Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 53 54 55 56 57 ... 70 71 »
Բնապահպանական պահանջները խստացվել են
«ՀՀ»—ի
հուլիսի 6–ի համարում վերականգնվող էներգետիկայի ոլորտից անդրադարձել էինք
ջրային ներուժի գործածմանը եւ մինչեւ 2025թ. իրագործվելիք ծրագրերին՝
հիմնականում խոսելով խոշոր ՀԷԿ—երի մասին։ Իսկ փոքր ՀԷԿ—երի մասով միայն
նշել էինք, թե հաշվի առնելով այն, որ ՓՀԷԿ—երի զարգացման սխեմայում
ընդգրկված ոչ բոլոր ՓՀԷԿ—երը կարող են կառուցվել, նաեւ բնապահպանական
նկատառումներով գետերում ջրերի հոսքի համար սահմանվող ավելի խիստ
պահանջներն ու տարիների ընթացքում ջրերի հոսածավալների բնական նվազումները,
ինչպես նաեւ այլ գործոններ, առավել իրատեսական է դիտվում ապագայում
ՓՀԷԿ—երի գումարային դրվածքային հզորության ներուժը գնահատել շուրջ 400 ՄՎտ
(առանց Սեւանա լճի ավազանի ՓՀԷԿ—երի), իսկ տարեկան արտադրանքը գնահատել
շուրջ 1,0 մլրդ կՎտժ։ Մինչ ՓՀԷԿ—երի զարգացման ծրագրերից ու
ակնկալիքներից խոսելը, հստակեցնենք ու կարեւորենք մեր դիրքորոշումը. այն է՝
ՓՀԷԿ—երը պետք է կառուցվեն առանց բնությանը վնասելու, որովհետեւ եթե
նույնիսկ ՓՀԷԿ կառուցողը հաշվարկ է ներկայացնում, թե տվյալ ՓՀԷԿ—ի
օգուտները ավելի շատ են, քան բնությանը հասցվելիք վնասները, ապա այդ
հաշվարկները, մեղմ ասած, ճիշտ չեն կամ իրական չեն, քանզի բնությանը հասցվող
վնասի հետեւանքով հետո տնտեսությանը այնքան վտանգ է սպառնում, որ ՓՀԷԿ—ի
տված երբեմնի օգուտն արդեն անիմաստ է դառնում։ Այնպես որ, եթե տվյալ ՓՀԷԿ—ի
կառուցումը վնասում է բնությանը եւ դրանից խուսափելու համար
այլընտրանքային տարբերակ չկա, ուրեմն ելքը մեկն է՝ ՓՀԷԿ—ը չպետք է
կառուցվի։ Անդրադառնանք փոքր ՀԷԿ—երի զարգացման ծրագրերի իրագործումից
սպասվող ակնկալիքներին։ Նախ ասենք, որ մեր երկրում փոքր հզորության ՀԷԿ—երի
կառուցման գործընթացը վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգաց
...
Կարդալ շարունակությունը »
|
Մոլորակի
բնակչությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով. ներկայումս այն հասնում
է 6 մլրդ—ի։ Սպառման անընդհատ աճող ծավալներն անդառնալի վնասներ են
հասցնում մոլորակի էկոհամակարգին, ինչն, իր հերթին, աշխարհի տարբեր
երկրներում հանգեցնում է սովի եւ համաճարակների։ Ներկայումս աշխարհում մոտ 1
մլրդ մարդ անօթեւան է, մոտ 1.4 մլրդ մարդ օրական ստանում է 1.25 ԱՄՆ
դոլարից պակաս եկամուտ, իսկ մոտ 1.5 մլրդ մարդ զրկված է էլեկտրաէներգիայից։
Կայուն զարգացման համաշխարհային ավանդական մոդելը այլեւս արդիական չէ, եւ
եկել է ժամանակը գտնելու նոր ուղղություններ։ Հայաստանը, որպես
ընդհանուրի մասնիկ, անմասն չի մնում համաշխարհային խնդիրներից։ Կայուն
զարգացման նոր մոդելի փնտրտուքները շարունակվում են, եւ այս ուղղությամբ
իրականացված խոշորագույն քայլը հունիսի 12—ից 24—ը անցկացված ՄԱԿ—ի կայուն
զարգացման համաշխարհային «Ռիո+20» գագաթնաժողովն էր, որին մասնակցեց նաեւ
Հայաստանի պատվիրակությունը։ Այն վերջին երկու տասնամյակների խոշորագույն
միջոցառումն էր՝ կազմակերպված ՄԱԿ—ի կողմից, որին մասնակցում էին շուրջ 40
հազար ներկայացուցիչներ աշխարհի գրեթե բոլոր երկրներից։ ՀՀ
կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գեւորգյանը, ով
ղեկավարում էր հայաստանյան պատվիրակությունը, երեկ ասուլիսում նշեց, որ
հայկական կողմը հանդես եկավ մի շարք կարեւորագույն նախաձեռնություններով։
Առաջինը՝ «1992—2012 կայուն զարգացման ազգային զեկույցն» էր, որը
ներկայացվեց գագաթնաժողովի մասնակիցներին։ Բացի այդ, հունիսի 15—ին
հայաստանյան պատվիրակության նախաձեռնությամբ կազմակերպվեց կից միջոցառում,
որտեղ ներկայացվեց Հայաստանում մշակված «Կայուն զարգացման ինդեքսի
մեթոդաբանությունը»։ «Երկար տարիներ աշխարհում մեծ աշխատանքներ են
տարվում նման մեթոդաբանություն ստեղծելու համար, սակայն առայժմ
...
Կարդալ շարունակությունը »
|
«Նույնականացման
քարտերի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ են մտել 01.06.2012թ.,
հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Օրենքներն ուժի մեջ մտնելու պահից մինչեւ
09.07.2012թ. ընկած ժամանակահատվածում նույնականացման քարտ ստանալու համար
մուտքագրվել է 726 դիմում, իսկ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր
ստանալու համար՝ 445 դիմում։
|
Ադրբեջանական
համացանցային ագրեսիայի քայլերը սկսել են նվազել։ Երեկ լրագրողների հետ
հանդիպմանը նման տեսակետ է հայտնել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների
ինստիտուտի գիտական քարտուղար Մհեր Հովհաննիսյանը։ «Էլեկտրոնային
պատերազմում» մենք ադրբեջանցիներից ավելի առաջ ենք. այստեղ մենք տանուլ
չենք տվել, քանի որ պատերազմը դեռ շարունակվում է։ Եթե տարեկան փակվում է
չորսից հինգ ադրբեջանական կայք եւ բացվում է երկուսը, ապա հայկական որեւէ
կայք չի փակվել, ընդհակառակը, դինամիկ կերպով բացվում են»,–«Արմենպրեսի»
հաղորդմամբ՝ նկատել է Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ սփյուռքում եւս այդ
գործընթացը բավականին ակտիվ է, ընդ որում՝ հայագիտական բնույթի կայքերը
բացվում են ոչ հայերի կողմից։ Փորձագետը հայագիտական կայքերի
առկայությունը կարեւորում է, քանի որ թեմային անծանոթ մարդը, համացանցով
տեղեկանալով հակամարտության մասին, փորձում է ծանոթանալ նրա արմատներին եւ
գտնել այնպիսի ռեսուրս, որտեղ խնդիրը գիտական ձեւով է ներկայացված։ «Նմանատիպ
կայքեր ստեղծելը բավականին աշխատատար է։ Հայկական կողմը եւ հայագիտական
այլ կառույցներ իրենց տեսակետները ներկայացնում են բավականին լավ՝ փորձելով
բացթողումներ չանել»,–տեղեկացրել է Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝
հայկական կողմը պետք է փորձի հասկանալ ադրբեջանցիների գիտական պոտենցիալը։
Նրանց առաջին քայլերից էր, որ Բաքվում բացվեց հայագիտական կենտրոն, որը
ապատեղեկատվություն է տարածում հայագիտության վերաբերյալ։ Այս աշխատանքները
նրանք փորձում են տարածել ոչ միայն հայկական, այլեւ ռուսական
ռեսուրսներով։
|
Հայ
գրատպության 500—ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են։
Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել ս. Մեսրոպ Մաշտոցին
նվիրված գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողություն, ներկայացվել է նաեւ
հայոց այբուբենի տառերը պատկերող նույնատիպ թողարկման նամականիշների նոր
շարքը։ Հայոց այբուբենի տառերը պատկերող նույնատիպ նամականիշներ
կթողարկվեն նաեւ առաջիկա տարիներին։ 2012 թ. ընթացքում շրջանառության մեջ
դրվող նույնատիպ թողարկման նոր շարքի 7 նամականիշների վրա պատկերված են
այբուբենի Այբ—ից Է տառերը։ Դրանք 5—10—րդ դարերի մշակված երկաթագիր
տառատիպեր են։ Զարդանախշերը վերցված են հին հայկական մանրանկարներից եւ
վերարտադրված են ձեռքով։ Նամականիշների յուրաքանչյուր թերթը զարդարված է
տվյալ նամականիշի վրայի զարդանախշերով։ Թերթերի վերեւի հատվածում բերված են
տողեր Ներսես Շնորհալու «Առաւոտ լուսոյ» շարականից։ Ի դեպ, երեկ
մեկնարկել է մշակութային եւս մեկ միջոցառում, որն ընդգրկվել է «Երեւանը՝
գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» միջոցառումների շարքում՝ «Բացօթյա
ընթերցանության փառատոնը»։ Փառատոնի շրջանակում հանրային վայրերում
կկազմակերպվի բացօթյա ընթերցանություն։
|
Կարծիքներ սահմանային միջադեպի վերաբերյալ Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր ներխուժելու ադրբեջանական դիվերսիոն խմբի փորձը հրադադարի ռեժիմի հերթական կոպիտ խախտումն է, որը հանգեցրեց զոհերի եւ վիրավորների, ընդ որում նաեւ հարձակվողների կողմից։ «Ադրբեջանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ պետական մակարդակով իրականացնում է ահաբեկչության եւ հայաֆոբիայի քաղաքականություն։ Դրա վառ ապացույցն այն է, որ ԱՄՆ պետքարտուղարի այցի նախօրեին Ադրբեջանն իրականացնում է ռազմական ավանտյուրա եւ որը, ավելի քան համոզված եմ, պլանավորված է ամենաբարձր մակարդակով»,–անդրադառնալով ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններին՝ ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Ըստ Է. Շարմազանովի՝ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ու նրանց կողմից հռչակված սկզբունքները։ «Կարծում եմ, ժամանակն է, որ թե ԱՄՆ—ը եւ թե մյուս երկու համանախագահ երկրներն ամենաբարձր մակարդակով հստակ պատասխան տան նմանատիպ գործողություններին։ Ինչքան դու չես դատապարտում հանցագործությունը, այնքան հանցագործն ավելի լկտի է դառնում։ Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ նմանատիպ գործողություններն անպատասխան չեն մնա։ Ադրբե
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կառավարության ղեկավարը նիստն սկսել է՝ ընթերցելով մեր երկրի Սահմանադրության 55—րդ հոդվածի պահանջը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55—րդ հոդվածի 4—րդ կետը եւ հաշվի առնելով, որ 2012 թ. մայիսի 31—ին գումարվել է Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը, ես հանրապետության նախագահին եմ ներկայացրել կառավարության հրաժարականը,–ասել է Տիգրան Սարգսյանը։–Միեւնույն ժամանակ մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք շարունակել կատարել մեր պարտականությունները մինչեւ նոր կառավարության կազմավորումը»։ Հաստատելով օրակարգը՝ կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը։
Նախատեսվում է կրկնապատկել արտադրական հզորությունըՀՀ կառավարությունը որոշել է «Էկոտոմատո» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2012 թ. մայիսի 15—ից մինչեւ դեկտեմբերի 31—ը ներառյալ ներմուծվ
...
Կարդալ շարունակությունը »
|
Կառավարությունը որոշեց աջակցել եւս մեկ ընկերության Կառավարությունը երեկվա նիստում, հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքը, որոշեց «Էկոտոմատո» ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում 2012թ. մայիսի 15—ից մինչեւ դեկտեմբերի 31—ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ—ի վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2015թ. մայիսի 15—ը։ Մինչ ընկերության ներդրումային ծրագրին հակիրճ անդրադառնալը, նշենք, թե այդ ինչ ապրանքների մասին է խոսքը, որի հետ կապված գործադիրը որոշել է աջակցել ընկերությանը։ Ինչպես տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը (կառավարությունը կշարունակի իր պարտավորություններն իրականացնել՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը), ընկերության կողմից ներմուծվող ապրանքներից են ջերմոցների արտաքին ապակիները (հոլանդական, ռուսական, չինական եւ ուկրաինական ծագման), տաքացուցիչ, օժանդակ սարքավորումներ շոգեջրային կամ այլ շոգեուժային կայանքների համար՝ լրակազմով, բոցամուղներ՝ հեղուկ վառելիքի համար, փոշենման կարծր վառելիքի համար կամ գազային հրածորաններ. մեխանիկական հնոցներ, ներառյալ դրանց մեխանիկական կրակակալ ճաղացանցերը, մոխրահեռացուցիչները եւ համանման այլ հարմարանքներ, ոռոգման համակարգ՝ իր ամբողջ լրակազմով, սառնարանային սարքավորումներ՝ դարձյալ լրակազմով, օդի խոնավացման սարքավորում՝ լրակազմով, ջրի մաքրման սարքավորում՝ լրակազմով, գազերի մաքրման սարքավորում՝ լրակազմով, փաթեթավորող սարքավորում՝ լրակազմով եւ այլն։ «Է
...
Կարդալ շարունակությունը »
|
Ազգային ժողովի առաջին նստաշրջանին չէին ներկայացել «Հայ ազգային կոնգրեսի» եւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները։ ԱԺ նորընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանը ափսոսանք հայտնեց այդ կապակցությամբ եւ վստահեցրեց, որ իր նախագահության ընթացքում ԱԺ—ում աշխատանքները կիրականացվեն հանդուրժողականության մթնոլորտում. «Մենք պայմանավորվածություն ունենք, որպեսզի պատգամավորները չբացակայեն նիստերից. դա մեր առաջին պայմանն է»։ Նորընտիր ԱԺ—ի պատգամավորները լրագրողների հետ զրուցեցին տարբեր հարցերի մասին։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը անդրադարձավ ՀԱԿ—ի բացակայությանը՝ նշելով, որ դա իրենց որոշումն է, նրանք հետեւողական չեն. «Եթե բոյկոտում են Ազգային ժողովի նիստը, թող մանդատները վայր դնեն»։ Գեղամյանը կարծում է, որ ՀԱԿ—ի գործունեությանը մեծ թվով ընտրողներ են սպասում, եւ ճիշտ կլիներ առաջին իսկ նիստին ներկայանային եւ իրենց խնդիրները դնեին, որից հետո նոր պահանջներ ներկայացնեին։ «Այդ դեպքում մենք էլ կիմանայինք՝ ՀԱԿ—ի պահանջը որն է»,–ասաց նա։ Գեղամյանը համոզված է, որ պայքարի ՀԱԿ—ի որդեգրած ուղին արդյունավետ չէ. «Ճիշտ կլինի իրենց գիտելիքները ծառայեցնեն այս դահլիճում, ստիպեն, որ յուրաքանչյուրս ավելի զգոն լինենք»։ Պատգամավորը ԲՀԿ—ի դիրքորոշումը հասկանալի է համարում։ Այն ավելի կզգոնացնի մեծամասնությանը, ավելի բարձր մակարդակի հասցնելու մղում կառաջացնի։ Իսկ այն, որ նախկինում Ա. Գեղամյանը սովորաբար հանդես էր գալիս ընդդիմության կողմից եւ քննադատում էր, այլեւս պարզապես քննադատությու
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեւանում երեկ տեղի ունեցավ Հայաստան—Եվրամիություն առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի 11—րդ նիստը։ Նիստի համանախագահներն էին՝ հայկական կողմից՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, եվրոպական կողմից՝ Առեւտրի գլխավոր տնօրինության, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյեն։ Ի դեպ, ենթակոմիտեի հիմնադրման վերաբերյալ որոշումը կայացվել է ՀՀ ու ԵՀ ու նրա անդամ պետությունների միջեւ կնքված գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագրի հիմամբ ստեղծված ՀՀ—ԵՄ համագործակցության կոմիտեի 1—ին նիստի ժամանակ, իսկ ենթակոմիտեի առաջին նիստը տեղի է ունեցել Երեւանում՝ 2000թ. հուլիսի 18—ին։ Նիստի անցկացումը համընկնում է ՀՀ—ԵՄ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների բովանդակային մեկնարկին։ Այդ առումով, ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Գ. Մելքոնյանը, նիստը կարեւոր նշանակություն ունի մեր երկրի համար, քանի որ քննարկվող թեմաները նույնպես առնչություն ունեն ազատ առեւտրի բանակցային գործընթացի հետ եւ ներառված են լինելու Ազատ առեւտրի համաձայնագրի փաթեթում։ Իսկ նիստի ընթացքում կողմերը քննարկեցին մի շարք հարցեր՝ ընդհանուր մակրոտնտեսական հարցերը ՀՀ—ում, ՀՀ—ի՝ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության զարգացումները, ներկա զարգացումները երկկողմ առեւտրում, ԵՄ կողմից ՀՀ—ին տրամադրվող արտոնությունների ընդհանրացված համա
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովում մանդատներ ձեռք բերելու համար քաղաքական ուժերի միջեւ ընթացող ընտրապայքարը արդեն ավարտված է։ Ընտրություններում բնակչության վստահության քվեն ստացած թեկնածուները երեկ ԿԸՀ—ում ստացան մանդատներ։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ բարեփոխված օրենսգիրքն ապահովեց ընտրական գործընթացի լիակատար թափանցիկությունը եւ հրապարակայնությունը, որը այդ գործընթացի բոլոր մասնակիցներին հնարավորություն տվեց իրականացնելու լիակատար վերահսկողություն։ «Հարգելի պատգամավորներ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ձեզ տրվում է վկայական, որն իրենով մարմնավորում է ընտրողի կողմից տրված թե՛ կողմ եւ թե՛ դեմ քվեները, ժողովրդի կողմից տրված վստահությունը, արվածի գնահատականն ու դեռ անելիքի սպասումը»,– նշեց Տ. Մուկուչյանը։ Հինգերորդ գումարման Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմում՝ համամասնական 40 եւ մեծամասնական 29 մանդատներով (69 մանդատ)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 28 համամասնական եւ 9 մեծամասնական մանդատներ կունենա (37), «Հայ ազգային կոնգրես» դաշինքը՝ 7 համամասնական, «Օրինաց երկիր» եւ ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները՝ 5—ական համամասնական եւ 1—ական մեծամասնական (6—ական) եւ «Ժառանգությունը»՝ 5 համամասնական։ Խորհրդարանում ներկայացված կլինի նաեւ անկուսակցական մեկ պատգամավոր։ Մանդատները ստացան նախ մեծամասնական, ապա՝ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները։ Առ
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ գումարեց եւ հաստատեց այն անձանց անունները, ովքեր երեկ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատներ կստանան։ Քանի որ նոր գումարման խորհրդարանի կազմն արդեն իսկ հայտնի է, կարելի է նաեւ համեմատություններ անցկացնել լիազորություններն ավարտող գումարման Ազգային ժողովի հետ։ Այսպես, առաջին իրողությունն այն է, որ գործող խորհրդարանի պատգամավորների մոտ կեսը՝ 62 հոգի, նոր գումարման խորհրդարանում չի լինի։ Պատգամավորությանը հրաժեշտ կտան, մասնավորապես, Աբրահամյան երեք եղբայրները՝ Արմենը, Գագիկը, Սերյոժան, Վարդանյան Միքայելն ու Կարենը։ ՀՀԿ խմբակցության անդամներ Հարություն Փամբուկյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Սուքիաս Ավետիսյանը, Մխիթար Վարագյանը, Սամվել Սարգսյանը, Լեւոն Սարգսյանը, Ալեքսանդր Սարգսյանը, Արմեն Պուրտոյանը, Ռաֆիկ Պետրոսյանը, Խաչիկ Մանուկյանը, Մանվել Ղազարյանը, Զոհրաբ Զոհրաբյանը, Տիգրան Արզաքանցյանը, Միշա Ստեփանյանը, Հայկ Սանոսյանը, Հովհաննես Սահակյանը, Սուրիկ Պողոսյանը, Գագիկ Մելիքյանը, Արեգ Ղուկասյանը, Վազգեն Կարախանյանը, Համլետ Զաքարյանը, Արտյոմ Ղուկասյանը նույնպես նոր խորհրդարանում չեն լինի։ Մյուս խմբակցություններից ԱԺ նոր կազմում չեն ընդգրկվել ԲՀԿ—ից՝ Արսեն Ավագյանը, Վարդան Բոստանջյանը, Գոհար Ենոքյանը, Էռնեստ Սողոմոնյանը, Արամ Սաֆարյանը, Հրանտ Մադաթյանը, Վերսանդ Հակոբյանը, Ռոբերտ Թովմասյանը, Աշոտ Տոնոյանը, Ռոբերտ Զաքարյանը, Վաչագան Խուրշուդյանը, Մխիթար Հարությունյանը, ՕԵԿ—ից՝ Հովհաննես Մարգարյանը, Խաչիկ Պետրոսյանը, Գագիկ Բաղդասարյանը, Մարզպետունի Մանուկյանը, ՀՅԴ—ից՝ Ալվարդ Պետրոսյանը, Արթուր Աղաբեկյա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|