Գլխավոր էջ » 2011»Հունիս»30 » «Հայաստանի դեմ պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը կարող է հույս դնել Վրաստանի վրա»
17:28
«Հայաստանի դեմ պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը կարող է հույս դնել Վրաստանի վրա»
Վրաստանի ցամաքային զորքերի նախկին շտաբի պետ, ռազմական փորձագետ Գեորգի Թավդգիրիձեն ասել է.«Հայաստանի դեմ պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը կարող է հույս դնել Վրաստանի վրա, քանի որ ինչպես Բաքուն, այնպես էլ Թբիլիսին ստրատեգիական մեկ խնդիր ունեն` թուլացնել Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում»: Դրա հետ մեկտեզ նա ադրբեջանցիներին հույս է տվել, որ օգնություն կլինի ինչպես Թուրքիայից, այնպես էլ Հյուսիսային Կովկասից: Վրացի փորձագետը խորհուրդ է տալիս Հայաստանի նկատմամբ դիմել առավել ագրեսիվ միջոցների, սակայն հաշվի առնելով ռուսական ռազմակայանի առկայությունը և հայ-ռուսական դաշինքը, նա առաջարկում է ռազմական գործողություններ սկսելու հարցում չշտապել, այլ առավել հզորացնել զինուժը, քանի որ քաղաքական իրավիճակը կարող է ցանկացած պահի փոփոխվել: