Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 56 57 58 59 60 ... 70 71 »
Լրագրողների հետ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախապես հայտարարված հանդիպումը, որի ընթացքում պետք է ներկայացվեր նրա հայտարարությունը, չկայացավ։ Հետընտրական Հայաստանի վերաբերյալ Ր. Հովհաննիսյանի հայտարարությունը գրավոր տարածել է «Ժառանգության» լրատվական ծառայությունը։ Հանրությանը եւ ԶԼՄ—ներին հուզող բոլոր հարցերին «Ժառանգության» առաջնորդը կպատասխանի հունիսի 2—ին կայանալիք համագումարում եւ դրանից հետո։ Այդ հարցերը վերաբերում են մասնավորապես նոր խորհրդարանում «Ժառանգության» խորհրդարանական կազմին։ Իսկ նորընտիր խորհրդարանի առաջին նիստին «Ժառանգությունը» չի ներկայանալու։ «Ժառանգության» առաջնորդի հայտարարությունում, մասնավորապես, ասված է, որ ընտրության արդյունքներից իրենք գոհ չեն, սակայն «Ժառանգություն» կուսակցությունը, շարունակելով իր համեստ հասարակական ծառայության վաղեմի ավանդույթը, սպասարկելու է քաղաքացու—ազգի շահերը. «Մենք այսպես կգործենք առկա բոլոր ասպարեզներում, հնարավոր բոլոր եղանակներով եւ ի հեճուկս հավանական ամեն տեսակ խոչընդոտների»։ Հայտարարության մեջ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց քվեն տվեցին «Ժառանգությանը»՝ մաս կազմելով իրենց օգտին գրանցված ձայներին։ «Հունիսի 2—ին իր քաղաքացիական ռահակիցների (զինակիցների,–ըստ Հ. Խուրշուդյանի) ու հանրային գործընկերների հետ համալիր քննար
...
Կարդալ շարունակությունը »
|
2011—ի մայիսին Եվրամիությունն ավարտեց Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայումը։ «Ավելին՝ ավելիի դիմաց» քաղաքականությանը համահունչ՝ ԵՄ—ն ընդլայնում է օժանդակությունը բարեփոխումներ ստանձնած ԵՄ հարավային եւ արեւելյան հարեւան երկրներին։ Երեկ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ներկայացրեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության փաթեթը, որը գնահատում է նոր քաղաքականության արդյունքներն առաջին տարվա ընթացքում։ Այն նաեւ առաջարկում է ճանապարհային քարտեզ՝ «Արեւելյան գործընկերության» իրականացմանը լրացուցիչ խթան հաղորդելու համար։ Բարեփոխումների խրախուսման տրամաբանությամբ՝ ԵՄ—ն օժանդակել է քաղաքական բարեփոխումներ ձեռնարկած իր գործընկերներին։ Սեպտեմբերին մեկնարկեց Քաղաքացիական հասարակության գործիքը ԵՀՔ բոլոր երկրների համար՝ 26 մլն եվրո առաջնային բյուջեով եւ 2012—2013 թվականների համար նախատեսված նույն չափի լրացուցիչ բյուջեներով։ «Նախորդ տարվա ընթացքում մենք կրկին սկսեցինք մեր Հարեւանության քաղաքականությունը։ Այժմ մենք տեսնում ենք վերանայման արդյունքները, որոնք միտված էին ուժեղացնելու օժանդակությունն այն երկրների նկատմամբ, որոնք ավելի մեծ առաջընթաց ունեն ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների առումով։ Որոշ երկրներում տեսնում ենք լուրջ առաջընթաց։ Մյուսների դեպքում մենք պետք է քաջալերենք քաղաքական ղեկավարությանը՝ բարեփոխումների ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու համ
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20—ամյակին եւ ՀԱՊԿ—ի ստեղծման 10—ամյակին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում կազմակերպության անդամ երկրների ղեկավարներն անդրադարձել են միջազգային արդի խնդիրներին, գլոբալ ու տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաեւ կազմակերպության անդամ պետությունների անվտանգության սպառնալիքներին հակազդելու հետագա համատեղ քայլերին։ Քննարկվել են ՀԱՊԿ—ի գործունեության անցած տասը տարիների ընթացքում կազմակերպության հիմնական արդյունքները։ Նստաշրջանի ավարտին ընդունվել է համատեղ հռչակագիր, որտեղ գնահատական է տրվել միջազգային իրավիճակի զարգացման հիմնական միտումներին, ՀԱՊԿ—ի գործունեությանը։ Կազմակերպության անդամ երկրների ղեկավարները հիշյալ փաստաթղթով նաեւ հաստատել են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի նպատակներին եւ սկզբունքներին նվիրվածությունը, արտաքին քաղաքականության, ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում, անդրազգային մարտահրավերներին եւ անվտանգությանն ու կայունությանն սպառնացող վտանգներին հակազդեցության բնագավառում դաշնակցային հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու պատրաստակամությունը։ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հռչակագիրն
...
Կարդալ շարունակությունը »
|
Գերմանիայում Գլաուհաու լաբորատորիայի աշխատակիցներից մեկը պատահաբար գցել է մայաների մոգական գանգը, եւ այժմ լրատվամիջոցներն անփույթ աշխատակցին մեղադրում են, որ նրա պատճառով մայաների կանխատեսած աշխարհի վերջը տեղի կունենա: Աշխատակիցը գցել է հրաբխային ապարներից 1000 տարի առաջ պատրաստված գանգը, որը լուսանկարելու ընթացքում անվանել էին Կուաուտեմոկ, գրում է The Daily Mail-ը: Արդյունքում պոկվել էր ներքին ծնոտի մեծ մասը: Քանի դեռ գիտնականները տխրում են, որ տեղի է ունեցել «ողբերգություն», գանգի տեր պատմաբան Թոմաս Ռիթերը վստահեցնում է, որ Քուաութեմոքի անհաջող անկումը «չի առաջացնի աստվածների զայրույթը», եւ պետք չէ վախենալ աշխարհի կործանումից: Լեգենդը պատմում է, որ մայայի գանգն առեւանգվել էր Տիբեթից մի խումբ նացիստների կողմից, որոնք ուղեւորվել էին Շանգրիլան որոնելու` 1937-1939 թվականների ընթացքում: Այնուհետեւ այն պատկանել է ռեյխսֆյուրեր Հենրիխ Հիմլերին, որից հետո նրա տերն է դարձել նացիստի ձերբակալությանը ներկա գտնված բրիտանացի զինվորը: Միայն դրանից հետո է այն&nbs
...
Կարդալ շարունակությունը »
|
Այսօրվա
արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով
ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ
արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության
արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել է արձանագրություն` քվեարկության արդյունքների վերաբերյալ : Հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը,
հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով
ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների
գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ
ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության
արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները` հանձնաժողովն ամփոփել է
ընտրության արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողովի համամասնական
ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին: Համաձայն ՀՀ ԿԸՀ որոշման`
Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ են ընտրվել. <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության ընտրական ցուցակից 28 պատգամավոր, <<Ժառանգություն>> կուսակցության ընտրական ցուցակից 5 պատգամավոր, <<Հայ Ազգային կոնգրես>> կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից 7 պատգամավոր, <<Հայ Յեղափոխական Դաշնակցություն>> կուսակցության ընտրական ցուցակից 5 պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` 40 պատգամավոր, <<Օրինաց երկիր>> կուսակցության ընտրական ցուցակից 5 պատգամավոր:
|
ԵԱՀԿ—ն կրկին ահազանգում է հրադարարի խախտման դեպքերի մասին՝ անհրաժեշտ համարելով հրաժարվել ուժի կիրառումից եւ, մասնավորապես, հետ քաշել դիպուկահարներին շփման գծից։ Սրան զուգահեռ հայ—ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում չեն դադարում հրադադարը խաթարող միջադեպերը։ Հաղթանակի եւ խաղաղության օրը հայ—ադրբեջանական սահմանում խաղաղ չի անցել. գիշերային ժամերին ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի հայկական գյուղերը։ Զոհեր եւ վիրավորներ չկան։ Գնդակոծությունների հետեւանքով հիմնականում վնասվել են տների տանիքները։ Չինարի եւ Մովսես համայնքների ղեկավարները հաստատել են լուրը։ Մովսեսի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանն ասել է, որ ադրբեջանցիների կողմից գյուղի տների, դպրոցի, մանկապարտեզի ուղղությամբ կրակոցները կրկնվում են շաբաթական երեք—չորս անգամ։ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն էլ նշել է, որ իրենց գյուղում կրակոցներն ամենօրյա բնույթ են կրում։ Բնակիչները, սակայն, չեն հուսահատվում։ «Շատ բարձր տրամադրությամբ սեղանները գցել, երգում ենք եւ Հաղթանակի օրն ենք նշում»,–ասել է գյուղապետը։ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին, որ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Մովսես գյուղերում մայիսի 8—ի լույս
...
Կարդալ շարունակությունը »
|
Հաղթանակի զբոսայգում երեկ տեղի ունեցած տոնական միջոցառման ժամանակ լրագրողները առիթից օգտվելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ իրենց հարցերն ուղղեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահին եւ ՀՀ վարչապետին։ «Ցանկալի կլինի, որ եթե մեզ մոտ ձեւավորվի կոալիցիա, այն լինի գաղափարական, նույնն էլ՝ ընդդիմության մոտ»,–նշեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը։ Նա նաեւ հայտարարեց, որ չի կարող ասել, թե Հանրապետական կուսակցությունն ում հետ է նոր կոալիցիա կազմելու։ «Կգա օրը, եւ կիմանանք, ձեզ հետ՝ նաեւ ես»,–ասաց Ս. Նիկոյանը։ Նա միաժամանակ նկատեց, որ ստեղծվել են եզակի հնարավորություններ, որպեսզի ձեւավորվի գաղափարական կոալիցիա եւ հզոր ընդդիմություն։ «Հզոր ընդդիմություն ասելով՝ ես նկատի ունեմ եւ գաղափարական ընդդիմություն, եւ զուտ ներկայացվածության առումով։ Որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ, կուզենայի դա։ Խորհրդարանում միշտ էլ անհրաժեշտ է հզոր ըննդիմության ներկայացվածությունը։ Այդպիսի ընդդիմությունը երկրի կայունության եւ դինամիկայի փոփոխությունների շատ կարեւոր գործոն է»,–ասաց նա եւ հավելեց, որ չի ցանկանում պարզաբանել, թե որ քաղաքական ուժին է տեսնում որպես ընդդիմություն։ Անդրադառնալով ընտրությունների որակին՝ նա վստահեցրեց, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի արձանագրվ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է մայիսի 6—ին տեղի ունեցած քվեարկության վերահաշվարկի մասին դիմումները։ Վերահաշվարկ իրականացնելու պահանջ է ներկայացվել համամասնական ընտրակարգով 17, մեծամասնականով՝ 33 ընտրատեղամասերում։ Վերահաշվարկն իրականացվում է մայիսի 8—ից։ Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ վերահաշվարկն իրականացվում է հրապարակային, դիմումատուի մասնակցությամբ։ Այն բաց է դիտորդների, վստահված անձանց, ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Նա նշեց, որ վերահաշվարկը պատասխան կլինի նաեւ լցոնումների մասին շրջանառվող լուրերին։ ԿԸՀ նախագահը մանրամասնեց, որ համամասնական ընտրակարգով վերահաշվարկի դիմում ստացվել է ՀԱԿ—ի 4 վստահված անձից՝ 8 տեղամասերում (ընդհանուրի 0.4 տոկոսը), ԲՀԿ—ից դիմում է ներկայացրել 1 վստահված անձ՝ 1 տեղամասում (0.05 տոկոս), «Ժառանգություն» կուսակցությունից՝ 1 վստահված անձ՝ 1 տեղամասում (0.05 տոկոս), ՕԵԿ—ից՝ 5 վստահված անձ՝ 5 տեղամասում (0.2 տոկոս)։ Եվս մեկ ընտրատեղամասում վերահաշվարկ կանցկացվի ԿԸՀ—ի սեփական նախաձեռնությամբ։ Տ. Մուկուչյանը մեկնաբանեց նաեւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետազոտության արդյունքները, համաձայն որոնց՝ այս ընտրություններում բաժանվել է 2 եւ կես մլն դոլար ընտրակաշառք. «Չգիտեմ՝ ինչի հիման վրա են կատարվել նման դատողություններ, ինչ վիճակագրու
...
Կարդալ շարունակությունը »
|
Ամերիկացի լրագրող Ռութ Հիլլը «Washington Times»—ի էջերում կիսվել է Հայաստան կատարած այցի՝ իր տպավորություններով։ «Թեեւ Թուրքիայի, Արեւելյան Եվրոպայի եւ Արեւմտյան Ասիայի միջեւ ընկած Հայաստանը 301թ. աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, սակայն ժամանակակից աշխարհում այս երկիրն ավելի շատ «հայտնի» է 1915թ. տեղի ունեցած ցեղասպանության փաստով, քան որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած պետություն։ Հայաստանի բնակչության 94%—ը քրիստոնյաներ են։ Հայաստանյայց առաքելական եկեղեցին հիմնվել է Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից 2—ի՝ Թադեոսի եւ Բարդուղիմեոսի կողմից եւ շարունակում է անկախ մնալ թե կաթոլիկ, թե ուղղափառ եկեղեցիներից»,–գրում է լրագրողը։ Հիլը Հայաստանում օտարերկրյա զբոսաշրջիկների համար առաջնային հետաքրքրությունների ցանկում առանձնացնում է Գեղարդի վանքը։ Գեղարդում պահվող սուրբ մասունքներից ամենագլխավորը խաչված Քրիստոսին վիրավորած գեղարդն է։ «Ուշադրության են արժանի նաեւ Էջմիածնի մայր տաճարը, Զվարթնոցի ավերակները, Սանահինի եւ Հաղպատի վանքերը։ Հայաստանը գրավիչ է զբոսաշրջիկների համար նաեւ իր չքնաղ ալպիական մարգագետիններով, հնագույն լեռնաշղթաներով, ինքնատիպ ազգային խոհանոցով եւ այլ արժեքներով։ Դարերի խորքից առ այսօր պահպանված հայկական մշակույթը զբոսաշրջիկներին հոգեկան բավարարվածություն եւ քրիստոնեության սկզբ
...
Կարդալ շարունակությունը »
|
Արցախում եթե թոթվախոս երեխային անգամ այսօր հարցնելու լինես, թե իր համար որն է ամենահիշարժան, պայծառ տոնը, նա միանշանակ կպատասխանի՝ Մայիսի 9—ը... Մեծերից նա լսել է, որ 1945–ին իրենց պապերը պարտության են մատնել ֆաշիստներին։ Իսկ 1992—ին, նույն օրը, 47 տարի անց, պապերի սխրանքը կրկնել են նրանց որդիներն ու թոռները՝ գերությունից փրկելով հայոց բերդաքաղաք Շուշին։ Ու պատահական չէ, որ մեր կյանքում Մայիսի 9—ը նշանավորվեց եւս մեկ հիշարժան իրադարձությամբ՝ մեր տոնացույցում ամրագրվելով որպես պաշպանության բանակի ծննդյան օր։ Բանակ, որի գոյությամբ է պայմանավորված Արցախի 20—ամյա անկախ պետականությունը, նրա ժողովրդի անվտանգությունը, երկրի ապագան։ Այս ճշմարտությունը գիտակցում են բոլորը՝ մեծ ու փոքրով։ Ահա թե ինչու նրանց համար այնքան թանկ է հազարավոր հայորդիների արյամբ նվաճված հաղթանակը, որն աչքի լույսի պես պահպանելու, գուրգուրելու, սիրելու կարիք ունի։ Իսկ թե երկրի անվտանգությունն, իրո՞ք, հուսալի ձեռքերում է գտնվում, դրանում համոզվելու եւս մեկ առիթ էր երեկ մայրաքաղաք Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում Եռատոն
...
Կարդալ շարունակությունը »
|
Խորհրդարանական
ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ըստ ընտրատարածքների ոչ
պաշտոնական նախնական տվյալներով, հաղթել են հետեւյալ թեկնածուները. Թիվ 1. Ռուբեն Հայրապետյան, ՀՀԿ 2. Սամվել Ֆարմանյան, ՀՀԿ 3. Արթուր Ստեփանյան, ՀՀԿ 4. Արտակ Սարգսյան, ՀՀԿ 5. Արթուր Գեւորգյան, ՀՀԿ 6. Ռուբեն Հովսեփյան, ՀՀԿ 7. Սամվել Ալեքսանյան, ՀՀԿ 8. Կորյուն Նահապետյան, ՀՀԿ 9. Ռուբեն Սադոյան, ՀՀԿ 10. Գարեգին Նուշիկյան, ՀՀԿ 12. Լյովա Խաչատրյան, ԲՀԿ 13. Մհեր Սեդրակյան, ՀՀԿ 14. Վրեժ Մարկոսյան, ՀՀԿ 15. Մնացական Մնացականյան, ՀՀԿ 16. Մուրադ Մուրադյան, ՀՀԿ 17. Կարինե Պողոսյան, ՀՀԿ 19. Սեդրակ Սարոյան, ՀՀԿ 20. Հրանտ Գրիգորյան, ՀՀԿ 21. Ալեքսան Պետրոսյան, ՀՀԿ 22. Մանվել Բադեյան, ՀՀԿ 23. Կարեն Բոթոյան, ՕԵԿ 24. Հակոբ Հակոբյան, ՀՀԿ 25. Դավիթ Քոչարյան, ԲՀԿ 27. Մուրադ Գուլոյան, ԲՀԿ 28. Գագիկ Ծառուկյան, ԲՀԿ 29. Արկադի Համբարձումյան, ՀՀԿ 31. Կարեն Սարիբեկյան, ՀՀԿ 32. Կարեն Կարապետյան, ՀՀԿ 33. Աշոտ Աղաբաբյան, ՀՀԿ 34. Մարտուն Գրիգորյան, ԲՀԿ 35. Սամվել Բալասանյան, ԲՀԿ 36. Մուշեղ Պետոյան, ԲՀԿ 37. Հայկ Գրիգորյան, ՀՀԿ 38. Վահե Հակոբյան, ՀՀԿ 39. Աշոտ Արսենյան, ՀՀԿ 40. Մարինե Մարաբյան, անկուսակցական 41. Հակոբ Հակոբյան, ՀՀԿ
|
ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ վերջերս անդամակցած Վարդան Օսկանյանը պատասխանել է Civilnet փորձագիտական կենտրոնի որոշ հարցերի.
-Պարոն Օսկանյան, ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների արդյունքները: -Ես
համոզված եմ, որ ընտրությունների հրապարակված արդյունքները չեն արտացոլում
ժողովրդի կամքը: Բացատրեմ՝ ինչու: Ասվում է, որ քվեարկել է ավելի քան 1,5
միլիոն քաղաքացի, որը մոտավորապես 160 հազարով ավելի է 2007թ.
խորհրդարանական ընտրություններին քվեարկածների թվից, այն դեպքում, երբ
2007-ից այս կողմ Հայաստանից հեռացել է շուրջ նույնքան մարդ: Սա նշանակում
է, որ քվեարկողների թիվը ուռճացված է մի քանի հարյուր հազարով, և պարզ է,
թե այդ ձայները ուր են գնում: Զուտ թվաբանական այս կասկածը ամրագրվեց նաև
քվեարկածների ուռճացված ցուցակների հրապարակումով, ինչպես նաև բոլոր այն
ինստիտուցիոնալ խախտումներով, որոնք տեղի ունեցան ընտրության օրվա առաջին
ժամից սկսած: Ուստի, եթե այդ քվեարկողների ուռճացված քանակը հանենք
ընդհանուր գումարից և այդքան թիվ նվազեցնենք իշխող կուսակցության ստցած
ընդհանուր թվից, բոլոր կուսակցությունները կուենային իրենց ճիշտ
հարաբերակցությունը, որի դեպքում խորհրդարանում քաղաքական ուժերի բոլորովին
այլ կոնֆիգուրացիա կլիներ:
-Հանրապետական կուսակցությունն
իր ստացած քվեներով կարող է միայնակ կառավարություն կազմել: Այս
պայմաններում հնարավոր համարո՞ւմ եք կոալիցիան, եթե ԲՀԿ-ին նման առաջարկ
լինի: -Ես կտրականապես դեմ կլինեմ նման կոալիցիային: Ես
հաճախ եմ ասել, որ եթե մի քաղաքական ուժ միայնակ բացարձակ մեծամասնություն
ունի, նրա հետ կոալիցիա կա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|