Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 54 55 56 57 58 ... 70 71 »
ՀՀԿ–ն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը։ Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո տեղեկացրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ ԱԺ փոխնախագահների պաշտոններում առաջադրվելու են Էդուարդ Շարմազանովի եւ Հերմինե Նաղդալյանի թեկնածությունները։ «Բոլոր թեկնածություններն առաջարկել է ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, որոնք գործադիր մարմնի կողմից հաստատվել են միաձայն։ Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԱԺ գործող նախագահ Սամվել Նիկոյանին՝ իր գործադրած ջանքերի համար»,–ասել է Շարմազանովը՝ տեղեկացնելով, որ Նիկոյանն իր գործունեությունը կշարունակի այլ ոլորտում։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար է նշանակվելու Գալուստ Սահակյանը։ ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 8—ի նախագահները լինելու են հանրապետական։ Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետին, ապա, Է. Շարմազանովի խոսքով, երեկվա նիստում ՀՀԿ—ն այդ հարցին չի անդրադարձել։ «Վարչապետի եւ նախարարների վերաբերյալ քննարկումը տեղի կունենա կուսակցության հաջորդ նիստում»,–հավելել է նա։ Հայաստանի հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների միջեւ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում երեկ ստորագրվել է քաղաքական կոալիցիայի համաձայնագիր, որն ստորագրել են երկու քաղաքական ուժերի առաջնորդներ Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը։ Համաձայնագրում, մասնավորապես, նշված է. «Հիմք ընդունելով 2012 թվականի մայիսի 6—ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, կարեւորելով 2008 թվականի մարտի 21—ին ստո
...
Կարդալ շարունակությունը »
|
«Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարի տոնում է իր 20—ամյակը։ Հիմնադրամի անցած ուղին անբաժան մասն է մեր անկախ հայրենիքի քսանամյա կենսագրության։ Քսանամյակը աշխարհասփյուռ հայության ուժի եւ անսահման նվիրվածության խորհրդանիշն է, որի շնորհիվ միասնաբար իրականացվում են ծրագրեր՝ հանուն հայրենի տան եւ հողի շենացման, նոր ու զորավոր հայրենիքի կառուցման։ Այս 20 տարիներին է, որ կյանք առան ճանապարհներ, դպրոց ու հիվանդանոց, ջրագիծ եւ գազատար, որոնց շնորհիվ նոր շունչ ստացան Հայաստանի եւ Արցախի տասնյակ գյուղեր եւ քաղաքներ։ Ի սկզբանե թիկունք լինելով հայոց պետականության կայացմանը՝ հիմնադրամը հավատարիմ է իր առաքելությանը եւ շարունակում է առաջ քայլել՝ զարգացում ապրող մեր երկու հայրենիքների հետ միասին։ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը երեկ տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մինչ օրակարգի հարցերի քննարկումը, Սերժ Սարգսյանը շնորհավորեց նիստի մասնակիցներին հիմնադրամի կազմավորման 20—րդ տարեդարձի կապակցությամբ։ «Միասին մենք մեծ ճանապարհ ենք անցել։ Անհնար է նույնիսկ թվարկել այդ 20 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը։ Դրանք այնքան շատ են ու բազմաբնույթ, որ մեզ մնում է միայն արձանագրել, որ առանց «Հայաստան» համահայկական հիմնադրամի այլեւս անհնար է պատկերացնել Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը։ Սա հոբելյան է, որ մեզ ուրախություն եւ հպարտություն է ներշնչում եւ մյուս կողմից առիթ է ոգեւորության ու նոր ե
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 29-ի նիստում գրանցել է հինգերորդ գումարման Ազգային Ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներին: Հանրապետական կուսակցություն 1. Հովիկ Աբրահամյան 2. Սամվել Նիկոյան 3. Գալուստ Սահակյան 4. Ռազմիկ Զոհրաբյան 5. Գագիկ Մինասյան 6. Գագիկ Բեգլարյան 7. Հերմինե Նաղդալյան 8. Դավիթ Հարությունյան 9. Էդուարդ Շարմազանով 10. Մանվել Գրիգորյան 11. Շուշան Պետրոսյան 12. Արտաշես Գեղամյան 13. Խոսրով Հարությունյան 14. Հայկ Բաբուխանյան 15. Արա Բաբլոյան 16. Կարինե Աճեմյան 17. Կարեն Ավագյան 18. Լևոն Մարտիրոսյան 19. Մարգարիտ Եսայան 20. Վարդան Այվազյան 21. Կարեն Ճշմարիտյան 22. Ռաֆիկ Գրիգորյան 23. Վահրամ Բաղդասարյան 24. Ռուզաննա Մուրադյան 25. Նահապետ Գևորգյան 26. Մարտին Սարգսյան 27. Առաքել Մովսիսյան 28. Համլետ Հարությունյան 29. Նաիրա Կարապետյան 30. Հովհաննես Սոֆոյան 31. Սպարտակ Մելիքյան 32. Շիրակ Թորոսյան 33. Արփինե Հովհաննիսյան 34. Արտակ Զաքարյան 35. Արայիկ Հովհաննիսյան 36. Արմեն Մխիթարյան 37. Արտակ Դավթյան 38. Վոլոդյա Բադալյան 39. Մկրտիչ Մինասյան 40. Տաճատ Վարդապետյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
...
Կարդալ շարունակությունը »
|
«Հայոց պատմության մեջ 1918 թվականն իր բոլոր կորուստներով, աղետներով հանդերձ՝ կարեւոր տեղ է գրավում, քանի որ ավելի քան 5 դար առաջ կորցրած հայոց պետականությունը, թեեւ խիստ կրճատված տարածքով, Բաթումիի նվաստացուցիչ պայմանագրով, վերականգնվեց։ Եղեռն տեսած եւ ավելի քան իր կեսը կորցրած հայ ժողովուրդը, փաստորեն, իր մեջ ուժ գտավ, որպեսզի կարողանա ձեռնամուխ լինել սեփական պետականության վերականգնմանը»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը։ Նա նշել է, որ շատերն են հայհոյել առաջին հանրապետության ղեկավարներին, բայց փառք նրանց, ովքեր իրենց մեջ ուժ են գտել ու իրենց ուսերի վրա են վերցրել Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման ծանր բեռը։ Պատմաբանի խոսքով, հանրապետության ստեղծման համար առաջին հերթին պարտավոր ենք մայիսյան հերոսամարտերին. «Մենք հաղթանակի հասանք մեր միասնականության շնորհիվ. ոտքի էին կանգնել մտավորականները, հոգեւորականները, գյուղացիները, քաղաքացիները, Արեւելյան Հայաստանի բոլոր շրջանների բնակիչները»։ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն էլ նշել է, որ առաջին հանրապետության առաջին ու ամենակարեւոր դասն է՝ համազգային միասնության շնորհիվ հնարավոր է հասնել հաջողության, հաղթանակի, նաեւ՝ ազատ, անկախ ապրելու, ժողովրդավարական արժեքները վերականգ
...
Կարդալ շարունակությունը »
|
Նոր՝ հինգերորդ գումարման Ազգային ժողովը կշարունակի այն բոլոր դրական ավանդույթները, որոնք եղել են նախկին գումարման ազգային ժողովներում։ Նոր ԱԺ—ն կունենա իր նոր ոճը, սակայն կարեւորը ձեւը չէ, այլ բովանդակությունը. պետք է ընդունվեն հասարակության համար կարեւոր օրենքներ, եւ բոլոր քաղաքական ուժերի գործունեությունը պետք է լինի քաղաքական մշակույթի շրջանակներում եւ միտված լինի մեր հասարակության խնդիրների լուծմանը։ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը երեկ Սարդարապատի հուշահամալիրում պատասխանեց լրագրողների քաղաքական հարցերին։ Նա հավաստիացրեց, որ կառավարության կազմի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն մայիսի 30—ի երեկոյան։ «Այդ օրը տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում կքննարկվեն ԱԺ—ի եւ կառավարության հետ կապված հարցեր։ Մայիսի 31—ին կառավարությունը հրաժարական կտա, եւ օրենքով սահմանված կարգով կձեւավորվի նոր կառավարություն։ Սակայն հաղթանակած Սարդարապատում ես հաղթանակած կուսակցության անունից պետք է ասեմ, որ ՀՀ վարչապետի եւ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնները կմնան ՀՀԿ—ի տնօրինության տակ, որովհետեւ այս ընտրություններին կուսակցությունը ստացավ ընտրողների գերակշիռ մեծամասնության վստահության քվեն, ուստի Հանրապետականը, որպես պատասխանատու ուժ, իր վրա կվերցնի ողջ պատասխանատվությունը թե օրենսդիրում եւ թե գործադիրում»,–ասաց Է. Շարմազանովը։ Պատասխանելով հարցին, թե կդառնա՞, արդյոք, ԲՀԿ—ն ընդդիմություն, թե ոչ, Շարմազանովը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այլ քաղաքա
...
Կարդալ շարունակությունը »
|
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր մայիսի 6—ին տեղի ունեցած ընտրություններում 5—րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր ընտրվածներին կհանձնվեն պատգամավորական մանդատները։ 5—րդ գումարման Ազգային ժողովն ունենալու է վեց խմբակցություն՝ ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց երկիր», «Ժառանգություն» եւ ՀՅԴ։ Մինչ այս, կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի համար թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու համար ժամկետ էր տրվել, որն ավարտվել էր մայիսի 25—ին։ Հանրապետական կուսակցությունից ինքնաբացարկ են հայտնել 67 թեկնածուներ, «Բարգավաճ Հայաստանից» ինքնաբացարկ հայտնողների թիվը 28—ն էր, «Հայ ազգային կոնգրեսից» ինքնաբացարկ հայտնել են երկուսը՝ Լեւոն Տեր—Պետրոսյանը եւ Արամ Սարգսյանը, «Օրինաց երկիր» կուսակցությունից ինքնաբացարկ հայտնել են 3—ը՝ Արթուր Բաղդասարյանը, Սերգո Կարապետյանը եւ Արմեն Երիցյանը։ Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա այստեղից ինքնաբացարկ հայտնել է միայն մեկը՝ Լարիսա Ալավերդյանը, իսկ դաշնակցությունից՝ Արտյուշա Շահբազյանը եւ Կարինե Հարությունյանը։ Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա մայիսի 31—ին, սակայն չի բացառվում, որ ինքնաբացարկները շարունակվեն։
|
Օրհասական պահերին հայ ժողովուրդը իր գոյությունը պահպանելու համար բազմիցս կարողացել է համախմբվել եւ, որպես մեկ բռունցք, համոզիչ եւ վերջնական հարված հասցնել թշնամուն։ 94 տարի առաջ Սարդարապատի հերոսամարտում հայ ժողովուրդը տոնեց իր պատմության փառավոր հաղթանակներից ամենակարեւորը. դարեր շարունակ պետականությունից զրկված ազգը կարողացավ ապացուցել իր իրավունքը՝ ունենալու սեփական պետականություն։ Եվ այդ մեծ հաղթանակը հետագայում ոգեշնչեց նաեւ նոր այլ հաղթանակների։ Հանրապետության տոնի, Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 94—րդ տարեդարձի առիթով երեկ տոնակատարություն էր Սարդարապատի հուշահամալիրում։ Հերոսամարտում ընկած զինվորների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, զինված ուժերի բարձրագույն սպայակազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք, ՀՀ—ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։ Տոնակատարությանը մասնակցում էին նաեւ մայրաքաղաքի ու մարզերի բնակչությունը, սփյուռքահայեր, օտարերկրացիներ։ Երկրի ղեկավարը ծաղկեպսակ դրեց եւ հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։ Նորին սրբությունը կատարեց աղոթք՝ մայիսյան հերոսամարտերին զոհված հայորդիների հոգիների հանգստության համար։ Հյուրերն այցելեցին նաեւ Հայա
...
Կարդալ շարունակությունը »
|
Եվ այն աշխատատեղեր կստեղծի մի շարք ոլորտներում Կառավարության երեկվա նիստում զարգացման մեկ այլ ծրագրի էլ հավանություն տրվեց. խոսքը փոքր եւ միջին քիմիայի ոլորտին է վերաբերում՝ ընթացիկ եւ հաջորդ տարվա կտրվածքով։ Ծրագրից խոսեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Ըստ նշյալ ծրագրի, փոքր եւ միջին քիմիան խիստ գիտատար ոլորտ է, որն ուղղված է փոքրաքաշ, փոքրատոննաժ (գրամներից, կիլոգրամներից մինչեւ մի քանի տասնյակ տոննա) բազմատեսակ անհատական օրգանական, էլեմենտօրգանական, պոլիմերային, ինչպես նաեւ անօրգանական, կոմպոզիցիոն ու հատուկ նշանակության նյութերի ստեղծմանն ու արտադրությանը։ Փոքր եւ միջին քիմիայի արտադրությունները սկզբունքորեն տարբերվում են խոշոր քիմիական արտադրություններից, քանի որ միավորում են հիմնարար գիտության, տեխնոլոգիաների նորագույն նվաճումները, իսկ արտադրանքի շուկայական արժեքը, բարձր ավելացված արժեքի շնորհիվ, համեմատելի է, իսկ երբեմն նաեւ գերազանցում է ոսկու եւ թանկարժեք քարերի գները։ Փոքր եւ միջին քիմիայի արտադրական պահանջարկը պայմանավորված է մարդկային գործունեության բազմաթիվ բնագավառներում՝ բժշկություն, էլեկտրոնիկա, գյուղատնտեսություն, շինարարություն, մեքենաշինություն, կենցաղ եւ, առաջին հերթին, գիտական հետազոտություններում՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, կենսատեխնոլոգիա՝ առաջադրված հատկություններով օժտված նոր նյութերի լայն տեսականու կիրառությամբ։ Այս ոլորտում համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակը բնութագրվում է արագ փոփոխվող եւ նորացվող տեսականու շարունակ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ Ազգային ժողովի մայիսի 6—ի ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին ԿԸՀ–ից տեղեկացրել են, որ համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն մինչեւ մայիսի 25—ը՝ 18։00։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ դրանից հետո ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկազմի արձանագրություն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու վերաբերյալ։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 24—ի ժամը 18.00–ի դրությամբ ստացել է 101 ինքնաբացարկի դիմում։ Այս մասին «NEWS.am»—ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Նրանցից 28—ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից են, 67—ը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունից, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանն «Ա1+»—ի հետ զրույցում նշել է, որ ինքնաբացարկ ներկայացրած ԲՀԿ—ականների թվում են՝ ԲՀԿ մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Արթուր Թամրազյանը, ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրի
...
Կարդալ շարունակությունը »
|
Վերջին շրջանում ամենաքննարկվող քաղաքական հարցը, թե, արդյոք, ԲՀԿ—ն կդառնա՞ կոալիցիայի անդամ, թե՞ ոչ, երեկ ստացավ իր պատասխանը։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ, ուր, մասնավորապես, ասված է. «Ընտրությունների արդյունքներով՝ ԲՀԿ—ն չունի կառավարություն ձեւավորելու եւ իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն։ Ելնելով վերը նշյալից՝ ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը։ ԲՀԿ—ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում։ Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն եւ մասնակցություն երկրի հասարակական—քաղաքական կյանքում։ Անկեղծորեն հաջողություն եւ արդյունավետ աշխատանք եմ մաղթում Հայաստանի նոր ձեւավորվելիք կառավարությանը՝ ի բարօրություն մեր երկրի եւ ժողովրդի»։ Եվ այսպես, ԲՀԿ—ն կոալիցիայի մաս չի կազմում։ Այս կապակցությամբ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ այդ քայլի մեկնաբանությունը տեսանելի է հայտարարության մեջ։ Այնտեղ ամեն ինչ պարզ ասված է, եւ այլեւս ավելացնելու ոչինչ չկա։ Սակայն կոալիցիա չմտնելը չի նշանակում, որ կուսակցությունը տեղափոխվում է ընդդիմադիր դաշտ։ «Մենք ոչ իշխանական եւ ոչ էլ ընդդիմադիր դաշտում ենք, մենք այն դաշտում ենք, որտեղ ժողովուրդն է»,–ասաց Ն. Զոհրաբյանը եւ հավելեց, որ իրենք պատրաստ են այդ ճանապարհին համագործակ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիստում ընդունվել է ՀՀԿ հայտարարությունը։ Նիստի ավարտից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին որոշ մանրամասներ է հայտնել քննարկված հարցերի վերաբերյալ։ «Մեր համագործակցությունը ՕԵԿ—ի հետ կշարունակվի կոալիցիայի շրջանակում եւ դա շատ բնական է։ Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի հայտարարությանը, դա բացառապես իրենց որոշումն է՝ որպես քաղաքական ուժ, դա իրենց ներքին խնդիրն է, եւ այստեղ մեկնաբանելու բան չկա»,–տեղեկացրել է Շարմազանովը։ Նրա խոսքերով, ԳՄ նիստի ընթացքում որեւէ կադրային փոփոխության, այդ թվում՝ վարչապետի ու ԱԺ նախագահի պաշտոնների, ինչպես նաեւ նախարարական պորտֆելների վերաբերյալ չի քննարկվել։ Շարմազանովը վստահեցրել է, որ որպես ԱԺ—ում մեծամասնություն կազմող ուժ՝ ՀՀԿ—ն կստանձնի թե՛ ԱԺ նախագահի, թե՛ կառավարության ղեկավարի պաշտոնները։ ՀՀԿ մամուլի խոսնակի հավաստմամբ, մինչեւ մայիսի 31—ը կգումարվի ՀՀԿ գործադիր մարմնի եւս մեկ նիստ, որի ժամանակ կքննարկվեն նոր ձեւավորվելիք կառավարության վերաբերյալ հարցեր։ Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին՝ Էդուարդ Շարմազանովը շեշտել է, որ ՀՀԿ թեկնածուն միանշանակ լինելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ մամուլի խոսնակը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցության պատվիրակությունը, որի կազմում ընդգրկվելու են Արմեն Աշոտյանը եւ Գագիկ Մելիքյանը, մայիսի 25–ին մեկնելու է Մոսկվա՝«Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին մասնակցե
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանին ուղղված ցանկացած սպառնալիքը ենթադրում է ուղղակի սպառնալիք ՀԱՊԿ ամբողջ համակարգին, լրագրողների հետ հանդիպմանը նշել է քաղաքագետ Հրանտ Մելիք—Շահնազարյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բարդյուժայի՝ նախօրերին արված այն հայտարարությունը, թե Հայաստանի նկատմամբ ոչ բարիդրացիական քայլերի դեպքում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները կսատարեն պաշտոնական Երեւանին։ «ՀՀ—ին ուղղված սպառնալիքը նաեւ սպառնալիք է ուղղված ՀԱՊԿ ամբողջ համակարգին, եւ Հայաստանի նկատմամբ որեւէ ոտնձգության դեպքում կազմակերպությունը ուղակիորեն հանդես է գալիս որպես կոնֆլիկտի կողմ»,–ասել է Հրանտ Մելիք—Շահնազարյանը։ «Կարծում եմ, որ Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը եւ ՀԱՊԿ կողմից ՀՀ—ում անցկացվելիք զորավարժությունները առաջին հերթին ազդանշան էր Ադրբեջանին, որ Հայաստանը գտնվում է ՀԱՊԿ անդամ երկրների ուշադրության կենտրոնում, եւ կազմակերպության անդամ երկրները վճռական են իրենց դաշնակցի շահերը պաշտպանելու հարցում»,–նշել է քաղաքագետը։ Հրանտ Մելիք—Շահնազարյանը անդրադարձել է նաեւ այլ հարցերի։ Մասնավորապես, խոսելով ԼՂՀ զինված ուժերի կողմից ադրբեջանցիների դեմ ուղղված պատժիչ գործողությունների եւ Ադրբեջանի ԶՈւ—ի կողմից կորուստները թաքցնելու փաստի մասին, նա կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, թաքցնելով ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում գրանցված կորուստների մասին տեղեկությունները, փորձում է ադրբեջանական հասարակությանը զե
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|