Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 57 58 59 60 61 ... 70 71 »
Մայիսի
15—ին Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին իշխանությունը կփոխանցի
նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին։ Կիրակի օրը կայացած նախագահի
ընտրության երկրորդ փուլում սոցիալիստ թեկնածուն ձայների շուրջ 52 տոկոսով
հաղթել է ընտրապայքարում՝ հետեւում թողնելով Սարկոզիին։ Վերջնական
արդյունքները պետք է 10 օրվա ընթացքում հաստատվեն Սահմանադրական խորհրդի
կողմից։
1981 թվականից ի վեր սա Ֆրանսիայում առաջին նախագահական
ընտրությունն էր, որտեղ գործող նախագահը պարտություն կրեց պաշտոնավարման
առաջին ժամկետի ավարտին։ Այսպիսով, 17 տարի անց Ֆրանսիան կրկին ունենալու է սոցիալիստ նախագահ։ Փարիզում հանդես գալով իր կողմնակիցների առջեւ՝ Սարկոզին ընդունել է իր պարտությունը եւ շնորհավորել է Օլանդին։ Արեւմտյան
լրատվամիջոցները փաստում են, որ Օլանդի հաղթանակը կարող է մեծ
ազդեցություն ունենալ Եվրոպայի ֆինանսական ճգնաժամի հանգուցալուծման,
տնտեսական զարգացման եւ անգամ Աֆղանստանից ֆրանսիացի զինվորների
դուրսբերման վրա։ Այսօր Սարկոզին եւ Օլանդը կմասնակցեն Երկրորդ համաշխարհային պատերազմի հերթական տարելիցին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Թուրքիայում
ոգեւորությամբ է ընդունվել Սարկոզիի հեռանալու լուրը։ Էրդողանը, այսպիսով,
հույս է հայտնել, որ ի վերջո կկարգավորվեն թուրք—ֆրանսիական
հարաբերությունները. «Եթե նախընտրական շրջանում իշխանությունների արած
պոպուլիստական հայտարարությունները կիրառվեն, ապա դա բացասաբար կանդրադառնա
թուրք—ֆրանսիական հարաբերությունների վրա»։ Մինչդեռ նախընտրական
շրջանում Օլանդը խոստացել է քրեականացնել ցեղասպանության ժխտումը,
Ֆրանսիայում հիմնել Հայոց ցեղասպանության թանգարան, ինչպես նաեւ Հայոց
ցեղասպանության ճանաչման հարցը դարձնել նախապայման՝ ԵՄ—ին Թուրքիայի
անդամակցության ճանապ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ
ԿԸՀ—ի կողմից ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները հայտարարելուց
հետո քաղաքական դաշտում կարծես անդորր էր հաստատվել։ Ընտրություններին
մասնակցած քաղաքական ուժերի ներկայացուցիչները չէին շտապում
մեկնաբանություններ կամ հայտարարություններ անել։
Ինչպես «Ա1+»—ի հետ
զրույցում նշել է «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, իրենց
մոտեցումները քննարկման փուլում են։ «Ժառանգություն» կուսակցությունը
ընտրությունների արդյունքների, դրանց ընդունման կամ բողոքարկման եւ իրենց
հետագա քայլերի մասին հայտարարությամբ հանդես կգա մայիսի 8—ին։
Համանման
պատասխան է տվել «NEWS.am»—ի թղթակցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության
պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Երբ կամփոփվի ընտրությունների ամբողջ
արդյունքը, կունենանք ամբողջական պատկերը, քաղաքական խորհրդում կքննարկվի,
եւ հանդես կգանք հայտարարությամբ, որը միանշանակ այսօր (մայիսի 7—ին) չի
լինի»,–նշել է նա։ Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը
«Panorama.am»—ի թղթակցի հետ զրույցում կտրականապես հրաժարվել է մեկնաբանել
կամ որեւէ գնահատական տալ ընտրությունների նախնական արդյունքների
վերաբերյալ։ Նա նաեւ չի ասել, թե Հայ ազգային կոնգրեսը հատկապես երբ հանդես
կգա հայտարարությամբ։ «Կիմանաք»,–եզրափակել է Լ. Զուրաբյանը։ Հայաստանի
կոմունիստական կուսակցությունը եւ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը
եւս դեռ որեւէ հայտարարություններով հանդես չեն եկել։ Ինչպես
«Panorama.am»—ին հայտնել է ՀԿԿ կենտրոնական կոմիտեի կազմակերպչական բաժնի
վարիչ Բորիս Գյուրջյանը, Կոմկուսում սպասում են մարզերից վստահված անձանց
հաշվետվություններին, եւ երկու— երեք օրից ամփոփելով դրանք,
կուսակցությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։ Հայաստանի
դեմոկրատական կուսակցության գրասենյակում հայտնել են, որ այժմ դիրքորոշումը
հստակեցվում է, ե
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ
ոստիկանության օպերատիվ շտաբից հայտնում են, որ 2012 թ. մայիսի 6—ի ժամը
8.00—ից մինչեւ մայիսի 7—ի ժամը 6.00—ի դրությամբ ՀՀ ոստիկանության
օպերատիվ շտաբում ԱԺ պատգամավորների ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել
է 129 տեղեկություն՝ ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումների,
խուլիգանական գործողությունների, ընտրացուցակների անճշտությունների,
քվեաթերթիկների պակասի, ընտրությունների ընթացքին եւ ԶԼՄ—ների
ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելու, կրկնակի ընտրության փորձի,
ընտրակաշառքի, հակաքարոզչության եւ այլ խախտումների վերաբերյալ։
Ոստիկանությունում
գործող «Թեժ գծով» ստացվել է 27 տեղեկություն, հերթապահ մասեր՝ 59,
ինտերնետային կայքերից՝ 41, դիտորդներից՝ 2 տեղեկություն։ Տեղեկությունների
իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան
միջոցառումներ, նախապատրաստվել են նյութեր, ոստիկանության պաշտոնական
կայքէջում տեղադրվել եւ ԶԼՄ—ներին է տրամադրվել հիսունից ավելի
պարզաբանում։ Տեղեկությունների մի մասը հերքվել է, մյուսներով քննությունը շարունակվում է։ ***ՀՀ
Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6—ի ընտրությունների ընթացքում ժամը 23։00—ի
դրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել 84 հաղորդման,
որոնցից 20—ը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում գործող թեժ գծով, իսկ
50—ին ընթացք է տրվել՝ դատախազության կողմից իրականացված զանգվածային
լրատվամիջոցների մոնիտորինգի արդյունքում։ ՀՀ գլխավոր դատախազությունից
«Արմենպրեսին» տեղեկացրին, որ քննարկման արդյունքներով հարուցվել է 3
քրեական գործ՝ 2—ը ՀՀ քրեական օրենսգրքի 1542—րդ հոդվածով, 1—ը՝ 316—րդ
հոդվածի 1—ին մասով։ Ստացված հաղորդումներից 1—ով տրվել է պարզաբանում, 1—ն
ուղարկվել է ԿԸՀ—ի քննարկմանը, իս
...
Կարդալ շարունակությունը »
|
Միջազգային մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի խորհրդարանական ընտրությունները։
«Chicago
Tribune» պարբերականը գրում է, որ շատ քվեարկողներ եւ կուսակցության
առաջնորդներ հույսով են լցված, որ ընտրությունները ուղենիշ կդառնան երկրում
ժողովրդավարության համար։ Պարբերականը նաեւ շեշտում է խորհրդարանական
ընտրություններում նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցության հաղթանակի մասին՝
անդրադառնալով տեղամասերի արդյունքներով խորհրդարան անցած մյուս
կուսակցություններին։ «Reuters»—ը նշում է, որ շատերի կարծիքով այս
ընտրությունները՝ համեմատած 2007–ի եւ 2008—ի ընտրությունների հետ, կարող
են «դարակազմիկ» համարվել՝ միաժամանակ ընդգծելով նաեւ թեթեւ խախտումները։
Մասնավորապես նշվում է, որ ընտրություններում չի եղել բռնություն, ինչը
քաջալերող է այն ժողովրդի համար, ով ցանկանում է կայունություն, որպեսզի
զարգացնի իննսունականներից Ադրբեջանի հետ պատերազմելու եւ 2008—2009թթ.
գլոբալ ֆինանսական ճգնաժամի արդյունքում քայքայված տնտեսությունը։ Նաեւ
ասվում է, որ սոցիալական խնդիրները եւ տնտեսական ծրագրերը
կուսակցությունների քարոզարշավների հիմնական ուղղությունն են եղել, եւ նաեւ
այն, որ քարոզարշավը Հայաստանում՝ «Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ
դաշնակից երկրում», շատ ակտիվ է ընթացել։ «Կուսակցությունների տնտեսական
ծրագրերը միմյանցից շատ տարբեր չէին. բոլորում նշվում էր երկրի տնտեսության
զարգացման եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական
կազմակերպությունների հետ համագործակցությունը շարունակելու մասին»։ Ռուսական
«Ria.ru»—ն անդրադառնում է ընտրությունների ընթացքում տեղ գտած
խախտումներին։ «ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ստացել է 62
հաղորդում ընտրախախտումների վերաբերյալ։ Այս առիթով՝ 3 քրեական գործ է
հարուցվել։ Ոստիկանությունը նաեւ հետաքննում է 43 հաղորդում ԶԼՄ—ներում եւ
համացանցում կասկածելի խախտո
...
Կարդալ շարունակությունը »
|
Ֆրանսիայի գրեթե 18 մլն հեռուստադիտողներ ուղիղ եթերում հետեւել են Նիկոլա Սարկոզիի եւ Ֆրանսուա Օլանդի միջեւ մայիսի 2—ի երեկոյան անցկացված նախընտրական հեռուստաբանավեճին։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», հղում անելով «ՌԻԱ Նովոստիին», մայիսի 3—ին հաղորդել է Mediametrie մասնագիտացված հետազոտական ընկերությունը։ Հեռուստաբանավեճի հեռարձակումը կազմակերպել էին TF—1—ը եւ France 2—ը, այն վերահաղորդվել էր BFM—TV, iTele, LCI, LCP եւ TV5—Monde—ի կողմից։ Յոթ ալիքների միագումար հեռուստալսարանը կազմել է 17,79 մլն մարդ։ Պետության բարձրագույն պաշտոնի հավակնորդների միջեւ հեռուստաբանավեճի ընթացքին կարող էին հետեւել հինգ ազգային ռադիոկայանների ունկնդիրներ։ Սարկոզին, որը ներկայացնում է կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը, պաշտպանում էր իր տնտեսական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ իր ղեկավարությամբ Ֆրանսիայում 2009 թվականից ի վեր տնտեսական անկում չի եղել։ Օլանդը՝ Սոցիալիստական կուսակցությունից թեկնածուն, պնդում էր, որ Ֆրանսիան լուրջ ճգնաժամ է ապրում եւ դժվարությամբ է պահպանում տնտեսական աճի նույնիսկ դանդաղ տեմպը։ Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ Օլանդը յոթ տոկոսային կետով առաջ է գործող նախագահից։ Սարկոզիի հ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀԱԿ—ը չի բացառում իր մասնակցությունն «իրական» կոալիցիայում
10 մարզ եւ 40 հանրահավաք. Հայ ազգային կոնգրեսն ամփոփում է անցած քարոզարշավն ու վճռականության կոչ անում քաղաքացիներին։ Երեկ Ազատության հրապարակում ընդդիմադիր այս դաշինքի ներկայացուցիչները գնահատեցին նախընտրական իրավիճակը, խոսեցին արվածից եւ անելիքներից։ Արամ Մանուկյանն իր խոսքում փաստեց, որ իրենց արշավը քարոզչության կեսերին նոր թափ հավաքեց. «Ապրի Հայաստանի քաղաքացին, ով որոշում է իր ճակատագիրը. մայիսի 6—ը մեր քաղաքացիների հաղթանակի օրն է։ Ապրի հայ ժողովուրդը, ապրի Հայ ազգային կոնգրեսը, ապրի ընդդիմությունը»։ Հրանտ Բագրատյանը խոսեց տնտեսական հարցերից, մասնավորապես, որ մոնոպոլիզացիան հասել է «ահավոր» աստիճանի. «Մեր այցելությունների ընթացքում տեսանք սարսափելի երեւույթներ՝ աղքատ ժողովուրդ...»։ Նա կոչ արեց քաղաքացիներին մեկ մարդու պես ձայնը տալ ՀԱԿ—ին։ Նիկոլ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ձեւավորվելու է նոր կառավարություն, ինչը մեծացնում եւ կրկնապատկում է խորհրդարանական ընտրությունների դերը. «Միանշանակ եւ աներկբա է, որ ՀԱԿ—ը անկեղծ ընտրողների ամենամեծ բանակն ունի»։ Նա խոսեց հայտնի «30 վայրկյանանոց հեղափոխության» ուղերձից եւ կառավարություն կազմելու
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի խորհրդարանական ընտրությունների համատեքստում առաջին անգամ լրջորեն կիրառվեցին համացանցի հնարավորությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», մայիսի 3—ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց տեղեկատվական փորձագետ, iDitord կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ համացանցի շնորհիվ հնարավոր թիրախ դարձած օգտատերերի թիվն այժմ գրեթե հասնում է Հայաստանի բնակչության 50 տոկոսին։ «Եթե համեմատենք նախորդ ընտրությունների հետ, ապա այժմ թվային հասանելիության մեջ հայտնված քաղաքացիների թիվը մեծ տոկոս է կազմում։ Մեծ թիվ են կազմում նաեւ լրատվական կայքերը, որոնց մեծ մասը անհայտ «տերերին» են պատկանում, որոնց մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, սակայն նրանք նույնպես հանրային կարծիք են ստեղծում»,–ասաց Սամվել Մարտիրոսյանը։ Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ընդգծեց, որ կիրառված տեխնոլոգիաները միօրինակ էին։ «Մարզերում դա ելույթներն ու հանրահավաքներն էին, Երեւանում նույնպես՝ հանրահավաքներն ու փակ հանդիպումները։ Հիմնական շեշտը այս մեկ ամսվա ընթացքում մասսայական հանդիպումների վրա էր։ Քաղաքական տեխնոլոգիաների միայն մեկ տոկոսն օգտագործվեց»,—ասաց նա։
|
«Ժառանգությունը» համայն հայությանը հրավիրում է Հայաստան Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում «Ժառանգություն» կուսակցությունը անց է կացրել իր եզրափակիչ հանդիպումը ընտրողների հետ։ Հանդիպման ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքին, որը ընդհատվել է անձրեւի պատճառով։ «Ամեն գյուղապետ, քաղաքապետ իրեն ֆեոդալ է զգում ու ինքն է որոշում՝ որ միտինգները թույլատրել։ Ամեն ինչ տեսել էինք, ֆեոդալիզացիա չէինք տեսել։ Մատենադարանի դիմաց ավտոբուսներով բոլոր ծայրերից բերել էին ֆեոդալներին սպասարկելու համար։ ...Փառք Աստծո, բնությունն ըմբոստացավ ու թույլ չտվեց, որ զավեշտը շարունակվի»,–ասել է Ալեքսանդր Արզումանյանը։ Նա իր ելույթի ժամանակ նշել է, որ Երեւանը ըմբոստ քաղաք է, եւ այն երբեք թույլ չի տա, որ իրեն խաբեն եւ իր ձայնը գնեն 5000 դրամով։ «Ժառանգություն» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ իր ելույթի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին համեմատել է Զորավար Անդրանիկի հետ։ «Մեկ տարի առաջ, երբ Րաֆֆին հացադուլ հայտարարեց, ինձ համար համեմատելի էր նրա հետ, որ Զորա
...
Կարդալ շարունակությունը »
|
Ոստիկանությունը խոստանում է ապահովել այն ՀՀ ոստիկանությունը անելու է ամեն ինչ, որ քաղաքացիները մայիսի 6–ին ունենան տոնական տրամադրություն։ Բոլոր ընտրատեղամասերում քվեարկության օրը կլինեն ոստիկանության ծառայողներ, որոնց ցուցակներն արդեն հստակեցված են։ 41 ընտրատարածքներում եւ 1975 ընտրատեղամասերում ծառայություն կիրականացնեն շուրջ 9 հազար ոստիկաններ։ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է նաեւ օպերատիվ շտաբ։ Այն մայիսի 5—ից գործելու է շուրջօրյա։ Գործում են նաեւ համապատասխան թեժ գծեր, որոնց միջոցով քաղաքացիները կարող են ահազանգել կամ ինֆորմացիա տրամադրել ընտրական գործընթացներին վերաբերող դեպքերի մասին։
|
ՀՅԴ—ն խոստանում է ոտնակոխ չանել մարդկանց հավատը
Հանուն ազատության, արդարության եւ Դաշնակցության. ՀՅԴ—ն իր քարոզարշավի ընթացքում եղել է երկրի բոլոր մարզերում, շատ բնակավայրերում, ներկայացրել իր ծրագիրն ու լսել քաղաքացիներին։ Կուսակցությունն ամփոփում է արշավը. կուսակցականներն ավելի քան համոզված են՝ իրենց ծրագիրն ամենամրցունակն ու ամենաիրատեսականն է։ Քարոզարշավն ամփոփվեց Ազատության հրապարակում կազմակերպված տոնական հանրահավաքում։ ՀՅԴ—ի համամասնական ցուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանը շեշտեց, որ իրենք այցելել են Հայաստանի բոլոր մարզերը եւ հասել իրենց հիմնական նպատակին. «Մարդիկ սկզբում վախվորած էին, հետո մեր ժողովրդի աչքերի մեջ սկսեց կամաց—կամաց լույս բացվել։ Ամեն նոր հանդիպում ավելի մարդաշատ, ավելի ատիվ էր, մարդիկ ավելի բոցաշունչ հարցեր էին հնչեցնում, լրջագույն հարցեր էին մեզ առաջադրում»։ Վ. Հովհաննիսյանը կարծում է, որ ժողովուրդը կոտրված եւ հիասթափված չէ, իսկ առկա հուսալքությունը հնարավոր է հաղթահարել Դաշնակցության ուժերով, եւ մարդիկ հավատում են դրան. «Մենք երբեք ոտնակոխ չենք անի մարդկանց հավատը։ Մենք մայիսի 7—ին հաղթանակով կսկսենք մեր նոր կյանքը»։ Դաշնակցական գործիչն անհրաժեշտ է համարում, որ հատկ
...
Կարդալ շարունակությունը »
|
Մասնագետները մատնանշել են քաղաքական կուսակցությունների պասիվ PR—ի պատճառները Հայաստանում նախընտրական շրջանում կուսակցությունները բավականին միապաղաղ եւ պասիվ PR արշավ են անցկացնում։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց SPRING PR ընկերության նախագահ Նվարդ Մելքոնյանը՝ նկատելով, որ բնակչության մեծամասնությունը չի էլ հասկացել, թե ով ինչ էր ուզում ասել։ «Ոչ մի քաղաքական ուժի մոտ դրական PR մշակված չէր. copy—paste իրավիճակն էր։ Ոչ մի հաղորդագրություն մշակված չէր թիրախային լսարանի համար։ Միակ ուղերձը, որը բոլոր կուսակցություններին հաջողվեց հասցնել բնակչությանը, այն էր, որ պիտի լինեն արդար ընտրություններ»,–ասաց նա։ Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանի խոսքով՝ նախընտրական շրջանում ամենալավ PR արշավը Նիկոլ Փաշինյանի 30 վայրկյանն էր։ «Նախընտրական շրջանում ամենաակտիվը mass media—ն էր, որն այդքան բաց վերջին քսան տարվա մեջ դեռ չէր եղել»,–ասաց նա։ Քոչարյանը նշեց, որ բոլոր քաղաքական կուսակցությունները մնացել են հին տեխնոլոգիաների հույսին։ «Ոչ ոք չկիրառեց նոր տեխնոլոգիաներ։ Դուռ առ դուռ տեխնոլոգիաները շատ քչերը արեցին»,–ասաց նա։ Անդրադառնալով բանավեճերի պասիվությանը՝ Նվարդ Մելքոնյանը նշեց, որ բանավեճի ընթացքում հեղինակազրկվելու հավանակությունը շատ մեծ է, եւ հենց դրանով է պայմանավորված դրանց պակասը։ Քոչարյանի խոսքով՝ բանավեճի մշակույթը մեզանում կայացած չէ։ «Մենք չենք բանավիճում, մենք կռվում ենք»,— ասաց նա։ Երեկ լրագրողներին քարոզարշավի ընթացքի վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց նաեւ ԵՊՀ քաղաքական ինս
...
Կարդալ շարունակությունը »
|
Տնտեսագիտության թեկնածու Կառլեն Խաչատրյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերում հատուկ շեշտադրումներ են արված սոցիալական խնդիրներին եւ տնտեսական քաղաքականությանը։ Բացի այդ, ըստ նրա, քարոզարշավի վերլուծությունը ցույց է տալիս, որ կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում առավելապես ուշադրություն են դարձրել սոցիալական խնդիրներին, տնտեսական քաղաքականության զարգացման այն տեսլականին, որ քաղաքական ուժն ունի։ Նրա խոսքերով՝ դա պատահական չէ եւ պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօր բնակչությանը առավելապես հուզում են այն խնդիրները, որոնք վերաբերում են աշխատավարձերին, թոշակներին։ Ուստի կուսակցությունները դա քաջ գիտակցելով՝ հատուկ շեշտադրում են կատարում այդ ուղղությամբ։ «Առաջին հայացքից բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերում կարգախոսային իմաստով նույն մոտեցումներն են, բոլորն անխտիր խոսում են օլիգարխների դեմ մղվելիք պայքարից, հարկային բեռի դեպի խոշոր բիզնես տեղախոխելուց, հարկային վարչարարության կատերլագործումից, փոքր եւ միջին բիզնեսի զարգացումից, աշխատավարձերի բարձրացումից։ Բայց երբ ավելի խորն ենք ուսումնասիրում, ապա այս դեպքում մոտեցումները էականորեն իրարից տարբերվում են»,–ասաց Կ.Խաչատրյանը։ Նա նաեւ նշեց, որ պետք է տարանջատել ընդդիմադիր ու իշխանական կուսակցությունների ծրագրերը, քանի որ ընդդիմադիր կուսակցությունների ծրագրերում առավելապես շեշտադրում է կատարվում այն բացասական երեւույթների նկատմամբ, որ այսօր կան տնտեսությունում ու հավակնոտ ծրագրեր են ներկայացնում՝ տարբեր ցուցանիշների կ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|