«Նույնականացման
քարտերի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ են մտել 01.06.2012թ.,
հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Օրենքներն ուժի մեջ մտնելու պահից մինչեւ
09.07.2012թ. ընկած ժամանակահատվածում նույնականացման քարտ ստանալու համար
մուտքագրվել է 726 դիմում, իսկ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր
ստանալու համար՝ 445 դիմում։