ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Օգոստոս » 3 » Հազարամյակի մարդը
15:37
Հազարամյակի մարդը

Կամ՝ Սա անձի մասին անավարտ հոդված է
Վիքիփեդիայում՝ ազատ հանրագիտարանում, ի թիվս այլոց, համեստորեն նշված է նաեւ հայ տնտեսագետ, տնտեսագիտության, փիլիսոփայության դոկտոր, Ռուսաստանի հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս, 1995—ին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից Տարվա մարդ, 1998—ին ՄԱԿ—ի եւ Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից հազարամյակի մարդ ճանաչված Հրանտ Բագրատյանի անունը։
Հայազգի պոպ տնտեսագետը ծնվել է 1958 թվականին։ Նշենք, որ նույն թվականին են ծնվել նաեւ նախկին ամերիկաբնակ (ներկայումս երկնքում ապրող) պոպ երգիչ Մայքլ Ջեքսոնը եւ ներկայումս ամերիկաբնակ հայազգի պոպ երգիչ Անդին։ Եթե վերջիններս հայտնի են մասնավորապես երգեր երգելով, Բագրատյանի զենքը նրա խոսքն է, որը հաճախ է աշխատում իր դեմ։
Ըստ Վիքիփեդիայում նշված կենսագրականի՝ 1975—79—ին նա սովորել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտում, 1982—85—ին՝ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1979—81—ին ծառայել է խորհրդային բանակում, աշխատանքային գործունեությունը սկսել է 1990—93—ին՝ ՀՀ կառավարության նախագահի առաջին տեղակալ, էկոնոմիկայի նախարար։ Ստացվում է՝ եթե Հայաստանը չանկախանար, Բագրատյանը գործազո՞ւրկ էր մնալու, որովհետեւ դատելով նրա կենսագրությունից, 1985—1990 թվականներին նա ոչ սովորել է, ոչ էլ աշխատել (ի դեպ, այդ մասին ոչինչ չկա նաեւ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված նրա կենսագրության մեջ)։ 
Սակայն նույն կենսագրությունը զարդարող որոշ ոչ պաշտոնական հատվածներ (ոչ Վիքիփեդիայից) վկայում են, որ նա բավական արդյունավետ է անցկացրել ազատ ժամանակը։ Օրինակ, հասցրել է տեղեկանալ, թե ինչ է ֆաքսը. երբ նորանկախ Հայաստանի վարչապետին մոտ 20 տարի առաջ լրագրողները հարցրել էին, թե որն է նրա գլխավորած կառավարության առավելությունը, պատասխանել էր՝ նրա անդամները ֆաքսով աշխատել գիտեն։
Նույն ազատ ժամանակ Հրանտ Բագրատյանը հասցրել էր հարստացնել գիտելիքները անասնաբուծության բնագավառում, այնքան մանրամասն, որ տարիներ հետո որպես վարչապետ ելույթ ունենալով խորհրդարանում, ի լուր աշխարհի հայտարարեց «որձ կովերի» գոյության անհերքելի փաստի մասին։
Պարոն Բագրատյանն այդ ժամանակահատվածում մի վնասակար սովորություն ձեռք բերեց՝ ջահել—ջահել ծխում էր։ Կրկին վարչապետ եղած ժամանակ պարզվեց, որ ծխելը քիչ չէ, դեռ «Մալբորոյից» բացի ուրիշ բան էլ քիմքին հարիր չէ։ Եվ դրա համար չէր խորշում նույնիսկ որպես Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյա արտասահման գործուղվելով՝ հանգրվանել էժան հյուրանոցում, իսկ պետբյուջեի տնտեսած միջոցների հաշվին, իր իսկ խոստովանությամբ, մի քանի բլոկ «Մալբորո» գնել, մինչեւ հաջորդ գործուղում։
Ծխելը թեեւ վատ, ավելի ճիշտ՝ վնասակար սովորություն է, բայց Բագրատյանին շատ էր օգնում նախարարների հետ շփվելիս, որովհետեւ, մեղմ ասած, անզուսպ բնավորություն ունենալով, նախարարների հետ խոսում էր ոչ թե որպես վարչապետ, այլ որպես վարժապետ։ «Դե ես վարչապետ էի եւ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարի վրա ճնշում էի։ Ճնշում էի, գուցեեւ նեղացած լինեն»,–տարիներ անց, արդեն 21—րդ դարում խոսելով 20—րդ դարի իր գործունեության մասին, ասում է Բագրատյանն ու ավելի հետաքրքիր բաներ պատմում. «Ասվեց նաեւ, թե կառավարությունում նախարարներն ինձնից դժգոհ են։ Գնացի հավաքեցի բոլոր նախարարներին, ասացի՝ դուք տղամարդ եք, սա ձեզ թուղթ, սա էլ գրիչ, քվեարկություն եղավ, նախարարներից երեքը չկային, երկուսը ոչինչ չէին գրել, մնացածը կողմ էին։ Թերթիկները տարա Տեր—Պետրոսյանին եւ ասացի, որ կառավարությունը պաշտում է վարչապետին»։ Հիշու՞մ եք Թումանյանի «Սուտլիկ որսկանը». «Գնացի՛նք, գնացի՛նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ. երկուսը ցամաք, մնի մեջ էլ ըսկի ջուր չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում…»։
Բայցեւայնպես, Բագրատյանը իրեն իսկական քրիստոնյայի նման է պահում։ «Մերը միակ կառավարությունն էր, որը Քրիստոսի պես աշխատեց՝ գնաց»,—ասում է նա։ Մնում էր միայն ձեռքը Նարեկացուն էլ հասցներ ու ասեր. «Ես եմ համայնը, եւ ամենն է պարփակված իմ մեջ, աղոթաբեր պատգամավոր եմ համայն աշխարհի»։ Բարեբախտաբար, նա դեռ մտքով չի անցկացրել նվաճել նաեւ այդ բարձունքը, թեեւ դեռ հնարավորություն ունի. բանն այն է, որ Վիքիփեդիայի համապատասխան էջում, ուր զետեղված է Հրանտ Բագրատյանի կենսագրությունը, ասվում է. «Սա անձի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիփեդիային՝ ուղղելով եւ լրացնելով այն»։ Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի լայն հնարավորություն է ստեղծված պարոն Բագրատյանի համար, ում, իհարկե, կարող է եւ դուր չգալ այս հրապարակումը, եւ նա ցանկություն ունենա դրա համար փոխհատուցում պահանջել, չմոռանալով, իհարկե, հիշել իր խոսքերը. «Արածներիս 30 տոկոսը ճիշտ է եղել։ Գուցե 70 տոկոսը սխալ էր…»։ Չի բացառվում, որ փոխհատուցում պահանջի, որովհետեւ ինքն է տխուր խոստովանում, որ փող չունի. «Ես մի քիչ փող կարողացա կոնյակի գործարանում վաստակել՝ ստանալով 1.8 մլն դոլարի աշխատավարձ 8 ամսում, եւ վալյուտային ֆոնդում»։ Չնայած ապրելու համար կարող էր պարտք վերցնել, բայց ոչ թե հարեւանից, ինչպես իր վարչապետ եղած ժամանակ երկրի նախագահն էր խորհուրդ տալիս, այլ իր ժամանակվա կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանից, ով այսօր տնօրինում է սեփական «Գառնի ինվեստ» վարկային կազմակերպությունն ու բավական բարձր տոկոսով վարկեր տալիս։ Բագրատյանին հաստատ անտոկոս կտա… hhpress.am
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 579 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024