ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 23.12.2024, 16:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 52 53 54 55 56 ... 70 71 »

Այսուհետ հոկտեմբերի վերջին կիրակի օրը կնշվի որպես «Ոսկերչի ազգային օր»։ 
Որոշումը կկայացվի կառավարության այսօրվա նիստում, եւ այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Արվեստի այս ճյուղը ցայսօր զարգացած է Հայաստանում, եւ հայերն առաջատար ոսկերիչներ են համարվում ամբողջ աշխարհում։ Դրա վկայությունն են այն պատվելի մրցանակներն ու բարձր գնահատականները, որոնք հայ ոսկերիչները ստանում են այլազգի ներկայացուցիչներից։
Ուստի, արժեւորելով հայ ոսկերիչների ձեռքբերումները ոսկերչության ոլորտում, կառավարությունը հարկ կհամարի սահմանել ոսկերչի ազգային օրը։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 475 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ սկսվել է հանրապետության 370—ից ավելի համայնքներում սեպտեմբերի 9—ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզարշավը։
Ըստ գրանցված թեկնածուների մասին ԿԸՀ տեղեկատվության՝ իշխող Հանրապետական կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստանը» ամենաակտիվն են այս ընտրություններում։ Մոտ 400 թեկնածուներ ՀՀԿ—ական են, հինգ տասնյակն էլ ներկայացնում են ԲՀԿ—ն։ Որոշ համայնքներում թեկնածուներ ունի ՀՅԴ–ն, իսկ մնացյալ քաղաքական ուժերը կարծես թե մասնակցելու ցանկություն չունեն։
Ցավոք, հերթական անգամ քաղաքական դաշտի խաղացողների մի մասը դարձյալ իրեն դուրս է դնում երկրի քաղաքական համակարգը վերջնականապես կայացնելու գործընթացից՝ չկարեւորելով տեղական ինքնակառավարման մարմինների դերը։
Չէ՞ որ շատ դեպքերում հենց տեղական իշխանությունների չկայացածությունն ու հրատապ խնդիրներին ժամանակին արձագանքելու անկարողությունն են առաջ բերում մարզերի բնակչության արդարացի դժգոհությունը։ Եթե քաղաքական ուժերն իրենց ակտիվ մասնակցությամբ մրցակցային լուրջ միջավայր ձեւավորեն ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ապա կմեծանա այդ ինստիտուտի նկատմամբ վստահությունը, եւ իրենց բակը բարեկարգելու կամ իրենց թաղի ջրագիծը անցկացնելու խնդիրը լուծելու համար մարդիկ հայացքները չեն ուղղի մայրաքաղաք։
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Հալեպի մի շարք թաղամասերում տեղի ունեցած բախումները անդրադարձել են երկրի հայ համայնքի վրա։ Այս մասին «NEWS.am»—ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Նա նաեւ հերքել է մի շարք լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե գրոհայինների հսկողության տակ է անցել Հալեպի Ջայդե թաղամասում գտնվող Առաջնորդարանի շենքը։
Երեկ լուր է տարածվել, թե սիրիական զինյալ ընդդիմադիրները գրավել են Կիլիկյան վարժարանը։ «Արմենպրեսի» հետ զրույցում Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը հերքել է այդ լուրը, ինչպես նաեւ շրջանառվող լուրը, իբր, ընդդիմադիրները ցանկացել են գրավել վարժարանը եւ հանդիպել են հայերի դիմադրությանը։ Այնուամենայնիվ, Ռեիսյանի տեղեկացմամբ, օգոստոսի 19—ին եւ 20—ին բախումներ են եղել Ժդիյդե թաղամասի հրապարակում, որը մոտ է գտնվում պատմական հայկական եկեղեցուն, Կիլիկյան վարժարանին, Ազգային առաջնորդարանին։ «Մինչ այս պահը հակամարտությունն ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ շարունակվում է՝ հասնելով քաղաքի կենտրոնական թաղամասեր։ Բախումներ եղել են նաեւ հայաշատ շրջաններից Սուլեյմանիայում։ Վստահաբար կարող եմ ասել, որ որեւէ հայկական հաստատություն չի վնասվել, ազգությամբ հայ որեւէ մեկը չի զոհվել»,—տեղեկացրել է Ռեիսյանը։ Նա հերքել է նաեւ հայաշատ թաղամասերից մեկում գտնվող Թար Զամարիա ռեստորան—պանդոկի գրավման մասին լուրերը։
«Այն չի գրավվել, ինչպես ներկայացվում է մամուլում։ Պանդոկը, որտեղ ընդդիմադիրները հե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 465 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օգոստոսի 18—ին Լիբանանում շիա Մակդադ ցեղի անդամներն առեւանգել են 5 սիրիացի գործարարի, ինչպես խոստացել էին։ Օգոստոսի 15—ին նրանք առեւանգել էին 20 սունիների, որոնց թվում էին «Սիրիայի ազատ բանակի» անդամներ, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի քաղաքացիներ։ Այդ ցեղի առաջնորդները հայտնել էին, թե բացառված չէ, որ առեւանգումները շարունակվեն, որպեսզի փոխանակվեն «շիա եղբայրների» հետ։ 
Լիբանանում ավելի քան 2 տասնամյակ էր, ինչ ներքին բախումներն իրենց տեղը զիջել էին խաղաղ գոյակցության, սակայն բացառված չէ, որ սիրիական իրադարձություններն այստեղ կրկին բորբոքեն միջկրոնական հակամարտությունները։ Ահավասիկ, օգոստոսի 11—12—ը Տրիպոլիում շիա ալավիների եւ սունիների միջեւ բախումների հետեւանքով 2 մարդ է զոհվել։ Իրաքում մեծ թվով քրիստոնյաներ արտագաղթել են երկրից, իսկ սունի—շիա հակասությունները լուրջ բնույթ են կրում, եւ գրեթե ամեն օր անմեղ մարդիկ դառնում են այդ հակամարտությունների զոհը։ Եգիպտոսում լուրջ խնդիրներ կան կապված ղպտիների հետ։ Սիրիայում, տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ, առավել հստակ է իրականացվում քաղաքականության եւ կրոնի տարանջատումը, երկրում իրական աշխարհիկ վարչակարգ է հաստատված, ինչն ընդունում են նաեւ արեւմտյան փորձագետները, սակայն այժմ այդ երկիրը հայտնվել է միջկրոնական եւ ազգամիջյան ընդհարումների շեմին։ Խնդիրը կարող է սուր բնույթ ստանալ նաեւ Սաուդյան Արաբիայում եւ Բահրեյնում, որտեղ այն նույնպես առկա է։ Ավելին, Էր Ռիյադը Բահրեյնում սունի փոքրամասնության իշխանությունը պահպանելու նպատակով զորք է տեղակայել այդ երկրում։ Այլ կերպ ասած՝ Միջին Արեւելքում միջկրոնական, մասնավորապես սունի—շիա հակամարտությունները փաստ են, եւ սրանց սրման միտումը նկատելի է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 514 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ոչ մեկ անգամ խոսելով մեր երկրում երկրաջերմային էներգետիկայի զարգացումից՝ «ՀՀ»—ն նկատել է, որ վերջին տարիներին Հայաստանում երկրաջերմային աղբյուրների շահագործումը խիստ արդիական է դարձել։ Որ ոլորտը ներուժ ունի, հաստատ է, ավելին՝ մասնագետներն այն «բարձրապոտենցիալ» են համարում։ Երկրաֆիզիկական տվյալների համաձայն, նոր հրաբխային պրոցեսների բուռն զարգացումների պատճառով Հայաստանը երկրաջերմային էներգիայի զարգացման հեռանկարային տարածքներից մեկն է համարվում։ Այս պահի դրությամբ, ինչպես տեղեկացրել ենք, ամենահեռանկարայինը Սյունիքի հրաբխային բարձրավանդակն է, հատկապես Ջերմաղբյուրի տեղամասը, որտեղ, ինչպես ժամանակին վստահեցրել էին մասնագետները, կարելի է երկրաջերմային կայան կառուցել։ Ինչ—ինչ պատճառներով առայժմ չի կառուցվել (որոշակի մանրամասներ նշել ենք), բայց պետությունն այդ գաղափարից դեռ ձեռք չի քաշել։ Ուսումնասիրությունները շարունակվել են, եւ ի հայտ են եկել նոր աղբյուրներ։ Օրինակ, ըստ «Դենիշ էներջի մենեջմընթ Էյ/Էս» ընկերության մասնագետների, Հայաստանում երկրաջերմային էներգիայի օգտագործման 16 գոտիներ կան՝ այսպես Ջերմուկի տարածքում, Վայոց ձորի մարզում Սայաթ—Նովա տարածքը, Սյունիքի մարզում Որոտան գետի հովիտը, Սիսիան քաղաքի մոտ եւ Ույծ ու Շամբ գյուղերի տարածքներում, Կոտայքի մարզում Հանքավանի գոտին, Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածքում, Սեւանա լճի ավազանում չորս գոտիներ՝ Գրիձոր — Նորադուզի գոտի, Մարտունի — Արմաղանի գոտի, Կարճաղբյուր — Փորակի գոտի, Վահրամասար — Նորաշենի գոտի։
Գործադիրն իր առաջիկա տարիների միջնաժամկետ ծախսային ծրագրում երկրաջերմային էներգետիկան չի անտեսել։ Էլկայանի կառուցման դեպքում էլէներգիայի սակագներից առայժմ խոսք չկա։ Ժամանակին, երբ Ջերմաղբյուրից էր խոսվում, երկրաջերմային այդ ծրագրի տեխնիկատնտեսա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 573 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահական ընտրություններում առաջադրման նոր հայտեր

«Քաղաքական դաշտ վերադառնալու խնդիր չկա։ Ես միշտ էլ քաղաքականության մեջ եմ»,–երեկ անդրադառնալով իր՝ քաղաքական գործընթացներին մասնակցության վերաբերյալ հարցին՝ ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։
«Ես բացակայել եմ երկու ամիս, հանգստացել եմ։ Իմ կեցվածքը չեմ փոխելու՝ ազնիվ ձեւով, առանց ընտրակաշառքի, առանց դրսի ուժերին ապավինելու, առանց ներսում միավորվելու, առա՛ջ»,— ասել է բանախոսը։
Անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններին եւ ընդդիմության գործունեությանը, Տ. Կարապետյանն ասել է. «Մենք չունենք ընդդիմություն», ապա, ՀԱԿ—ի անցկացրած պիկետների առնչությամբ հավելել, որ դա պարզապես արվում է, «որ մարդիկ իրենց չմոռանան, իսկ նրանց պահանջներից ու խոստումներից ոչինչ չի իրականացել, կոչերն էլ դարձել են ավանդույթ»։ ԺԿ առաջնորդը նշել է, որ 2013 թ. նախագահական ընտրություններում ինքն էլ է առաջադրվելու։
Նա կարծիք է հայտնել, որ «իմաստը նախագահ լինելը չէ, իմաստը ժողովրդի կողքին լինելն է»։ 
Տ. Կարապետյանը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր—Պետրոսյանի շանսերը նախագահական ընտրություններում համարում է «զրոյական»։
Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը եւս մտադիր է առաջադրել իր թեկնածությունը 2013—ին կայանալիք նախագահական ընտրություններում։
«Իմ մուտքը անհրաժեշտություն է։ Առանց հուսո աստղի եւս արժեք չունի գաղափարը, բայց քաղաքական իրադարձությունների զարգացումը աշնանը այնքան անակնկալ ու հակասական կլինի, կարծում եմ, որ շատ հնարավոր է, քաղաքական արենայում մեկնարկեն լրիվ նոր դեմքեր, որոնք նախկինում չեն դրել իրենց թեկն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 521 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ցիկլոտրոնի ձեռքբերմամբ մեկնարկում է ուռուցքաբանության հայկական կենտրոնի ստեղծումը

Բելգիական «Այ Բի Էյ մոլեկուլյար» կազմակերպությունից ձեռքբերվելիք «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնը մեր քաղաքում կտեղադրվի հաջորդ տարվա սկզբներին։ Ամենայն հավանականությամբ՝ ցիկլոտրոնը իզոտոպների արտադրությունը կսկսի 2014 թ.։ Այս մասին տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց 1.1 մլրդ դրամ բյուջետային վարկ տրամադրել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ—ին՝ համապատասխան շենքային պայմաններ ստեղծելու համար։ Վարկը կտրամադրվի տարեկան Լիբոր + 4 տոկոս տոկոսադրույքով՝ որպես գրավ նախատեսելով «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնին» պատկանող հողամասը՝ ապագայում կառուցվելիք անշարժ գույքով ու ցիկլոտրոնով հանդերձ։ 
Փաստորեն, այս սարքի՝ ցիկլոտրոնի ձեռքբերմամբ մեկնարկում է ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման աշխատանքների առաջին փուլը։ Այս սարքի միջոցով է, որ արտադրվելու են ուռուցքային եւ սրտանոթային հիվանդությունների ախտորոշման եւ քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ ռադիոիզոտոպներ։ Իսկ իզոտոպը, արյան մեջ ճառագայթելով, ցույց է տալիս ուռուցքը եւ վիրահատության ընթացքում օգնում վիրաբույժին կողմնորոշվելու։ Բելգիական ընկերության ներկայացուցիչներից մեկը վստահեցնում է, որ սարքավորումը առանձնահատկություններ ունի, որոնցից մեկն էլ այն է, որ դրա միջոցով հնարավոր է անցկացնել անհատականացված բուժում, ճշգրիտ ախտորոշումը թույլ է տալիս, որպեսզի յուրաքանչյուր հիվանդի համար բուժման որոշակի եղանակ ընտրվի։
Դեռ այս տարվա հունիսի սկզբին Բելգիայում ՀՀ էկոնոմիկայ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սույն  թվականի օգոստոսի 16-ին Վրաստանի իշխանությունները նախատեսում են հիմնանորոգումից հետո հանդիսավոր կերպով վերաբացել Ախալցխայի բերդը և դրան մաս կազմող «Ահմեդիե» մզկիթը: Ըստ վրացական լրատվամիջոցների՝ միջոցառմանը մասնակցելու է նաև  Շառլ Ազնավուրը, որն իրեն ուղեկցող երաժշտական խմբով համերգ է տալու մզկիթի անմիջական հարևանությամբ գտնվող վայրում:
Վրացական իշխանությունները Ախալցխայում վերականգնում են թուրքական մզկիթ, սակայն շարունակում են արհամարհել հայկական Սուրբ Նշան եկեղեցին համայնքին վերադարձնելու Ախալցխայի հայության և Վիրահայոց թեմի պահանջները, շարունակվում են խոնարհվել ու քանդվել Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիներն ու հոգևոր այլ հուշարձանները: Նման պայմաններում Շառլ Ազնավուրի համերգը մեծ հարված կհասցնի աշխարհահռչակ շանսոնիեի հեղինակությանը ջավախահայության շրջանում: Մասնակցելով այս միջացառմանը նա ակամա նպաստելու է ջավախահայության իրավունքների ոտնահարման վրաց իշխանությունների քաղաքականությանը:
Այս միջոցառումը մենք գնահատում ենք որպես ջավախահայության նկատմամբ թուրք-վրացական տանդեմի հերթական դավադրություն, որին նրանք փորձում են մասնակից դարձնել աշխարհահռչակ հայ երգչին`հավանաբար օգտվելով վերջինիս անտեղյակությունից և իր հայրենի Ախլցխա քաղաքում համերգով հանդես գալու մեծ ցանկությունից:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կոչ է անում Շառլ Ազնավուրին հրաժարվել միջոցառմանը մասնակցելու իր որոշումից և փոխարենը վրաց իշխանությունների առաջ հրապարակավ բարձրացնել ջավախահայությանը հուզող խնդիրները:
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունիսի 1-ից ուժի մեջ մտած, ՀՀ վարչական իրավախախտումների մասին նոր օրենքով ՀՀ այն քաղաքացիները, ովքեր 6 ամսից ավել կբացակայեն Հայաստանի Հանրապետությունից և իրենց բացակայության մասին չեն տեղեկացնի իրենց բնակության վայրում գտնվող ՀՀ դեսպանատուն կամ հյուպատոսարան, կտուգանվեն 3000 դրամ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ օրենքի մեջ տարօրինակ ոչինչ չկա։
«Մարդուն միայն բացակայելու համար, ոչ ոք չի տուգանելու, տուգանք են նշանակելու այն մարդկանց, ովքեր կխախտեն օրենքը և չեն տեղեկացնի իրենց բացակայելու մասին հյուպատոսարան կամ դիվանագիտական այլ մարմին»,– բացատրեց նա:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այդ օրենքը մշակվել է 2011 թվականին, որպեսզի ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 471 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին կայացած հանդիպումից եւ դրան հետեւած հայտարարություններից «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանի համար պարզ է դարձել, որ դեռեւս անորոշ է մնում Երեւանի պատասխանը՝ Եվրասիական միությանն անդամակցության մասին: Իսկ ավելի ստույգ՝ այս պահին մաքսային միությանը միանալու վերաբերյալ պաշտոնական Երեւանի նման կրավորական կեցվածքը մեր զրուցակիցը հետեւյալ կերպ է բացատրում. «Պաշտոնական Երեւանը գիտակցում է, որ խորանալով նման գործընթացների մեջ՝ ինքը կարող է ուղղակի հարվածել իր արտաքին քաղաքականության եվրոպական առանցքին, որովհետեւ նախկինում արդեն իսկ հնչել են հայտարարություններ տարբեր դիվանագետների շուրթերից, որ Եվրասիական միությանը կամ մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն ուղղակի հակասության մեջ է եվրոպական ինտեգրման հետ: Եվ եթե Հայաստանն ընտրի Եվրասիական միությունը կամ մաքսային միությունը, ապա չի կարող մտածել խորը եվրոպական ինտեգրման մասին»: Ստեփան Սաֆարյանը սա է համարում պատճառը, որ նախկինում էլ Երեւանը «ոչ» է ասել եւ Եվրոպական միությանը, եւ մաքսային միությանը թեկուզ նախնական ձեւով միանալուն, բայց առաջարկել է ՌԴ-ին մտածել, որ Հայաստանը, որպես ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ պետություն, ինչ-որ գործիքների միջոցով նույնպես կարողանա օգտվել այդ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 507 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԴԱՀԿ ծառայության պետն ամփոփեց առաջին կիսամյակի արդյունքները
Հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կրճատման եւ ավարտների վերաբերյալ արդյունքներն արդեն պատրաստ են, որոնք երեկ ամփոփեց ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը։ Առաջին կիսամյակի տվյալներով, բռնագանձումները գերազանցել են 7 մլրդ դրամի սահմանը, հարուցվել է 51, 447 կատարողական վարույթ, նախորդ տարվա 42,761—ի դիմաց՝ կազմելով 120 տոկոս։ Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում պահանջատերերի օգտին բռնագանձվել է 7 մլրդ 123 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում բռնագանձված, 6 մլրդ 847 մլն դրամ գումարի դիմաց։ Պետբյուջեի օգտին ծառայությունը բռնագանձել է 1 մլրդ 294 մլն դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 2 մլրդ 877 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանց օգտին՝ 1 մլրդ 055 մլն դրամ։ Հայցի ապահովումներով վերականգնվել է 846 մլն դրամ։ Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել եւ ընթացք է տրվել 9,576 կատարողական վարույթների՝ գրանցելով 104 տոկոս աճ։ Այս տարվա ընթացքում նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ 250 մլն դրամով ավելացել է բռնագանձումների թիվը, աճելով մոտավորապես 3—4 տոկոսով։ Աշխատանքներ են տարվում նաեւ այն ուղղությամբ, որպեսզի հին գործեր ծառայությունում չկուտակվեն։ «Ծառայությունը իր առջեւ դրված աշխատանքները կատարում է հավուր պատշաճի եւ ուշացած կատարողական վարույթներ այսօր չունենք, ինչը բավական մեծ հաղթանակ է կառույցի համար»,–ասաց ԴԱՀԿ պետը, նշելով, որ այս պահին դատախազությունում է գտնվում 14 գործ, որոնց տեսակները եւ չարաշահումները մնում են նույնը՝ կեղծ մաքսազերծում, արգելանքի տակ գույքի իրացում եւ դատական ակտեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 543 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.07.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քաղաքացիական ծառայության ոլորտը տարիների ընթացքում անընդհատ կատարելագործվում է։ Կատարվում են աշխատանքներ այն առավել ճկուն դարձնելու, կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ։ «Քաղաքացիական ծառայության համակարգն իր գործունեության ընթացքում ատեստավորման, վերապատրաստման, մրցույթների կազմակերպման առումով նախկին տարիների համեմատ բավականին սահուն գործընթացի մեջ է մտել»,–երեկ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը։ Սա հաստատելու համար նա ներկայացրեց մի քանի վիճակագրական տվյալներ։ Ըստ այդ տվյալների, 2012 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կազմակերպվել է 366 թափուր պաշտոնների մրցույթ, որոնցից 322—ը կայացել են։ 41—ի դեպքում հաղթողներ չեն եղել, ընդ որում, չհամալրված 41 պաշտոններից մեկը՝ բարձրագույն խմբի, 21—ը՝ գլխավոր խմբի եւ 19 առաջատար խմբի պաշտոններ են։
Որպեսզի պարզվի, թե տվյալ քաղաքացիական ծառայողը որքանով է համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, նա երեք տարին մեկ անգամ անցնում է պարտադիր ատեստավորում։ ՔԾԽ նախագահը վստահեցնում է, որ պաշտոնին չհամապատասխանելու ցուցանիշը գնալով նվազում է։ Այժմ 15—20 տոկոսի փոխարեն պաշտոնին չհամապատասխանելու դեպքերը դարձել են 2—3 տոկոս, եւ սա առաջին հերթին պայմանավորված է մարդկանց բարեխղճության, պատասխանատվության եւ անհրաժեշտ գիտելիքներով օժտված լինելու փաստով։
Մ. Բադալյանը, խոսելով ոլորտի նորամուծությունների մասին, առանձնացրեց աշխատանքի կատարողականության ինստիտուտի ստեղծումը, այսինքն՝ ոլորտի յուրաքանչյուր աշխատողի գործունեություն ցանկացած պահի կարող է գնահատվել անմիջական ղեկավարի կողմից։
Մյուսը սոցիալական փաթեթի ներդրումն է, որը թերահավատորեն ընդունվելով քաղաքացիների կողմից, այնուամենայնիվ, ցույց տվեց, որ մարդիկ օգտվում են դրանից, եւ դրա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 500 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.07.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024