Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 55 56 57 58 59 ... 70 71 »
Երեկ տեղի է ունեցել ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստ, որում ընդունված որոշումների մասին կուսակցությունը տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Հիմք ընդունելով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջեւ տեղի ունեցած քաղաքական խորհրդատվությունները, շարունակել քաղաքական համագործակցությունը 2008, 2009թթ. ստորագրված քաղաքական փաստաթղթերի ոգուն համապատասխան՝ նպատակաուղղել ջանքերը երկրում կուտակված խնդիրները նախաձեռնողական եւ նորարարական մոտեցումներով լուծելու համար։ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը, հիմք ընդունելով կուսակցական կազմակերպություններից ստացված առաջարկները եւ համակողմանի վերլուծելով 2012 թ. մայիսի 6—ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոշել է լուծարել ՕԵԿ համայնքային, տարածքային եւ մարզային բոլոր կառույցները եւ ս.թ. հունիսի 1—ից ձեռնարկել կուսակցության վերակազմավորման, կառուցվածքային փոփոխությունների եւ կուսակցությանը անդամագրման կարգի կատարելագործման գործընթաց։ Կուսակցության քաղխորհուրդը տեղեկացնում է, որ կուսակցության անդամատոմսի նոր նմուշի ընդունման կապակցությամբ հին անդամատոմսերը համարվում են անվավեր։ «Օրինաց երկիր» կուսակցության վերակազմավորման գործընթացը նպատակաուղղվելու է ներկուսակցական ժողովրդավարության զարգացմանը, կուսակցության անդամների անձնական պատասխանատվության բարձրացմանը, կուսակցության որդեգրած քաղաքական արժեհամակարգին չդավանող պատահական մարդկանցից ձերբազատվելուն։ Կուսակցության անդամներ այսուհետեւ կարող են դառնալ առնվազն երկու կուսակցականի երաշխավորություն ստացած եւ թե
...
Կարդալ շարունակությունը »
|
Կովկասագիտությունը դեռեւս հայագիտության զարգացման վաղ շրջանից ձեռքբերումներ ունի՝ հայկական մշակութային ժառանգությունը, էթնոսը ներկայացնելու եւ մի շարք այլ առումներով։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ երեկ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։ «Կովկասագիտության զարգացման ներկա փուլում, սակայն, մենք լուրջ ձեռքբերումներ չունենք, մինչդեռ այսօր այդ հարցը խիստ հրատապ է»,– ասել է Է. Մինասյանը։ Նրա խոսքով՝ «Այսօր, անկախության պայմաններում կովկասյան տարածաշրջանի երկրներում աշխատելու առումով խիստ հրատապ է ոչ միայն հետազոտողներ, այլեւ դիվանագիտական աշխատողներ պատրաստելու խնդիրը, ինչպես հայագիտական մեր միջավայրում, այնպես էլ միջազգային ասպարեզում մրցակցության դիմանալու առումով։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ մեր հարեւան երկրներում մշտապես լայն մասշտաբների հասնող պատմության կեղծումներ են տեղի ունենում»։ Դեկանի խոսքով՝ մայր բուհն այս բացը լրացնելու համար հատուկ ուշադրություն է դարձնում խնդրին։ 2011—ին ԵՊՀ—ի պատմության ֆակուլտետի կովկասագիտության մասնագիտացումն ընտրեցին 8 մագիստրոսներ։ Նոր ուսումնական տարում նախատեսված է կովկասագիտության ուսումնասիրություն նաեւ բակալավրիատում. հատկացված է 50 տեղ, որից 5—ն՝ անվճար, իսկ մեկը՝ բանակից զորացրվածների համար։ Պատմական գիտությունների դոկտոր—պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանը նկատել է, որ սա Հայաստանում կովկասագիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու առաջին փորձը չէ։ «Խնդիրները շատ բարդ են, եւ մենք մեր հարեւաններին ակնհայտորեն զիջել ենք մինչեւ այժմ։ Թբիլիսիի պետական համալսարանում հայագիտության ուսումնասիրությունը հին պատմություն ունի, նրանք արդեն մշակված ավանդույթներ ունեն, եւ այս առումով խնդիրներ չունեն»,–նշել է նա։ Մարգարյանի խոսքով՝ դժվար է գտնել մասնագետների, ովքեր լեզվաբանական կրթություն են ստացել եւ կարող են դաս
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն երեկ, ժամը 17։45—ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Երեւանի Մելիք—Ադամյան փողոցի թիվ 2 շենքի տանիքը։ Այդ հասցեում տեղակայված է Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը։ Դեպքի վայր է մեկնել տասը մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։ Ժամը 18։45—ի դրությամբ հրդեհը մարվել է։ Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը նշել է, որ հրշեջների արհեստավարժության շնորհիվ հնարավոր է եղել կրակը շուտ տեղայնացնել եւ հանգցնել, շենքին մեծ վնաս չի հասցվել, հիմնականում այրվել է տանիքը։ Զոհեր եւ վիրավորներ չկան։ Հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ վարկածներ դեռեւս չկան։ Վ. Գաբրիելյանի խոսքով, հնարավոր է, որ հրդեհը բռնկված լինի ոչ թե շենքի ներսից, այլ դրսից, միաժամանակ նա հերքել է տեղեկությունները, թե հրդեհը պայթյունի հետեւանք է՝ ասելով, որ պատճառները դեռ պետք է ուսումնասիրվեն, որից հետո լրացուցիչ տեղեկատվություն կհաղորդվի։ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի տանիքում տեղի ունեցած հրդեհը չի խոչընդոտի առաջիկա հինգշաբթի կուսակցության գործադիր մարմնի նիստի անցկացմանը։ Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Մենք նիստերն անցկացնում ենք նկուղային հարկում, որին որեւէ վնաս չի հասցվել»,–ասաց նա։ Շարմազանովը նշել է, որ միջադեպի վերաբերյալ համապատասխան մարմինները կքննեն բո
...
Կարդալ շարունակությունը »
|
Հանրակրթական դպրոցների մի շրջանավարտ էլ մոտեցավ կյանքի նոր փուլի մուտքին։ Շուտով՝ մայիսի 25—ին խորհրդանշական վերջին զանգը կազդարարի նրանց համար հանրակրթական շրջանի ավարտը եւ նոր, որակապես այլ շրջանի սկիզբը։ Դա իսկական տոն է հազարավոր պատանիների ու աղջիկների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների համար։ Ինչպե՞ս է Երեւանի քաղաքապետարանը կազմակերպելու այդ բացառիկ օրը։ Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը եւ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, տեղեկացվեց, որ մայրաքաղաքի տարբեր դպրոցներում վերջին զանգի արարողությունը (վերջին դասը) կանցկացվի ժամը 10—14—ը։ «Սակայն ամբողջ օրը լինելու է տոնական, եւ տարբեր դպրոցներ տարբեր ծրագրեր են նախատեսել։ Մենք պիտի օգնենք, որ երեխաների տոնը իսկապես որպես տոն անցնի... Մայիսի 25—ին, ժամը 18—ից մինչեւ ժամը 23—ը Ազատության հրապարակում կկազմակերպվի տոնական համերգ, տոնը կավարտվի հրավառությամբ»,–տեղեկացրեց Գայանե Սողոմոնյանը։ Վարչության պետը տեղեկացրեց նաեւ, որ Ազատության հրապարակն այդ օրը կունենա տոնական ձեւավորում։ Զանգվածային միջոցառման ամբողջ ընթացքում հրապարակն ապահովված է լինելու հասարակական կարգի պահպանությամբ, շտապ բուժօգնության ծառայությամբ եւ հրշեջ անվտանգությամբ։ «Այն, ինչ կախված է Երեւանի քաղաքապետարանից, ամենայն պատասխանատվությամբ եւ հետեւողականությամբ մենք կատարելու ենք, որ օրն սկսվի որպես տոն եւ որպես տոն ավարտվի։ Դպրոցների բոլոր տ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանում գյուղատնտեսությունը զարգացման լուրջ ներուժ ունի։ Վերջին տարում կառավարության ձեռնարկած միջոցառումների եւ ոլորտի նկատմամբ ուշադրությունը մեծացնելու շնորհիվ գրանցվեցին արտադրական ծավալների աճի բավականին լավ արդյունքներ։ Այժմ արդեն ժամանակն է հստակ ծրագրեր իրականացնելու գյուղմթերքների իրացման եւ արտահանման ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ մեր արտադրողի համար եվրոպական շուկան դեռեւս դժվար հասանելի է։ Անհրաժեշտ են օրենսդրական եւ կառուցվածքային բարեփոխումներ՝ գործող օրենսդրությունն ու ստանդարտները ԱՀԿ—ի եւ ԵՄ—ի ընդունված չափանիշներին լիարժեքորեն համապատասխանեցնելու համար։ Այդ դեպքում կստեղծվեն լավ պայմաններ գյուղատնտեսական արտադրանքը թե ներքին, թե արտաքին շուկաներում մրցունակ դարձնելու համար։ Բնավ պետք չէ թերագնահատել նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը էկոլոգիապես մաքուր արտադրանք տալու զգալի հնարավորություններ եւ ռեսուրսներ ունի։
|
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մայիսի 19-ին, ժամանել է Չիկագո` մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը: ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրն Էդվարդ Նալբանդյանը եւ հայ համայնքային կառույցների հետ հանդիպումների նպատակով ԱՄՆ-ում գտնվող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել են Չիկագոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին ներկա էին հայ համայնքի կրոնական, քաղաքական, հասարակական կառույցների ղեկավարներ, շուրջ չորս հարյուր համայնքի ներկայացուցիչներ: «Այս օրերին Չիկագոյում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի շրջանակներում կայանալու է Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների հանդիպումը, որին հրավիրված էր մեր երկրի ղեկավարը: Հանրապետության նախագահն այս առիթով ակնկալում էր նաեւ հանդիպում ձեզ՝ Չիկագոյի հայ համայնքի հետ: ՆԱՏՕ-ի Չիկագոյի համաժողովի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում եւ Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձեւակերպում, որը, թեեւ լիսաբոնյան հռչակագրի համեմատությամբ որոշակի փոփոխությանը, հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների մ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանը դանդաղորեն դուրս է գալիս խորը տնտեսական ճգնաժամից: Նման եզրահանգման են հանգել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) մասնագետները: Օրերս հրապարակած զեկույցում եվրոպական այս հեղինակավոր կառույցի մասնագետները նկատում են, որ Հայաստանի հետճգնաժամային վերականգնման հիմնական շարժիչ ուժերն են վերամշակող եւ հանքային արդյունաբերությունները: «Հայաստանի իշխանությունները իրականացրեցին հարկային վարչարության ուժեղացմանն ու համակարգային բարեփոխումներին ուղղված մի շարք քայլեր` Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությունը վայելող ծրագրի շրջանակներում: Հայաստանյան տնտեսությունը շահում է նաեւ պետական ֆինանսավորումից եւ հատկապես` դրսից եկող տրանսֆերտների մեծ ծավալից: Այս պահին հայաստանյան տնտեսության համար առկա ռիսկերից առավել նկատելի են հենց կախվածությունը դրսից եկող փոխանցումներից եւ այն հանգամանքը, որ Հայաստանը քիչ քանակությամբ ապրանքատեսակներ է արտահանում», - նշում են զեկույցի հեղինակները: ՎԶԵԲ-ի մասնագետները նաեւ նկատում են. «Վրաստանն արձանագրեց սղաճի նվազման ամենատպավորիչ տեպերը ողջ տարածաշրջանում: Դրան զուգահեռ` գնաճի տեմպերը Հայաստանում, Ադբեջանում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում կրկնապատկվեցին»: Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում տնտեսական առավել հաջողված քաղաքականությունը, ըստ Վերակառուցման եւ զարգացման բանկի մասնագետների, իրականացնում են հենց Վրաստ
...
Կարդալ շարունակությունը »
|
NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է Վաշինգտոնի Միջազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (CSIS) գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը հոդվածը, որը հրապարակվել է «The National Interest» ամսագրում. Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագթնաժողովի նախաշեմին դաշինքի գործունեության մասին նորություններում հաճախ է Հարավային Կովկասը հիշատակվում: Քաղաքական գործիչներն ու փորձագետներն ուշադրություն են դարձնում երկու հիմնական հարցի` Վրաստանի կողմից կատարված քայլերի ընդունմանը` նրա անդամակցությունը քննարկելու համար եւ «ռուսական գործոնին»: Զարգացող քաղաքականություն
Կովկասում դաշինքի քաղաքականությունը երբեք ստատիկ չի եղել: Ավելի շուտ, այն զարգացել է բազմաթիվ գործոնների ազդեցության, այդ թվում` ԱՄՆ եւ նրա եվրոպացի դաշնակիցների ռազմավարական շահերի, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղացողների ձգտումների ներքո: Այն բանից հետո, երբ 2004թ-ին Բուլղարիան ու Ռումինիան միացան ՆԱՏՕ-ին, իսկ 2007-ին` ԵՄ-ին, Կովկասն սկսեց դիտվել որպես ՆԱՏՕ-ի նոր սահման: Մյուս գործոնները եւս տարածաշրջանի նկատմամբ հետաքրություն էին առաջացնում: Դրանց թվում կարեւորներից էին բազմաթիվ չլուծված էթնիկ եւ քաղաքական հակամատությունները, ինչպես նաեւ եվրասիական երեք հավակնոտ պետությունների ` Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հետ հարեւանությունը: Եվ,
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանում
ԱՄՆ—ի դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է, որ մայիսի 6—ին կայացած
խորհրդարանական ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել։ «Մենք
ուշադրությամբ եւ մոտիկից հետեւել ենք ընտրություններին։ Կարծում ենք, որ
մեծ առաջընթաց է արձանագրվել. մեծ առաջընթաց մի քանի առանցքային
ուղղություններում՝ լրատվամիջոցներից օգտվելու առումով վիճակը շատ ավելի
լավ էր, քան նախկինում, եւ սա լավ բան է, ընտրատեղամասերում ամեն ինչ ըստ
կարգի էր եւ թափանցիկ, հանձնաժողովների անդամները պատրաստված էին,
ընտրատեղամասերում տեսախցիկներ էին տեղադրված։ Այսինքն՝ շատ դրական
զարգացումներ կային այս ընտրություններում»,–ուրբաթ օրը «Ազատություն»
ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ջոն Հեֆերնը։ Հեֆերնը նաեւ տեղեկացրեց,
թե իրենք աշխատում են Հայաստանի իշխանությունների հետ՝ ընտրություններում
տեղ գտած խնդիրները վերացնելու համար։ «Մենք փորձում ենք հնարավորինս
օգտակար լինել կառավարության, իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների,
քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ լրատվամիջոցների հետ
աշխատանքում։ Մենք անում ենք ամեն ինչ, ինչ կարող ենք՝ օգտակար լինելու համար»,–վստահեցրեց ԱՄՆ—ի դեսպանը։ hhpress.am
|
Կձեւավորվի՞,
արդյոք, նոր կոալիցիա, թե՞ ոչ։ Կոալիցիայի լինել—չլինելը շարունակում է
մնալ Հայաստանում հետընտրական շրջանի ամենաքննարկվող հարցը։
Այս հարցին
եւ այն ամենին, թե ինչ է լինելու առաջիկայում, երեկ անդրադարձավ ԱԺ ՀՀԿ
խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Թեպետ Հանրապետական
կուսակցությունը ունի մեծամասնություն, բայց Գ. Սահակյանի կարծիքով, ճիշտ
կլինի, որպեսզի քաղաքական կոալիցիան շարունակի իր գործունեությունը։ Այստեղ
հարցը մեծամասնություն ունենալը եւ օրենսդրական նախաձեռնությունները
օրենքի վերածելը չէ, այլ այն, որ կոալիցիան նպաստում է երկրի կայուն
զարգացմանն ու փոխըմբռնմանը. «Մեծ պատասխանատվության բեռը մեր ուսերին ենք
կրում, բայց պատրաստ ենք գործիքներ տրամադրել նաեւ նրանց, ովքեր երկրի
համար կարող են օգտակար բան անել՝ միաժամանակ հնարավորություն տալով
կատարել իրենց իսկ խոստումները»։ Այս ամենով հանդերձ կոալիցիայի
ձեւավորումը կարծես մի փոքր ուշանում է։ Բայց դա, ըստ Գ. Սահակյանի,
պայմանավորված չէ նրանով, որ կոալիցիա կազմելու հավանական թեկնածու ԲՀԿ—ն
կասկածում է եւ ինչ–որ բան է ուզում ստանալ կոալիցիոն գործընկեր դառնալու
համար։ Համենայն դեպս, նրանք այդպիսի բան չեն ասել։ «Չեմ կարծում, թե Գագիկ
Ծառուկյանը հապաղում է, կարծում եմ՝ ներկուսակցական խնդիրներ կան, այդ
պատճառով էլ դեռեւս քննարկումներ են անցկացվում»,— նշեց պատգամավորը։ Նա
միեւնույն ժամանակ ընդգծեց, որ անիմաստ է կոալիցիա կազմել այն
կուսակցության հետ, որը նախագահական ընտրությունների ժամանակ կունենա իր
թեկնածուն։ «Չի լինի, որ երեք—չորս ուժեր համախմբվեն, մեկն ասի՝ ես իմ
նախագահի թեկնածուն ունեմ, մյուսն էլ ասի՝ ես էլ՝ իմ։ Դա անհնար բան է,
որովհետեւ կոալիցիա կազմելը որոշակի ծրագիր է ենթադրում, այսինքն՝ նախագահի
ընտրությունը պետք է
...
Կարդալ շարունակությունը »
|
մայիսի 19-ին հույները նշում են Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցն ու հարգում անմեղ զոհերի հիշատակը: 1916-1923 թթ. ցեղասպանության արդյունքում բնաջնջել են 353.000 հույների: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ, ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլիկի Դիկոպուլոն, Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը, հոգեւոր դասի եւ հունական համայնքի ներկայացուցիչներ այցելել են Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, լռությամբ հարգեցին Փոքր Ասիայի տարածքում 1923 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ ՀՀ ԱԺ փոխնախագահը, դատապարտելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից Փոքր Ասիայի տարածքում կազմակերպված ոճրագործությունը, նշեց. «Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ։ Հայաստանի խորհրդարանն ապրիլի 24-ին հանդես է եկել կոչով, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի ոչ միայն Հայոց, այլեւ հույ
...
Կարդալ շարունակությունը »
|
Թուրքիայում 2 տարի առաջ ստեղծված «Դերսիմցի հայերի» միության նախագահ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը պատասխանել է թուրքական Akit թերթի լրագրողի հարցերին։ Միհրանը նշել է, թե Թուրքիայում շատ են թաքնված հայերը՝ կոչ անելով նրանց՝ չվախենալ եւ վերադառնալ արմատներին։ Նա պնդել է, թե Դերսիմի ժողովրդի 75 տոկոսն ունի հայկական արմատներ, որոնց մի մասն ալեւի է դարձել, մյուս մասը՝ քրդացել։ Անդրադառնալով Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի արմատների հետ կապված պնդումներին՝ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը նշել է, թե Քըլըչդարօղլուի մայրը հաստատ հայ է եւ դա գիտեն այդ տարածաշրջանում բոլոր ապրողները։ «Սակայն Քըլչդարօղլուն նախընտրում է հերքել հայկական արմատները՝ դրանով վիրավորելով իր մորը։ Այն շրջանը, որտեղ ապրում է Քըլչդարօղլուն, հայկական բնակավայր է։ Դերսիմում բոլորը գիտեն դրա մասին։ Նրա մոր անունն էլ Էմոշ է, ում նաեւ Յեմուշ են անվանում»,-ասել է Գյուլթեքինը։ «Դերսիմցի հայերի» միության նախագահը նշել է, թե ժամանակին եղել է քրդական HADEP կուսակցության անդամ՝ շեշտելով, որ ներկայումս էլ քրդական « Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության (BDP) մեջ բազմաթիվ հայեր կան։ «Քրդական կուսակցությունը հայերի հանդեպ մեծ հարգանք է տածում՝ ընդունելով, որ նրանք բազմաթիվ անօրինությունների են ենթարկվել։ Սակայն քրդերի մեջ հայերի հանդեպ սառը վերաբեմունք ունեն կրոն
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|