելն է, այլեւ կենդանի լսարան դառնալն ու
որպես ազգային դաստիարակության կենտրոն ծառայելը։ Մենք խնդիր ունենք մեր
երիտասարդ սերնդին ներարկելու ազգային գաղափարախոսության այբուբենը։ Եվ
հատկապես մեր դարաշրջանում, երբ բարեկրթության, դաստիարակության
արժեհամակարգի ճգնաժամն է մեր դուռը թակում, ավելի լավ քարոզչություն
Հայաստանի նորագույն պատմության էջերում իրենց անջնջելի հետքը թողած
մարդկանց օրինակով, չի կարող լինել։ Եվ Աշոտ Նավասարդյանի օրինակը
լավագույն կենդանի դասն է նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել, թե
ինչպես մարդիկ տոգորված եւ ներծծված լինելով ազգայինով, ապրում են՝
լուսավորելու ուրիշների ճանապարհը։ Այսօր իր բացած ճանապարհով հազարավոր
մարդիկ են քայլում։ Գործի հավերժությունը իր ունեցած գաղափարների
հավերժության մեջ է։ Մեր նորագույն պատմության մեջ պետական գործիչների թիվը
մատների վրա կարող ենք հաշվել։ Աշոտն իր ուրույն տեղն ունի այդ
ցան
...
Կարդալ շարունակությունը »
|
20
տարի առաջ այս օրը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության
խորհրդակցության արտգործնախարների խորհրդի որոշմամբ սկիզբ դրվեց ղարաբաղյան
հիմնախնդրի կարգավորման Մինսկի գործընթացին, որի արդյունքում ձեւավորվեց
Մինսկի խումբը եւ նրա համանախագահությունը, որի առաքելությունն է
բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների
հիման վրա, հասնել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Մինսկի խմբի
համանախագահությունը՝ ի դեմս Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի,
միջազգային հանրության կողմից համապատասխան մանդատ ունեցող ղարաբաղյան
հիմնախնդրով զբաղվող միջնորդական միակ կառույցն է։ Մինսկի խմբի
համանախագահները կարեւոր ներդրում ունեն զինադադարի պահպանման,
հակամարտության գոտում լարվածության թուլացման, կողմերի միջեւ
բանակցությունների շարունակման եւ հիմնախնդրի խաղաղ կարգավորման
սկզբունքների մշակման գործում։ Համանախագահները արդյունավետ համագործակցում
են հրադադարի պահպանման գործում եւս կարեւոր դերակատարություն ունեցող
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։ Եռանախագահների
ջանքերի շնորհիվ մշակվեց սկզբունքների եւ տարրերի ամբողջությունը, որպես
հիմք հիմնախնդրի կարգավորման համար, եւ որոնք արտացոլվեցին նախագահներ
Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի կողմից Մեծ ութնյակի լÕԱքվիլայի,
Մուսկոկայի եւ Դովիլի գագաթնաժողովների շրջանակներում կատարված համատեղ
հայտարարություններում։ ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների կողմից լիակատար
աջակցություն վայելող Ռուսաստանի նախագահի հետեւողական ջանքերը, որոնք
ուղղված էին հիմնարար սկզբունքների վերաբերյալ կողմերի դիրքորոշումների
մոտեցմանը, որոշակի արդյունք տվեցին։ Սակայն, չնայած միջազգային հանրության
ակնկալիքներին եւ Հայաստանի կառուցողական դիրքորոշմանը, նախագահ Մեդվեդեւի
նախաձեռնությա
...
Կարդալ շարունակությունը »
|
Մարտի
25—ին բոլորեց հինգերորդ գարունը այն օրից, երբ այլեւս մեզ հետ չէ պետական
եւ քաղաքական գործիչ, 2000—2007 թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը
(1951—2007թթ.)։ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում վաղ առավոտից նրա
հիշատակը հարգելու էին եկել Անդրանիկ Մարգարյանի կուսակիցները եւ
գաղափարական ընկերները, բարեկամներն ու հարազատները, քաղաքացիներ։ Պանթեոն
հարգանքի տուրք մատուցելու էին այցելել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ
նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախկին վարչապետի
որդին՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նրանց եւ Հանրապետական
կուսակցության, որի երկարամյա ղեկավարն է եղել Ա. Մարգարյանը, անունից
պսակներ էին դրվել Ա. Մարգարյանի շիրիմին։ Արարատյան հայրապետական թեմի
առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ
կատարվեց հոգեհանգստի կարգ։ Իր խոսքում արքեպիսկոպոս Կճոյանը բնութագրեց
Անդրանիկ Մարգարյանին որպես ազգի նվիրյալ եւ կարեւորեց, որ նախկին
վարչապետի գաղափարներն ու մտքերը կենսունակ լինեն նաեւ այսօր։ «Արդի
աշխարհում, երբ հանդես են եկել բազմաթիվ մարտահրավերներ, ազգային
պահպանողական գաղափարախոսությունն ավելի նշանակալի է դարձել հայ
հասարակության համար, քանի որ միտված է պահպանելու ազգային
արժեքները»,–ասաց նա։ Ծաղկադրման եւ խնկարկման արարողությունը
եզրափակեցին Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 21 միջնակարգ դպրոցի
աշակերտներն ու ուսուցչական կազմը, որոնք ներկայացրեցին
գրական—գեղարվեստական կոմպոզիցիա։ «Արդեն երկու տարի է, ինչ մեր դպրոցը
կրում է Անդրանիկ Մարգարյանի անունը՝ որպես հարգանքի տուրք նրա հիշատակին։
Կարծում եմ, որ ամեն մարտի 25—ին բոլորը պիտի գան այստեղ, ամբողջ հայ
ժողովուրդը, քանի որ մեծ մարդու ենք կորցրել հինգ տարի առաջ, մի մարդու,
որի երազանքը հզոր Հայ
...
Կարդալ շարունակությունը »
|
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ երեկ ՀՀ ոստիկանությունում
խորհրդակցություն է եղել, որը մի փոքր այլ, ոչ ավանդական ընթացք է ունեցել:
«Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, թե Սերժ
Սարգսյանը հստակ հանձնարարական է տվել` ամեն ինչ անել համապետական
ընտրությունները հարթ ու առանց միջադեպի անցկացնելու համար: «Մենք
բոլորի ոստիկանությունն ենք, չկան կուսակցություններ, չկա ընդդիմություն,
չկա իշխանական ուժ: Բոլորը մեր քաղաքացիներն են: Եթե կա հակաօրինական
գործողություն, պիտի անմիջապես պատժվի` որ կողմից էլ որ դա լինի»,-ասել է
Գասպարյանը` ավելացնելով, որ ոստիկանների գլխավոր զենքը գրագետ աշխատանքն
է: «Աժ ընտրություններից առաջ ոստիկանության համակարգում կբացվեն
նաև հատուկ հեռախոսահամարներ, ՀՀ բոլոր մարզերում ու հեռավոր գյուղերում
կստեղծվեն ոստիկանական արագ արձագանքման խմբեր, որոնք անմիջապես պետք է
գնան ահազանգերի հետքերով»: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ
Գասպարյանը ոստիկանության բոլոր բաժինների ու վարչության պետերին,
փոխոստիկանապետերին Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի օրինակով
բացատրել է, որ եթե առաջիկայում որևէ ոստիկան իր լիազորությունները
գերազանցի ու զբաղվի քաղաքական հարցերով, խստագույնս կպատժվի:
|
Գործադիրի
երեկվա նիստում ընդունվեց «ՀայՌուսգազարդ» ընկերությանը վճարման ենթակա
մեր երկրում անապահով ընտանիքներին մատակարարված բնական գազի համար տրվող
մասնակի փոխհատուցման մասին» որոշման նախագիծը։ Ըստ էներգետիկայի եւ
բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, որոշման նախագծով առաջարկվում է
4—րդ եռամսյակում ծախսված վճարման ենթակա 205 մլն դրամը վճարել
«ՀայՌուսգազարդ»—ին։ Վարչապետը նկատեց, թե այս գործընթացը շարունակական
բնույթ է կրելու, քանի որ այն նպատակ ունի սոցիալապես խոցելի խավերին
օժանդակություն ցուցաբերել պետությունից, որպեսզի նրանց մինչեւ 300 խմ—ի
համար ավելի էժան գներով գազ մատակարարվի։ Փաստորեն, այդ ընտանիքները 1
խմ գազի համար վճարում են ոչ թե 132 դրամ, այլ՝ 100 դրամ։ «Այն իր դրական
ազդեցությունը թողել է, եւ նրանք իրենց ընտանեկան բյուջեները տնտեսել են
այդ գումարներով։ Սա ունենալու է շարունակական բնույթ»,–շեշետեց վարչապետը։ Ի
դեպ, տեղեկացնենք, որ բնակչությանը մատակարարվող գազի սակագինը 2011 թ.
ապրիլի 1—ից սահմանվել է 132 դրամ։ Սակայն կառավարությունը որոշել է
սոցիալապես անապահով խավերին 2011թ. ապրիլի 1—ից 300 խմ գազի համար
սահմանել արտոնյալ գին, այսինքն՝ սոցիալապես անապահով ընտանիքներին 1 խմ
գազը մատակարարվում է 100 դրամով։ Որոշումը քիչ ավելի մանրամասնենք։
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին հանձնարարվեց ապահովել
նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների
գործունեության արդյունքներով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա
շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած եւ
չբաշխված շահույթների հաշվին 204.8 մլն դրամ գումարի վճարումը
«ՀայՌուսգազարդ» ընկերությանը՝ որպես անապահով ընտանիքների կողմից 2011թ.
հոկտեմբեր—դեկտեմբերին սպառած բնական գազի հա
...
Կարդալ շարունակությունը »
|
Չորրորդ
գումարման Ազգային ժողովի կողմից ընդունված բոլոր օրինագծերն էլ կարեւոր
են. դրանք կանոնակարգում են մեր պետության մեջ առկա
իրավահարաբերությունները։ Այս մասին մարտի 22—ին լրագրողների հետ
ճեպազրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը։ «Յուրաքանչյուր խորհրդարան շատ օրենքներ է ընդունում, որոնք համարվում են աղմկահարույց»,–ասաց օրենսդիրի ղեկավարը։ Նիկոյանը
նման օրինագծերից համարեց ոչ միայն ÒԱրտակարգ դրության իրավական ռեժիմի
մասինե, այլ նաեւ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրինագծերը։
«Վերջինս գրեթե չորս տարի գտնվում էր Ազգային ժողովի օրակարգում եւ չէր
քվեարկվում։ Այն դրվեց քվեարկության եւ չընդունվեց, քանի որ կոալիցիոն
գործընկերներից մեկը բոյկոտեց։ Դա ավելի աղմկահարույց էր»,–կարծիք հայտնեց
ԱԺ նախագահը։ Նրա խոսքով՝ արտակարգ դրության մասին օրինագիծը եթե դրվեր
քվեարկության երեք տարի առաջ, ապա ավելի հանգիստ կընդունվեր, քան հիմա՝
նախընտրական շրջանում։ Շատ ավելի լավ է, որ հասարակության խնդիրները
լուծվեն խորհրդարանում, քան փողոցում, քանի որ այնտեղ մտքերի բախումը կարող
է ստանալ ավելի սուր եւ անցանկալի բնույթ, ասաց Սամվել Նիկոյանը՝
անդրադառնալով չորրորդ գումարման ԱԺ—ում իշխանության եւ խորհրդարանական
ընդդիմության միջեւ համագործակցությանը։ «Խորհրդարանական ընդդիմության
գործունեությունը ես նորմալ եմ գնահատում անկախ նրանից, որ կարող է ինչ—որ
ժամանակ ստիպված լինենք խոսափողով ձայն բարձրացնել կամ հանդիմանել։ Դա
խորհրդարանին հարիր աշխատաոճ է։ Ուրիշ խորհրդարաններում այլ մոտեցումներ
կան. բանը հասնում է ծեծկռտուքի, հայհոյանքների եւ այլն»,– ասաց օրենսդիրի
ղեկավարը։ Նիկոյանի ներկայացմամբ՝ եթե նույնիսկ խորհրդարանի դահլիճում
լինում են որոշակի լարվածություն, որոշ տհաճ միջադեպեր, մեկ ժամ անց դրանք
անմիջապես հարթվում են, պ
...
Կարդալ շարունակությունը »
|
«Օղակ»
գործողությունը փաստացի Սովետական Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի
խաղաղ բնակչության դեմ իրականացված վերջին հանցագործությունն էր, որից հետո
սկսվեց պատերազմական փուլը։ «Օղակ» օպերացիան սկսվել է 1991 թվականի
ապրիլի 30—ին ու շարունակվել մինչեւ օգոստոսի 20—ը։ Այդ օպերացիայի ժամանակ
մենք ունեցել ենք հայ ժողովրդի ինքնապաշտպանության փայլուն օրինակներ»,–
«Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակում նկարահանված «Օղակ»
գործողություն. ապրիլ—օգոստոս 1991» ֆիլմի առաջին՝ «Արցախ» կոչվող մասի
շնորհանդեսի ժամանակ ասաց ֆիլմի հեղինակ եւ ստեղծագործական խմբի ղեկավար
Մարինա Գրիգորյանը։ Նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի
«Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» կողմից։ «Օղակ»
գործողության ընթացքում Արցախի 27 հայկական գյուղերի բնակչությունը
տեղահանվել է, այդ բնակավայրերի մի մասը մինչ օրս բռնազավթված է Ադրբեջանի
կողմից։ Բոլոր գյուղերում թալան է իրականացվել, մի քանիսը այրել ու հողին
են հավասարեցրել, տները, գույքն ու ունեցվածքը յուրացվել են կողոպտիչների
կողմից։ Սպանվել է մոտ 100 մարդ, տեղահանվել՝ գրեթե 10.000, ավելի քան 600
գերեվարվածներ բռնության ու խոշտանգումների են ենթարկվել, իսկ նրանց մի
մասի ճակատագիրն առ այսօր անհայտ է։ Մ. Գրիգորյանն ասաց, որ ֆիլմում տեղ են
գտել եզակի տեսակադրեր, որոնք մինչ այժմ որեւէ տեղ չեն ցուցադրվել։ «Ընդհանրապես,
«Օղակ» գործողության ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն իրենց
արտացոլանքն են գտել միջազգային մի շարք կազմակերպությունների
փաստաթղթերում, շատ են նաեւ արտասահմանցի ականատեսների վկայությունները։
Այս ամենը հանդիսացել է ֆիլմի հիմքը»,–ասաց նա։ Ֆիլմի շնորհանդեսին
ներկա էին այդ գործողությունների ականատեսներ գետաշենցի Էլմիրա Հակոբյանը,
բժիշկ Գեւորգ Գրիգորյանը, ովքեր ներկաներին պատմեցին իրենց
հիշողություններից, տպավորություններից։ Ներկա էր նաեւ Գետաշենի
ինքնապաշտպանության հերոս, Հ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|