ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 11 » Կփորձեն վարկառուին չզրկել վերջին կացարանից
15:50
Կփորձեն վարկառուին չզրկել վերջին կացարանից

ԴԱՀԿ ծառայության պետն ամփոփեց առաջին կիսամյակի արդյունքները
Հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կրճատման եւ ավարտների վերաբերյալ արդյունքներն արդեն պատրաստ են, որոնք երեկ ամփոփեց ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը։ Առաջին կիսամյակի տվյալներով, բռնագանձումները գերազանցել են 7 մլրդ դրամի սահմանը, հարուցվել է 51, 447 կատարողական վարույթ, նախորդ տարվա 42,761—ի դիմաց՝ կազմելով 120 տոկոս։ Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում պահանջատերերի օգտին բռնագանձվել է 7 մլրդ 123 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում բռնագանձված, 6 մլրդ 847 մլն դրամ գումարի դիմաց։ Պետբյուջեի օգտին ծառայությունը բռնագանձել է 1 մլրդ 294 մլն դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 2 մլրդ 877 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանց օգտին՝ 1 մլրդ 055 մլն դրամ։ Հայցի ապահովումներով վերականգնվել է 846 մլն դրամ։ Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել եւ ընթացք է տրվել 9,576 կատարողական վարույթների՝ գրանցելով 104 տոկոս աճ։ Այս տարվա ընթացքում նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ 250 մլն դրամով ավելացել է բռնագանձումների թիվը, աճելով մոտավորապես 3—4 տոկոսով։ Աշխատանքներ են տարվում նաեւ այն ուղղությամբ, որպեսզի հին գործեր ծառայությունում չկուտակվեն։ «Ծառայությունը իր առջեւ դրված աշխատանքները կատարում է հավուր պատշաճի եւ ուշացած կատարողական վարույթներ այսօր չունենք, ինչը բավական մեծ հաղթանակ է կառույցի համար»,–ասաց ԴԱՀԿ պետը, նշելով, որ այս պահին դատախազությունում է գտնվում 14 գործ, որոնց տեսակները եւ չարաշահումները մնում են նույնը՝ կեղծ մաքսազերծում, արգելանքի տակ գույքի իրացում եւ դատական ակտերի դիտավորյալ կատարում։
14—ից 6—ի ուղղությամբ հարուցվել է քրեական գործ։ Որպես առաջխաղացում, ծառայության պետը մատնանշեց, տարիներ առաջ կառույցում ներդրված տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, ինչը հնարավորություն տվեց թղթային տարբերակով իրականացվող հարցումները փոխարինել էլեկտրոնային տարբերակի։
Այժմ մի ազդանշանով հնարավոր է կարճ ժամանակահատվածում կատարել բոլոր հարցումները եւ նույնքան կարճ ժամանակահատվածում էլ ստանալ պատասխանները։ Այժմ կառույցը համագործակցում է աշխարհի 87 երկրի հետ։ Ինչ վերաբերում է կառույցի ապագա ծրագրերին, ապա նշենք, որ ծառայությունը պատրաստվում է հանդես գալ մի նախաձեռնությամբ, որը վերաբերում է ֆինանսական պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց կացարանից չզրկելու խնդրին։ Մատնանշելով այն հանգամանքը, որ շատ երկրներում կիրառվում է այս օրենքը, Միհրան Պողոսյանը անհրաժեշտ եւ առաջնային խնդիրներից է համարում նաեւ մեր երկրում այդ նախագծի կիրառումը։ Ի՞նչ է այն ենթադրում։ «Երբ բանկը քաղաքացուն վարկ է տալիս, ամբողջությամբ ապահովագրում է հետագա ռիսկերը, իսկ վարկառուն մնում է անտուն, առանց ոչնչի։ Մենք այսօր ուզում ենք հարց բարձրացնել, որպեսզի որոշակի ֆինանսական սահման գծվի, վարկառուին վերջին կացարանով ապահովելու համար։ Մենք պետք է փորձենք քաղաքացիներին, ապահովել այդ ռիսկերից։ Այս գործընթացի արդյունքում խաբված մարդիկ քիչ կլինեն։ Մենք պետք է նաեւ պարտապանների մասին մտածենք։ Թեպետ մեր ֆունկցիաների մեջ է նրանց տանից վտարելը, սակայն մեծ է նաեւ մարդկային գործոնը»,–նշեց ԴԱՀԿ պետը։
Թե ինչ ընթացքի մեջ է գտնվում «ԱԼԵՔՍ գրուպ» ընկերության տուգանքի բռնագանձման գործընթացը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի տեղեկացմամբ, տուգանքն արդեն վճարված է, առգրավված են բոլոր ռեսուրսները, եւ վարույթը դեռեւս կարճված չէ, որպեսզի կազմակերպությունը դարձյալ չշարունակի իր արտադրությունը։
Ծառայության պետը խոսեց նաեւ վերջին ժամանակահատվածում կատարված խարդախության հետ կապված խնդիրների մասին։ Ըստ նրա, մեր  հասարակության մեջ դեռ չի ընդունվել այն փաստը, որ հարկադիր կատարման ծառայությունը աճուրդը իրականացնում է էլեկտրոնային տարբերակով, եւ ժողովրդի տեղեկացվածությունն այս առումով բավական թույլ է։ Այս հանգամանքն էլ ստիպում է որոշ խարդախ մարդկանց թյուրիմացության մեջ գցել քաղաքացիներին։ Բազում մարդիկ զոհ են դարձել նմանատիպ երեւույթների եւ մեծ գումարներ վատնելու պատճառով այժմ դատական գործընթացների մեջ են։ hhpress.am
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 539 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024