Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 51 52 53 54 55 ... 70 71 »
Կացնահարող հանրությունը չի կարող լավ պատերազմել «ՀՀ—ի կողմից ԼՂՀ—ի ճանաչումը չի կարող ավելացնել պատերազմի վտանգը, ամեն ինչ կախված է խնդրի ձեւակերպումից»,–երեկ տեսակետ է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Նա, սակայն, այն կարծիքին է, որ ճանաչմանը պետք է նախորդի որոշակի գործընթաց։ «Ես կողմ չեմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչի որպես անկախ, ինքնիշխան պետություն պարզապես միանգամյա ակտով, ինչպես ամեն անգամ խորհրդարանում օրինագիծ մտցնելը»։ Ազգային Ժողովը համապատասխան դիմում պետք է ներկայացնի կառավարությանը, որպեսզի գործադիրը նախապատրաստի Արցախի ճանաչման համար անհրաժեշտ քաղաքական, իրավական նախադրյալների հիմքեր, ինչպես նաեւ՝ ձեւավորի երկկողմ հանձնաժողով՝ Արցախ—Հայաստան քաղաքական հարթության վրա բոլոր անհրաժեշտ խնդիրները քննելու համար. «Ճանաչումից հետո Հայաստանը պետք է հստակեցնի Արցախի հետ իր պետական սահմանը, ինչպես նաեւ՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանից զորքերի ներկայության իրավական կողմը»։ Ա. Մելիքյանի խոսքով, Հայաստանը տարիներ շարունակ չի գնում ԼՂՀ անկախության ճանաչմանը, քանի որ ճանաչման միայնակ հեղինակը լինելու եւ միջազգային հանրության առջեւ անհարմար վիճակում հայտնվելու ցանկություն չունի։ Սակայն թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ հիմա Հայաստանը գործում է միջազգային կոնվենցիաներին համապատասխան, հետեւաբար Հայաստանին պիտակավորումից ազատելու հնարավորությունները քիչ չեն։ Ադրբեջանա—հունգարական գործարքին անդրադարձավ «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։ Նա Հունգարիայի վերաբերմունքը
...
Կարդալ շարունակությունը »
|
Այն բխում է դպրոցական երեխաների անվտանգության շահերից Օգոստոսի 14—ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հատկապես կարեւորել էր նոր ուսումնական տարվա սկզբին ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովումը։ Նախանշել էր ՃՈ անելիքներն այդ ուղղությամբ։ «Զգուշացե՛ք, երեխաներ են» միամսյա ծրագրի նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել են։ Թե ինչ է արվել, ինչպիսի աշխատանք է կատարվելու սեպտեմբերին, երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։ Ամեն տարի ուսումնական նոր տարվա սկզբին կազմակերպվել է երթեւեկության անվտանգության 10—օրյակ, սակայն այս տարի ոստիկանապետի հանձնարարականով տասնօրյակը դարձել է միամսյակ, քանի որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տասն օրը բավարար չէ երեխաներին ամառային հանգիստ, աշխույժ կյանքից դպրոցական կարգուկանոնին անցնելու, այդ ռեժիմին հարմարվելու համար։ Այդ մասին է խոսում փաստը. եթե անցյալ տարվա սեպտեմբերի առաջին տասնօրյակին հանրապետությունում գրանցվել էր վեց ՃՏՊ՝ վեց վիրավորով, որոնց թվում էին դպրոցական երեխաներ, ապա տասնօրյակի ավարտից հետո երեխաների մասնակցությամբ պատահարների թիվը միանգամից աճել էր եւ մյուս քսան օրվա ընթացքում գրանցվել էր քսանհինգ ՃՏՊ՝ մեկ զոհով եւ քսանհինգ վիրավորով։ Այս եւ նախորդ տարիների վիճակագրությունը հանգեցրել է հետեւության, որ անվտանգության միամսյակը անհրաժեշտություն է։ Նորիկ Սարգսյանի տեղեկացմամբ, միամսյակի նախապատրաստական աշխատանքները սկսվել են օգոստոսի կեսերից։ Ուսու
...
Կարդալ շարունակությունը »
|
Ու լիցենզավորող մարմին կլինի ոստիկանությունը Գործադիրը երեկ քննարկեց եւ հաստատեց մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2013թ. հունվարի 1—ից։ Ըստ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի, այդ կարգով կկարգավորվեն մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա տալու կարգի, ժամկետների, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց կողմից լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման հետ կապված հարաբերությունները։ Լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին դիմելու իրավունք ունեն իրավաբանական անձինք։ Ի դեպ, լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Լիցենզիան, որ տրվում է անժամկետ, ստանալու համար գանձվում է պետական տուրք։ Կարգի համաձայն, լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին ներկայացնում է հայտ, պետտուրքի վճարման անդորրագիրը, պահնորդի կամ թիկնապահի՝ համապատասխան որակավորման ստուգումը հավաստող փաստաթղթի, ինչպես նաեւ այդ անձանց անձնագրերի ու նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները։ Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով։ Որակավորված մասնագետների փոփոխության դեպքում լիցենզավորված անձը 10—օրյա ժամկետում տեղյակ է պահում լիցենզավորող մարմնին՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը։ Լիցենզավորման ընթացակարգի համաձայն, լիցենզավորող մարմինը լիցենզիան տալիս է բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 30 օրվա ընթ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի ղեկավար Սերժ Սարգսյանը, քննարկվել են ներկուսակցական հարցեր։ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստի ավարտից հետո լրագրողներին տեղեկացրել է, որ նիստի քննարկումների առանցքում են եղել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր։ «Մեզ համար կարեւոր է, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններն անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ»,–ընդգծել է Էդուարդ Շարմազանովը։ Մեկնաբանելով Կապանի դաշնակցական քաղաքապետի ինքնաբացարկի հայտարարությունը, ՀՀԿ մամլո խոսնակն ասել է. «Մեծ հարգանք ունենալով Արթուր Աթայանի հանդեպ, ով նաեւ ազատամարտիկ է եղել, իսկ վերջին տարիներին ղեկավարել է Հայաստանի խոշորագույն համայնքներից մեկը, պիտի ասեմ, որ իր որոշումն է՝ առաջադրվել, այնուհետեւ ինքնաբացարկ հայտնել։ Ես, որպես ՀՀԿ խոսնակ, ընդամենը կարող եմ ասել, որ հանրապետականի գործելաոճի մեջ չեն մտնում քաղաքական ճնշումները»։ Նրա խոսքով՝ հանրապետական կուսակցությունն առաջնորդվում է միայն ազատ մրցապայքարի սկզբունքով։ Անդրադառնալով «ճնշումների» մասին քաղաքապետի հայտարարությանը՝ ՀՀԿ խոսնակը ասել է, որ առանց փաստերի որեւէ խոսք համարում է բամբասանք. եթե կա ճնշում, կա որեւէ խնդիր, դրա համար կան երկրում իրավապահ մարմիններ։ «Ես չեմ ուզում ենթադրություններ անել, ընդամենը կարող եմ ասել՝ հնարավոր է՝ գործող քաղաքապետը իր շանսերը ճիշտ է գնահատել եւ տեսել է, որ շանս չունի հաղթելու հանրապետական թեկնածուին»,–ասել է Շարմազանովը։ Խոսելով այն համայնքների մասին, որտեղ ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ—ն մեկից ավելի թեկնածուների է առաջադրել, Շարմազանովը ներկայացրել է ՀՀԿ—ի այն դիրքորոշումը, որի համաձայն՝ «կուսակցությունը նրանց տալիս է ազատ մ
...
Կարդալ շարունակությունը »
|
Բաքվի հավակնությունները ԼՂ հակամարտության հարցում հնարավոր չէ բավարարել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնին սեպտեմբերի 7—ին կվերադառնա արցախյան շարժման ակտիվիստ Բակո Սահակյանը։ Առաջին հերթին կցանկանայի անել այն, ինչ բաց է թողել մեր երկրի ղեկավարությունը՝ շնորհավորել Բակո Սահակիչին հերթական նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ»,–ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի «Դժվար ճանապարհ դեպի խաղաղություն» Արցախին նվիրված հոդվածում գրել է «Յաբլոկո» կուսակցության քաղաքական հանձնաժողովի անդամ, պրոֆեսոր Վիկտոր Շեյնիսը։ Հոդվածի հեղինակին վստահվել է հետեւել Լեռնային Ղարաբաղում անկախությունից ի վեր անցկացվող ընտրություններին։ «Այս տարիներին, շրջելով երկրում, ես հասցրել եմ լինել տասնյակ ընտրատեղամասերում եւ մեկ անգամ չէ, որ հանդիպել եմ թեկնածուների, նախարարների, քաղաքական գործիչների, անգամ ընդդիմադիրների հետ։ Խոսել եմ ընտրատեղամասերի առջեւ հավաքված բնակիչների հետ, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամների եւ դիտորդների հետ, հետեւել եմ քվեաթերթիկների հաշվելու գործընթացին։ Եվ այս ամենի արդյունքում կարող եմ վստահ ասել, որ դրանք մշտապես եղել են արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրություններ։ Ամենից շատ կուզենայի, որ Ռուսաստանը երբեւէ մոտենար թափանցիկության եւ թեկնածուներին տրված հավասարության այդ մակարդակին»,–գրում է հեղինակը։ Շեյնիսն անդրադարձել է նաեւ հանրապետությունում տիրող ոչ այնքան հեշտ կյանքին։ Նա գրում, է որ արդեն մեկ քառորդ դար է, ինչ այդ փոքր երկիրը դիմակայում է ադրբեջանական կողմի ագրեսիային եւ սպառնալիքներին։ «1988 թվականից ԼՂՀ—ն ապրում, ամրապնդում է իր
...
Կարդալ շարունակությունը »
|
«Caucasian challenge» (Կովկասյան մարտահրավեր) Բուդապեշտ—Երեւան ավտոերթը նախօրեին կրկին Հայաստանում էր։ Օգոստոսի 11—ին մեկնարկած, 6000 կմ ճանապարհ անցած երթի մասնակիցների թվում էին տասներկու երկրների երեսուներկու երիտասարդ ներկայացուցիչներ՝ տղաներ եւ աղջիկներ։ Հետաքրքիր այս նախաձեռնության նպատակը տարբեր երկրների բնությանը, մարդկանց, նրանց պատմությանն ու մշակույթին հենց նրանց տանը ծանոթանալն է։ Առաջին այցը Հայաստան խումբը կատարել է 2008 թվականին։ Հայաստանը ուղեւորության վերջնակետն է։ Մինչ Երեւանում վերջնական հանգիստ տալը, ավտոերթի մասնակիցները եղել էին Ստեփանակերտում։ Ի դեպ, այստեղ էլ խումբն առաջին անգամ չէ, որ լինում է։ Հինգ տարի շարունակ հայաստանյան երթուղու մաս է կազմում Արցախը։ Ի՞նչ նոր բան են նկատել մասնակիցները Ստեփանակերտում։ Խմբի ղեկավար Աթիլլա Բերենին ասաց, որ իր համար դժվար է առանձնացնել որեւէ բան, ինքն ընդհանուր տպավորություն ունի Ղարաբաղի մասին։ Հյուրընկալ են ղարաբաղցիները, ինչպես բոլոր կովկասցիները. «Եթե մեկի տուն ես հրավիրվել մի բաժակ սուրճի, ապա չորս ժամից շուտ այնտեղից դուս չես գա»։ Իսկ Ստեփանակերտի մասին ասում է. «Ամեն տեղ նորակառույցներ են բարձրանում, մարդիկ են փոխվում դեպի ավելի լավը։ Այնտեղ շատ են սիրում իրենց երկիրը»։ Խմբի անդամները սկզբունք են դարձրել իրենց երթերի ընթացքում կողքի դնել քաղաքականությունը, քանի որ այն միայն կարող է խանգարել բազմազգ կոլեկտիվին։ «Երբ տասներկու ազգության ներկայացուցիչներ միասին օրեր շարունակ ճանապարհին են, ամեն առավոտ, ամեն երեկո միասին նստում են խ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայ—ղազախական քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ վերջին քսան տարիների ընթացքում կառուցվել են իրապես բարեկամական եւ գործընկերային հարաբերություններ՝ հիմնված հարգանքի եւ խորը վստահության վրա։ «Արմենպրեսի» մամուլի սրահում օգոստոսի 27—ին լրագրողների հետ հանդիպմանը երկկողմ հարաբերություններին նման գնահատական է տվել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը։ «Ես մեծ հաճույքով եմ արձանագրում, որ օգոստոսի 27—ին լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը։ Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ ներկայում Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները բնորոշվում են զարգացման կայունությամբ»,— նշել է նա։ Դեսպանի խոսքով՝ երկու երկրների միջեւ տնտեսական, սոցիալ—քաղաքական, մշակութային հարաբերությունները յուրաքանչյուր պատմական փուլում ավելի են ամրապնդվել։ 1991—1992 թթ. Ղազախստանը եւ անձամբ՝ նախագահ Նազարբաեւը ղարաբաղյան հարցի կարգավորմանը գործուն մասնակցություն են ունեցել։ «Հայ—ղազախական հարաբերությունների կարեւորագույն առանձնահատկությունը քաղաքական երկխոսության բարձր մակարդակն է։ Դրա վառ ապացույցը մեր երկրների ղեկավարների պարբերական հանդիպումներն են, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցությունը»,— ընդգծել է Բոզժիգիտովը։ Նա համոզմունք է հայտնել, որ հայ—ղազախական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման բոլոր երաշխիքները կան։ Հայ—ղազախական հարաբերությունների ամենախոցելի կետն առեւտրաշրջանառությ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Հայաստանում բացվեց հայ—իտալական առեւտրաարդյունաբերական ասոցիացիայի գրասենյակը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ պալատի բացմանը ներկա էին ՀՀ—ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին, Իտալիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Մարտա Դասսուն, ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը։ ՀՀ—ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին առեւտրաարդյունաբերական ասոցիացիայի բացումը կարեւոր հիմնաքար համարեց հայ—իտալական համագործակցության համար։ «Պալատի ստեղծումն իր գագաթնակետին հասցրեց հայ գործարարների եւ դեսպանության համագործակցությունը, որտեղ նկատելի է փոխըմբռնումը։ Այս ծրագրով ապացուցվեց, որ կա ցանկություն քաղաքական, մշակութային եւ այլ ոլորտներում երկու երկրների համագործակցությունը շարունակելու համար»,–նշեց դեսպանը։ Նրա խոսքով՝ ասոցիացիայի դերն ու նշանակությունը չպետք է գնահատել միայն տնտեսական առումով, քանի որ երկու երկրների հարաբերությունները կարեւորվում են նաեւ պատմամշակութային խոր արմատներով։ Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար, նախարարի տեղակալ Մարտա Դասսուն համոզմունք հայտնեց, որ հայ գործարար շրջանակների ներդրումները մեծ նշանակություն կունենան հայ—իտալական հարաբերությունների վրա։ Հայ—իտալական առեւտրաարդյունաբերական ասոցիացիան ներկայացնելու է իր բոլոր անդամների շահերն ու իրավունքները, համակարգելու անդամների գործունեությունը։ Ասոցիացիայի անդամների թիվը հասնում է 23—ի, սակայն 2013թ. ընթացքում կընդլայնվի՝ ներգրավելով այլ
...
Կարդալ շարունակությունը »
|
Եվ ինչ տարբերակ է ընտրվել մեր երկրի պարագայում Մեր պետությունը աներկբա որոշել է, որ մենք պետք է շարունակենք զարգացնել միջուկային էներգետիկան, քանզի դրա համար ունենք ամենակարեւորը՝ մասնագիտական հզոր դպրոցը։ Նաեւ միջազգային տարբեր ամբիոններից մեկ անգամ չէ, որ հնչեցրել ենք ամենաբարձր մակարդակով, թե հաշվի առնելով նույն միջազգային զարգացումները, մենք գործող ատոմակայանը կհանենք շահագործումից միայն այն ժամանակ, երբ այն արդեն փոխարինած կլինենք համարժեք հզորությամբ։ Ընդ որում, այդ փոխարինումը անպայման կլինի հենց միջուկային հզորությամբ։ Սա ամրագրված է մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված էներգետիկայի նախարարության գործունեության ծրագրում։ «ՀՀ»—ի նախորդ համարում ասել էինք, թե քանի որ նոր ԱԷԿ—ի կառուցումն ուշանում է, ուստի հնի՝ այսինքն՝ գործողի շահագործման ժամկետը երկարացվում է՝ պարտադիր անվտանգության պահանջների կիրառմամբ։ Սրան զուգահեռ համապատկերում հարկ է անդրադառնալ մեկ հարցի եւս. գործող ԱԷԿ—ն էլ, իր հերթին, շահագործումից հանելը մեկ օրվա կամ մեկ ամսվա բան չէ, ավելի պատկերավոր ասած՝ հացի արտադրամաս չէ, որ փակես—գնաս, երկարատեւ ժամանակահատված պահանջող գործընթաց է ու, ի դեպ, դարձյալ անվտանգության պարտադիր պահանջների կիրառմամբ։ Եվ այսպես, մասնագետ
...
Կարդալ շարունակությունը »
|
Քսաներկու տարի առաջ՝ օգոստոսի 23—ին, Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախացման գործընթացին։ Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ—ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)։ Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո՝ օգոստոսի 24—ին, հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի վրա, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող 12—րդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ։ Հայաստանի պատմության թանգարանում պահվող ՀՀ անկախության հռչակագրի բնօրինակը երկրի նորագույն պատմության մասին վկայող լավագույն ցուցանմուշներից է։ Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է թանգարանի նոր եւ նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը, 1996 թվականին, երբ նախատեսվում էր «Երեք հանրապետությունները» խորագիրը կրող ցուցահանդեսը, թանգարանին է տրամադրվել հռչակագիրը եւ գրիչը, որով այն ստորագրել էր Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահը։ «Այդ օրից ի վեր մեր սրահում ցուցադրում ենք երրորդ հանրապետության մասին մեր լավագույն նյութերից մեկը, որը բավական մեծ հետաքրքրություն է առաջացնում այցելուների մոտ, քանի որ այն մեծ արժեք ներկայացնող բնօրինակն է»,–ասել է Գալստյանը։ Հայաստանի անկախության հռչակագիրը ընթերցել է Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մանուկյանը։ Անկա
...
Կարդալ շարունակությունը »
|
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի կարծիքով Հայաստանի անկախության մասին հռչակագիրը նոր մտածողության հիմքը դրեց, բավական մեծ դեր կատարեց մեր ազգի համար։ Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման կարեւորության ու դրա դրույթների կատարման մասին, ԱԻՄ նախագահը նշել է. «Բոլոր անհրաժեշտ քայլերն այդ ժամանակվա իշխանությունների կողմից չարվեցին»։ Իսկ թե այժմ քաղաքական ո՞ր ուժից սպասելիքներ ունի հարցին, նա պատասխանել է. «Ոչ մեկից էլ սպասելիք չունեմ։ Եթե կա մի քաղաքական ուժ, որ էական բան պետք է աներ մեր ժողովրդի կյանքում, արդեն պետք է արած լիներ կամ սկսած լիներ։ Շատ խնդիրներ չկան, հիմնական հարցերն են՝ Հայաստանի ինքնիշխանություն, ազգային միասնություն, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, արժեքային համակարգ։ Այս ուղղությամբ գործող քաղաքական ուժերը որեւէ խնդիր չեն տեսնում»։ Իսկ վերջում ընդգծել է. «Սպասելիք ունեմ միայն ինձնից։ Պատրաստ եմ աշխատել այն քաղաքական ուժերի հետ, ովքեր ազնիվ, բարեկիրթ, անշահախնդիր են, երբ հարցը վերաբերում է ազգային խնդիրներին։ Նրանք կդառնան իմ դաշնակիցները»։ Պ. Հայրիկյանը հաստատել է, որ մասնակցելու է առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին։ «Օգոստոսի 23—ի հռչակագրի պատմական արժեքը կարելի է հետեւյալ կերպ ձեւակերպել՝ հայության, Հայաստանի զարգացման հետագա ընթացքը եւ հետագա ուղին վերահաստատվեց։ Վերահաստատվեց, որովհետեւ այդ ուղու հաստատումը իրավական ձեւակերպում ստացել էր արդեն 1918 թվականին, երբ ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությո
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանում ժամանակավոր կամ մշտական հիմունքներով գտնվող սիրիացի մեր հայրենակիցները երեկ hրավիրվել էին ՀՀ սփյուռքի նախարարություն՝ նախարար Հրանուշ Հակոբյանի եւ այլ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների առջեւ բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրների մասին։ Հրանուշ Հակոբյանը հավաք—խորհրդակցության ընթացքում, խոսելով սիրիահայերի խնդիրների մասին, հայտնեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ամեն օր աշխատում է սիրիահայերի հետ։ Նրանք նախարարությանն ուղղում են անձնական եւ ընդհանրական բնույթի հարցեր. կեցության, կրթության, առողջապահության, անձնագրերի, մուտքի արտոնագրերի տրամադրման հետ կապված հարցերը դասակարգվում եւ վերահասցեագրվում են համապատասխան պետական կառավարման մարմիններին, իսկ սփյուռքի նախարարությունն էլ հետամուտ է լինում, որ դրանք հնարավորինս արագ լուծումներ ստանան։ Սփյուռքի նախարարության՝ սիրիահայության հետ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի խոսքով, սիրիահայության հետ կապված խնդիրները միշտ էլ եղել են նախարարության ուշադրության կենտրոնում. «Այս պահի դրությամբ Հայաստանում գտնվում է 1700 սիրիահայ՝ չհաշված Հանքավանում հանգստացող երեխաները։ Մինչեւ սեպտեմբեր սիրիահայերի մեծ մասը կվերադառնա Սիրիա, իսկ մոտ 60 ընտանիք կմնա Երեւանում։ Սիրիահայերի կողմից բարձրացվող հիմնական հարցերը երկուսն են՝ աշխատանք եւ ուսում»։ 15 սիրիահայի աշխատանքի հարց լուծված է, նրանցից երկուսն աշխատում են նախարարությունում։ «Մեզ աշխատանքի խնդրանքով դիմած սիրիահայերին աջակցել
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|