ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 23.12.2024, 20:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 50 51 52 53 54 ... 70 71 »

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը երեկվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից վերջերս ավելի հաճախակի հնչող հայտարարություններին՝ Հայաստանում քաղաքական համակարգի փոփոխության եւ խորհրդարանական հանրապետության անցնելու հրամայականի մասին։ Ըստ բանախոսի՝ մեր երկրում համակարգի փոփոխության խնդիրն այնքան էլ օրակարգային չէ, որքան ներկայացվում է։
«Չեմ կարծում, որ խորհրդարանական համակարգին անցնելու հարցը օրակարգային է։ Միեւնույն է, անսկզբունքային քաղաքական գործիչն այդպիսին էլ կմնա, եւ կապ չունի, թե հանրապետությունը կլինի նախագահական կամ խորհրդարանական։ Բացի այդ, Հայաստանի պես երկրում կարող է ձեւավորվել անհասցե իշխանական համակարգ, վարչապետները եւ նախարարներն ամիսը մեկ կհեռացվեն, եւ անպատասխանատվություն կլինի։ Հիմա գոնե գիտես հասցեատիրոջը, իսկ խորհրդարանական համակարգի դեպքում քաղաքացին չի իմանա, թե ով է մեղավոր երկրի վիճակի համար»,–կարծիք է հայտնել Արման Մելիքյանը։ 
Նրա կարծիքով՝ ընտրական գործընթացն անցավ իշխանությունների նախատեսված սցենարով, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն իր մասնակցությամբ նպաստեց դրան։ Ինչ վերաբերվում է Ազատության հրապարակում շարունակվող հավաքներին, ապա, ըստ նախագահի նախկին թեկնածուի՝ «Րաֆֆի Հովհաննիսյանի մասով այդ շարժումը կմարի»։
Արման Մելիքյանի կարծիքով, ներկայումս ընթանում է քաղաքական դաշտի լուրջ վերադասավորում, սակայն բանախոսն այդ գործընթացում Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա թիմը չի տեսնում։ «Այսօր ձեւավորվում է վերնախավային նոր բո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 418 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԺ կանոնակարգ—օրենքի համաձայն հերթական նստաշրջանի քառօրյա նիստի ՀՀ Ազգային ժողով—կառավարություն հարց ու պատասխանը տեղի ունեցավ երեկ։ 
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀ վարչապետը կմասնակցի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջիկա հանրահավաքին։ Ի պատասխան՝  Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ չի մասնակցի հանրահավաքին, քանի որ իր օրակարգը լեցուն է կարեւորագույն միջոցառումներով։ Միաժամանակ վարչապետն իր անհամաձայնությունը հայտնեց Զ. Փոստանջյանի՝ իշխանությունների հասցեին հնչեցրած գնահատականներին։
«Ընդհանուր առմամբ՝ համաձայն չեմ ձեր գնահատականների եւ հնչեցված մեղադրանքների հետ, որովհետեւ դուք քաղաքական բանավեճը տեղափոխում եք վիրավորանքների դաշտ։ Սա, կարծում եմ, տեղին չէ, եւ այս հեղինակավոր դահլիճը չի կարելի դարձնել այդպիսի բանավեճի, նման ոճի խոսակցության վայր։ Դա վատ ճանապարհ է եւ շատ վատ տեղ է տանում, դրա համար առաջարկում եմ, որ մենք մնանք քաղաքակիրթ երկխոսության շրջանակներում, այն ձեւաչափի մեջ, որ մենք ձեզ հետ միասին այս տարիներին կարողացել ենք պահպանել»,– ասաց ՀՀ վարչապետը։
Նա հիշեցրեց, որ իրենց քաղաքական թիմը շատ հարգալից է վերաբերվում ընդդիմության քաղաքական տեսակետներին, գործելակերպին եւ գնահատականներին, եւ խնդրեց, որ նրանք նույնպես հարգեն իրենց քաղաքական թիմին, գնահատականները եւ վերլուծությունները. «Խոսում եք հեղափոխության մասին։ Սակայն առաջին հերթին ցանկացած հեղափոխություն սկսում է մտածողության հեղափոխությունից։ Այսինքն, եթե դուք ցանկանում եք մեր եր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 485 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը «Հայաստանի հանրային հատվածում կոռուպցիայի իրավիճակի վերլուծություն» ծրագրի շրջանակներում մարտի 18—ին կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) եւ մեդիայի դերը կոռուպցիայի դեմ պայքարում. ընթացիկ գործողություններ եւ մարտահրավերներե թեմայով սեմինար։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ սեմինարը, որը նախատեսված էր լրագրողների համար, Հայաստանի ՔՀԿ—երի եւ մեդիա կազմակերպությունների համար հակակոռուպցիոն գործողությունների քննարկման հարթակ ձեւավորելու նպատակ ուներ։ Ծրագիրը գործում է 2012 թվականից եւ կավարտվի սույն թվականի հունիսին։
Պատվիրակության ղեկավար Լոնդա Էսաձեն իր ելույթում նշեց, որ ծրագրի շրջանակներում իրականացվելու է իրավիճակի վերլուծություն՝ կապված բոլոր կառույցների, դերակատարների եւ անմիջական գործողությունների հետ։ «Մենք վերլուծելու ենք նաեւ օրենսդրական դաշտը, որպեսզի առաջարկություններ մշակենք հետագա օրենսդրական բարելավումների համար։ Մեր ծրագրի նպատակներից մեկն է նաեւ գնահատել Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության 2012—2016թթ. ռազմավարության գործողությունների ծրագիրը եւ մշակել առաջարկությունների փաթեթ»,–ասաց Էսաձեն։ Նա կոչ արեց լրագրողներին՝ լինել ավելի օբյեկտիվ, համարձակ եւ չանտեսել կոռուպցիոն դեպքերը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը կարծում է, որ կոռուպցիայի մակարդակի նվազեցման համար պետք է բարձրացնել կոռուպցիայի դեմ պայքարի մակարդակը։ «Անհրաժեշտ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 507 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը կմասնակցեն արարողությանը
Այսօր աշխարհի 180 պետությունների ղեկավարներ կամ բարձրաստիճան պատվիրակություններ են ժամանելու Վատիկան՝ մասնակցելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի գահակալման արարողությանը։ 76—ամյա պապը դարձել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266—րդ հովվապետը եւ ճիզվիտական եկեղեցու առաջին անդամը։ Նա նաեւ առաջին ոչ եվրոպացի պապն է ավելի քան 1200 տարվա ընթացքում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւս երեկ երեկոյան մեկնել է Վատիկան, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Մայր Աթոռի մամլո դիվանից հայտնում են, որ գահակալության արարողությանը ներկա է լինելու նաեւ Հայ առաքելական եկեղեցու պատվիրակությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի գլխավորությամբ։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 507 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պետության կառավարման խառը մոդելից խորհրդարանական մոդելին անցնելը պահանջում է սահմանադրական փոփոխություն եւ ժամանակ. անցման անհրաժեշտությունը պետք է որոշի միայն ժողովուրդը։ Այս մասին նոյեմբերի 9—ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՕԵԿ փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ անդրադառնալով քաղաքական որոշ ուժերի կողմից բարձրացված կառավարման խորհրդարանական մոդելին անցելու հարցին։ Նրա խոսքով՝ զուտ իրավական տեսանկյունից կան խնդիրներ, որոնց լուծումը, ելքը պետք է որոշի ժողովուրդը։ Կառավարման խառը համակարգից խորհրդարանական համակարգին անցումը հրապարակային գործընթաց է, որը տեւական ժամանակ է պահանջում։ «Հասարակությանը պետք է ներկայացնել կառավարման տարբեր մոդելներ, եւ ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե որ մոդելն ընտրի։ Մեր գործընկերները պետք է կոնկրետ ներկայացնեն այդ մոդելը՝ հասկանալու, թե ինչպիսին է լինելու այդ համակարգը, ինչպես է նպաստելու հասարակության զարգացմանը»,– ասաց պատգամավորը։ Ցանկացած նմանատիպ հարց վեր հանելիս պետք է ներկայացվեն հիմնավորումներ, փաստեր, որպեսզի հասարակությունը լիարժեք գաղափար կազմի, թե ինչի մասին է խոսքը եւ որն է օգտակար իր համար։
Անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին՝ Մարգարյանը նկատեց, որ այս տարի, համեմատած նախորդ նախագահական ընտրությունների հետ, դեռ ոչ բոլոր թեկնածուներն են հստակ։ «Այս առումով եթե համեմատելու լինենք նախորդ նախագահական ընտրությունների հետ, ապա նախորդ անգամ անհամեմատ ավելի վաղ քաղաքական ուժերը հստակեցրեցին իրենց դիրքորշումը։ Սա բխում է նաեւ ընտրողների շահերից, քանի որ հստակեցնում են, թե ում են ընտրելու»,–ընդգծեց Հովհաննես Մարգարյանը եւ նշեց, որ կարեւորում են նախագահի ընտրությունները, քանի որ հասարակությունը հույս է կապում այս ընտրությունների հետ։
Հովհաննես Մարգարյանը ստեղծված իրավիճակը պայմանվորում է նրանով, որ ներկա պահին կա քաղաքական երեք սպեկտոր՝ իշխանություն, ընդդիմություն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 502 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 12.11.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Մեր հայրենիք՝ ազատ, անկախ...». երեկ այս խոսքերը «արտասանում» էր հենց ինքը՝ Հայաստանը, քանզի յուրաքանչյուրս Հայաստանն ենք։ Հոբելյարի տարածքում չկար մի բեմ, որտեղից հիմնը, երգ ու երաժշտություն, փառավորման խոսքեր չհնչեին։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում էլ մթնոլորտը տոնական էր։ Անկախության օրվա կապակցությամբ այստեղ ընդունելություն էր կազմակերպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հյուրերը բազմաթիվ ու բազմազան էին, տրամադրությունը՝ նույնը. տոնական ու հաղթական։ «Այսօր պետք է մեկս մյուսիս շնորհավորենք եւ ասենք, որ մեր հաղթանակները դեռ առջեւում են։ Մեր ընտանիքում այսօր միասին կնշենք անկախության օրը։ Ամեն տարի միասին նշում ենք։ Սա ամենագեղեցիկ տոներից մեկն է։ Անկախությունը բոլորիս համար ամենակարեւորն է։ Դրա ամենաուժեղ դրսեւորումը այն է, որ բոլորս միասին կարողանում ենք որոշումներ կայացնել, միասին առաջ գնալ»,–շնորհավորելով բոլորիս՝ փաստեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։
«Օրը բացառիկ է։ Ժողովուրդը դարերի ընթացքում զուրկ է եղել անկախությունից եւ դրա մասին միշտ երազել է։ Հիմա այդ հնարավորությունը ընձեռած է»,–ուրախությամբ նշեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Անկախության օրը յուրաքանչյուր հայի համար մեծ երջանկության օր է համարում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը. «Կարող ես համարել, որ դու քո երազանքների երկրում ես ապրում։ Ես ափսոսում եմ, որ իմ կյանքի մեծ մասը ոչ իմ երազանքների երկրում եմ ապրել՝ չնայած դա էլ մեր Հայաստանն էր, բայց ոչ անկախ։ Հիմա բարի նախանձով նախանձում եմ 21 տարեկան երեխաներին։ Երջանիկ եմ, որ նրանք իրենց 21 տարիներն անկախ Հայաստանում են ապրել»։
Անկախության սերնդի ներկայացուցիչ լինել կուզեր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. «Իմ կյանքի կեսը ապրել եմ այլ կերպ։ Ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 528 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ատոմային էլեկտրակայանի 2—րդ էներգաբլոկում սեպտեմբերի 15—ից դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը։ ՀԱԷԿ—ը կանգնեցվել է ամենամյա վերանորոգման, անվտանգության միջոցառումների ներդրման եւ վերալիցքավորման նպատակով։ Վերանորոգման աշխատանքները կտեւեն մինչեւ դեկտեմբերի 11—ը։ Այս ժամկետն է պատճառը, որ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել։ Բանն այն է, որ ԱԷԿ—ի ամենամյա պլանային նորոգումները տեւում են սովորաբար 40 օր, մինչդեռ այս հերթական կանգը 80 օրից ավելի կտեւի։ Ի՞նչն է պատճառը։
Ինչպես պարզաբանում է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, էլէներգիայի արտադրությունը դադարեցվել է անվտանգության միջոցառումների ներդրման, վերալիցքավորման եւ հիմնանորոգման նպատակով։ Ամենամյա պլանային նորոգումները 40 օր են տեւում, իսկ հիմնանորոգումները, որ 4 տարին մեկ անգամ են արվում, 65 օր են տեւում։ Բայց եթե անհրաժեշտ են հավելյալ աշխատանքներ, ապա ժամկետն ավելի երկար է տեւում, ինչպես այս պարագայում է։ Հիմնավերանորոգման դեպքում ռեակտորի վառելիքն ամբողջությամբ դատարկվում է, եւ իրականացվում են մի շարք կարեւորագույն աշխատանքներ։ Իսկ այս ամենը ժամանակ է պահանջում։ Այդ իսկ պատճառով ՀԱԷԿ—ը մեր երկրի էներգաարտադրության ցանցին կմիանա դեկտեմբերի 11—ին։
ԱԷԿ—ի հերթական կանգի ժամկետների հետ կապված՝ Թուրքիան կրկին աղմուկ է բարձրացրել, թե, իբր, հայկական ատոմակայանի ղեկավարությունը վտանգ է տեսել ու փակել տվել կայանը, ուստի հրավիրում է ՄԱԳԱՏԵ—ի ուշադրությունը խնդրի շուրջ։ ՄԱԳԱՏԵ—ն հասկանալի պատճառով չի արձագանքում. որովհետեւ 1995թ. ի վեր Հայաստանը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԵ—ի բոլոր դիտարկումների հաշվետվությունները բաց են աշխարհի ցանկացած երկրի, այդ թվում՝ իր հարեւանների համար։ Իսկ Թուրքիան ՀԱԷԿ—ի մասով ՄԱԳԱՏԵ—ի ուսումնասիրություններից օգտվելու փոխարեն անընդհատ աղաղակում է։ Հիշեցնեմ, որ ՄԱԳԱՏԵ—ի հովանավորությամբ գործող OSART հանձնախումբը, եր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 536 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի՝ երեկ տեղի ունեցած նիստը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Արմենպրեսի» հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նիստում վերահաստատել են, որ նախորդ ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ թեկնածուների մեծ մասը՝ շուրջ 65 տոկոսը, ստացել է վստահության քվե։

«Ընտրությունների արդյունքները վերլուծել ենք համայնք առ համայնք եւ ըստ մարզերի, նաեւ անդրադարձել ենք սեպտեմբերի 23—ին սպասվող համայնքապետերի ՏԻՄ ընտրություններին։ Դրանք կարեւորվում են երկու տեսանկյունից, բնականաբար, պետք է անցնեն մրցակցային պայմաններում եւ ժողովրդավարական արժեքներին համապատասխան»,–նշեց Շարմազանովը։
Նրա խոսքով՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ եւս մեկ անգամ վերլուծվել են ՀՀԿ թեկնածուների հնարավորությունները եւ թե որ մարզում կամ համայնքում քանի թեկնածու կա։ Քննարկվել են նաեւ ներքաղաքական, ներկուսակցական հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է եղել արտաքին քաղաքական զարգացումներին, այն կառույցների հայտարարություններին, որոնք դատապարտել են Ադրբեջանին։
«NEWS.am»—ի հարցին, թե արդյոք ՀՀԿ նիստում անդրադարձ կատարվե՞լ է վարչապետի փոփոխության անհրաժեշտության մասին ԲՀԿ—ի հայտարարությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նման հարցեր չեն քննարկվել։ «ՀՀԿ—ն վստահում է կառավարության եւ վարչապետի իրականացրած քայլերին։ Այդ հարցը քննարկելու խնդիր չկա»,–ընդգծել է նա։ hhpress.am

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 528 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հյուսիս—հարավ» ավտոմայրուղու կառուցումն ընդմիշտ կփոխի Հայաստանի դիմագիծը ամենադրական առումով։ Իսկ նրանք, ովքեր երկար են սպասել ծրագրի մեկնարկին, արդեն կարող են լցնել գավաթները. երեկ Երեւան—Արարատ ճանապարհահատվածի շինարարական սկզբնամասում տեղի ունեցավ «Հյուսիս—հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շինարարության պաշտոնական մեկնարկը։ Այն ազդարարվեց «Հյուսիս—հարավ» մայրուղու Երեւան—Արարատ ճանապարհահատվածի տեղեկատվական ցուցանակի պաշտոնական բացմամբ։ Այնուհետեւ տեղադրվեց շինարարության սկիզբը խորհրդանշող թափանցիկ հիմնաքարը, որում, ի դեպ, պահվում էր նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեպտեմբերի 13—ի համարը։
«Հյուսիս—հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՕԱԿ—ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը բացման իր խոսքում նշեց, որ մայրուղու շինարարությունն ունի հանրապետական եւ տարածաշրջանային մեծ նշանակություն։ Կառուցման նպատակն է միջազգային կարգի ավտոճանապարհի միջոցով կապել մեր երկրի հարավային սահմանը հյուսիսայինի հետ, ինչը թույլ կտա Հայաստանը եւ հատկապես մեր երկրի հարավային շրջաններն ամենակարճ ճանապարհով կապել տարածաշրջանի ամենամոտ նավահանգիստների հետ, դարձնել Հայաստանը տարանցիկ երկիր՝ բարձրացնելով նրա դերը տարածաշրջանի համար։ Այսինքն՝ ճանապարհն ունի նաեւ բացառիկ ռազմավարական նշանակություն։ Ծրագրի իրականացումը կապահովի նաեւ Իրանից դեպի վրացական նավահանգիստներ առավել արագ եւ արդյունավետ կապը եւ ամենակարճ երթուղին՝ կապելով Իրանը եվրոպական երկրների հետ։
«Ծրագրի ար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 615 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեր երկրի արդյունաբերական քաղաքականությանն անդրադառնալիս նշել էինք, որ առաջիկա տարիների, իսկ ավելի ստույգ՝ մինչեւ 2020թ. կտրվածքով գործադիր իշխանությունն ընդունել է ճյուղային ռազմավարություններ՝ որոշ ոլորտներ զարգացնելու հստակ հեռանկարներով։ Համապատկերում անդրադարձել էինք ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության եւ կենսատեխնոլոգիաների, կոնյակագործության ոլորտներին։ Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է, թե սա չի նշանակում, որ մյուս ոլորտների հետ կապված պետությունը աջակցության գործիքակազմ, մեխանիզմներ չունի։ Որո՞նք են դրանք։
Հայաստանը արդյունաբերական ներուժ ունի (խորհրդային տարիների ժառանգությունը հաշվի առած), ու դա չօգտագործելը, զարգացնելու ելքեր չմտածելը անխելամտություն է։ Զբոսաշրջության ապշեցուցիչ տեսլականի մասին, իհարկե, խորհել պետք է, բայց միայն դրանով երկիր չեն պահում։ Այս ոլորտում այլ երկրների հետ համեմատվել էլ պետք չէ, որովհետեւ ի տարբերություն մեծամասմաբ տուրիզմի բերած փողերով ապրող երկրների, մենք չունենք այդ առանձնահատկությունը, եւ լավ է, որ չունենք. այն է՝ ՀՀ—ն արտադրող երկրի համարում պիտի ունենա (այս ներուժի մասին է խոսքը), ոչ թե սպասարկող (ասածս չի ենթադրում, թե մեր երկրում զբոսաշրջության ոլորտը զարգացնել պետք չէ)։ Մեր կառավարությունն ընդունել է գիտելիքահենք տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը եւ նախաձեռնել է իրականացնել արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական քաղաքականություն, որի հիմքում արտահանման ներուժ ունեցող հեռանկարային ճյուղերի զարգացման աջակցման միջոցով տ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 633 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչպես տեղեկացրել ենք, օրերս Հայաստանում էր գտնվում «Ինթել» կորպորացիայի փոխնախագահ, EMEA (Եվրոպա, Միջին Արեւելք, Աֆրիկա) շրջանի գլխավոր տնօրեն Քրիստիան Մորալեսը, որը մի շարք հանդիպումներ ունեցավ մեր երկրում, մասնավորապես, հանդիպելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։
Քրիստիան Մորալեսն աննախադեպ է համարում աճի տեմպերը մեր երկրի տնտեսության կարեւորագույն ոլորտում՝ ՏՏ հատվածում։ Ըստ նրա, նույնիսկ զարգացած երկրներում այդ թիվը կազմում է տարեկան 5—6%, իսկ Հայաստանում մինչեւ 20% է։ «Շատ ողջունելի է, որ կառավարությունը մեծ դեր է հատկացնում մատաղ սերնդի, մասնավորապես՝ ուսանողների՝ կրթական գործընթացը ժամանակակից, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ավելի արդյունավետ եւ մրցունակ դարձնելու խնդրին»,— ասում է մեր զրուցակիցը։
ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի հետ համագործակցությունը կրթական համակարգում, մասնավորապես, դպրոցներում, որտեղ «Ինթել» կորպորացիան ցանկանում է իրագործել, նախեւառաջ, ուսուցիչների վերապատրաստումը՝ մասնավորապես, աշխարհում մեծ համարում ստացած «Intel Teach» ծրագրի միջոցով։ «Խոսք չկա, համակարգիչն այսօր անփոխարինելի է կրթության մեջ, կարելի է ասել, դա հրաշք է, սակայն իրական հրաշագործը ուսուցիչն է դասարանում...«Intel Teach» ծրագրի միջոցով սովորեցնում ենք ուսուցիչներին, թե ինչպես օգտագործել նորագույն ՏՏ—ները՝առարկաներն առավել արդյունավետ ձեւով մատուցելու, այսպես կոչված ինտերակտիվ բովանդակությունը զարգացնելու, ընդհանուր առմամբ՝ հաղորդակցու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 507 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության հինգ մարզերում սեպտեմբերի 9—ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուների մեծամասնությունը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամներ են։ ԿԸՀ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Արարատի մարզում հաղթած թեկնածուներից 38—ը ՀՀԿ—ական են, ԲՀԿ—ականները՝ 10, ՀՅԴ՝ մեկ անդամ, իսկ անկուսակցական՝ 19։ Ընտրություններին հաղթած 68 թեկնածուներից 45—ը վերընտրված են։ Արմավիրի մարզում համայնքի ղեկավար են ընտրվել 40 ՀՀԿ—ական, չորս՝ ՀՅԴ անդամ, մեկ ԲՀԿ—ական, 13 անկուսակցական թեկնածուներ. համայնքի ընտրված 58 ղեկավարներից վերընտրվել են 47—ը։ Լոռու մարզում համայնքի ղեկավար են դարձել 54 ՀՀԿ—ականներ, 2՝ ՀՅԴ անդամ, 29 անկուսակցական եւ մեկ ԲՀԿ—ական. մարզում համայնքի 86 ղեկավարներից 69—ը վերընտրվել են։ Շիրակի մարզում ՀՀԿ—ականները հաղթել են 43 համայնքներում, ԲՀԿ—ականները՝ հինգ, ՀՅԴ անդամները՝ յոթ, ՕԵԿ—ականները՝ ինը, անկուսակցական են 22—ը. 86 համայնքներում վերընտրվել են 67—ը։ Սյունիքի մարզում՝ ՀՀԿ—ական՝ 63, ԲՀԿ—ական՝ չորս, ՀՅԴ՝ երկու, անկուսակցական՝ 13, համայնքի 82 ղեկավարներից 62—ը վերընտրվել են։
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում սեպտեմբերի 9—ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրված հինգ թեկնածուների միջեւ, նախնական տվյալներով, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ Սամվել Դարբինյան՝ 21 հազար 321, Էդիկ Կարախանյան՝ 13 հազար 091, Կարեն Թումանյան՝ 4 249, Տարոն Ապրեսյան՝ 2 421, Տիգրան Գրիգորյան՝ 1 287։
Ստեփանավանի քաղաքապետ է ընտրվել Միքայել Ղարաքեշիշյանը (6051 ձայն), Տաշիրի քաղաքապե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 492 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024