Հայաստանը դեմ է քվեարկել բանաձեւերին, որոնք «հստակեցնում են Աբխազիայից եւ Հյուսիսային Օսեթիայից Վրաստանի տարածք հարկադիր տեղահանվածների եւ փախստականների կարգավիճակը»: Վրաստանի ներկայացրած բանաձևն ընդունվել է 57 կողմ և 13 դեմ ձայներով, ձեռնպահ էր քվեարկել 74 երկիր:
ՄԱԿ-ի մամուլի գրասենյակը հրապարակել է երկրների ցանկը, որոնք աջակցել են կամ դեմ են քվեարկել բանաձեւին:
Բանաձեւին կողմ է քվեարկել 57 երկիր, այդ թվում ԱՄՆ-ը, մերձբալթյան երկրները, Մեծ Բրիտանիան, Վաուատուն, Ադրբեջանը եւ եւս մի քանի տասնյակ երկրներ: Դեմ են քվեարկել Հայաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Լաոսը, Մյանմարը, Նիկարագուան, Ռուսաստանը, Սերբիան, Շրի-Լանկան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան եւ Վիետնամը: Եւս 74 պետություններ ձեռնպահ են քվեարկել: